
ՏՏ ոլորտի գործունեություն 2025թ․
Տիգրան․
Բարև Ձեզ, ընկերությունը 2025 թվականի փետրվար ամսից զբաղվելու է ՏՏ գործունեությամբ։ Հարկային օրենսգրքում շրջանառության հարկի դրույքաչափը նշված է 1 տոկոս։ Ինձ հետաքրքրում է՝ արդյո՞ք բացի մինչև փետրվարի 20-ը ներառյալ շրջհարկի հայտարարություն տալուց պետք է նաև այլ պահանջների բավարարել, ասենք հավաստագիր, արտոնագիր, թե՞ գործունեության տեսակով պայմանավորված ավտոմատ նշված դրույքաչափով ենք շրջհարկ մուծելու։ Շնորհակալություն։

ԱՁ-ն համագործակցում է Yandex-ի հետ
Արփինե․
Հարգելի խմբակիցներ, ԱՁ-ն համագործակցում է Yandex-ի հետ և բացել է տաքսոպարկ։ Մի շարք հարցեր կան, խնդրում եմ չանտեսել․☺️
1․ Արդյո՞ք պարտավորություն ունի վճարել տարեկան 100,000 դրամ պետական տուրք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կազմակերպելու համար։
2․ Արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի վճարման պարտավորությունը իր վրա է, թե՞ Yandex-ի (1.5 %-անկանխիկի և 2 % կանխիկ վճարումների դեպքում)։ Այս դեպքում այդ հաշվարկը ինչպե՞ս է կատարվում, եթե գումարի 7 %-ը տաքսոպարկինն է, 5 %-ը Yandex-ինը։ Հավանաբար մեզ հասանելի 7 %-ի համա՞ր ենք հաշվարկելու պետական տուրք։
3․ Որքանով տեղյակ ենք, կարող է գործունեությունը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ՝ այդ գործունեության մասով վճարելով պետական տուրք և շրջանառությունը ներկայացնելով միկրոյի տարեկանի մեջ։
4․ Վարորդներին քաղաքացիաիրավական պայմանագրերով է պետք գրանցել, թե՞ ոչ։
5․ Էլեկտրոնային ՀԴՄ կարծես թե հարկավոր չէ։

Լիկյորների արտադրություն
Լևոն․
Բարև Ձեզ։ Ես նախատեսում եմ արտադրել լիկյորներ մինչև 30% թնդությամբ։ Խնդրում եմ ներկայացնել արտոնագրի ստացման ընթացակարգի մանրամասները։ Մասնավորապես, ինձ հետաքրքրում են հետևյալ հարցերը․
- Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնելու համար
- Որքա՞ն ժամանակ է տևում արտոնագրի ստացման գործընթացը
- Որո՞նք են դիմումի համար վճարվող պետական տուրքերը
- Ի՞նչ իրավական պահանջներ պետք է պահպանվեն արտադրության ընթացքում:
Կանխավ շնորհակալ եմ տեղեկությունների համար։

Լեզուների դասավանդում ֆիզ. անձի կողմից
Վահագն․
Բարև Ձեզ։ ԱՁ չհանդիսացող ֆիզ. անձը ցանկանում է զբաղվել երեխաներին լեզուների դասավանդմամբ։ Կարո՞ղ է արդյոք դիմել հարկային տեսչություն և ստանալ միկրոձեռնարկատիրության արտոնագիր։ Ընդհանրապես հաշվետվություններ տալու պարտավորություն ունի՞։ Եթե այո՝ ի՞նչ հաշվետվություն։
ՀԴՄ-ի կարիք ունի՞։ Եթե ՀԴՄ չի օգտագործվում, հաշիվ դուրս գրելու պահանջ կա՞։ Եթե չկա պահանջ, հաճախորդի պահանջի դեպքում կարո՞ղ է հաշիվ դուրս գրել, և ամենակարևորը ուսուցման վճարը կարո՞ղ է առձեռն ստանալ, թե՞ պետք է ստանա անկանխիկ եղանակով, բանկային փոխանցմամբ։
Եվ միկրոյի արտոնագիր ֆիզ. անձի տրամադրվում է 1 տարվա՞ համար։ Այսինքն, օրինակ, եթե արտոնագիրը տրամադրվի դեկտեմբերի 18-ին, մինչև ե՞րբ այն ուժի մեջ կլինի։

Ոչ նյութական ակտիվի ձեռքբերում
Մարիամ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը ձեռք է բերել ոչ նյութական ակտիվ` համակարգչային արտոնագիր Power Bi 20 օր ժամկետով` ծրագրային ապահովմամբ զբաղվող հայկական ընկերությունից։ Այս դեպքում ի՞նչ ձեւակերպում տալ ոչ նյութական ակտիվի համար, եթե այն ընդամենը 20 օրով է տրամադրվում և փոքրարժեք է։

Շինարարական գործունեության լիցենզիա
Արթուր․
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել՝ ի՞նչ է անհրաժեշտ շինարարության լիցենզիա ստանալու համար։ Գիտեմ, որ պետք է վճարել տարեկան 80 000 պետ․ տուրք։ Իսկ ո՞ր հաշվեհամարին։ Իսկ անհրաժե՞շտ է արդյոք ունենալ գրանցված մասնագետներ, որոնք ունեն համապատասխան կրթություն։ Եվ ընդհանրապես՝ ինչպե՞ս է ընթացակարգը։ Կանխավ շնորհակալություն։

Տաքսի ծառայության գործունեություն
Հայկ․
Բարև Ձեզ, հարգելիներ։ Կխնդրեմ ուղղորդել հետևյալ հարցում։ Եթե անձը ցանկանում է տաքսոպարկ բացել, այսինքն՝ միջնորդ դառնալ վարորդների և տաքսի ընկերության միջև, և ստանալ գործարքներից տոկոսներ։ Դրա համար ի՞նչ հերթական քայլեր պետք է անել, արդյո՞ք լիցենզիա պետք է, թե ոչ։ Եթե կան փորձ ունեցողներ, խնդրեմ կիսվեք ինֆորմացիայով։ Շնորհակալություն։

Արտոնագրի վերաբերյալ
Լիլիթ․
Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերվում է Պետական տուրքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով գործունեությանը։ Ամեն ամիս ապարատը շահագործելու համար արտոնագիր պե՞տք է ստանալ։ Եթե փետրվար ամսվա համար ստացել ենք և նախապես վճարումն ու հայտարարությունն ուղարկել ենք, և տարբերություն կա հաշվետվությունը ներկայացնելու հետո գումարը վճարելու մասով, կխնդրեի մի փոքր մանրամասնել, քայլերի հերթականությունը։

ՏՏ ոլորտի գործունեություն
Անա․
Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ ՏՏ ոլորտում աշխատող ֆիզ անձը կարո՞ղ է բացել ՍՊԸ, և դրանով դիմել արտոնագրի համար։ Բայց այս պարագայում ՍՊԸ-ն բացվելու է ոչ թե իր, այլ ուրիշի անունով, և ինքը այդտեղ կարո՞ղ է գրանցվել որպես տնօրեն և այդպես աշխատել։ Շնորհակալություն։

Կանոնավոր ուղևորափոխադրումներ
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ աշխատում է հարկման ընդհանուր համակարգում և ունի գործունեության տեսակ՝ կանոնավոր ուղևորափոխադրում, որի հանար մինչ գործունեությունը սկսելը վճարում է պետ․ տուրք, ստանում արտոնագիր յուրաքանչյուր ամիս և իրականացնում գործունեությունը։ Կասե՞ք՝ գործունեության այս տեսակի մասով ինչպե՞ս կատարել ձևակերպումներ: Կանխավ շնորհակալ եմ:

ՏՏ ոլորտի արտոնագիր

Արտոնագրի հետ կապված

Խնամքի և զարգացման կենտրոն

Ոչ նյութական ակտիվի ամորտիզացիա


Ի՞նչ հաշվետվություն է պետք ներկայացնել

Արտոնագիր ստանալու համար

Համակարգչային խաղերի սրահը ինչպե՞ս է հարկվում

Անձը ցանկանում է մրգային օղու և մսի խանութ բացել

Ուղևորափոխադրումներ իրականացնելու համար

Արտոնագրային հայտարարությունը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար

Արտոնագրային վճարը ուշացնելու համար

ԱՁ զբաղվում է ավտոմեքենաների պահեստամասերի և քսայուղերի առևտրով

Ատամնաբուժարանի գործունեություն

Եթե արտոնագիր ստանալու համար դիմում-հայտարարությունը ուշ է ներկայացվել

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

Արտոնագրային վճար վարսավիրական գործունեության համար

Ի՞նչ հարկեր են առաջանում

Կարո՞ղ է ԱՁ-ն աշխատել շրջանառության հարկով

Արդյո՞ք ճիշտ է նշանակվել տուգանքը

Արդյո՞ք պետք է նոր արտոնագիր ստանալ

Վերջին մեկնաբանություններ