
Կարո՞ղ է կազմակերպությունը շահույթը օգտագործել բարեգործական նպատակներով
Սոնա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքել: Կարո՞ղ է ԱՁ-ն կամ առևտրային կազմակերպությունը իր ամբողջ շահույթը օգտագործել բարեգործական նպատակներով: Եթե այո, ապա հարկային ի՞նչ պարտավորություններից է ազատվում: Ավելի մանրամասն որտե՞ղ կարող եմ կարդալ: Կանխավ շնորհակալություն:

Արտոնություններ նորաբաց ատամնաբուժարանի համար
Նաիրա.
Հարգելի կոլեգաներ, արդյո՞ք կան հարկային արտոնություններ նորաբաց ատամնաբուժարանի համար:

Ֆիզիկական անձի կատարած գործարքներից հաշվարվել է ԱԱՀ
Վարդան.
Հարգելի մասնագետներ, ինձ մի այսպիսի հարց է հետաքրքրում. ֆիզիկական անձի կատարած գործարքներից հաշվարվել է ԱԱՀ (երկրորդ և հաջորդ գործարքից` տարվա ընթացքում, 2011թ.): Ինձ հետաքրքրում է` կա՞ որևէ արտոնություն ֆիզանձի վերաբերյալ ԱԱՀ հետ կապված, կարո՞ղ ենք այդ անձին օգնել որևէ կերպ: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք կա արտոնություն գույքահարկի մասով
Աննաя
Հրշեջ ծառայության պետը (նախկինում զինվորական) արդյո՞ք ազատվում է գույքահարկից:

Աշխատանքային գրքույկի լրացման վերաբերյալ
Աննա.
Հարգելի հաշվապահներ և կադրերի տեսուչներ, խնդրում եմ օգնել ինձ այս հարցում` ինպե՞ս է պետք լրացնել ազատվող աշխատողի աշխատանքային գրքույկը, երբ նա աշխատել է 2005թ.-ից մինչ սեպտեմբերի 24-ը շինարարությունում որպես կռունկավար և ունի արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու իրավունք: Եվ միաժամանակ կխնդրեի պատասխանել` փայտամշակման արտադրամասում աշխատող կահույքագործի ազատման դեպքում արդյո՞ք այս դեպքում կարող է նա էլ արտոնյալ պայմաններով անցնել կենսաթոշակի, կխնդրեի գրեիք կոնկրետ օրենքի կամ որոշման համարը: Կանխավ շնորհակալություն:

Արտադրական հոսքագիծ ներմուծելու համար
Համազասպ.
Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ: Ինչպե՞ս կարելի է Հայաստանում մաքսազերծել արտադրական հոսքագիծ, որը ներկրված է սեփական արտադրության կարիքների համար: Եվ ճի՞շտ է արդյոք, որ Հայաստանում մաքսային արտոնություններ կան արտադրական հոսքագիծ ներկրելիս:

ՀԿ ցանկանում է հիմնադրել ՍՊԸ
Koya-cheya.
Հասարակական կազմակերպությունը ծախսերը հոգալու համար ցանկանում է բացել ՍՊԸ և գրանցել իր անունով: Խնդրում եմ ասել` ի՞նչ հարկատեսակով կհարկվի այս դեպքում նորաբաց ՍՊԸ-ն և ի՞նչ չափով կազատվի հարկերից:

ՓՄՁ հարկման վերաբերյալ
Նանե.
Հարգելի հաշվապահներ, կխնդրեի ինձ օգնել հետևյալ հարցում:
Կցանկանյի իմանալ` կա՞ն արդյոք տարբերություններ ՓՄՁ և խոշոր ընկերությունների հարկման ժամանակ, ունե՞ն արդյոք ՓՄՁ սուբյեկտները հարկային արտոնություններ կամ հարկերի վճարման այլընտրանքային տեսակներ ու եղանակներ: Նախապես շնորհակալ եմ:

Բարեգործությամբ զբաղվող ընկերություն
Աննա.
Բարև Ձեզ, ինձ մի հարց է հետաքրքրում` արդյո՞ք այն ընկերություններին, որոնք զբաղվում են բարեգործությամբ, տրվում են ինչ-որ հարկային արտոնություններ:

Ինչպիսի՞ հարկային արտոնություններ կան նոր գրանցված կազմակերպության համար
Արմինե.
Հարգելի հաշվապահներ, կուզենայի իմանայի` ինչպիսի հարկային արտոնություններ կան նոր գրանցված կազմակերպության համար բացի շահութահարկի կանխավճարը չվճարելուց:
Շնորհակալություն:

Հաշվապահական հաշվառման կազմակերպումը ատամնաբուժական կլինիկայում
Հակոբ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասել, թե ատամնաբուժական կլինիկաների հաշվապահությունը ինչպես է կատարվում: Արդյո՞ք նրանք ունեն շահութահարկի գծով արտոնություններ: Հաստատագրված հարկը նրանց վերաբերու՞մ է թե՞ ոչ: Ցանկացած տեղեկություն կարող է օգտակար լինել: Շնորհակալություն:

Հարկային արտոնությունների վերաբերյալ
Մնացական.
Հարգելի կոլեգաներ,
ԱԱՀ չվճարող նոր բացված կազմակերպությունը, որը աշխատում է ՓՄՁ դաշտում, արդյոք ունի՞ հարկային արտոնություններ շահութահարկի գծով:
Վերջին մեկնաբանություններ