
Ավտոմեքենայի ձեռքբերման և գրանցման ծախսեր
Արսեն․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը մեքենայի ձեռք բերման ժամանակ վճարել է 12 000 համարանիշի ստացում, 5 000 մեքենայի գրանցում, 6 000 գրանցման վկայական, 150 000 ցանկալի համարանիշի արժեք։ Այս վճարումներից որո՞նք պետք է գրանցվեն որպես մեքենայի ինքնարժեք, որոնք ծախսագրվեն։ Շնորհակալություն։

Ավտոմեքենաների խոտանում և պահեստամասերի վաճառք
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ձեր խորհրդի կարիքը ունեմ հետևյալ գործունեության համար․
Քաղաքացին փաստաթղթով գնում է վնասված ավտոմեքենա, խոտանում և իր անունով բացված ԱՁ-ով վաճառում որպես ավտոպահեստամասեր։
Հարց 1․ գործունեությունը ԱՁ-ի համար կարո՞ղ է համարվել արտադրություն, քանի որ կատարում է որոշակի գործողություններ՝ քանդում, մասերի լվացում, թարմացում և այլն, և աշխատել միկրոյի դաշտում։
Հարց 2․ Կհաշվարկվի 20 % եկամտային հարկ․ ա) 2024թ․ և առաջ ձեռք բերված՝ վնասված և խոտանված ավտոներից առաջացած ավտոպահեստամասերի վաճառքի նկատմամբ բ) 2025թ․ ձեռք բերված՝ վնասված և խոտանված ավտոներից առաջացած ավտոպահեստամասերի վաճառքի նկատմամբ

Էլեկտրամոբիլի ներմուծում Չինաստանից
Հասմիկ․
Չինաստանից ՍՊԸ ներմուծել է էլեկտրամոբիլ որպես հիմնական միջոց: Ինչպե՞ս պետք է ձևակեպեմ նրա ձեռքբերման ինքնարժեքը ըստ հաշիվների՝ մեքենայի բեռնափոխադրման վճարը, ինվոյսը, բնապահպանական վճարը և բրոկերային ծառայությունը։

Վաճառված ավտոմեքենայի անվճար սպասարկում
Անահիտ․
Բարև։ Խնդրում եմ պատասխանեք․ ընկերությունը վաճառում է ավտոմեքենա։ Հետագայում կատարում ենք ավտոպահեստամասերի սպասարկում անվճար։ Օրենքով նշվում է, որ տվյալ դեպքում անհատույց ապրանքը չի հարկվում, իսկ էլ․ փաստաթուղթ պե՞տք է գրվի, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Էլեկտրական մեքենաների գույքահարկ
Լևոն․
Բարև ձեզ։ Էլեկտրական մեքենաների գույքահարկը ինչպե՞ս է հաշվարկվում։

Մեքենայի շահագործման հետ կապված ծախսերի ձևակերպում
Ալիկ․
Ֆիզիկական անձն ունի սեփական մեքենա և գրանցված է որպես ԱՁ։ Արդյո՞ք առանց ԱՁ-ին վարձակալության հանձնելու կարող է մեքենան շահագործել ԱՁ-ի համար և ծախսերը՝ ընթացիկ նորոգում, վառելիք և այլն, ձևակերպել ԱՁ-ով։

Վառելիքի ծախսագրում
Հայկուհի․
Բարև Ձեզ։ Եթե շահութահարկով աշխատող կազմակերպությունը առաքումներ է իրականացնում հիմնադրի կամ տնօրենի մեքենայով, կարո՞ղ ենք այդ մեքենայի համար ծախսած վառելիքը շահութահարկով ծախս ճանաչել։ Եվ արդյո՞ք որ անհատույց է մեքենան ԱԱՀ-ի և շահութահարկի լրացուցիչ պարտավորություն չի առաջանա։

Մեքենայի ձեռքբերում
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ ՍՊԸ-ն գործում է շրջհարկով, ՍՊԸ-ի անունից ապրիլ ամսում մեքենա են ձեռք բերել 4 միլիոնի։ Հարկայինից ծանուցում են ստանում, որ ապրիլ ամսվա եկամտային հաշվետվության մեջ ցույց չենք տվել։ Ճշտում տվեցի և 4 միլիոնը ցույց տվեցի, նշեմ, որ մեքենան վարկով են ձեռք բերել։ 10% պետք է մուծե՞նք։ Եթե այո, կա՞ արդյոք ժամկետ, և խնդրում եմ կասե՞ք՝ ի՞նչ այլ հաշվետվություններ և պարտավորություններ ունի ՍՊԸ-ն։ Արվեստի բնագավառ է։ Կանխավ շնորհակալություն:

Ներմուծման ԱԱՀ հաշվանցում կուտակված դեբետի հաշվին
Նոնա․
Խնդրում եմ պարզաբանել: Կազմակերպությունը գործում է հարկման ընդհանուր համակարգում: Միասնական հաշվում ունի կուտակված ԱԱՀ-ի դեբետային գումար: Արդյո՞ք ԵՏՄ երկրից ներմուծվող ավտոմեքենայի ԱԱՀ-ը հնարավո՞ր է հաշվանցել այդ դեբետի հաշվին (այսինքն չվճարել ԱԱՀ-ն):

Գումարը փոխանցվել է, սակայն հարկային պարտավորությունը չի մարվել
Պաշ․
Բարև Ձեզ։ Ես 2022թ. գնել եմ ավտոմեքենա և մի քանի ամիս անց վաճառել 2023թ., ստացել եմ ՀՎՀՀ, ներկայացրել եմ հաշվետվություն ժամանակին, հարկային պարտավորությունները վճարել եմ ժամանակին: Բանկի աշխատակցի կողմից վճարման հանձնարարագրում ՀՎՀՀ նշվել է, սակայն հարկային պարտավորությունը չի մարվել, և հաշվարկվել են տույժեր, 2024թ. ԴԱՀԿ-ն հարկային պարտավորության, տույժերի և իր միջնորդավճարի չափով գումար է սառեցրել հաշվիցս։ Կօգնե՞ք հասկանալ՝ ինչպե՞ս ճիշտ լուծեմ հարցը:

Անհրաժեշտ գործողություններ վառելիքի ծախսագրման համար
Արթուր․
Բարև ձեզ, խումբ։ Խնդրում եմ կիսվել ձեր փորձով․ ԱՁ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ ԱՁ-ի հիմնադիրը ցանկանում է իր անձնական մեքենան ԱՁ-ի օգտագործման հանձնել։ Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է պետք ճիշտ ձևակերպել մեքենան, որպեսզի հնարավոր լինի ծախսագրել վառելիքը։

Մեքենայի վաճառք
Արսեն․
Բարև Ձեզ։ Որքանով որ պարզեցի՝ մեքենա վաճառելիս ձեռք բերումից 365 օր առաջ և հետո եկամտային հարկի վճարման կարգը չի գործում, պետք է առաջնորդվել ՀՕ 150 հոդվածի 9-րդ կետով՝ այսինքն 10 տոկոս եկամտային հարկ և գործում է դրամարկղային մեթոդը՝ այսինքն եթե վճարվում է մաս մաս, եկամտային հարկը նույնպես վճարվում է մասերով։ Այսպե՞ս է արդյոք, և մյուս հարցը, եթե կազմակերպությունը ֆիզիկական անձից գնել է մեքենա և առք ու վաճառքի պայմանագրում նշված է մեքենայի արժեքը պայմանական 1 մլն դրամ, ապա վաճառողին վճարվում է 909 000 դրամ, իսկ եկամտային հարկը կազմում է 91 000, թե՞ պետք է վճարվի 1 մլն, իսկ հարկը 100 000։ Շնորհակալություն։

Ավտոմեքենայի ձեռքբերում
Սասուն․
Բարև ձեզ։ Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է ձեռք բերել մեքենա 4 000 000 դրամ արժեքով։ Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ի՞նչ կարգով է ձեռք բերվում իրավաբանական համարանիշը, ֆիզանձից գնելու դեպքում ինչպե՞ս է վճարվում մեքենայի գումարը, և ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան։

Կազմակերպությունը վաճառում է ավտոմեքենան ֆիզ․ անձին
Նարե․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե շրջ․ հարկով աշխատող ՍՊԸ-ն վաճառում է իր ավտոմեքենան ֆիզ. անձին, ապա պե՞տք է հաշիվ-վավերագիր դուրս գրել ու շրջ. հարկի հաշվարկում նոր գործունեություն ավելացնե՞լ, և ինչ-որ հարկային պարտավորություններ առաջանալու՞ են։

Ավտոմեքենայի ձեռքբերում և վաճառք
Մերի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ 22.02.2023թ. ՍՊԸ ձեռք է բերել ավտոմեքենա, որի դիմաց 4.833.000 ԱԱՀ է վճարել, հիմա մեքենան վաճառվում 20 մլն ՀՀ դրամով։ Հարգելիներս, ինչպե՞ս է տեղի ունենալու փոխմարումը, և ի՞նչ ընթացակարգ է պահանջվում հաշվապահից։ Ասեմ, որ ՊԵԿ-ը ավտոմեքենայի ԱԱՀ թույլ չի տվել հաշվանցել, և այն ՀՕ 72 հոդվածի 1) 8-րդ կետով պակասեցվել է։

Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն վաճառում է ներմուծված ավտոմեքենան
Նունե․
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել. Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն 2023թ-ին ԱՄՆ-ից ձեռք է բերել մեքենա, որը որպես ձեռքբերում չի ներառվել այդ ժամանակաշրջանի հաշվետվության մեջ և հաշիվ դուրս չի գրվել: Հիմա այն վաճառվում է, ինչպե՞ս ցույց տալ հաշվետվության մեջ։

Անձնական մեքենայի ներմուծում
Գառնիկ․
Ռուսաստանից անձնական օգտագործման մեքենա ներկրելուց ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Ծախսերի փոխհատուցում
Շուշանիկ․
Բարև ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել՝ կազմակերպության տնօրենի կատարած ծախսերը՝ կապված կազմակերպության հաշվեկշռում հաշվառված մեքենայի տրանսպորտային և պետական վճարումների հետ, հնարավո՞ր է փոխհատուցել՝ գումարը փոխանցելով նրա բանկային հաշվին։

Ինքնարժեքը որպես ծախս
Ռոբերտ․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է մեքենաների ներմուծմամբ և արտահանմամբ։ Եթե մեքենան գնվել է 2023թ և վաճառվել է 2024թ, այդ դեպքում մեքենայի ինքնարժեքը որպես ծախս ո՞ր թվականի շահաութահարկի հաշվարկի մեջ է ձևակերպվելու։

Ավտոմեքենայի ներմուծում և վաճառք Վրաստանում
Սամվել․
Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ Կազմակերպությունը ցանկանում է ավտոմեքենա ներմուծել այլ երկրից դեպի Վրաստան և վաճառել հենց Վրաստանում։ Ինչ որ խնդիր չի՞ առաջանա, երբ ներմուծումը ՀՀ տարածք չի իրականացվում։ Այս դեպքում ի՞նչ հարկեր կառաջանան։
Վերջին մեկնաբանություններ