
Արձակուրդից վերադարձ
Նարե․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը ապրիլ ամսին դիմումով և հրամանով գնացել է ամենամյա արձակուրդ, ստացել արձակուրդային, բայց եկել է աշխատանքի և կատարել իր պարտականությունները, արդյո՞ք նրան ապրիլ ամսվա համար աշխատավարձ վճարելը կհամարվի օրենքի խախատում։

Արձակուրդի երկարացում
Կարին․
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ ասեք՝ արձակուրդի ընթացքում, ընտանիքի չափահաս անդամին խնամելու անաշխատունակության թերթիկի առկայության դեպքում (7օր), արդյո՞ք արձակուրդի ժամկետը երկարացվում է և ի՞նչ կարգով է իրականացվում վճարում: Շնորհակալություն:

Հայրության արձակուրդ
Բարև բոլորին։ Հայրության արձակուրդը համարվում է հավելյա՞լ արձակուրդ, թե՞ այդ 5 օրերը դուրս են գրվում աշխատակցի տարեկան արձակուրդից։

Արձակուրդայինի հաշվարկ
Թինա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ եթե աշխատղն ընդունվել է աշխատանքի որևէ ամսվա կեսից, ապա այդ կիսատ ամսվա աշխատավարձը մտնու՞մ է արդյոք արձակուրդայինի հաշվարկի մեջ, թե՞ ոչ։ Ըստ ԱՕ 195 հոդվածի այն պատճառները, որոնց համար աշխատանքը համարվում է ոչ լրիվ, չի ներառում ամսվա կեսից աշխատանքի ընդունվելու պայմանը։ Խնդրում եմ հիմնավորել Ձեր պատասխանը։ Շնորհակալ եմ։

Պարգևատրման վերաբերյալ
Անի․
Հարգելի հաշվապահներ, պարգևատրումը արձակուրդայինի մեջ մտնում է 1/12 չափով։ 4 ամսվա աշխատողին տվել ենք պարգևատրում 40%։ Կրկին պարգևատրման դեպքում արձակուրդայինի մեջ պետք է մտնի 1/12, թե՞ 1/4 մասով, քանի որ 12 ամիս չի աշխատել, այլ 4։

Как рассчитать отпускные?
Екатерина.
Добрый день. Ситуация: сотрудница находится в отпуске по уходу за ребенком (декрет), 3 марта он истекает и она должна либо выйти на работу, либо уволиться. У нее есть 10 дней неиспользованного отпуска (еще до родов). Подскажите, пожалуйста, как рассчитать ей отпускные (или компенсацию за неиспользованный отпуск), если последние 12 месяцев ей никаких начислений доходов не было? Спасибо.

Ուսուցչի վերջնահաշվարկ
Մարիամ․
Բարև ձեզ: Ես դպրոցի հաշվապահ եմ: Փոխարինող ուսուցիչն աշխատանքի է ընդունվել 2022թ. ապրիլի 4-ին, և 04.07.22թ-22.08.22թ. ժամանակահատվածում 35օր ով արձակուրդ է գնացել, որի համար կատարվել է համապատասխան արձակուրդայինի հաշվարկ։ 2023թ. հունվարի 9-ից, համաձայն իր դիմումի ազատվել է աշխատանքից, այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառով:
Այսինքն` ընդհանուր շամանակահատվածով աշխատել է 9 ամիս` սեպտեմբերից հետո բարձր աշխատավարձով։ Քանի որ նա արդեն օգտվել է ուսուցչի համար տրվող 35 օրյա արձակուրդից, ես կատարել եմ վերահաշվարկ` 7 ամսվա, լրիվ ամիսներ, աշխատավարձի գումարը բաժանելով 7-ի և 21-ի վրա, ստացել եմ միջին օրական աշխատավարձի թիվը, այնուհետև 35-ը բաժանել եմ 12 ամիսների թվի վրա և բազմապատկեի 2.92-ով, ստացել 26 օր վերջնահաշվարկի համար: Միջին օրականը բազմապատկել եմ վերջնահաշվարկի համար հիմք հանդիսացող 26 ով և ստացել իրեն հասանելիք վերշնահաշվարկի գումարը։ Հուլիս -օգոստոս ամիսների համար ստացած գումարը ընդամենը 1 000 դրամի տարբերություն է տալիս։
Ինձ ասում են, որ պետք է սեպտեմբերից հետո աշխատած ժամանակահատվածի համար կատարեմ վերջնահաշվարկ: Խնդրում եմ օգնեք ինձ, որովհետև այս ոլորտում ես նոր նոր աշխատող եմ, և որևէ ուրիշ հիմք չգիտեմ` նման հաշվարկ կատարելու և վճարելու համար: Կանխավ շնորհակալ եմ։

Միջին աշխատավարձի հաշվարկ
Անուշ․
Բարև ձեզ, հարգելի հավապահներ։ Խնդրում եմ օգնեք։ Եթե գործատուն ունի ոչ լիրվ աշխատաժամանակով գրանցված աշխատակից, նրա աշխատավարձը սահմանված է ամսական կտրվածքով (ժամավճարով չի) և նվազագույն աշխատավարձից ցածր է, բայց նվազագույն ժամայինից բարձր է ստացվում։ Այդ աշխատակցին արձակուրդ ուղարկելիս միջին աշխատավարձի հաշվարկում պետք է հաշվի առնել նվազագույն աշխատավարձը, թե՞ կարելի է վերցնել իր ամսական ստացվողը։

Ուսուցիչների արձակուրդային օրեր
Յուրա․
Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք հասկանամ՝ երաժշտական դպրոցի դասատուների արձակուրդը 35 աշխատանքային օր է, թե՞ 25: Նախապես շնորհակալություն։

Արդյո՞ք կուտակվում է արձակուրդ
Լիանա․
Բարև Ձեզ։ Աշխատողը արձակուրդում գտնվելու ժամանակ արձակուրդ կուտակու՞մ է։

Արձակուրդի վերաբերյալ
Աստղիկ․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Ունեմ Ձեր օգնության կարիքը։ Հարցս հետևյալն է․
Աշխատողն աշխատանքի է ընդունվել 2022 թվականի ապրիլի 20-ին և 6 ամիս հետո չի ցանկացել գնալ արձակուրդ, արձակուրդը տեղափոխվել է 2023 թվականի։ Աշխատողը հիմա արդեն ցանկանում է գնալ արձակուրդ ՝ 24 աշխատանքային օրով (աշխատում է 6-օրյա գրաֆիկով)։
1․ Գործատուն կարո՞ղ է արդյոք ընդառաջել և տրամադրել ամենամյա նվազագույն արձակուրդ 24 աշխատանքային օրով՝ 2023 թվականի փետրվարի 20-ից (հաշվի առնելով, որ դեռևս ձեռք չի բերել 24 աշխատանքային օր արձակուրդի իրավունք)։ Այս պարագայում ի՞նչ է լինում այն օրերի հետ, որի դիմաց կստանա արձակուրդային վճար, ինչ որ պարտավորություն կրու՞մ է արդյոք Աշխատողը, որը շարունակելու է աշխատանքը արձակուրդի հետո։
2․ Ինչպիսի՞ն կլինի ժամանակաշրջանը, համաձայն որի հաջորդ տարի նորից պետք է գնա արձակուրդ։
Կանխավ շնորհակալություն

Ուսումնական արձակուրդ
Հասմիկ․
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում․ Ես աշխատում եմ և սովորում, շուտով իմ ԹԵԶ-ի նախապաշտպանությունն է, ցանկանում եմ գնալ ուսումնական արձակուրդ, սակայն ինձ ասում են, որ այս տարվա ամենամյա արձակուրդը չեմ գնացել և ուսումնական չեմ կարող գնալ, պետք է գնամ ամենամյա արձակուրդ։ Խնդրում եմ Ձեզ ինձ ասել՝ արդյո՞ք ինձ հասնում է ուսումնական արձակուրդ և քանի օր, և արդյո՞ք եթե գործատուս համաձայն է՝ կարող եմ նաև վճարվել ուսումնական արձակուրդի համար։ Նախապես շնորհակալ եմ։

Եկամտային հարկի հաշվետվության լրացման կարգ
Արթուր․
Եթե աշխատողի համար հաշվարկվել և վճարվել է արձակուրդային հունվար ամսվա մեջ, բայց փետրվար ամսվա համար, ապա ո՞ր ամսվա հաշվետվության մեջ պետք է ներկայացնեք։

Արձակուրդայինի հաշվարկ
Մանվել․
Եթե աշխատողը ապօրինի կերպով ազատվել է աշխատանքից, նույն գործատուի մոտ այլ աշխատանք է կատարել: Դատարանի վճռով երկու տարի հետո վերականգնվել է նախկին աշխատատեղում և հարկադիր պարապուրդի համար 2 տարվա փոխհատուցում է ստացել: Ընթացիկ տարվա արձակուրդը հաշվարկելիս միջին աշխատավարձի մեջ փոխհատուցման գումարը որպես այլ եկամուտ հաշվի կառնվի՞, թե՞ ոչ...

Արձակուրդի օրեր 1 ամսվա համար
Մերի․
Բարև Ձեզ։ Հարցս կայանում է հետևյալում․ աշխատակցին մեկ ամսվա ընթացքում քանի՞ օր արձակուրդ է հասնում, ես գիտեմ, որ 20/12=1.66 կլորացվածով 1,67 , եթե կա այլ հաշվարկ, որտեղ 1,70 է լինում աշխատակցի 1 ամսվա հասանելիք արձակուրդի քանակը, խնդրում եմ հուշել։

Ավել գումարի հետ գանձում
Լուսիկ․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք․ աշխատողը գնացել է մեկ տարվա արձակուրդ և ստացել է արձակուրդային 100 528 ՀՀ դրամ, բայց աշխատանքից ազատվել է 6 ամիս աշխատելուց հետո։ Ունի նաև ստանալիք գումար վերջին աշխատած ամսվա համար 35 000 ՀՀ դրամ։ Ինչպե՞ս վերահաշվարկել։ Արդյո՞ք կարող ենք հետ գանձել ավել ստացված գումարը, և ի՞նչ անել մնացած -15 264 ՀՀ դրամի հետ։ Կանխավ շնորհակալ եմ։

Արձակուրդի տեղափոխում
Արմինե.
Բարև Ձեզ։ Աշխատողը հրաժարվում է օգտվել այս տարվա ամենամյա արձակուրդից, կարո՞ղ եմ դիմումի միջոցով տեղափոխել հաջորդ տարի կամ ի՞նչ անել, որ օրենքի սահմանում լինի։

Ազատում արձակուրդից հետո
Անուշ.
Բարև ձեզ։ Կասեք՝ աշխատողը 2018թ. մայիսից աշխատում է մանկապարտեզում, և 2022թ. հոկտեմբերից ամենամյա արձակուրդի մեջ է՝ 25 օր, և արձակուրդից հետո ուզում է ազատվել աշխատանքից։ Իրավունք ունե՞նք ազատել, թե՞ պիտի հետ գանձում անենք արձակուրդայինից։ Ասում են, որ նրան չի հասնում արձակուրդ, եթե ուզենա հիմա ազատվել։

Արձակուրդի օրեր
Անի․
Բարև Ձեզ։
Եթե աշխատողը իրեն հասանելիք 20 օրվա արձակուրդից 10 օր է օգտվել 2020 թվականին և դրանից հետո անցել է երեխայի խնամքի արձակուրդի, 2022 թվականի ապրիլից նորից անցել է աշխատանքի: Հիմա նա կարո՞ղ է օգտվել իր մնացած 10 օրվա արձակուրդից, թե ոչ, և արդյո՞ք նրա արձակուրդում գտնվելու օրերի համար արձակուրդ է ձևավորվում թե ոչ:

Միջին աշխատավարձի հաշվարկ
Արմինե.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել, եթե աշխատակիցը հղիության և ծննդաբերության արձակուրդից հետո խնդրում է գնալ իր չօգտագործած արձակուրդը, ապա հաշվարկվում է ժամանակահատված մինչև հիվանդության թերթիկ ներկայացնելու օրը, թե՞ դա էլ է հաշվվում։ Այսինքն՝ հղիության և ծննդաբերության ժամանակահատվածը չի ներառվու՞մ արձակուրդային ժամանակահատվածի մեջ։ Կանխավ շնորհակալ եմ։
Վերջին մեկնաբանություններ