Tag: բյուլետեն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը փետրվարի 22-ից անաշխատունակ է

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք, շտապ է: Աշխատողը փետրվարի 22-ից անաշխատունակ է, գտնվում է բուժման մեջ: Բացի այդ նա դիմել է համապատասխան մարմին հաշմանդամության կարգ տրամադրելու համար: Աշխատողի ասելով՝ նրան տրամադրվելու է 90 օր ժամկետով անաշխատունակության թերթիկ, որը մինչ այսօր չի ներկայացվել գործատուին: 1. Ե՞րբ է ընկերության կողմից հաշվարկվում և վճարվում անաշխատունակության նպաստը: 2. Ինչպե՞ս պետք է հաշվարկեմ փետրվար ամսվա աշխատավարձը, եթե 22.02.-ից չի աշխատում: 3. Եթե 22.02.-ից հաշվում ենք 90 օր, ապա ստացվում է, որ անաշխատունակությունը ավարտվում է 21.05.2016թ.: Սակայն աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի 01.04.-ից: Արդյո՞ք ընկերությունը իրավունք ունի թույլ տալու որպեսզի աշխատանքի անցնի 01.04.-ից: Եթե այո, ապա ինչպե՞ս պետք է վարվեմ նման պարագայում, եթե արդեն իսկ հաշվարկված և վճարված լինի 90 օրվա անաշխատունակության նպաստը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ հիվանդաթերթիկ ներկայացնելու դեպքում

Ani. Բարև ձեզ: Ես գրանցված աշխատող եմ: Հունվար ամսվա մեջ ներկայացրել եմ բուլետեն 9 օր: Իմ գործատուն ասում է, որ հունվար ամսվա մեջ հաշվարկվում է 15 աշխատանքային օր, այսինքն բուլետենից բացի ինձ վարձատրել է 6 օրվա համար: Բայց եթե ես բուլետին չներկայացնեի, ինձ կվարձատրեր ամբողջ ամսվա համար, այսինքն մինչև հունվարի 7 -ը ես չեմ վարձատրվել ի տարբերություն իմ կոլեգաների, որոնք նույնպես չեն աշխատել, քանի որ եղել են տոն օրեր, բայց վարձատրվել են: Խնդրում եմ ինձ օգնեք, իմ գործատուն ճի՞շտ է, թե՞ ոչ` ինձ վարձատրելով 6 օրվա համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք նորից կհաշվարկվի նպաստ

Անուշիկ. 1 տարի 8 ամիս է, ինչ գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, բայց սպասում եմ արդեն երկրորդ բալիկին: Երեխան ստանում է 18 000 - ականը, սակայն ինձ հետաքրքրում է` նորից կհաշվարկվի՞ բյուլետեն ըստ իմ աշխատավարձի չափի և նորից 3 տարի կտրամադրվի՞ արձակուրդ, և երեխային կվճարվի՞ խնամակալության ամսական գումարը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Jasmin. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք հաշվարկեմ անաշխատունակության նպաստը: Աշխատողը աշխատում է կազմակերպությունում 01.07.1994թ.-ից: Ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Ասացեք խնդրեմ` ինչպե՞ս հաշվարկեմ անաշխատունակության նպաստը հոկտեմբեր, նոյեմբեր, ամիսների համար: Աշխատավարձը` 141 000 դրամ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Արմինե Օհանյան. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք հաշվարկեմ անաշխատունակության նպաստը: Աշխատողն աշխատանքի է ընդունվել 01.10.2015թ.-ին: 05.11.2015թ-ից դեռևս հայտնի չէ` երբ կավարտվի, ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Ասացեք խնդրեմ` ինչպես հաշվարկեմ անաշխատունակության նպաստը նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին: Կանխավ շնորհակալություն: Խնդրում եմ հնարավորիս շուտ պատասխանել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք երկարում է արձակուրդը

Jemma. Բարև ձեզ: Ես գտնվում եմ վճարվող արձակուրդում: Նույն ժամանակահատվածում 9 օր բյուլետեն եմ ներկայացրել: Երկարու՞մ է արդյոք իմ արձակուրդը և քանի՞ օրով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է երկարաձգել աշխատանքային պայմանագիրը

Մարինե. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասացեք, արդյո՞ք կարելի է երկարաձգել հիվանդության թերթիկ ներկայացրած աշխատակցի աշխատանքային պայմանագիրը, եթե ժամկետը լրացել է, իսկ նա դեռ չի վերադարձել իր աշխատանքին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը բյուլետենի փոխարեն տեղեկանք է ներկայացրել

Ժաննա. Բարև ձեզ: Անձը մոտավորապես 40 օր գտնվել է բուժման մեջ, սակայն բյուլետենի փոխարեն Էրեբունի հիվանդանոցը տվել է տեղեկանք բուժման մասի՝ համապատասխան կլոր կնիքով: Աշխատանքի վայրում տվյալ տեղեկանքը չեն ընդունում, ասում են, որ բյուլետենի համապատասխան թիվն է անհրաժեշտ: Կարո՞ղ եք հուշել, տվյալ դեպքում գուցե հիվանդանոցը պետք է տեղեկանքի հիման վրա տրամադրի բյուլետենը կամ աշխատավայրում պետք է ընդունեն նաև բժշկական թերթիկի նման ձևը ևս: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում բացակա օրերի վճարվելիք աշխատավարձը

Մերի. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: Ինչպե՞ս է հաշվարկվում բացակա օրերիս վճարվելիք աշխատավարձը, եթե ներկացրել եմ անաշխատունակության թերթիկ: Բացակայել եմ 5 աշխատանքային օր: Աշխատանքային գրաֆիկը հնգօրյա է: Խնդրում եմ տրամադրել ֆորմուլան, որով կարելի հաշվել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել նպաստը

Սիլվա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կատարել եմ հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ, փաթեթը ներկայացրել ՀՏ: Այնուհետև դիմում եմ ներկայացրել սոց. ապահովության պետ. ծառայություն: Գումարը փոխանցվել է գործատուի հաշվեհամարին: Աշխատակիցը ներկայացրել է երկրորդ անաշխատունակության թերթիկը, քանի որ կատարվել է կեսարյան հատում: Նման դեպքում ինչպե՞ս վարվեմ: 26.08.14թ.-13.01.15թ. 1-ին թերթիկի օրերն են` 120 աշխատանքային օրեր, 31.10.14թ.-28.01.15թ. 2-րդ թերթիկի օրերն են` 13 աշխատանքային օրեր: Հարցս հետևյալն է` 13 օրերի համար հաշվարկ կատարեմ և կրկին փաթեթ ներկայացնե՞մ ՀՏ, թե՞ 120 + 13 ամբողջությամբ հաշվարկ կատարեմ, հանեմ վճարված գումարը տարբերությունը տամ աշխատողին: Այս դեպքում ինչպե՞ս լրացնեմ եկամտային հարկի հաշվետվությունը: Եթե հնարավոր է, շտապ պատասխանեք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ե՞րբ պետք է ներկայացնել հիվանդության թերթիկը

Մարինե. Բարև ձեզ, ես մի հարց ունեմ` հիվանդության պատճառով աշխատանքի չներկայանալու և բժշկից տեղեկանք ներկայացնելու վերաբերյալ: Ըստ օրենքի աշխատակիցը հիվանդության ո՞ր օրվանից պետք է ներկայացնի բժշկից տեղեկանք: Ենթադրենք նա հարբուխով հիվանդ է եղել երկու-երեք օր և չի ներկայացել աշխատանքի, պարտադիր այդ օրերի համար բժշկից տեղեկանք է անհրաժեշտ, թե՞ յուրաքանչյուր ընկերություն ինքն է սահմանում այդ օրերը (առանց բժշկի տեղեկանքի): Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը բացակայել է աշխատանքից մեկ օր

Անի. Բարև ձեզ: Եթե աշխատանքից ամսվա մեջ 1 օր բացակայել եմ, աշխատավարձից պահում կատարվելու՞ է, թե՞ ոչ: Արդյո՞ք 1 օրը հարգելի չի համարվում ու բժշկից տեղեկանք պետք չէ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը ժամանակավոր անաշխատունակության մեջ է

