
Եթե աշխատողը ֆիզ. արձակուրդի ընթացքում չի վերցրել բյուլետեն
Արտուր.
Եթե աշխատողը ֆիզ. արձակուրդի ընթացքում չի վերցրել բյուլետեն, նորից ֆիզ. արձակուրդ է գնացել, կարո՞ղ է 18000 ստանալ:

Աշխատողը հիվանդացել է արձակուրդի ընթացքում
Արևիկ.
Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցին.
ենթադրենք աշխատողը վերցնում է իր ամենամյա արձակուրդը (10 աշխ. օր) 02.04.2012-14.04.2012, սակայն այդ ընթացքում պառկում է հիվանդանոց և 03.04.2012-19.04.2012 վերցնում է բյուլետեն: Այս դեպքում արձակուրդը երկարում է, այնպես չէ՞ և եթե այո, կխնդրեի ասեիք` այս դեպքում մինչև ե՞րբ է երկարում: Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատողը ներկայացրել է հիվանդաթերթիկ
Աննա.
Եթե աշխատողը հիվանդացել է և ներկայացրել է հիվանդաթերթիկ 2012թ-ի մարտի 27-ից մինչև ապրիլի 15-ը, խնդրում եմ ասեք վճարման ժամկետի մասին: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս հաշվել նպաստը
Լյուդմիլա.
Հարգելի հաշվապահներ, օգնեք ինձ հետևյալ հարցում: Աշխատողը ապրիլի 16-ից մինչև ապրիլի 28-ը աշխատանքի չի եկել և հիվանդության տեղեկանք է բերել բուժ. հաստատությունից: Ինչպե՞ս պետք է հաշվեմ բյուլետենը, և տեղեկանքը պե՞տք է արդյոք սոց. բաժին ներկայացնեմ: Խնդրում եմ մանրամասն նկարագրեք` ինչ պետք է անեմ: Ես առաջին անգամ եմ անաշխատունակության նպաստ հաշվարկելու:
Նախապես շնորհակալ եմ:

Հղի կինը ընդունվել է աշխատանքի
Սոնա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հետևյալ հարցին: Հղի կինը ընդունվել է աշխատանքի ֆիզ. արձակուրդում գտնվողին փոխարինող: Ֆիզ. արձակուրդից վերադառնալուց հետո հիմնական աշխատողը մեկ ամսով անվճար արձակուրդ է վերցրել իր երեխային խնամելու համար, որից հետո վերադարձել է իր աշխատանքին: Նույն ժամանակահատվածում փոխարինողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, որի համար նրան վճարվել է անաշխատունակության նպաստ: Արդյո՞ք ճիշտ եմ վարվել, թե՞ պետք է ազատվեր աշխատանքից, հիմնական աշխատողի 140 օր արձակուրդի լրանալուց հետո: Փոխարինողն աշխատել է 120 օր: Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատավարձի հաշվարկ
Nazeli.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: 2012թ.-ի հունվարի 24-30 անաշխատունակութան թերթիկ եմ ներկայացրել, աշխատում եմ 5 աշխատանքային օրվա ռեժիմով, աշխատավարձս տվյալ ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում կազմել է 4 ամիս` 100.000 դրամ (2011թ. հունվար - մայիս) և 8 ամիս (մայիս - առ այսօր)` 130.000 դրամ (նվազեցումներից հետո` մաքուր): Խնդրում եմ ինձ օգնեք հաշվարկել տվյալ ամսվա համար իմ աշխատավարձի չափը: Ես դեռ սկսնակ ինքնուս եմ և դժվարանում եմ ինքս լուծել այս խնդիրը: Կանխավ շնորհակալություն:

Եթե աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ
Նունե.
Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատողը հիվանդ է և գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ներկայացրել է հիվանդաթերթիկ, ապա ինչպե՞ս հաշվարկեմ վճարվող աշխատանքային օրերի քանակը, հանգստյան օր վերցնեմ միայն շաբաթը և կիրակին, թե՞ նաև տվյալ ժամանակահատվածում ընկած տոն օրերը (օրինակ մարտի 8-ը): Նախապես շնորհակալություն:

Վերջնահաշվարկի կատարում
Karine.
Բարև, հարգելի հաշվապաներ: Խնդրում եմ օգնեք, ես սկսնակ եմ ու պետք է կատարեմ վերջնահաշվարկ: Մանկավարժը աշխատել է սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 22-ը, որից հետո մինչև դեկտեմբերի 28-ը եղել է բյուլետենում, այնուհետև աշխատել է հունվարը լրիվ ամիս և փետրվարի 29-ին դուրս է եկել աշխատանքից: Աշխատավարձը 24312 դրամ է: Ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկը: Եթե հնարավոր է` գրեք մանրամասն: Շնորհակալություն:

Ինչպե՞ս հաշվարկել սոց. վճարը
Anahit.
Եթե աշխատողը ողջ ամիսը գտնվել է բյուլետենում, և գումարն էլ կազմել է 114555 դրամ, այդ աշխատողի համար ինչպե՞ս է հաշվարկվում գործատուի սոց-ը:

Նպաստի հաշվարկ
Նարինե.
2 տարի ֆիզ. արձակուրդում էի: 9-10 տարվա աշխատանքային ստաժ ունեմ նույն հիմնարկությունում: Ֆիզ. արձակուրդ գնացել եմ 48000 դրամ աշխատավարձով, այժմ էլ նույնն է: 4 օրվա համար անաշխատունակության թերթիկ ներկայացրի: Չհասկացա` ինչպես են հաշվել: Միայն հասկացա, որ 1 օրը չեն վճարում, 3 օրն էլ գործատուի հայեցողությամբ է` կուզի կվճարի, կուզի չէ: Խնդրում եմ անպայման պատասխանեք, թե որն է ճիշտ, և ինչպես պետք է հաշվել:

