Tag: աշխատանքային օրենսգիրք

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի կրճատում

Ռուզաննա. Բարև ձեզ։ Եթե աշխատողը դիմում է ներկայացրել իր աշխատաժամանակը կրճատելու վերաբերյալ, ապա աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածով կարելի է այդ փոփոխությունը հիմնավորել։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է իրականացվում հարկի և վճարի գանձումը

Մարինա․ Ողջույն։ Հարցս հետևյալն է. ԱՕ 265 հոդվածի հետագա համատեղ աշխատանքի անհնարինության դեպքում 12 ամսյա հատուցման դեպքում վճարված գումարից ինչպե՞ս է իրականացվում հարկի և վճարի գանձումը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային օրենսգիրք

Գոհար. Որտեղի՞ց գտնեմ օրենքները, որով հաշվարկվում է արձակուրդաինը, աշխատավարձը, բյուլետենը, վերջնահաշվարկը /ֆորմուլան այդ հաշվարկների/: Ո՞ր իրավական ակտում կարող եմ ծանոթանալ: Ցանկանում եմ ծանոթանալ կադրային գործին։ Խնդրում եմ տրամադրել ինձ հղում համապատասխան գրականությանը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Օրենսգրքով նախատեսված հատուկ դրույթներ ոստիկանության աշխատակիցների վերաբերյալ

Բաբկեն. Հարգելի գործընկերներ, Հարցս հետևյալն է. արդյո՞ք Աշխատանքային Օրենսգրքով նախատեսված են հատուկ դրույթներ ոստիկանության աշխատակիցների (շարքային և/կամ սպայական անձնակազմ) վերաբերյալ: Մասնավորպես` ամենամյա վճարովի արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության մասով: Զրուցակիցս պատմում է՝ իբր նրանց հերթական արձակուրդը չի վճարվում, իսկ բյուլետենը վճարվում է ինչոր այլ այլ աղբյուրից (ոչ բյուջեից) անհասկանալի կամայական սկզբունքով: Ակնկալում եմ գրագետ հիմնավորված պատասխան՝ գործող օրենսդրական ակտին համատասխանող հղումներով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից ժամկետից շուտ վերադառնալու վերաբերյալ

Մարիետա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ տալ աշխատանքային օրենսգրքի հղումը այն մասին, որ մինչև երեխայի 3 տարին լրանալը ժամկետից շուտ (4ամիս) աշխատանքի վերադառնալու վերաբերյալ նախօրոք 2 ամիս առաջ պետք է տեղյակ պահել: Նշեմ՝ խոսքը վերաբերվում է մանկավարժին, ով դեկտեմբերի փոխարեն ցանկանում է աշխատանքի դուրս գալ սեպտեմբերի 1-ից, տնօրենը ասում է՝ պետք է դիմումը գրվեր 2 ամիս առաջ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հատուկ ընդմիջման վերաբերյալ

Անյա. Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ. ԱՕ 153-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողներին տրամադրվում է հատուկ ընդմիջում, եթե աշխատանքը կատարվում է +40°C բարձր կամ -10°C ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում։ Բայց օրենսգիրքը չի հստակեցնում պայմանները, որոնք պետք է տրամադրի գործատուն։ Լրացուցիչ ընդմիջման դեպքում նշվում է, օրինակ, մինչև 18 տարեկան աշխատողներին տրամադրվում է նվազագույնը 30 րոպե տևողությամբ լրացուցիչ ընդմիջում։ Բայց հատուկ ընդմիջման դեպքում կոնկրետ օրինակ չկա։