
ԱՕ փոփոխությունների վերաբերյալ
Geghecik.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ ասեք, ի՞նչ պետք է անեմ, ելնելով ԱՕ փոփոխություններից, մենք պետք է վեցօրյայից անցնենք հնգօրյա աշխատանքային շաբաթի, սակայն ըստ 142 հոդվածի 3-րդ կետի ծանուցումից (օգոստոսի 2) 2 ամիս հետո կարող ենք անցնել հնգօրյա աշխ. շաբաթի, իսկ ինչպե՞ս վարվել օգոստոս, սեպտեմբեր ամիսներին:

ԱՕ փոփոխությունների վերաբերյալ
Geghecik.
Բարև Ձեզ:
Կարո՞ղ եք ինձ ասել, թե որքան ժամանակում պետք է աշխատանքային պայմանները համապատասխանեցնել ԱՕ փոփոխված օրենսգրքին:

Հղիության և ծննդաբերության նպաստ
Իրինա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ այս հարցին.
աշխատում եմ կազմակերպությունում 01.04.2010-ից եվ գնալու եմ ֆիզ արձակուրդ 02.09.2010-ից: Աշխատավարձս 80000 դրամ է, ինչպե՞ս պետք է հաշվարկեն իմ ֆիզ արձակուրդային գումարը` կապված վերջին ԱՕ փոփոխությունների հետ: Ավելացնեմ, որ ծննդաբերությունս լինելու է վիրահատական միջամտությամբ:
Կանխավ շնորհակալություն:

ԱՕ փոփոխություններ
Albert.
Բարև Ձեզ։ Ծանոթանալով, կայքի վերջին հարցերին ու պատասխաններին, և առհասարակ, լսելով բազմաթիվ եզրակացություններ ու պնդումներ, իմ մոտ հարց է առաջացել, որի պատասխանը չեմ գտնում։ Հարցը կապված է Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ։ Ուզում եմ իմանալ Աշխատանքային օրենսգրքի որ՞ հոդվածով է արգելվում 6 - օրյա աշխատանքային շաբաթը։

Միջին օրեկան աշխատավարձ
Աննա.
Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ!
Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս`միջին օրեկան աշխատավարձը ստանալու համար միջին ամսականը պետք է բաժանել 30.4-ի վրա: Ա/Օ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո արդյոք միջին օրեկանը ստանալու համար պետք է բաժանել 25-ի վրա(վեցօրյա աշխատանքի դեպքում):
Նախապես շնորհակալություն!

ԱՕ 142 հոդվածի 2-րդ մաս
Geghecik.
Կարո՞ղ եք պարզաբանել ԱՕ 142 հոդվածի 2-րդ մասը:
Մեր ընկերությունը աշխատում է 6 օրյա աշխատանքային շաբաթով, հիմա դա չի՞ թույլատրվում: Միայն հանրակրթական համակարգի աշխատողների՞ն է թույլատրվում 6-օրյա աշխատանքային շաբաթ:

Մասնակցե´ք նոր հարցմանը


Փորձաշրջան անցնող աշխատակցի վարձատրություն
Գագիկ.
Խնդրում եմ մանրամասն ներկայացնեք փորձաշրջան անցնող աշխատակցի վարձատրության կանոնները`նշելով,թե աշխատանքային օրենսգրքի որ կետին է արվել հղումը:Շնորհակալ եմ:

Աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխություններ
Նառա.
Հարգելի Կոլեգաներ խնդրում եմ իմ ինձ ասեք, երբ է ուժի մեջ մտնեու աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխությունները:Ու եթե աշխատողը աշխատանքից ազատվում է 02.08.10-ից, պիտի հիմք ընդունվի 14 օր առաջ կատարած իր ծանուցում, թե արդեն փոփոխված տարբերակով՝ 30օր:
Կանխավ շնորհակալություն:

ԱՕ փոփոխություն
Լուսինե.
Բարև Ձեզ.
Ես աշխատում եմ սեզոնային աշխատանքային պայմանագրով, որտեղ նշված է. որ պայմանագիրս լուծելիս ինձ պետք է տրվի հատուցում` յուրաքանչյուր ամսվա համար 2 աշխատանքային օր հաշվարկով: Սակայն ԱՕ-ի նոր փոփոխությամբ այն չի նախատեսվում , քանի որ ԱՕ-ի 100 հոդվածի 3-րդ կետը ուժը կորցրած է ճանաչվել և գործատուն դա ինձ հաստատ չի վճարի: Խնդրում եմ պատասխանեք իրավաբանորեն և հիմնավորված, արդյոք դա իրավացի է, և գործատուն ճիշտ է վարվում թե ոչ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ես աշխատում եմ արդեն 7 ամիս և դեռ աշխատելում եմ 8 ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատված: Դուք հավանություն տալիս եք օրենքի նման փոփոխությանը:
Կանխավ շնորհակալություն :

ԱՕ նոր փոփոխություններ
Աստղիկ.
Երբվանի՞ց է ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի նոր փոփոխությունները դառնում պարտադիր:

Անվտանգության ապահովման մի քանի հարց

Վերջին մեկնաբանություններ