Աշխատավարձի չափը հաստատող տեղեկանք նախորդ աշխատանքի վայրից
Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել իմ այս հարցին: Ես աշխատում եմ պետական հիմնարկում 2011թ. դեկտեմբեր ամսից: Հիվանդության պատճառով բացակայել եմ 1 շաբաթ և ներկայացրել եմ բժշկից տեղեկանք բյուլետենի բացման համար: Հաշվապահը բյուլետենի աշխատավարձ հաշվարկելու համար պահանջում է նախորդ աշխատանքիս վայրից աշխատավարձիս չափը հաստատող տեղեկանք միջին աշխատավարձ հաշվարկելու համար: Հարց` ինչու՞ է անհրաժեշտ այդ տեղեկանքը, ի՞նչ կապ ունի այս կազմակերպությունը մյուսի հետ, և դրա բացակայության դեպքում ի՞նչ կարող է լինել: Կանխավ շնորհակալություն:

ՀՀ-ից բացակայելու հետ կապված
Դավիթ.
Եթե աշխատակիցը ժամանակավոր անաշխատունակության մեջ է գտնվում, կարո՞ղ է վերջինս ՀՀ-ից դուրս գալ, սահմանը հատել: Գոյություն ունի որևիցե օրենք, որը արգելում է բյուլետենի ժամանակ Հայաստանի Հանրապետությունից բացակայելը: Շնորհակալություն:

Ինչքա՞ն է կազմում նպաստը
Մերի.
Ստանում եմ 60000 դրամ աշխատավարձ: Աշխատում եմ հուլիսի 1-ից: Բյուլետեն ներկայացրել եմ հոկտեմբերի 21-29 (աշխատանքային 5 օր): Աշխատում եմ 5 օրյա աշխատանքային գրաֆիկով ՊՈԱԿ-ում: Ինչքա՞ն է կազմում բյուլետենիս չափը: Ըստ մեր հաշվապահի հաշվարկի 6100 դրամ է:

Բյուլետենի հաշվարկ
Էլլա.
Բարև ձեզ, հարգարժան հաշվապահներ: Խնդրում եմ, հաշվարկով ներկայացրեք ինձ հասանելիք ֆիզ. արձակուրդի գումարը: Տվյալ կազմակերպությունում աշխատում եմ 01/07/2011թ.-ից, ստացել եմ 70 000 դրամ աշխատավարձ, դրան նախորդող 12 ամիսներին չեմ աշխատել: Բյուլետենի ժամանակահատվածն է 01/12/2011թ.-18/04/2012թ.: Շատ եմ խնդրում, արձագանքեք: Նախապես շնորհակալ եմ:

Աշխատողը հիվանդացել է արձակուրդի ընթացքում
Լևոն.
Եթե աշխատողը իր հաշվին վերցրած արձակուրդի ընթացքում հիվանդացել է և ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, արդյո՞ք այն պետք է վճարվի և ինչպե՞ս:

Նպաստի վճարում
Աննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ: Կուզեի իմանալ` հղիության բուլետենը ներկայացնելուց քանի օր հետո պետք է վճարվի ֆիզարձակուրդը, և արդյո՞ք գործատուն իրավունք ունի այն հետաձգելու (ուղղակի բուլետենս ներկայացրել եմ սեպտեմբերի 1-ին, մինչև հիմա ֆիզը չի փոխանցվել, հաշվապահը պատճառաբանում է, թե աշխատավարձերը վճարելուց հետո հաշվին էլ փող չի մնում):

Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ
Լիլու.
1. Եթե աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ ամբողջ ամսվա, և այն շարունակվում է հաջորդ ամիս, արդյո՞ք 2-րդ բուլետենի հաշվարկի ժամանակ նորից պետք է չվճարել 1 օրը, 3 օրը գործատուն, մնացածը սոցի հաշվին, թե՞ արդեն 1-ինից դրանք արվել է:
2. Բյուլետենի հաշվարկի ժամանակ արձակուրդայինի ամիսը մտնում է հաշվարկի մեջ:

Անաշխատունակության թերթիկի վերաբերյալ
Լիլու.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
1. Եթե աշխատողը աշխատել է 3 տարի, նրա բյուլետենը վճարվում է 100, թե՞ 80 %- ով:
2. Եթե բյուլետենը շարունակվում է, հաջորդ ամսվա համար է՞լ պետք է չվճարել 1 օրը, 3 օրը գործատուի հաշվին, թե՞ արդեն առաջին ամսում դրանք կատարվել են:

Արդյո՞ք հաշվարկվում է սոցիալական ապահովության վճար
Արեն.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցի վերաբերյալ. եթե վարձու աշխատողը ամբողջ ամսվա ընթացքում ներկայացրել է անաշխատունակության նպաստի թերթիկ, և տվյալ ամսվա համար նրան չի հաշվարկվել աշխատավարձ, ապա այդ աշխատողի համար արդյո՞ք վճարվում է գործատուի սոցիալական վճարը, թե՞ ոչ (նվազագույն 7000 դրամի չափով):

Անաշխատունակության նպաստի հաշվարկ
Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ ասել անաշխատունակության թերթիկի հաշվարկման կարգը, եթե հնարավոր է` օրինակի տեսքով: Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