Tag: աշխատանքային գրքույկ

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային գրքույկ

Բարև Ձեզ։ Ես ունեմ 14 տարվա աշխատանքային փորձ, որից 11 տարի աշխատել եմ Թերթ․am-ում որպես ռւսերեն էջի խմբագիր։ Այս պահին լինելով նաև Ռուսաստանի քաղաքացի, պատրաստվում եմ Մոսկվայում աշխատել։ Գործատուն ինձանից ուզում է իմ աշխատանքային գրքույկը, որը Հայաստանի իմ գործատուն ինձ չի տրամադրել։ Ինչպե՞ս կարող են ձեռք բերել իմ աշխատանքային գրքույկը, թեկուզ էլէկտրոնային տարբերակը։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված

Մարինե. Հարգելի հաշվապահներ, եթե բաժնի պետը գնում է երեխայի խնամքի արձակուրդ, նրա պարտականությունները վերապահվում է գլխավոր մասնագետին՝ աշխատանքային գրքույկում լրացվու՞մ է այդ պարտականությունների վերաբերյալ գրառում: Այսինքն՝ գլխավոր մասնագետի վրա վերապահված պարտականությունների մասին գրառումը լրացվու՞մ է աշխատանքային գրքույկում։ Հաշվի առնելով, որ բաժնի պետի պարտականությունները վերապահում են մասնագետի վրա, այլ ոչ թե մասնագետին տեղափոխում բաժնի պետի պաշտոնին: Եթե գրառումը կատարվում է՝ խնդրում եմ օգնեք հասկանամ աշխատանքային ո՞ր հոդվածի համաձայն է կատարվում։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տառասխալ աշխատանքային գրքույկում

Անահիտ Սահրատյան. Բարև Ձեզ։ Աշխատանքային գրքույկում ազգանվանս մեջ տ֊ի փոխարեն դ է գրվել։ Թոշակի անցնելու համար պետք է փաստաթղթերս հանձնեմ ՌԴ֊ում։ Ու՞մ դիմել սխալն ուղղելու համար։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի վերականգնում

Լիանա. Բարև Ձեզ։ Ես ունեմ 8 տարվա աշխատանքային փորձ, այս պահին լինելով նաև Ռուսաստանի քաղաքացի, պատրաստվում եմ Մոսկվայում աշխատել։ Գործատուն ինձանից ուզում է իմ աշխատանքային գրքույկը, որը Հայաստանի իմ գործատուն կորցրել է։ Ինչպե՞ս կարող են ձեռք բերել իմ աշխատանքային գրքույկի ինֆորմացիան, թեկուզ էլէկտրոնային տարբերակով։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գրքույկների թվայնացում

Արփինե. Բարև Ձեզ: Եթե գործատուն մինչև հիմա չի ներկայացրել աշխատակիցների աշխատանքային գրքույկները թվայնացման, իսկ հիմա այդ գործառույթը դադարեցված է, սոցիալականում չեն ընդունում ասեցին, եթե երկարացնեն գործընթացը ձեզ կտեղեկացնեն։ Ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնել աշխատակիցը թոշակավորման ժամանակ, եթե գործընթացը չերկարացնեն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային գրքույկները մնացել են Շուշիում

Գայանե. Բարև ձեզ։ Պատերազմի պատճառով աշխատանքային գրքույկները մնացել են Շուշիում։ Հիմա ոչ հրաման կա, ոչ գրքույկ։ Աշխատակիցը 1995 թվականից աշխատում է հիմնարկում, բայց հիմնարկի անվանումը 2018թ-ին փոխվել է ու կնիքի վրա գրված է ներկայիս անվանումը։ Հիմա ես ո՞նց պետք է աշխատանքային գրքույկը լրացնեմ, եթե ոչինչ չի պահպանվել։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկների թվայնացում

Հայկ. Բարև Ձեզ: Հարցս աշխատանքային գրքույկների մասին է: Եթե աշխատողին ընդունել եմ 2018 թվականին, ապա մինչ այդ ունեցած նրա աշխատանքային ստաժը թվայնացնելու համար հենց աշխատողը պե՞տք է դիմի սոցապ բաժին, թե՞ գործատուն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի թվայնացման կարգը

Անի. 1. Խնդրում եմ հուշել՝ աշխատանքային գրքույկների հանձնման կարգը սոցապ բաժին։ 2. Աշխատանքային գրքույկում նշված է աշխ. հարաբերությունների սկիզբ 2016, ազատվել է աշխատանքից 2018-ին։ Արդյո՞ք պարտադիր է աշխատանքային գրքույկում աշխ. հարաբերությունների ավարտը ևս լրացնել։ 3. Եվ երբ աշխատակիցը ընդունվել է աշխատանքի՝ 2017թ.-ից հետո, աշխ. գրքույկը լրացնելը արդյո՞ք պարտադիր է։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե ստաժի մասին տվյալները արխիվում բացակայում են

Սարո Առաքելյան. Բարև ձեզ: Եթե աշխատանքային գրքույկի ստաժի մասին տվյալը արխիվում բացակայում է, ի՞նչ ընթացակարգ է գործելու:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Քրիստինե. Բարև Ձեզ: Կխնդրեի օգնել ստորև ներկայացված հարցում.
ՍՊԸ-ն 19/09/19-ին աշխատանքի է ընդունել տնօրենի, ով աշխատել է մինչ 12/12/20-ը: 20թ.-ի հոկտեմբեր ամսին 24 օրով արձակուրդ է գնացելվճարովի, հետո նոյեմբերին հարգելի պատճառներով, բայց չվճարվող արձակուրդ է ձևակերպվել մինչ 27/11/20-ը: Այժմ նրան աշխատանքից ազատելով ի՞նչ է պետք անել՝ գրել միայն 3 օրվա աշխատավարձ, թե՞ վերջնահաշվարկ կատարել: Եթե վերջնահաշվարկ է անհրաժեշտ` խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս պետք է հաշվարկվի: Որ խնդրեմ՝ կասե՞ք, աշխատանքային գրքույքները սոցապ ներկայացնելու համար ի՞նչ-որ փաստաթուղթ անհրաժեշտ է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի մեջ ծննդյան օրը սխալ է գրված

Անուշ. Բարև Ձեզ: Աշխատանքային գրքույկի մեջ ծննդյան օրը սխալ է գրված։ Մեկ տարի հետո թոշակի պետք է անցնեմ։ Ու՞մ դիմեմ սխալն ուղղելու համար։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն ժամանակ է տևում աշխատանքային գրքույկի թվայնացումը

Նարինե. Բարև Ձեզ: Ո՞ր կայքի միջոցով կարելի է ստուգել թվայնացված է աշխատանքային գրքույկը, թե՞ ոչ: Որքա՞ն ժամանակ է տևում աշխատանքային գրքույկի թվայնացումը:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է նոր պայմանագիր կնքել

Բարև Ձեզ: Այսպիսի մի հարց ունեմ: Եթե աշխատակից է ընդունվել աշխատանքի՝ ամուսնացած, և կրել է ամուսնու ազգանունը, 2 ամիս անց ամուսնալուծվել է և իր նախկին ազգանունը վերականգնել է, բայց աշխատանքային պայմանագրում և աշխ. գրքույկում իր ամուսնու ազգանունն է նշված: Պե՞տք է նոր պայմանագիր կնքել, թե՞ կարելի է համաձայնագիր կազմել և կցել իր գործերին: Եվ կարո՞ղ է նախկին ազգանունի պատճառով ստաժ չգրանցվել:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի թվայնացման հետ կապված

Լիանա. Բարև Ձեզ։ Անունս Լիանա է, աշխատանքային գրքույկում անվանս մեջ սխալ է արվել և գրվել է 2 ն-ով /Լիաննա/։ Գործատուն աշխ. գրքույկը ներկայացրել է թվայնացման առանց ուղղում կատարելու։ Հնարավո՞ր է արդյոք թվայնացված աշխատանքային գրքույկում փոփոխություն անել։ Եթե այո, ապա ինչպե՞ս և ո՞ւմ պետք է դիմել։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որտեղի՞ց կարելի է ստանալ աշխատանքային գրքույկը

Gor. Առաջին աշխատանքից դուրս գալուց, որտեղի՞ց ստանամ աշխատանքային գրքույկ։ Գործատուն պնդում է, որ այդ ամենը օնլայն է արվում և պարտադիր չի գրքույկը, բայց ինձ գրքույկնել է պետք։ Ի՞նչ կարող եմ անել այդ դեպքում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն է տևում աշխատանքային գրքույկի թվայնացման գործընթացը

Կարո Պետրոսի Գավուկչյան. Ես աշխատում եմ «Սեմուր ընդ Կո» ընկերությունում։ Դեկտեմբերին աշխատանքային գրքույկը տվել եմ, որ տան թվայնացման։ Մինչև հիմա պատասխան չկա։ Մի՞թե թվայնացման պրոցեսը այդքան երկար է տևում։ Հարգանքներով՝ Կարո
Նորություններ

Աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները նախատեսվում է երկարաձգել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է երակացնել աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 2015 թվականի հունիսի 22-ի ՀՕ-96-Ն օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երեք տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն` աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով: Ընդ որում, հաշվի առնելով 2017, 2018 թթ. գործատուների կողմից թվայնացման ներկայացված աշխատանքային գրքույկների քանակը, Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկը լրացնելու վերաբերյալ

Անուշ. Եթե առաջին գործատուն չի լրացրել աշխատանքային գրքույկում ո՛չ միջին ուսումնական հաստատությունում սովորելու ստաժը, ո՛չ անհատ ձեռնարկատեր լինելու փաստը, ի՞նչ անել, և ինչպե՞ս ու ո՞վ պետք է լրացնի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացման վերաբերյալ

Լուսինե. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք աշխատանքային գրքույկում լրացվում է (էր) քաղաքացիաիրավական պայմանագրերով կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Աշխատանքային ստաժի վերաբերյալ

Անի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերում է աշխատանքային ստաժին: 1. Քանի՞ տարվա ստաժ են հաշվարկվում բակալավրն ու մագիստրատուրան, եթե ուսումն ավարտելուց 3 ամիս անց անցել եմ աշխատանքի: Դրա համար պե՞տք է բուհի կողմից լրացվեր գրքույկը: 2. Երեխայի խնամքի արձակուրդի շրջանը և՞ս ստաժ է համարվում և որքա՞ն է հաշվարկվում: 3. Ա/Ձ-ով եմ գործունեություն ծավալել նախքան երեխայի խնամքի արձակուրդի մեջ գտնվելը, այժմ Ա/Ձ-ն դադարեցված է: Ե՞րբ կարող եմ լուծարել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկների թվայնացման հանձնման գործընթացը սկսվել է

Լուսինե․ Հարգելի հաշվապահներ, աշխատանքային գրքույկների թվայնացման հանձնման գործընթացը սկսվել է։ Ինչպե՞ս պետք է իրականացվի տվյալ գործընթացը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ուսման ժամանակաշրջանը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժում

Հասմիկ. Բարև ձեզ։ Ուսանողական տարիների առկա ուսուցումը համարվո՞ւմ է ստաժ, և ավարտելուց հետո կարո՞ղ եմ համալսարան ներկայանալ, որպեսզի աշխատանքային գրքույկում գրանցվի։ Կանխավ շնորակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի լուծում

Սոֆյա. Բարև ձեզ: Եթե աշխատանքից հեռացնում են, ինչպե՞ս է տեղի ունենում պայմանագրի խզումը, և ով ի՞նչ է պարտավորվում, գործատուն և աշխատողը։ Նաև կասե՞ք, աշխատանքային գրքույկում ինչպե՞ս է գրվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկը հանձնվել է թվայնացման

Աստղիկ. Բարև ձեզ: Աշխատանքային գրքույկս օրենքով սահմանված կարգով Գործատուի կողմից ներկայացվել է թվայնացման: Խնդրում եմ պատասխանեք. գործատուն այն ինձ կհանձնի անմիջապես թվայնացումից հետ ստանալուց հետո, թե կպահի մինչև իմ աշխատանքից ազատվելը: Եվ կկատարվի արդյոք գրառում իմ ազատման մասին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային ստաժի դիտում

Աշխեն. Ողջույն, Ինչպե՞ս և որտե՞ղ կարող եմ ստուգել գրանցված իմ նախորդ աշխատանքային ստաժերը, ընկերությունները, հաստիքները և այլն, հակիրճ` թվայնացված աշխատանքային գրքույկը: Որևէ կայք կա՞: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողի աշխատանքային գրքույկը արխիվացվել է

Արթուր. Ես աշխատանքից դուրս եմ եկել 2018 թվականի մայիս ամսին, իմ աշխատանքային գրքույկն ինձ չեն տալիս, ինչպե՞ս կարող եմ ստուգել` արխիվացրել են, թե ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի գրառման հետ կապված

Լուսինե. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք աշխատանքային գրքույկում գրվում է "հեռացվել է աշխատանքից" և հիմքը, և արդյո՞ք որևէ ազդեցություն կունենա հետագա աշխատանքի ընդունվելիս։ Հեռացման պատճառը երեք օրվա բացակայությունն է հիվանդության պատճառով։ Կանխավ շնորհակալություն։
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կհաշվարկվի աշխատանքային ստաժը

Alvard. Բարև ձեզ, ես ավարտել եմ հեռակա ֆակուլտետի Մանկավարժության բաժինը, 1 տարվա ընթացքում ընդունվել եմ աշխատանքի: Արդյո՞ք իմ սովորած տարիները կգրվեն աշխատանքային գրքույկի մեջ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատողը կորցրել է աշխատանքային գրքույկը

Մարիամ. Բարև ձեզ, ես դուրս եմ եկել աշխանքից: Ինչպե՞ս կարող եմ իմանալ` քանի տարվա ստաժ ունեմ օնլայն տարբերակով, ես կորցրել եմ աշխատանքային գրքույկս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատանքային գրքույկում պետք է նշվի անձի ֆիզ արձակուրդ գնալը

Naira. Հարգելի հաշվապահներ, Խնդրում եմ տեղեկություն տվեք ինձ ներքոնշյալ հարցի վերաբերյալ։ Արդյո՞ք աշխատանքային գրքույկում պետք է նշվի անձի ֆիզ արձակուրդ գնալը, եթե իր փոխարեն (իր պաշտոնին) մեկ այլ անձ է ընդունվել աշխատանքի տվյալ ժամանակաշրջանի համար (ժամանակավոր)։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ազատված աշխատողին չեն հանձնում իր աշխատանքային գրքույկը

Լիլու. Բարև ձեզ: Ես ունեմ մի այսպիսի խնդիր: Ես ազատվել եմ աշխատանքից ինքնակամ և ուզում եմ իմ գրքույկը հետ վերցնեմ, սակայն չեն տալիս, մեղադրում են նրանում, ինչն ես չեմ արել, շանտաժի են ենթարկում ու չեն տալիս, մինչև չկատարեմ իրենց պահանջները: Խնդրում եմ օգնեք ինձ` ինչպե՞ս կարող եմ վերցնել ես իմ գրքույկը: