Tag: արձակման նպաստ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաստիքի կրճատում և/կամ աշխատանքի էական պայմանների փոփոխում

Տաթևիկ․

Բարև Ձեզ: Ըստ ՀՀ ԱՕ 129-րդ հոդվածի 1-Ին մասի՝ «1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերով, ինչպես նաև 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 124-րդ հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ`…….»:

Հարցս հետևյալն է․ եթե պետական ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքը 1 դրույքից փոփոխվել է 0.75-ի, 0.25-ի, արդյո՞ք դա համարվում է հաստիքի կրճատում և/կամ աշխատանքի էական պայմանների փոփոխում, ըստ վերը նշված հոդվածների հիմքերի (113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ ), և արդյո՞ք արձակման նպաստ տրամադրվում է աշխատակիցներին, թե՞ ոչ: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցն ազատվել է աշխատանքից

Սոնա․

Բարև Ձեզ։ Վեցօրյա գրաֆիկով աշխատող աշխատակիցն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից 2024թ․ հունվարի 31-ին։ Նախորդ տարիներից չի ունեցել չօգտագործած արձակուրդային օրեր։ Կատարվել է աշխատակցի հետ վերջնահավարկ, վճարվել է աշխատած օրերի համար և հունվար ամսին կուտակած 2 օր արձակուրդային։ Արդյո՞ք ճիշտ են կատարված գործողությունները, և այս դեպքում արձակման նպաստ գործատուն պե՞տք է վճարի, թե՞ ոչ։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակման նպա՞ստ, թե՞ վերջնահաշվարկ

Կիմա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք՝ կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցչին աշխատանքից ազատվելու դեպքում պետք է վճարել արձակման նպա՞ստ, թե՞ վերջնահաշվարկ։ Շնորհակալություն։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում

Մարի․

Բարև ձեզ։ Ես հիմա երեխայի խնամքի արձակուրդում եմ, բալիկս 5 ամսական է։ Ինձ բանավոր տեղեկացրել են, որ հաստիքս կրճատվելու է ֆինանսական դժվարությունների պատճառով։ Կարո՞ղ է գործատուն ինձ հեռացնել աշխատանքից խնամքի արձակուրդի ընթացքում։ Եթե այո, փոխհատուցում նախատեսվա՞ծ է։ Եթե ոչ, ապա ե՞րբ կկարողանա` բալիկի 1 տարեկան, թե՞ 3 տարեկան դառնալուց հետո։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակման նպաստ

Տաթև․

Բարև Ձեզ։

Եթե գործատուն աշխատակցին աշխատանքից ազատում է՝ բաժինը լուծարելու պատճառաբանությամբ, և տեղեկացնում է այդ մասին բանավոր տարբերակով՝ նրան տրամադրելով 2 ամիս նոր աշխատանք գտնելու համար, արդյո՞ք աշխատակիցը կարող է հրաժարվել աշխատելուց և ստանալ արձակման նպաստ: Շնորհակալություն։

Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակման նպաստ լուծարման դեպքում

Նառա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ինձ օգնել։ ՀՈԱԿ-ը լուծարվում է, ունի երկու ֆիզ․ արձակուրդում գտնվող աշխատողներ, ինչպե՞ս հաշվարկել արձակման նպաստ։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պայմանագրի լուծում փորձաշրջանից հետո

Թինա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է փորձաշրջանը չանցնելու հիմքով, այդ դեպքում նրան արձակման նպաստ վճարվու՞մ է ԱՕ 129 հոդվածի 1-ին մասի չափով, թե՞ ոչ։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք վճարվում է արձակման նպաստ

Վիկտորյա․

Եթե մի կազմակերպությունը մյուս կազմակերպութունը գնում է՝ աշխատակիցներին շարունակելով պահել նույն հաստիքներին, նույն աշխատավարձով և էական պայմաններով, արձակման նպաստ պե՞տք է վճարի, թե՞ ոչ, և աշխատանքային պայմանագրերը ո՞ր հոդվածով են լուծվում։ Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել և փաստաթղթավորել այս գործընթացը։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակման նպաստ վճարվու՞մ է

Անահիտ․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանում հետևյալ դեպքում։

Աշխատողի հետ կնքված է եղել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր,
դրանից հետո նա գտնվել է անաշխատունակության արձակուրդում։ 120 օրը լրանալուց հետո բժշկական հանձնաժողովը ժամկետը երկարացնելու որոշում է կայացրել, պայմանագիրը երեք ամսով է կնքված եղել, քանի որ անաշխատունակության մեջ է եղել պայմանագիրը չի լուծվել, վերադարձել է աշխատանքի ծանուցում եմ տվել, որ պայմանագիրը տաս օր հետո լուծվելու է, բայց քանի որ ունեցել է չօգտագործված ամենամյա արձակուրդ, տրամադրել եմ արձակուրդը և պայմանագիրը լուծել եմ արձակուրդի ավարտի հաջորդ օրը, կատարել եմ վերջնահաշվարկ, եթե 60 օր հետո չեմ ազատել, արձակման նպաստ վճարվու՞մ է, թե՞ ոչ, և օրենքով ճի՞շտ է կատարվածը։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը 140 օր չի ներկայացել աշխատանքի

Աստղիկ․

Բարև Ձեզ, Հարգելիներս!! Ունեմ Ձեր օգնության կարիքը։ Եթե, օրինակ, Աշխատողն արդեն 140 օր աշխատանքի չի հաճախում՝ անաշխատունակության պատճառով։ Համաձայն ՀՀ ԱՕ-ի պատրաստվում եմ ծանուցել, որ 60 օր հետո ազազտված է աշխատանքից (տասնհինգ տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ)։

Հարց․ 1 Արձակման նպաստը (միջին օրական աշխատավարձի քառասունչորսապատիկի չափով) տրամադրվում է վերջնահաշվարկի հե՞տ։

Հարց 2․ Մինչև ազատումը, այդ 60 օրվա սպասման ժամանակահատվածում աշխատողին ի՞նչ է տրվում, աշխատավա՞րձ, թե՞ այլ վճար, եթե արդեն անաշխատունակ չէ, ուղղակի գործատուն գտնում է, որ աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով, եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր։

Կանխավ շնորհակալություն։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Թոշակառու աշխատակցի ազատում

Լիլիթ.

Բարև Ձեզ։ Աշխատակից ունենք կազմակերպությունում աշխատում է 1997թվականի հուլիսի 1-ից, թոշակառու է, դուրս է գալիս աշխատանքից իր դիմումի համաձայն, կասե՞ք քայլերը: Տրվում է և՛ վերջնահաշվարկ, և՛ արձակման նպաստ, թե՞ դրանցից միայն մեկը:

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողի հաստիքը կրճատվել է

Արմինե. Բարև ձեզ, հարգելիներս։ Մի հարց ունեմ. եթե աշխատողի հաստիքը կրճատվել է և նա օգոստոսի 1-ից չի աշխատում, նրան արձակման նպաստ և վերջնահաշվարկ հասնու՞մ է՝ 2֊ը միասին։ 2. Կասե՞ք՝ 0,625 և 0,75 դրույքի աշխատաժամանակը 9 ժամային աշխատանքի դեպքում, աշխատանքը քանիսի՞ն է ավարտվում։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Մխիթար. Բարև Ձեզ։ Ինձ առանց ծանուցման ցանկանում են աշխատանքից ազատել՝ կապված հաստիքի կրճատման հետ։ Ըստ Աշխատանքային Օրենսգրքի 129-րդի սահմանվում է արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, և 115-րդ հոդվածի 2-րդ մասով տուժանք՝ ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար միջին օրական աշխատավարձի չափով /2 ամիս առաջ պետք է ծանուցեին/։ Իմ ամսական աշխատավարձը հարկերով 370 000 դրամ էր, մաքուր՝ 270 0000, ունեմ նաև 103 չօգտագործված արձակուրդային օր։ Խնդրում եմ կասեք՝ իմ վերջնահաշվարկը ինչքա՞ն պետք է լինի: Աշխատում եմ հինգ օրյա գրաֆիկով։ Շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակման նպաստ

Շողեր. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել այս հարցին. գրեթե 5 ամիս աշխատելուց հետո գնացել եմ ֆիզ. արձակուրդ ու հիմա, երբ դեռ երեխայի խնամքի արձակուրդում եմ, կազմակերպությունը լուծարվում է: Վճարվու՞մ է արդյոք արձակման նպաստ, ի՞նչ չափով: Ու եթե ես սպասեմ մինչև երեխայի 1 տարեկանը լրանալը, ապա կողմերի համաձայնությամբ լուծենք պայմանագիրը, այդ դեպքում նույնպե՞ս կվճարվի արձակման նպաստ և կկատարվի վերջնահաշվարկ: Նախապես շնորհակալ եմ: