
Ձեռքբերումներ առանց փաստաթղթերի
Եվա․
Բարև ձեզ։ Եթե ԱՁ տանը իր ձեռք բերած մրգերից չիր է սարքում ու վաճառում, շրջանառության հարկով աշխատելու դեպքում 3.5% հարկ է տալիս, իսկ փաստաթղթերով ձեռքբերում չունի, դա հավելյալ հարկային պարտավորություն առաջացնու՞մ է։

ԱՁ անցել է ընդհանուր դաշտ
Արտավազդ․
Բարև ձեզ։ ԱՁ-ն, որը զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով, սակայն ապրիլի 1-ից անցել է ԱԱՀ դաշտ, խնդրում եմ կասե՞ք՝ ի՞նչ նրբություններ կան այս դեպքում, որ պետք է անպայման հաշվի առնել հաշվետվությունների ճիշտ ուղարկելու և այլնի հետ կապված։

Ինքնարժեքի հաշվարկ
Անահիտ․
Կազմակերպությունը հաշվետու ժամանակահատվածում արտադրում է Ա, Բ, Գ արտադրանքներ, Ա-ի վրա կատարվող ուղղակի նյութական ծախսերը կազմել են 600.000, աշխատանքային ծախսումները 350.000, Բ-ի նյութական ծախսումները 500.000, աշխատանքայւն ծախսումները 300.000, Գ-ինը համապատասխանաբար `400.000 և 250.000 : Հաշվետու ժամանակաշրջանում անուղղակի ծախսերը կազմել են 1.200.000։ Որոշել ըստ արտադրատեսակների, արտադրված արտադրանքի լրիվ ինքնարժեքը։

Ոսկու արտադրություն և վաճառք
Հեղինե․
ԱՁ-ն ցանկանում է զբաղվել ոսկու արտադրությամբ և վաճառքով: Կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկով: Կանխավ շնորհակալություն:

Արտադրամասի կառուցում
Քրիստինե․
Բարև բոլորին։ Ֆիզիկական անձին պատկանող հողատարածքում կառուցվելու է արտադրական նպատակի համար նախատեսված կառույց։ Այդ շենքը կառուցվելու է ֆիզ. անձին պատկանող ՍՊԸ-ի միջոցով, որը պայմանագիր է կնքել շինարարական կազմակերպության հետ, որը կատարելու է ամբողջ աշխատանքը առանց տվյալ ՍՊԸ-ի միջամտության։ Հարց․ կարելի՞ է նման ձևով, եթե ոչ՝ ի՞նչ քայլեր են պետք այդ հարցերը լուծելու համար։

Կահույքի արտահանում
Քրիստինե․
Բարև բոլորին։ Խնդրում եմ օգնեք։ Կազմակերպությունը իր արտադրած կահույքը վաճառելու է ֆիզիկական անձի, ով գտնվում է Իտալիայում։ Ինչպե՞ս պետք է կազմակերպենք արտահանումը, և ի՞նչ հարկեր ու վճարներ են առաջանալու։

Հացի փռի գործունեություն
Աննա․
Բարև Ձեզ։ Եթե հացի փռում թխվում է նաև այլ հացաբուլկեղեն, որը նաև սպասարկվում է սրահում, այդ դեպքում կարո՞ղ է հացի վաճառքը որպես արտադրություն ձևակերպել, իսկ մնացած սնունդը` հանրային սնունդ։ Նշեմ, որ հանրային սննդի հայտարարություն չի տրվել։ Այդ դեպքում հացի վաճառքից շրջանառության հարկի դրույքաչափը կլինի 3.5՞, իսկ մնացածի մասով` 5%՞։

Արտադրություն, թե՞ հանրային սնունդ
Կարեն․
Թարմ քամած հյութերի պատրաստումը և առաքումը Երևանում համարվելու է հանրային սնունդ, թե՞ արտադրություն։ Պահանջվելու՞ է փորձաքննություն։

Գինու արտադրություն
Քրիստինա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք՝ գինու արտադրանքի վաճառքը ԱԱՀ-ից ազատվա՞ծ է, թե՞ ոչ, եթե հենց ֆիրման է արտադրում ու վաճառում։

Գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն
Կարեն․
Բաև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ, որը արտահանում է։ Կասե՞ք՝ հարկերից ազատվա՞ծ է, թե՞ ոչ։ Օրենքի ո՞ր հոդվածը պետք է կարդամ։

Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ
Հարգելի հաշվապահներ, ես Արցախի հաշվապահ եմ, մի քանի հարց ունեմ, շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։ Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ.
- Հացի արտադրամասը ի՞նչ հարկով է հարկվում (միկրո՞յի` եթե տարեկան չի գերազանցի 24 մլն և եթե գերազանցի՝ շրջանառության հա՞րկ)
- ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի (ամսական, եռամսյակային,տարեկան)
- և ի՞նչ հավելյալ գործողություններ պիտի արվի, օրինակ՝ պե՞տք է գրանցվի սննդի անվտանգության ծառայությունում)

Հացի արտադրություն
Նելլի․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասել՝ ԱՁ-ն, ով Երևան քաղաքում զբաղվում է հացի արտադրությամբ և աշխատում է միկրոձեռնարկատիրության համակարգում, արդյո՞ք համարվում է հանրային սնունդ և պե՞տք է վճարի պետ․ տուրք։

Խմորեղենի արտադրություն
Մերի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ -ն սկսում է խմորեղենի արտադրություն, որը վաճառվելու է տեղում։ Կարո՞ղ է աշխատել որպես միկրոձեռնարկատիրություն։

Ավտոմեքենայի խնամքի միջոցների արտադրություն
Եվա․
Բարև Ձեզ, կազմակերպությունը զբաղվելու է ավտոնյութերի (յուղեր, խնամքի նյութեր, ժանգ հեռացնող հեղուկներ, ապակի մաքրող հեղուկ) արտադրությամբ: Խնդրում եմ կասե՞ք՝ այս գործունեության համար լիցենզիա կամ պարտադիր փորձաքննություն կա՞։

Պելմենիի արտադրություն
Քրիստինա․
Բարև Ձեզ, կասե՞ք խնդրեմ՝ Երևանում պելմենիի արտադրությունը կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում, և վաճառքի դեպքում կարո՞ղ է հաշիվ դուրս գրել։

Կահույքի արտադրամաս
Անա․
Բարև ձեզ, մեկ հարց ունեմ, կխնդրեյի պատասխանել․ ցանկանում եմ հիմնել կահույքի արտադրամաս՝ հիմնականում փայտից, առանց որևէ այլ նյութերի, ամառանոցների, տաղավարների և նմանատիպ կահույք։ Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ դասիչով պետք է գրանցեմ ընկերությունը, և արդյո՞ք կարող եմ բացել ԱՁ և աշխատել շրջհարկով։ Շնորհակալություն։

Խմորեղենի արտադրություն
Էվելինա․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։
Ես աշխատում եմ միկրոյով, խմորեղենի արտադրություն, տեղից վաճառք չեմ իրականացնում։ Խանութները չեն ընդունում ապրանքը շահութահարկի պատճառով։ Հիմա շտրիխ կոդ են ուզում։ Ես կարո՞ղ եմ շտրիխ կոդ ունենալ և որտե՞ղ դիմեմ։ Շնորհակալություն։

Կազմակերպությունը զբաղվելու է գինեգործությամբ
Քրիստինե․
Բարև բոլորին։ Կազմակերպությունը զբաղվելու է գինեգործությամբ, արտադրելու է գինի։ Բայց այս 2 ամսվա ընթացքում ոչ մի գործունեություն չի ծավալելու, միայն գնելու է հողատարածք և այգիներ։ Ունի միայն գրանցված տնօրեն։ Որպես գինեգործ կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության հայտարարություն տալ։ Բացի եկամտային հարկից այլ հաշվետվություններ կառաջանա՞ն, թե՞ ոչ։

Կահույքի արտադրություն
Նանա․
Բարև ձեզ։ Անհատը զբաղվում է կահույքի արտադրությամբ: Կհուշե՞ք ԱՁ բացելու հաջորդական քայլերը, հարկման դաշտը:

Հաշվապահական խնդիր
Ալլա․
Բարի երեկո։ Խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը։
Ձևակերպել արտադրանքի վաճառքի գործառնությունները՝ որոշելով իրացումից ստացված շահույթը կամ վնասը։
Գնորդներին վաճառվել է պատրաստի արտադրանք։ Հասույթը՝ կանխիկ գումարով 250 000 դրամ՝ գումարած 20% ԱԱՀ, մուտքագրվել է դրամարկղ։ Ապառիկ վաճառվել է 1 400 000 դրամի արտադրանք՝ գումարած 20% ԱԱՀ։ Վաճառված արտադրանքի փաստացի արտադրական ինքնարժեքը կազմել է 1 000 000 դրամ։ Վաճառքի հետ կապված կատարվել են հետևյալ ծախսերը․
- փաթեթավորման նյութեր՝ 52 000 դրամ
- աշխատավարձ պահեստում փաթեթավորող բանվորներին՝ 150 000 դրամ
- տրանսպորտային կազմակերպությանը հաշվարկային հաշվից փոխանցվել է 96 000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն
- գովազդի համար ստացվել է հաշիվը՝ 60 000 դրամ՝ գումարած ԱԱՀ
Վերջին մեկնաբանություններ