
Կարի արտադրամաս
Գևորգ․
Բարև ձեզ: Կարի արտադրությունը, որը այժմ աշխատում է որպես միկրոձեռնարկատիրություն, և տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն-ը, 2025 թվականի հարկային փոփոխություների արդյունքում կարո՞ղ է մնալ որպես միկրոձեռնարկատիրություն: Եթե այո, աշխատելու է նույն կերպ, ինչ 2024-ին, թե՞ այլ փոփոխություններ կան։ Շնորհակալ կլինեմ արձագանքի համար:

Հացի և խմորեղենի արտադրություն
Անի․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ 2025-ին հացի արտադրություն ու խմորեղենի արտադրությունը կարո՞ղ են մնալ միկրո համակարգում։

Շրջանառության հարկի փոփոխություններ 2025թ․
Հովհաննես․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք․
1․ Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտներից արդյո՞ք նվազեցվում է տարածքի (արտադրամասի) վարձակալության վճարը (վարձակալությունը ստանում ենք կազմակերպությունից, և առկա է հաշիվ վավերագիր)
2․ Պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտները 01․01․2025-ից շարունակու՞մ են վճարել 5% շրջանառության հարկ, անկախ այն փաստից հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր ստացել են, թե ոչ
3․ Այլ գործունեությունից ստացվող եկամուտներից նվազեցվում են անմիջականորեն կապված ծախսեր, եթե այդ ծախսերը կատարվում են ՀՀ-ից դուրս, և առկա չէ հաշիվ վավերագիր
Կանխավ շնորհակալություն։

Խմորեղենի արտադրություն և վաճառք
Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ ԱՁ եմ գրանցվել միկրոձեռնարկատիրության համակարգում, և ցանկանում եմ խմորեղեներ պատրաստել և վաճառել։ Կասե՞ք խնդրեմ՝ ի՞նչ պարտավորություններ կառաջանան, և «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշների և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հաշվետվություն էլ պետք է հանձնվի, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ։

Դռների արտադրութուն և վաճառք
Նարինե․
Բարև ձեզ։ ՍՊԸ-ն նոր է բացվելու, աշխատելու է շրջհարկով, զբաղվելու է դռների արտադրությամբ և արտադրած դռների վաճառքով։ Խնդրում եմ ասեք՝ սկզբի համար ի՞նչ է պետք անել։

Հացի արտադրություն մարզում
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ԱՁ աշխատում է միկրո համակարգում, գործունեության տեսակը՝ հացի արտադրություն մարզում, ապրանքը՝ հացը առաքում է խանութներին։ Կասե՞ք խնդրեմ՝ կարո՞ղ է հաշիվ վավերագիր դուրս գրել խանութներին, կանխավ շնորհակալ եմ։

Արտադրություն սկսելու համար
Տարոն․
Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ արտադրություն սկսել, առայժմ փոքրիկ, շինարարական դույլ, բահ, սայլակ և այլ մանրուք արտադրել և խանութներում վաճառել։ ԱՁ չունեմ, որ խնդրեմ՝ քայլ քայլ կբացատրեք՝ ի՞նչ է ինձ հարկավոր, և ի՞նչ վճարումներ պետք է կատարել, նախապես շնորհակալ եմ։

Հրուշակեղենի, չրերի և շոկոլադի արտադրություն
Աննա․
Բարև Ձեզ։ Հարգելի մասնագետներ, Ձեր օգնության կարիքը ունեմ։
Հարց 1. Կարո՞ղ եմ միաժամանակ զբաղվել հրուշակեղենի, չրերի և շոկոլադի արտադրությամբ , մեկ ձևակերպմամբ։
Հարց 2. Ի՞նչպես գրանցվել, որպեսզի ճիշտ լինի, ԱՁ, թե՞ միկրոձեռնարկություն (գյուղաբնակ)։
Հարց 3. Նպատակն է աշխատել սուպերմարկետների ցանցի հետ։ Ի՞նչ հարկային պարտավորություններ կարող են առաջանալ ընթացքում։
Հարց 4. Սեփական տան առաջին հարկում կթույլատրվի նման գործունեություն ծավալել, եթե պահպանվի սանիտարահիգենիկ պայմաները , և այս ամենը երկար գործընթաց է, ընթացքում ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ։ Կանխավ շնորհակալություն։

Հրուշակեղենի արտադրություն
Ռոզա․
Նորաստեղծ ԱՁ պատրաստվում է արտադրել հրուշակեղեն, և վաճառքը պետք է լինի կայքի միջոցով, առաքումը բացառապես Yandex - ի միջոցով: Կարո՞ղ է ԱՁ աշխատել միկրոյի դաշտում՝ գուրծունեությունը նշելով արտադրություն:

Կազմակերպությունը ընդլայնում է գործունեությունը
Սոֆյա․
Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն զբաղվում է փայտե իրերի արտադրությամբ, հարկատեսակը՝ շրջհարկ 3,5% (ունի լիցենզիա) ։Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը զբաղվել նաև կորիան (ակրիլային) քարով սեղանածածկեր պատրաստելու գործունեությամբ։ Եթե այո, որքա՞ն կլինի հարկը, արդյո՞ք նույն կերպ է հարկվում, և ո՞րն է կորիան (ակրիլային) քարով արտադրության գործունեության ծածկագիրը։

Խաղալիքների արտադրություն
Սևակ․
Բարև ձեզ։
Զբաղվում ենք անհատական խաղալիքների պատրաստմամբ: Ձեռք ենք բերում կիսապատրաստի տոնածառի խաղալիքը, ներսում տեղադրում ենք հաճախորդի ուղարկած լուսանկարը և առաքում ենք կատարում դեպի բնակարան: Արդյո՞ք սա դիտարկվում է որպես միկրոձեռնարկատիրություն, թե՞ պետք է աշխատել շրջհարկի դաշտում։

Կիսաֆաբրիկատների արտադրություն
Արամ․
Բարև Ձեզ։ Անունս Արամ է։ Ցանկանում եմ կիսաֆաբրիկատների արտադրությամբ և վաճառքով զբաղվել Վանաձորում։ Արդյո՞ք այս ոլորտում գործունեություն կարող եմ ծավալել որպես միկրոձեռնարկատեր, թե՞ շրջհարկի դաշտում պետք է աշխատել: Կանխավ շնորհակալ եմ ։

Կիսաֆաբրիկատների արտադրամաս
Սաթենիկ․
Բարև Ձեզ։ Բացում եմ կիսաֆաբրիկատների փոքր արտադրամաս։ Կոտլետներ, լանգետներ (հավ և տավար)։ Ինձ անհրաժեշտ է, որ մեկը զբաղվի սկզբնական թղթաբանությամբ, լոգոյով արդեն զբաղվում եմ։ Մնացած բոլոր հարցերը կազմակերպի օրենքի սահմաններում, ամեն ինչ ճիշտ, քանի որ դեռ ունեմ ինֆորմացիայի պակաս։

Կիսաֆաբրիկատների արտադրություն
Արմ․
Բարև Ձեզ, կասե՞ք՝ տեղական ձեռքբերված թարմ մսից կիսաֆաբրիկատների արտադությունը (ԱՏԳԱԱ 1602) լիացենզավորման ենթակա գործունեություն է, թե՞ ոչ, կամ առհասարակ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ (սերտեֆիկատ, թույլտվություն և այլն)։ Նախապես շնորհակալ եմ։

Չրերի արտադրություն
Եվա․
Բարև Ձեզ, կասե՞ք՝ չրերի արտադրության համար ի՞նչ պայմաններ է պետք ապահովել, և ո՞ր մարմիններին է պետք դիմել։ Եվ կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։
Վերջին մեկնաբանություններ