
Այս ամսվա աջակցության գումարը չի նստել
Հաշվապահ․
Երեկ գործընկերներիցս մեկը զանգեց և ասաց, որ գնացել է բանկ և ստուգել է՝ այս ամսվա աջակցության գումարը չի նստել։ Ասեցի․"Երնեկ քեզ"․․․ :)

Ապրիլմեկյան սահմանափակումը
Հաշվապահ․
Էսօր ծանոթներիցս մեկը զանգել էր, ասում ա․ «Կարո՞ղ ա էս էլեկտրոնային հաշիվների վրա սահմանափակում են դրել, երկու հատ դուրս գրեցի, էլ չի թողնում»։ Ասեցի, որ չի կարող նման բան լինել, երևի ծրագրային խնդիր ա, բայց հետո մտածում եմ․ «Հը՞, կարող ա էլի․․․ մարդ ես․․․» 🤔

Անքնության շեմը
Հաշվապահ․
էսօր ավագ կոլեգաս ասեց, որ գիշերը լավ չի քնել, քանի որ երեկ, երբ միասին հաշվարկ էինք կատարում, 4 000 դրամ գումար «չբռնեց»։ Ասեց. «Քեզ մոտ է՞լ ա տենց լինում», ասեցի. «Լինում ա, բայց ինձ մոտ էդ անքնության շեմը մի քիչ բարձր ա» :)
Վերջին մեկնաբանություններ