Նունե. Աշխատողը դպրոցում աշխատում է 2013թ. սեպտեմբերի 1-ից, 2014թ-ի փետրվարի 2-ից ժամանակավոր անաշխատունակության մեջ է: Խնդրում եմ ասել` քանի՞ օր իրավունք ունի բյուլետեն բերելու: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի միանվագ վճարելու դեպքում

Արման. Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթղթեր (տեղեկանքի և այլ բլանկների ձևեր) են պետք հարկային տեսչություն ներկայացնելու և գործատուին փոխհատուցում տալու համար` հղիության և ծննդաբերության նպաստի միանվագ վճարելու դեպքում: Այդ անաշխատունակության թերթիկը ի՞նչ պետք է անել և որտե՞ղ պետք է ներկայացնել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Anna. 2014թ. ապրիլ ամսին աշխատակցի կողմից ներկայացվել է հղիության և ծննդաբերության ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, այժմ ես նրան պետք է վճարեմ նպաստ, սակայն նա ներկա պահին գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին` նպաստի հաշվարկման համար միջին աշխատավարձի հաշվարկում պե՞տք է մասնակցի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը յուրաքանչյուր ամսվա համար որպես եկամուտ նախորդ 12 ամիսների համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ 113-րդ հոդվածի 9-րդ կետով աշխատանքից ազատելու վերաբերյալ

Արմինե. ԱՕ 113-րդ հոդվածի 9-րդ կետով աշխատանքից ազատելու մասին է հարցս: Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին, շատ հրատապ է: Եթե կազմակերպության գանձապահը առանց նախապես զգուշացնելու չի ներկայացել աշխատանքի 12 օր, ինչը մեր կազմակրեպությունում համարվում է կարգապահական կանոնների խախտում, կարո՞ղ եմ նրան այդ հիմքով ազատել աշխատանքից, ըստ ԱՕ 113-րդ հոդվածի 9-րդ կետի, որտեղ ասվում է մեջբերում եմ` անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային oրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում, գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, ընդ որում ըստ 123-րդ հոդվածի այս դեպքում գործատուն կարող է առանց աշխատողին ծանուցելու լուծել աշխատանքային պայմանագիրը: Եվ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, 13-րդ օրը ներկայացել է աշխատանքի և հաջորդ օրը բերել է անաշխատունակության թերթիկ, դա ինչ որ նշանակություն ունի՞, թե միևնույնն է անհարգելի բացակայել է, քանի որ չի զգուշացրել, մեր կարգապահական կանոններում գրված է` առանց զգուշացնելու բացակայությունը համարվում է անհարգելի, նաև հայտարարությունը փակցված է մուտքի մոտ, որ ուշանալու կամ բացակայելու դեպքում զգուշացնեն, ես վստահ եմ, որ իրենք դատարան են դիմելու, նախկինում ևս մեկ անգամ բացակայել էր, ես եմ զանգել հարցնեմ, թե ինչու չի գալիս, բացի այդ մենք ունենք վերծանումները հեռախոսի, որ ոչ ոք իրեն կամ իրենց տուն չի զանգել, տեղեկանալու, թե ինչու չի ներկայացել: Նշեմ նաև, որ կազմակերպությունն ունի 2 գանձապահ, որոնցից մեկը հիվանդ էր և չէր գալիս, այսինքն նաև չի լրացվել դրամարկղի գիրքը, և հայտնաբերելու դեպքում կազմակերպությունը տուգանքի կենթարկվի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակցին հասնում է 10 ամսվա վերջնահաշվարկ

Shogher. Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց ունեմ` աշխատողը ընդունվել է աշխատանքի և 5,5 ամիս աշխատելուց հետո ներկայացրել է ֆիզ. բյուլետեն, իսկ ֆիզ. բյուլետենից հետո դիմում է գրել, որ ազատվի աշխատանքից երկրից մեկնելու պատճառով: Արդյո՞ք այս աշխատակցին հասնում է 10 ամսվա վերջնահաշվարկ, թե՞ միայն փաստացի աշխատած 5,5 ամիսների համար, և միջին աշխատավարձում նպաստի գումարը ներառվու՞մ է, թե՞ ոչ: Նշեմ, որ ֆիզ. բյուլետենի հաշվարկի համար աշխատակիցը բերել է նախկին աշխատավայրում աշխատած ամիսների մասին տեղեկանք ՀՏ-ից: