
Բացակայություններ աշխատանքից
Վազգեն․
Մեկ տարվա մեջ աշխատակիցը քանի՞ ժամ կարող է օրինական բացակայել աշխատանքից:

Հերթափոխով աշխատող պահակ
Լիլի․
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․
Հանրակրթական դպրոցում հերթափոխով աշխատող պահակը տոնական օրերին արդյո՞ք կրկնակի պետք է վարձատրվի, և եթե այո, ապա հաշվարկն ինչպե՞ս է արվում։ Տոնական ժամերի մեջ կան նաև գիշերային ժամեր, որի համար 30 տոկոս է տրվում հավելում: Շնորհակալություն:

Եկամտային հարկի զրոյական հաշվարկ
Արեգա․
Բարև Ձեզ, Խնդրում եմ ինձ ուղղություն ցույց տվեք։
Ունեմ այսպիսի հարց․ ընկերությունը զբաղվում է արտադրանքի վերամշակմամբ և միայն պատրաստի արտադրանքի արտահանմամբ: Դեկտեմբեր ամսին ընկերությունը արտահանում չի ունեցել, հետևաբար արտադրամասի աշխատողները չեն աշխատել:
Հարց 1. կարո՞ղ եմ եկամտային հարկի հաշվետվության մեջ արտադրամասի աշխատողներից յուրաքանչյուրի Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ [1.6] տողում գրել -0, իսկ Փաստացի աշխատած ժամեր [1.15] տողում՝ գրել-0:
Եթե ոչ, ապա ինչպե՞ս վարվեմ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք: Կանխավ շնորհակալություն։

Տնօրենի ընդունում ոչ լրիվ աշխատաժամանակով
Սուսաննա․
Բարև ձեզ: Հնարավո՞ր է ՍՊԸ-ի տնօրենին ոչ լրիվ աշխատաժամանակով ընդունել աշխատանքի:

Աշխատավարձը որոշելու ձևը
Հայկ․
Բարև Ձեզ: Աշխատանքային օրենսգրքով պահանջվում է աշխատանքային պայմանագրում նշել աշխատավարձը որոշելու ձևը: Կարելի՞ է օրինակ սահմանել ամսական դրույքաչափ 80 000 դրամ (պահումներից հետո 60 000 ) այն դեպքում, երբ շաբաթական աշխատաժամանակի տևողությունը 12 ժամ է: Խախտում կդիտվի՞: Ժամավճար չեմ ուզում սահմանել, քանի որ ամեն ամիս տարբեր մեծություններ կստացվի: Կխնդրեմ ուղղորդել: Շնորհակալություն։

Հարկադիր պարապուրդ
Սվետլանա․
Մանկապարտեզի հիմնանորոգման պատճառով աշխատակիցները գտնվում են հարկադիր պարապուրդում, սակայն մեկ խմբով՝ 2 դաստիարակ և 1օգնական, աշխատում ենք: Արդյո՞ք կարող ենք ժամանակ առ ժամանակ աշխատանքին ներգրավված աշխատակիցներին փոխարինել չներգրավված աշխատակիցներով, եթե այո, ապա խնդրում եմ տալ հրամանի ձևը և հիմքը:

Վարորդի աշխատաժամանակ
Արմինե․
Բարև ձեզ։ Եթե վարորդը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով, կարելի՞ է արդյոք պայմանագրում նշել, որ նրա աշխատանքային գրաֆիկը ոչ նորմավորված է: Եվ այդ դեպքում աշխատաժամանակի հաշվարկի թերթիկում ինչպե՞ս հաշվարկել նրա աշխատաժամանակը: Շնորհակալություն։

Գործուղման վերաբերյալ
Լուսինե․
Բարև Ձեզ, հարցս գործուղման մեկնելուն է վերաբերվում։ Գործուղման մեկնելու և այնտեղից վերադառնալու ժամանակահատվածը գերազանցում է իմ աշխատաժամանակը ( աշխատում եմ 9-ից 6-ը, բայց մեկնում եմ 7-ին և վերադառնում 10-ին): Խնդրում նշեք՝ կա՞ արդյոք օրինական հիմք հավելավճար ստանալու։
Երկրից դուրս մեկնել եմ գործուղման, վերադարձել առավոտյան 5-ին, նույն օրը 9-ին խնդրել են ներկայանալ աշխատանքի, իմ վերադարձի օրն արդյո՞ք չի համարվելու գործուղման վերջին օր։

Աշխատանք համատեղությամբ
Հովհաննես․
Բարև ձեզ, ես համատեղությամբ աշխատում եմ երկու դպրոցում։ 11 ժամ մի դպրոցում, 16 ժամ մյուս դպրոցում։ Ուզում եմ իմանալ՝ օրենքով թույլատրվու՞մ է արդյոք 5-օրյա աշխատանքային շաբաթվա մեջ 2 օր գնալ մի դպրոցը, 3 օր՝ մյուս դպրոցը։ Կա՞ ամրագրված օրենք աշխատանքային օրենսգրքում։ Կանխավ շնորհակալություն։

Աշխատաժամանակի փոփոխություն
Սոնա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ տեղեկացնել՝ հնարավո՞ր է աշխատակցի աշխատաժամանակը փոխել, օրինակ շաբաթական 10 ժամից դարձնել 40 ժամ, օրական 8 ժամ գրաֆիկով, սակայն աշխատավարձային փոփոխություն չկատարել։ Շնորհակալություն։

Նորմալ աշխատաժամանակ
Անդրանիկ.
Հուլիս ամիսը պետք է աշխատեմ 240 ժամ, որքա՞ն է կազմում նորմալ աշխատաժամանակը և որքա՞ն է արտաժամյան։ Աշխատում եմ 10 հերթափոխ, 24 ժամյա գրաֆիկով։ Խնդրում եմ օգնել մեզ ստանալ օրենքով հասանելի աշխատավարձ։ Կոնկրետ այս ամիս մինչև 213 ժամ միայն դրույքաչափ 27-ի համար արտաժամյա։

Աշխատանքի տևողություն
Լուսինե․
Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնեք հասկանամ՝ խանութը աշխատելու է 08.00-00.00։ Ցանկանում եմ աշխատող գրանցել, բայց չեմ հասկանում՝ ժամայինը ո՞նց պետք է լինի, խնդրում եմ ուղղություն տալ։

Վճարում հավելյալ աշխատանքի համար
Արմեն․
Բարև Ձեզ։ Հերթափոխով աշխատանքի դեպքում, եթե աշխատակացիներից մեկը արձակուրդի մեջ է, մյուս աշխատակիցները ավելի խիտ գրաֆիկով են աշխատում, արդյո՞ք գործատուն պետք է վճարի հավելյալ աշխատանքի համար։ Եթե այո, ապա ինչպե՞ս հաշվարկել։

Աշխատողն աշխատել է 210 ժամ
Հայկուշ.
Եթե հնոցապանը ամսվա ընթացքում աշխատել է 210 ժամ, ինչպե՞ս կարելի է վարձատրել։

Լրացուցիչ պարտականություններ
Ռուզաննա․
Բարև Ձեզ: Կազմակերպությունը ունի բանվորի 0,5 հաստիք զբաղեցնող աշխատակից։ Կարո՞ղ ենք նրա վրա դնել նույն կազմակերպությունում պահնորդի ծառայությունների մատուցման պարտականությունները:

Ժամավճարի դրույքաչափ
Եթե խանութի վաճառողուհին աշխատում է ոչ լրիվ աշխատաժամանակով` շաբաթը 30 ժամ, ժամավճարը կարո՞ղ եմ 450 դրամ գրել։

Ատամնաբուժական գործունեություն
Թ․
Հարգելի հաշվապահներ, Ձեր օգնության կարիքն ունեմ։ Խնդրում եմ պատասխանեք։
1. Ատամնաբուժականի մենեջերի հետ կարո՞ղ եմ կնքել պայմանագիր, աշխատաժամանակը նշեմ ամսվա մեջ 30 ժամ և վարձատրվող մաքուր 500 դրամ + ժամի համար։ Բժշկի հետ կնքել պայմանագիր 30 ժամ մաքուր 1 000 դրամի։ Արդյո՞ք չեմ խախտում նվազագույն աշխատավարձի մասին օրենքի 2.1 կետը։
2․ Եվ հաջորդ հարցը՝ բժիշկը, ով նաև տվյալ ԱՁ է, աշխատում է իր ատամնաբուժարանում, պե՞տք է գրանցել որպես աշխատող։

Աշխատանք համատեղությամբ
Անի․
Բարև Ձեզ։ Ես գիտեմ, որ օրենքը թույլ է տալիս համատեղությամբ աշխատել օրը 12 ժամ (ներառյալ հանգստի ժամերը և ընդմիջումը), բայց նաև շաբաթվա կտրվածքով 48 ժամ։ Այսինքն, ես չե՞մ կարող շաբաթվա մեջ աշխատել 5 օր 12- ական ժամով, քանի որ այն կգերազանցի 48 ժամը և կկազմի 60 ժամ։ Խնդրում եմ նշել` այդ դեպքում ես ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքեմ, որպեսզի հնարավորություն ունենամ աշխատել շաբաթական 60 ժամ երկու տարբեր աշխատավայրերում։ Նախապես շնորհակալ եմ։

Հաշվապահ համատեղությամբ
Գայանե․
Բարև Ձեզ, ես ունեմ էսպիսի մի հարց․ կարո՞ղ եք ինձ օգնել, եթե ես հաշվապահ եմ և լրիվ դրույքով գրանցված եմ կազմակերպությունում, այսինքն շաբաթական 40 ժամ, կարո՞ղ եմ նաև գրանցվել երկու այլ կազմակերպություններում կես-կես դրույքով։

Հարկադիր պարապուրդ
Բարև Ձեզ։
Խնդրում եմ ինձ ասել․ հարկադիր պարապուրդի ընթացքում տնօրենը իրավունք ունի՞ աշխատողին պարտադրել ներկայանալ աշխատանքի և մնալ աշխատավայրում 8 ժամ աշխատանքային գրաֆիկով։
Վերջին մեկնաբանություններ