
Աշխատողի տեղափոխում ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատանքի
Ասյա․
Բարև Ձեզ, խնդրում եմ ասացեք, եթե աշխատողը ցանկանում է աշխատի ոչ լրիվ աշխատաժամանակով և դիմում է ներկայացրել, գործատուն էլ համաձայն է, ի՞նչ ընթակարգ է պետք անել։ Հրաման, համաձայնագիր, և աշխատավարձը ինչպե՞ս ճիշտ գրել։ Եթե նա հիմա ստանում է 270 000 հազար, ապա պե՞տք է կիսել 135 000 հազար։

Աշխատանքների կատարում օտարերկրյա քաղաքացու կողմից
Սերգեյ․
Բարև Ձեզ, ՍՊԸ-ն ցանկանում է պատվիրել աշխատանքներ ֆիզանձ Բելառուսի քաղաքացուց, որը բնակվում է Սերբիայում և Հայաստանում որևէ կարգավիճակ չունի: Քանի որ աշխատանքները կատարվում են պետական դրամաշնորհի շրջանակում Հայաստանում իր աշխատանքները համարվում են «աշխատավարձ»: Այստեղից հարց է ծագում՝ պետք է ՀՀ-ում վճարվի եկամտային հարկը, հաշվի առնելով կրկնակի հարկման ռեժիմի առկայությունը։ Թե՞ պետք է վճարվի ամբողջ գումարը ու պահվի միայն դրոշմանիշային վճարը։ Կանխավ շնորհակալություն պատասխանելու համար:

Աշխատավարձի և վարձակալական վճարի նվազեցում շրջանառության հարկից
Հայկ․
Բարև Ձեզ։ Հարկային օրենսգրքի համաձայն շրջանառության դաշտում աշխատող առևտրով զբաղվող հարկ վճարողները կարղ են նվազեցնել նաև իրացման ծախսերը։ Հարկային օրենսգրքով սահմանված է, որ՝ իրացման ծախսեր են համարվում, մասնավորապես, ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ կապված` ապրանքների փաթեթավորման, պահպանման, բեռնման, տեղափոխման, բեռնաթափման, ուղեկցման, գովազդի և մարկետինգի ծախսերը։
Հարց․ Առևտրով զբաղվող հարկ վճարողը կարո՞ղ է ծախս ճանաչել վաճառողուհու աշխատավարձը կամ խանութի տարածքի վարձակալական վճարը։

Աշխատակիցները ներգրավված չեն աշխատանքներում
Սիրարփի․
Բարև Ձեզ։ Շինարարության և նախագծային ոլորտի կազմակերպությունն ունի որակավորված լիցենզավորված մասնագետներ, որոնք համատեղությամբ գրանցված աշխատողներ են: Այս պահին կազմակերպությունը դեռ չի իրականացնում համապատասխան շինարարական և նախագծային աշխատանքներ, որտեղ ներգրավված լինեն նշված աշխատողները, սակայն լիցենզիան չկասեցնելու համար աշխատողներին չենք ազատել աշխատանքից: Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ եմ նշված աշխատակիցներին գրել 0 ժամ և չվճարել: Օրենքի ո՞ր հղումով նայեմ նշված դեպքերում եթե աշխատողը իր լիցենզիային որակավորմանը համապատասխան աշխատանք չի կատարել տվյալ ամիս, այդ դեպքում վճարումը ինչպես է կատարվում։

Расчет средней зарплаты для больничного листа
Екатерина.
Добрый день. Подскажите, пожалуйста, при расчете средней ЗП для больничного листа, с какой минимальной ЗП нужно сравнивать: 75 000 драм или 100 000 драм?

Աշխատավարձի ուշացման համար վճարվող տույժեր
Նարինե․
Բարև Ձեզ։ Եթե նշված ժամկետում աշխատավարձի չվճարման դեպքում գործատուն յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ հասանելիք աշխատավարձի 0.15% չափով, հարկեր պահվու՞մ են, թե՞ ոչ։ 0.15% -ի չափով հենց աշխատակցին է վճարվում, թե՞ 0.15% -ից հարկումից հետո առաջացած գումարն է վճարվում աշխատակցին: Դրամարկղայի՞ն մեթոդն է կիրառվում արդյոք նման դեպքում:

Չօգտագործված արձակուրդի տրամադրում
Անուշ․
Բարև ձեզ։ Կասե՞ք՝ եթե աշխատողներ կան, ում արձակուրդները 2016-2017թթ չեն օգտագործել (այն ժամանակ չեն տվել, ոչ աշխատողի մեղավորությումբ), եթե հիմա ցանկանում ենք տալ այդ արձակուրդները, կասե՞ք՝ ինչպե՞ս են հաշվում, ա՞յդ տարվա աշխատավարձով, թե՞ ներկա, օրենքի հղում եթե կա, խնդրում եմ նշել։

Պարապուրդի հաշվարկ
Կարինե․
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ճիշտ հաշվարկել պարապուրդի վճարը: Աշխատակցի դրույքը 0,5 է։ Համաձայն ԱՕ 186 հոդվածի հաշվարկել եմ միջին ժամային աշխատավարձը ՝ 616 դրամ, 616*2/3= 411 դրամ, սակայն 186 հոդվածի 1-ին մասով ասվում է, որ ոչ պակաս, քան նվազագույն ժամային դրույքաչափը, որը կրճատ տևողությամբ աշխատաժամանակի (մինչև 24 ժամ) դեպքում սահմանված է 750 դրամ, առանց հարկերի: Արդյո՞ք պարապուրդի հաշվարկի համար պետք է հիմք ընդունեմ 750 դրամը, թե՞ հաշվարկելու եմ 411 դրամով: Կանխավ շնորհակալություն։

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի հարկեր
Արաքսյա․
Բարև ձեզ, կարո՞ղ եք, խնդրում եմ, պատասխանել իմ մեկ հարցին։ Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատելիս ի՞նչ հարկեր պետք է վճարի աշխատողը, արդյոք նո՞ւյն չափով, ինչ որ գրանցված աշխատողը։

Վերջնահաշվարկ բացակայող փաստաթղթերի պարագայում
Գոհարիկ․
Բարև Ձեզ, խնդրում եմ Ձեր օգնությունը՝ աշխատողը աշխատել է 1997թ. մինչև 2025թ. փետրվարի 1-ը: Արձակուրդ է գնացել 2023թ. և 2024թ համար: Որոշ տարիներից աշխատավարձի հիմքերը (աշխատավարձի հաշվարկային և վճարային թերթիկնեը, աշխատավարձի գիրքը, աշխատավարձային քարտերը) բացակայում են, այսինքն՝ կան տարիներ 12 ամսվա փոխարեն կա 6 ամսվա, 8 ամսվա կամ 11 ամսվա հիմքերը: Ի՞նչ կարգով պետք է հաշվարկվի 20 տարվա վերջնահաշվարկը և բացակա փաստաթղթերի ամիսների հաշվարկը:

Աշխատավարձի վճարում զինվորական վարժանքների մեկնելու դեպքում
Վահագն․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ եթե ԱՁ-ի վարձու աշխատողը պետք է գնա զինվորական վարժական հավաքների, այդ դեպքում, ոնց հասկացա, չի խզում աշխատանքային պայմանագիրը, և ընդհանրապես վճարվու՞մ է աշխատավարձ այդ ընթացքում։ Եվ եթե այո, ինչպե՞ս է հաշվարկում աշխատողի աշխատավարձը այդ բացակա օրերի համար։

Հայտարարագրի լրացում վարձակալության մասով
Անուշ․
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։
1. Եթե աշխատակիցը գրանցված աշխատող է և ունի նաև վարձակալությամբ տրված բնակարան, կարո՞ղ է հայտարարագիր լրացնի միայն վարձակալության համար
2. Այլ տրանսպորտային սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում, չներառված ուրիշ խմբավորումներում, որը գտնվում է մարզում, կարո՞ղ է աշխատել միկրոյով

Վարձատրություն տոնական ոչ աշխատանքային օրերի համար
Աստղիկ․
Օգնեք իմանալ խնդրում եմ՝ արդյո՞ք տոնական ոչ աշխատանքային օրերի համար աշխատողը վարձատրվում է, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալություն։

Փոխառության մարում աշխատավարձի հաշվին
Մելինե․
Հարգելի հաշվապաներ, հիմնադիրին, ով նաև տնօրենն է, տրամադրել ենք փոխառություն դտ 145 կտ 252, և հաշվել աշխատավարձ՝ դտ 713 կտ 527: Իր գրավոր համաձայնությամբ փոխառությունը մարվելու է նաև աշխատավարձի հաշվին: Ինչպե՞ ս է այս ձևակերպումը տրվելու՝ դտ 527 կտ 145, իսկ ու՞ր մնաց 229 հաշիվը։ Խնդրում եմ պատասխանել:

Արձակուրդայինի հաշվարկ մանկապարտեզի աշխատակիցների համար
Անուշ․
Բարև ձեզ, խնդրում եմ մեզ հստակ պատասխանել, այս հարցը շատ քննարկման հարց է դարձել մեր մանկապարտեզի աշխատողների համար։ Աշխատողներով արդեն վախենում ենք մեր ամենամյա արձակուրդը վերցնենք, որովհետև ամեն անգամ 5 000 - մինչև անգամ 10 000 ավել պակաս ենք ստանում, օրինակ այս ամիս մեր աշխատավարձը բարձրացել է , հիմա էս տարի որ ամիսներին վերցնեմ իմ ամենամյա արձակւորդը, ես բարձրացրած չեմ ստանալու, այսինքն ամեն անգամ մեր հաշվապահը հաշվում է ամեն անգամ 12 ամիս հետ գնալով, ու ստանում ենք միշտ պակաս, չկա ուրիշ ձև հաշվարկ, որ հաշվապահը հաշվի ի օգուտ աշխատողի, լավ ինչքա՞ն պակաս ստանանք, ինչի՞ համար հետ գնա անընդհատ 12 ամիս, չի՞ կարոց վերցնել տվյալ ամսվա աշխատավարձով, չգիտեմ ճիշտ բացատրեցի հարցս։

Ավել վճարված աշխատավարձի հետ պահում
Սասուն․
Բարև Ձեզ, աշխատակցին ավել վճարված աշխատավարձի հետ պահելու կարգը ինչպե՞ս է:

Աշխատանքային պայմանագրեր չեն կնքվել
Աննա․
Եթե նախկին գործատուն աշխատողների հետ չի կնքել աշխատանքային պայմանագիր, բայց կա հրաման աշխատանքի ընդունելու վերաբերյալ ու այդ աշխատողների դրույքաչափերում, պաշտոններում և աշխատավարձերում անընդհատ փոփոխություններ է արել, հիմա գործատուն փոխվել է ու ինչպե՞ս անի, որ ճիշտ լինի, եթե առկա չէ պայմանագիր, բայց կարիք կա տվյալ աշխատողի պաշտոնի կամ դրույքաչափի փոփոխություն անել։

Հերթափոխով աշխատողի վարձատրություն տոնական օրերին
Մարիամ․
Բարև Ձեզ, որ խնդրեմ կասե՞ք՝ հերթափոխով աշխատողները տոն օրերին աշխատելու դեպքում պետք է վճարվեն կրկնակի չափով, թե՞ նորմալ:

Աշխատանքային պայմանագիր շաբաթական 28 ժամ աշխատաժամանակով
Արև․
Կարո՞ղ է արդյոք ընկերությունն աշխատանքային պայմանագիր կնքել աշխատողի հետ շաբաթական 28 ժամ աշխատաժամանակով (աշխատակցի խնդրանքով), ժամավճարով և gրանցման հայտում 4.1.6 վանդակում գրել ոչ լրիվ աշխատաժամանակ, իսկ 4.1.7 վանդակում՝ 28՝ ժամային տարիֆային դրույքի չափը սահմանելով 500 դրամ:

Պահումներ ԴԱՀԿ կողմից նվազագույն աշխատավարձի դեպքում
Գոհար․
Հարգելի մասնագետներ, նվազագույն աշխատավարձով գրանցված աշխատողից ԴԱՀԿ-ի կողմից պահումներ արվու՞մ են։
Վերջին մեկնաբանություններ