Tag: ապրանքի փոխանակում

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Բարտերի փաստաթղթավորում

Նարեկ․

Բարև Ձեզ։

Կազմակերպությունը հաշվեկշռում ունի ապրանքներ, որոնք տալիս է մեկ այլ կազմակերպության, սակայն այդ կազմակերպությունը որպես փոխհատուցում մարքեթինգային գործիքների միջոցով խթանելու է այդ կազմակերպության գործունեությունը։ Ի՞նչ գործարքներ պետք է անել և ինչպե՞ս փաստաթղթավորել գործարքը։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Ալիսա.

1)Ձեռք են բերվել նյութեր 600.000 դրամի, վճարումը կատարվել է բանկային փոխանցմամբ։

2)60.000 դրամի նյութեր օգտագործվել են իրացման բաժնում։

3)Տրվել է կանխավճար 4000.000դր, որի դիմաց ձեռք է բերվել 7000.000դր ապրանքներ, մնացածը մնալով պարտք։

4)200.000 դր արժողությամբ նյութերը փոխանակվել են համարժեք ապրանքների հետ։

5)Ստացվել է կանխավճար 3000.000դր, որի դիմաց մատակարարվել է 3000.000դրամ արժողությամբ ապրանքները 4000.000դրամով, մնացածը մնալով պարտք։

Ինչպե՞ս ձևակերպեմ։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Լիլիթ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ձևակերպել հետևյալ գործառնությունները. 1. Հաշվետու անձի կողմից վճարվել է վաճառված նյութերի տեղափոխման համար: 2. Հաշվարկային հաշվից բացվել է ակրեդիտիվ մատակարարի հետ հաշվարկներ կատարելու համար: 3. Ձեռք են բերվել ոչ նյութական ակտիվներ փոխանակելով սեփական արտադրության արտադրանքի հետ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը իրականացրել է փոխանակման գործարք

Սաթեն. Հիմնական միջոցների ձեռք բերման համար կազմակերպությունը վճարումը կատարում է ոչ թե դրամով, այլ բարտերի տեսքով, տալիս է ապրանք` ինքնարժեքով: Այդ ապրանքի համար պե՞տք է իրացում ձևակերպեմ և ներառեմ շրջանառության հարկի հաշվարկում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունները աշխատելու են բարտերային հիմունքներով

Նաիրա. Բարև Ձեզ: Մեր ընկերությունը իր Պատվիրատուներից մեկի հետ աշխատելու է բարտերային հիմունքով: Պատվիրատուի հետ անհրաժեշտ է կնքել բարտերի պայմանագիր: Եթե հնարավոր է, խնդրում եմ տիպային օրինակ տրամադրել: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոխանակման գործարքի ժամանակ դուրս են գրվել հարկային հաշիվներ

Ռոբերտ. Հարգելի գործընկերներ, փոխանակման գործարքի ժամանակ դուրս են գրվել հարկային հաշիվներ երկու կողմերի կողմից էլ` առանձնացված ԱԱՀ գումարով: Սակայն, քանի որ սա փոխանակման գործարք է, և առկա չէ վճարում հաշվի դիմաց, հաշվում առանձնացված ԱԱՀ-ն ենթակա չէ հաշվանցման: Արդյո՞ք այդ գումարը միացվում է ձեռքբերված ապրանքի ինքնարժեքին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հեռուստաընկերությունը ձեռք է բերել ավտոմեքենա

Ashot. Հեռուստաընկերությունը 2004 թվականին ԱԱՀ-ով աշխատող կազմակերպություններից մեկից ձեռք է բերել ավտոմեքենա, որի արժեքը փոխհատուցվել է գովազդով: Մեքենայի սկզբնական գինը կազմել է 15000 դոլարին համարժեք դրամ: 2011թվականին այն վաճառվել է (1000 դոլարով), շուկայական գինը կազմում է 7000 դոլարին համարժեք դրամ: Խնդրում եմ ինձ ասել, որքանո՞վ է օրինական այս գործարքը, և ինչպիսի՞ հարկային պարտավորություներ և համապատասխան պատասխանատվություն է առաջանում պետության հանդեպ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի փոխանակման դեպքում

ЭРИКА. Հարգելի հաշվապահներ, մենք զբաղվում ենք հացամթերքի արտադրությամբ, խնդրում եմ օգնեք պարզաբանելու, թե ինչպես վարվեմ, երբ մի կրթօջախ մեզ առաջարկում է տալ ալյուր, փոխարենը մենք պետք է նրանց առաքենք հաց: Ինչպե՞ս վարվենք ծախսերը հիմնավորելիս, քանի որ ուսումնական հաստատությունը մեզ փաստաթուղթ չի կարող տալ: Նախապես շատ շնորհակալություն: