Tag: արձանագրություն

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ընկերությունն ունի մեկ մասնակից

Անի․

Հարգարժան ընկերներ, եթե ընկերությունն ունի մեկ մասնակից, մասնակիցների ժողովի արձանագրության փոխարեն ի՞նչ փաստաթուղթ է կազմվում։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ գրանցելու համար

Անգին. Խնդրում եմ ինձ ուղարկել հասարակական կազակերպության կանոնադրության, արձանագրության տիպային նմուշ և այլ անհրաժեշտ փաստաթղթերի նմուշներ, որոնք անհրաժեշտ են ՀԿ գրանցելու համար: Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի չեղարկում

Ռուբ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ վճարող կազմակերպությունը 02.08.2021-ին սխալմամբ ապրանքների մատակարարման հաշիվ դուրս գրելու փոխարեն դուրս է գրել ծառայությունների մատուցման հաշիվ։ Եթե հաշիվը չեղարկվի և կողմերի միջև արձանագրություն և ակտ կազմվի, ճի՞շտ կլինի, թե՞ որոշակի պատասխանատվություն կառաջանա։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հարկավոր է կատարողական ակտից բացի աշխատանքի ընդունման համար ակտ կամ արձանագրություն կազմել

Անի․ Բարև Ձեզ։ Եթե քաղաքացու հետ կնքվել է քաղիրավական պայմանագիր որոշակի աշխատանք կատարելու համար և պայմանագրի ժամկետ է սահմանվել ս.թ. հունվարի 18-ից մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը՝ արդյո՞ք կարելի է այդքան երկար ժամկետով կնքել պայմանագիրը։ Այդ անձը ամեն ամիս կատարում է նույն աշխատանքը, որի համար կատարողական ակտ է գրվում, բացի կատարողական ակտից արդյո՞ք հարկավոր է աշխատանքի ընդունման համար ակտ կամ արձանագրություն կազմել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է կամերալ արձանագրությունը ակտի չվերածվել

Կամերալ արձանագրությունը կազմելուց հետո հարկային մարմինը դրա հիման վրա, ե՞րբ կարող է կայացնել ակտավորում, կամ արդյոք հնարավո՞ր է, որ այդպես էլ արձանագրությունը ակտի չվերածվի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կամերալ ուսումնասիրության բողոքարկման վերաբերյալ

Հարգելի՛ օգտվողներ, Չեք օգնի հասկանալ, կամերալ ուսումնասիրության արձանագրությունը դատական կարգով բողոքարկել հնարավո՞ր է, թե՞ ոչ /ըստ էության, այն որպես վարչական ակտ բողոքարկել հնարավոր չէ, քանի որ այն չի հանդիսանում վարչական ակտ/: Եվ երկրորդ հարցս. կամերալ արձանագրությունը կազմելուց հետո հարկային մարմինը դրա հիման վրա, ե՞րբ կարող է կայացնել ակտավորում, կամ արդյոք հնարավո՞ր է, որ այդպես էլ արձանագրությունը ակտի չվերածվի:
ԱյլԿայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը. Հասարակական կազմակերպություն հիմնադրելու փաստաթղթեր
  • ՀԿ հիմնադրելու արձանագրություն
բեռնել
  • ՀԿ կանոնադրություն
բեռնել
  • ՀԿ կանոնադրության շապիկ
բեռնել
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն գնել է շարժական գույք

Աղասի. Բարև ձեզ: 08/11/2019թ.-ին ՍՊԸ-ով գնել ենք միկրոավտոբուս: Ընդ որում, բանկից վարկի տեսքով ներգրավել ենք լրացուցիչ դրամական միջոցներ: Գնել ենք ֆիզ. անձից: Հիմա հարկայինից կամերալ ստուգման վերաբերյալ արձանագրություն-նամակ ենք ստացել, ըստ որի պարտավոր ենք, մեջբերում եմ՝ «Գույքն օտարելու դիմաց եկամուտ տողում արտացոլել xxx գումար, որը կազմում է առքուվաճառքի պայմանագրում նշված գնի 10 տոկոսը»: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր

Նարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ մի հարցով օգնեք: Եթե աշխատողի հետ կնքել ենք քաղաքացիաիրավական պայմանագիր, որքա՞ն պետք է լինի եկամտային հարկը, և հանձնման-ընդունման արձանագրության մեջ պե՞տք է ներառվի նաև հարկի չափը, թե՞ զուտ եկամուտը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե կազմակերպության միակ հիմնադիրը նաև տնօրեն է

Margarit. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե հնարավոր է` պատասխանեք իմ հետևյալ հարցին. Եթե կազմակերպության միակ հիմնադիրը նաև տնօրեն է, ապա տնօրենի աշխատավարձը նվազեցնելու համար, հիմնադիր ժողովի արձանագրությունը պարտադի՞ր է, թե՞ հիմնադրի որոշումը բավական է: Եթե կա որևէ օրենքից հղում, խնդրում եմ նշեք: Շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր

Լենա. Հարգելի հաշվապահներ, մենք ուզում ենք հիմնել ՀԿ: Կարո՞ղ եք ուղարկել պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևանմուշները՝ 1. Դիմում 2. Կանոնադրություն 3. Հիմնադիրների ժողովի արձանագրություն 5. Իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն Էլ. փոստ՝ tadevosyan.lena շնիկ gmail.com Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև

Սերգեյ. Խնդրում եմ ինձ ուղարկել ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը և հիմնադիրների ժողովի արձանագրության օրինակելի ձևը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև

Էմիլ. Ողջույն, կարո՞ղ եք հուշել` որտեղից կարելի է գտնել ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև և հիմնադիրների ժողովի արձանագրության օրինակելի ձև: Եթե ունեք, խնդրում եմ ուղարկել emilord շնիկ mail.ru էլ. հասցեով: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ կանոնադրություն

Քրիստինա. Խնդրում եմ ինձ ուղարկել հասարակական կազակերպության կանոնադրության, արձանագրության տիպային նմուշ և այլ անհրաժեշտ փաստաթղթերի նմուշներ, որոնք անհրաժեշտ են ՀԿ գրանցելու համար: Շնորհակալություն, 099 38 74 30:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնադիրների ժողովի արձանագրություն

Աստղիկ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես այսպիսի մի հարց ունեմ: 2010 և 2011թթ. հիմնադրի շահույթը չեմ վճարել, որը շահութահարկի հաշվարկներում երևում է կուտակված շահույթ տողում: Այժմ գումար կա, ցանկանում եմ վճարել, դրա համար հարկավոր է ժողովի արձանագրություն կամ հիմնադրի որոշում: Ով տեղյակ է այս խնդրին, խնդրում եմ, արձագանքեք, եթե կարող եք, ժողովի արձանագրության կամ որոշման ձևերը ուղարկեք s.arpik շնիկ mail.ru էլ. փոստին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պարտադիր է հրամանագրքի վարումը

Կարինա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք` հրամանագիրք պե՞տք է վարել, թե՞ ոչ, կամ եթե ոչ, ապա ի՞նչ մատյանում և ինչպե՞ս ենք գրանցելու հրամանները, արձանագրությունները, համաձայնագրերը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է արձանագրություն կազմել

Մերի. Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցերում. հասարակական կազմակերպության խորհրդի ընտրությունը, անդամավճարի և մուտքավճարի չափի որոշումը անհրաժե՞շտ է ֆիքսել արձանագրությամբ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Փաստաթղթերի կազմում

Lili. Բարև Ձեզ, ես նոր եմ սկսում աշխատել որպես գործավարուհի նոր բացվող ՍՊԸ-ում: Կուզենայի մի քանի բաներ ճշտել, որ միանգամից ճիշտ աշխատեմ: Կան հիմնադիրներ 75 և 25 տոկոս բաժնեմասերով: Արձանագրությունով նշանակել եմ տնօրեն: Տնօրենին հրաման կամ աշխատանքային պայմանագիր չեմ տվել ու սկսել եմ աշխատողներին ընդունել տնօրենի հետ պայմանագրեր կնքելով: Բերել են դիմում, դիմումի հիման վրա տվել եմ հրաման ընդունման մասին, հետո պայմանագիր: Չգիտեմ, արդյո՞ք ճիշտ եմ դրանք արել: Իսկ հետո պե՞տք է հրամաններ տամ, որ օրինակ պահելու եմ հրամանագիրք մուտքի, ելքի մատյաններ, արձակուրդային գրքույկ և ստուգման գրքույկ: էլի ինչ որ մատյան կա՞, որ պետք է պահեմ: Անչափ շնորհակալ եմ կանխավ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Պահուստային կապիտալի ձևավորում

Ֆլորա. ՍՊԸ-ի կանոնադրությամբ պետք է պահուստային կապիտալ ձևավորենք`շահույթից կատարվող տարեկան մասհանումների միջոցով: Այս դեպքում պե՞տք է արդյոք արձանագրություն գրենք կամ հրաման, թե՞ պարզապես միայն հաշվապահորեն ձևակերպենք, և արդյո՞ք ճիշտ է ձևակերպումը` դտ 342 կտ 351 Կանխավ շնորհակալություն: