Tag: առևտուր

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհրաժե՞շտ է տրամադրել ՀԴՄ կրոն

ԱՆԻ. Խնդրում եմ պատասխանեք: Խանութում հաճախորդը թողնում է կանխավճար, որը կազմում է ապրանքի գնի մի մասը: Անհրաժե՞շտ է տրամադրել ՀԴՄ կրոն: Հաճախորդը ապրանքը պետք է տանի հաջորդ օրը: Ինչպե՞ս վարվեմ թողնված կանխավճարի հետ: Խանութը պատկանում է ԱՁ-ի:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված

Ա. Բարև: Կազմակերպությունը, որ զբաղվում է արտադրությամբ, ֆիզ. անձից և այլ կազմակերպություններից գնել է ապրանք և վաճառել բարձր գնով: Այդ ապրանքների իրացումից ստացված հասույթը գրենք շահութահարկի հաշվարկի 0101, թե՞ 0105 տողերում:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ կհամարվի ԱԱՀ վճարող

Ստելլա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ես գրանցված եմ որպես ԱՁ և զբաղվում եմ առևտրով: 2011թ շրջանառությունը չի անցել 30 մլն, սակայն ձեռք բերումների 90 % կատարվել է մեկ մատակարարից: Մի՞թե այս դեպքում ես մեխանիկորեն համարվելու եմ ԱԱՀ վճարող: Խնդրում եմ պատասխանել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքը

Liana. Հարգելի կոլեգաներ, որտեղի՞ց կարող եմ ներբեռնել "Առևտրի և ծառայությունների մասին" ՀՀ օրենքը: Առլիսում որոնման արդյունքը զրո է տալիս:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Խանութը զբաղվում է պտուղ-բանջարեղենի վաճառքով

Նարինե. Մենք բացել ենք 22 ք.մ. տարացք ունեցող խանութ, որը զբաղվում է պտուղ-բանջարեղենի վաճառքով: Խնդրում եմ ասեք, որտեղի՞ց կարող ենք իմանալ` միրգ-բանջարեղենից բացի ուրիշ ինչ կարող ենք վաճառել (հաց, մակարոնեղեն...): Եթե ոչ` ինչ փաստաթղթեր պետք է հավաքել: Եվ էլի մի հարց` ի՞նչ հաշվետվություն (եկամտահարկ, վիճ. ծառայություն...) պետք է հանձնել, եթե Ա/Ձ-ից բացի աշխատող չկա: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Համակարգիչների վաճառք

Լևոն. Ես ուզում եմ համակարգիչների և նմանատիպ ակսեսուարների խանութ բացեմ և գրացվեմ որպես ՍՊԸ, և կուզենայի իմանալ, թե ի՞նչ հարկեր ամսվա և տարվա կտրվածքով պիտի մուծեմ: Եվ եթե հնարավոր է, օգնեք գտնեմ այս հարցին վերաբերվող գրականություն: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գովազդային ծախսեր ՀՀ-ում

Աննա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել մի հարցում: Կազմակերպությունը իրականացնում է առևտուր և կատարում է գովազդային ծախսեր ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս: Նվազեցումներ նորմաների սահմաններում միայն ՀՀ տարածքից դուրս գովազդի սահմանաչափը` համախառն եկամտի 3%, իսկ ՀՀ-ում արդյո՞ք կա սահմանաչափ:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ապրանքի հետ վերադարձ

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` կազմակերպությունը զբաղվում է մեծածախ առևտրով, աշխատում է ԱԱՀ-ով: Ունի խանութներին տված ապրանքներ նախորդ ամիսներին, որոնց համար կազմվել են ԱԱՀ-ով թղթային հաշիվներ: Սակայն այսօր նշված խանութները չեն կարողանում վաճառել ապրանքը և ցանկանում են հետ վերադարձնել ՍՊԸ-ին: Ինչպե՞ս կարելի է ձևակերպել հետվերադարձի գործընթանցը, և կա՞ արդյոք որևէ օրենսդական ակտ կամ որոշում, որը կարգավորի գործարքը: Ինչպե՞ս են գործում տվյալ դեպքում կազմակերպության հաշվապահները: Հարցս շտապ է, շնորհակալ կլինեմ ցանկացած պատասխանի համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Խանութը զբաղվում է մանրածախ առևտրով

Շողիկ. Հարգելի հաշվապահներ, խանութը կատարում է ներմուծում և զբաղվում է մանրածախ առևտրով: Խնդրում եմ օգնեք, մանրածախ առևտրում ապրանքը ի՞նչ գնով է մուտքագրվում, և արդյո՞ք գործում է առևտրային հավելագինը: Անհամբեր կսպասեմ պատասխանի:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է վարել առաքման գիրք

Վահան Գրիգորյան. Կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի հանդիսանում: Ունի հացի արտադրություն և մանրածախ առևտրի գործունեություն: Առաքման գիրք վարել պե՞տք է, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է ալկոհոլային խմիչքի առևտրով

Lusine. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող, զբաղվում է ալկոհոլային խմիչքի մեծածախ առևտրով: Այդ ժամանակահատվածում կատարել է հետևյալ գործարքը` ֆիզիկական անձին վաճառել է երկու շիշ խմիչք, վճարումը կատարվել է բանկային փոխանցմամբ: Համարվու՞մ է արդյոք դա մեծածախ առևտուր, թե՞ կազմակերպության կողմից կա օրենքի խախտում` կապված ՀԴՄ չունենալու հետ: Խնդրում եմ հարցս անպատասխան չթողնել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինտերնետ-խանութի վերաբերյալ

Մարինե. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյսլ հարցիս՝ կա՞ արդյոք օրենք ինտերնետ-խանութների վերաբերյալ: Ես ունեմ Ա/Ձ, սակայն չեմ պատկերացնում, ինչպես պետք է վճարեմ հարկեր։ Առևտուրը չի կատարվելու քարտերի օգնությամբ, այլ միայն կանխիկ՝ առաքման պահին գումար վերցնելով, քանի որ կայքը զբաղված մարդկանց համար է։ Ինչպե՞ս է պետք դա անել, որովհետև չկա շրջանցիկ ՀԴՄ ապարատ։ Իսկ եթե տպել և տանել ՀԴՄ կտրոնը, իսկ հաճախորդը չցանկանա ապրանքը գնել: Խնդրում եմ օգնել ինձ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առևտրային կայքէջ բացելու համար

Վարդգես. Հարգելի տնտեսագետ-հաշվապահներ, օգնեք ինձ հետևյալ հարցով: Ինտերնետային առևտրային կայքէջ բացելու համար ի՞նչ բանկային, պետռեգիստրային ու հարկային աշխատանքներ պետք է արվի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նորաբաց խանութ

Անի. Նորաբաց փոքրիկ խանութում /ՍՊԸ/ առաջին ամսում եղել է 700 դրամի առևտուր: Տպվել է հդմ կտրոն և տրվել հաճախորդին: ՀԴՄ-ով առևտուր անելու համար քանի՞ տոկոս են վճարում հարկ, ե՞րբ և ու՞մ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/ձ-ն խանութում վաճառում է բանջարեղեն

Յաննա. Հարգելիներս, հարցս հետևյալն է: Ա/ձ-ը խանութում վաճառում է միայն պտուղ բանջարեղեն: Չգիտեմ, դրա հ/ֆ ները ինչպես պետք է արվի, եթե ապրանքների մեծ մասը գնում է գյուղացուց: Բացի դրանից ի՞նչ հարկեր պետք է մուծի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի առևտրով

Tatev. Բարև ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի առևտրով, նա չի համարվում ԱԱՀ վճարող, ունի 1 աշխատող, որի աշխատավարձը 60000 ՀՀ դրամ է: Ուզում եմ իմանալ, թե ինչ վճարումներ պետք է կատարի և որքան, ինչ ժամկետով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հուշանվերների վաճառք

Andranik. Խնդրում եմ ինձ օգնել, ի՞նչ հաշվապահություն է անում հուշանվերների խանութը, ի՞նչ հաշվետվություններ, վճարումներ և այլն: Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ այդ խանութի հաշվապահությունը կատարելու համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մթերային խանութի հետ կապված

Բելլա. Ես սկսնակ հաշվապահ եմ, այս տարի սկսել եմ վարել նոր բացված`23.03.2010թ., փոքրիկ մթերային խանութի (Ա/Ձ) հաշվապահությունը: Խանութը ունի միայն 1 աշխատող` տնօրենը: Ես ամեն ամիս ներկայացնում եմ վիճակագրական հաշ.,վճարում սոց.` 5000դր, կատարում ծխախոտի և խմիչքի թույլատվության վճարները և հարկային ներկայացնում եկամտահարկի զրոյական հաշվետվություն`եռամսյակային:Չգիտեմ, ճիշտ եմ արդյոք անում և թե ինչ հաշվետվություններ և վճարներ պետք է կատարեմ հաջորդ տարի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ վճարող համարվող Ա/Ձ

Meri. Ողջույն ,բոլորին, Ունեմ այսպիսի հարց, ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ը, որը իրականացնում է ներմուծում , ծավալում է առևտրային գործունեություն, ունի երկու աշխատող, դրամարկային գիրք պարտադիր է, որ ունենա, ավելացնեմ նաև, որ հասույթի և առաքումերի գիրք ունի, հաստատված հարկայինի կողմից:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ոչ կանխիկ առևտուր

Աննա. Կան նման կարծիքներ,որ առևտրի դեպքում երբ գնումը կատարվում է ոչ կանխիկ, այլ Post Terminali միջոցով,ապա գնորդին նաև պետք է տրամադրել ՀԴՄ: Միթե դա ճիշտ է, և արդյոք չի գրանցվի կրկնակի եկամուտ տվյալ կազմակերպության համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքի վաճառք զեղչով

Կամո. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաններ: Ունեմ մեկ հարց, շատ շնորհակալ կլինեմ, եթե հղում տաք, թե որտեղից կարդամ: Եթե ապրանքը վաճառում ենք զեղչով (գների գրանցման գրքում ֆիքսված գնից եժան,) ԱԱՀ-ի և շահութահարկի հարկման բազան որ գինն է հանդիսանում` փաստացի վաճառքի, թե գրանցված: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շինանյութի առևտուր

Ալլա. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. Ես հանդես եմ գալիս որպես անհատ ձեռներեց և զբաղվում եմ մանրածախ առևտրով /շինանյութ/:Չեմ աշխաատում ԱԱՀ-ի դաշտում: Չունեմ աշխատողներ և բոլոր բիզնես հարցերը լուծում եմ սեփական ուժերով: Ես, հանդես գալով որպես անհատ ձեռներեց, սոցվճար կատարում եմ յուրաքանչյուր ամիս հինգ հազար դրամ և յուրաքանչյուր ամիս հաշվետվություն են ներկայացնում վիճվարչություն: Խնդրում եմ պատասխանել ինձ, արդյոք որևէ հարկային պարտավորություններ ունեմ և հասույթ իրացումից 2% տարեկան կտրվածքով պետք է վճարեմ, թե ոչ; Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք գրվում է հաշիվ-ապրանքագիր

Meri. Բարև Ձեզ ինձ հետաքրքրում է, թե ինչպես է կարգավորվում on-line վաճառքները: Փաստորեն գնորդը տվյալ դեպքում կատարում է վճարում փոխանցելով տվյալ կազմակեպության բանկային համարին, դա կարող է լինել և կազմակերպություն և ֆիզ.անձ, տվյալ դեպքում արդյոք գրվում է հաշիվ ապրանքագիր?
Accountant.am
Հարց ու պատասխան

Ինտերնետ խանութի վերաբերյալ

Ժաննա. Բարեւ ձեզ: Ես հարց ունեմ` կապված ինտերնետ-խանութի գրանցման հետ: Ի-խանութը չի աշխատում կից որեւէ խանութի, այլ հենց վիրտուալ տիրույթում: Կցանկանայի իմանալ, թե ինչպես պետք է կատարեմ հարկային գրանցումներ, արդյոք այդպիսիք անհրաժեշտ են, թե ոչ, կա արդյոք որեւէ օրենք Ի-խանութների վերաբերյալ: Բացի այդ ես ֆիզիկական անձ եմ, չեմ ներկայացնում ոչ որեւէ ՍՊԸ, ոչ էլ գրանցվել եմ դեռ որպես ԱՁ:Սակայն մինչեւ ամառ այս հարցը պետք է կարգավորվի, որպեսզի ես սկսեմ ծավալել իմ գործունեությունը: Եթե կան պարտադիր գրանցումներ, ապա ո?րն ավելի ձեռնտու տարբերակ կլինի` ԱՁ, ՍՊԸ... Բացի այդ բիզնես-առեւտուր իրականացնողի եւ ծառայություններ մատուցողի միջեւ տարբերություններն ու առավելությունները որո?նք են: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար: Հարգանքներով` Ժաննա
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Առևտրի խանութի վերաբերյալ

Ani. Բարև Ձեզ, ես նոր եմ սկսելու վարել խանութի հաշվապահություն, իրավաբանական անձը Ա/Ձ է, ես ուզում եմ ստույգ իմանամ, ինչ հաշվետվություններ եմ ներկայացնելու, օրենքները կարդացել եմ, մոտավոր պատկերացում ունեմ արդեն, խանութը դեռ աշխատելու է առանց ԱԱՀ-ի, բայց դրա փոխարեն ի՞նչ հաշվետվություն կամ վճարումներ պետք է կատարվեն, սոցի ու եկամտահարկի համար ինչ չափով որ տեղյակ եմ, արդեն մի անգամ կարճ ժամանակահատվածով վարել եմ Ա/Ձ-ի հաշվապահություն լահմաջոանոցի համար, իսկ սա խանութ է, կարո՞ղ եք ինձ օգնել այդ հարցում: Կանխավ շնորհակալություն: