Tag: արժեթղթեր

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արժեթղթերի օտարումից եկամուտներ

Կառլեն․

Արժեթղթերից ստացվող եկամուտները որպես նվազեցվող եկամուտ 149 հոդվածի 2րդ մասի 3րդ կետն ասում է․՝

"Հարկման բազան որոշելու նպատակով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված եկամուտները չեն համարվում նվազեցվող եկամուտներ (չեն նվազեցվում համախառն եկամտից), եթե ՝ ստացվում են կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, եթե այդ օտարումը կատարվում է կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում."

Արդյո՞ք ձեռքբերում է համարվում միայն մի ուրիշ կողմի օտարուման արդյունքում ստացված բաժնեմասը, թե կազմակերպության 0-ից հիմնադրումն էլ է համարվում ձեռքբերում։ Այսինքն եթե ուրիշից չի գնել կամ նվեր ստացել բաժնեմասը, այլ կազմակերպությունը հենց ինքն է հիմնել, երկու տարվա ընթացքում օտարելու դեպքում հարկ կառաջանա՞, թե ոչ։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արժեթղթերը որպես փոխհատուցում աշխատակիցներին

Էլեն․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունն իր աշխատակիցներին, բացի աշխատավարձի վճարումից, որպես փոխհատուցում տրամադրում է նաև միջազգային շուկայում ցուցակված իր արժեթղթերը, որոնք ժամանակի ընթացքում աշխատակիցները վաճառում են և ստանում եկամուտ։ Արդյո՞ք այդ եկամուտը հարկվում է։ Եթե հարկվում է, ապա այստեղ կիրառում ենք 10% դրույքաչափ, թե՞ դիտարկում որպես աշխատավարձի տարր և հարկում նաև 5% սոց․ վճար և դրոշմանիշային վճար։ Շնորհակալություն։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բաժնետոմսերի առք ու վաճառք

Հովհաննես․

Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է, թե հարկվու՞մ է արդյոք և ինչպե՞ս է հարկվում արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսերի առք ու վաճառքի գործունեությունը։ Օրինակ՝ ամերիկյան Nasdaq-ից բաժնետոմսեր, արժեթղթեր գնել-վաճառելուց։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ստանալ ՀՎՀՀ

Մարիա.

Բարև Ձեզ։ Ցանկանում եմ ներդրում անել արժեթղթեր շուկայում։ Օգտվելու եմ արտասահմանյան կայքից, որը պահանջում է լրացնել tax identification number (TIN). որտե՞ղ պետք է դիմեմ դա ստանալու համար։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արժեթղթերի բրոքերի լիցենզավորման համար խնդիրներ

Հասմիկ. Բարև Ձեզ: Եթե ունեք արժեթղթերի բրոքերի լիցենզավորման համար խնդիրներ ու թեստեր՝ ուղարկեք hasmik_sahakyan_01 շնիկ mail.ru էլեկտրոնային հասցեին։ Անչափ շնորհակալ կլինեմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԲԲԸ-ի դեպքում մասնակիցների թիվը ավելացնելու համար

Կարապետ. 1․ ԲԲԸ-ի դեպքում մասնակիցների թիվը ավելացնելու համար (այնպես, ինչպես ՍՊԸ-ում է) միջնորդ ունենալը պարտադիր չէ, այո՞։ Ու հնարավո՞ր է անսահմանափակ մասնակիցներին ավելացնել՝ փոփոխություն անելու դեպքում 10 000 դրամ պետ. տուրք վճարելով: 2. Միջնորդով արժեթղթեր թողարկելու դեպքում առնվազն որքա՞ն պետք է լինի ԲԲԸ-ի կապիտալը, հիմնականում ի՞նչ մուծումներ են արվում միջնորդներին։