
Պարտավորագրի մակագրում
Անի․
Բարև Ձեզ։ Երբ աշխատողը ստորագրում է անվտանգության կանոնների պահպանման պարտավորագիրը, տնօրենը պե՞տք է մակագրի, թե՞ ոչ:

Անվտանգության կանոնների թերթիկ
Անահիտ.
Բարև ձեզ: Անվտանգության տեխնիկայի անձնական գրքույկի օրինակ կա՞:

Ավելացվել են փաստաթղթեր

- Ազատման հրամաններ (բոլոր դեպքերի համար)
- Տեղեկանք եկամուտների մասին
- Գործուղման վկայական
- Անվտանգության կանոնների պահպանման պարտավորագիր
- Անձնական թերթիկ
- Պաշտոնի անձնագիր
- Արձակուրդների գրաֆիկ

Անվտանգության կանոններին տեղյակ լինելու թերթիկ
Նաիրա.
Հարգելի գործընկերներ, ընկերությունը զբաղվում է ճանապարհային շինարարությամբ: Աշխատողների հետ ցանկանում եմ կնքել անվտանգության կանոններին տեղյակ լինելու հետ կապված թերթիկ: Կա՞ օրինակելի ձև նման թերթիկ լրացնելու, աշխատողների հետ կնքելու վերաբերյալ: Եթե այո, խնդրում եմ նշել, թե որտեղից կարող եմ վերցնել այդ ձևը:
Նախապես շնորհակալություն:

Աշխատողների անձնական քարտեր
Մարի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Արդյո՞ք ՀՀ օրենքով պահանջվում է աշխատողների համար վարել անձնական քարտեր և ՄԱՏՅԱՆ (աշխատատեղում աշխատողի անվտանգության տեխնիկայի արտադրական հրահանգման հաշվառման), թե՞ սա պարտադիր չէ: Խնդրում եմ, եթե տեղյակ եք, ապա գրեք, շատ շտապ է: Նախապես շնորհակալ եմ:

Աշխատանքի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոններ
Կարինե.
Հարգելի հաշվապահներ, բոլորդ էլ լավ գիտեք, որ մեզանից շատերը կազմակերպությունում բացի հաշվապահի աշխատանքից կատարում են նաև շատ այլ պատականություններ, խնդրում եմ օգնեք ինձ, եթե կարող եք: Ինձ անհրաժեշտ է աշխատանքի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոններ, օրինակ, որից ես կարող եմ օգտվել և կազմել նշված կանոները մեր կազմակերպության համար: Կանխավ շնորհակալ եմ:

Անվտանգության կանոններին տեղյակ լինելու թերթիկ
Կարեն.
Հարգելի գործընկերներ, ընկերությունը զբաղվում է շինարարությամբ: Աշխատողների հետ ցանկանում եմ կնքել անվտանգության կանոններին տեղյակ լինելու հետ կապված թերթիկ (техника безопасности): Արդյո՞ք կա օրինակելի ձև նման թերթիկ լրացնելու, աշխատողների հետ կնքելու վերաբերյալ: Եթե այո, խնդրում եմ նշել, թե որտեղից կարող եմ վերցնել այդ ձևը:
Նախապես շնորհակալություն:

Անվտանգության կանոնների տիպային օրինակ
Վանա.
Հարգելի հաշվապահներ, որտեղի՞ց կարելի է գտնել արտադրության համար պահանջվող անվտանգության կանոնների տիպային օրինակ:

ՀՀ ԱՕ 140 հոդվածի 3-րդ կետի համաձայն
Աշոտ.
Հարգելի կոլեգաներ, ինձ հետաքրքրում է այսպիսի մի հարց.
ՀՀ ԱՕ 140 հոդվածի 3-րդ կետի համաձայն այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված` առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի քան շաբաթական 36 ժամ: Արդյոք սա վերաբերվում է շինարարությանը: Եվ ընդհանրապես ի՞նչ չափանիշներով /նորմերով, որոշումներով/ պետք է առաջնորդվել այս կետը պարզաբանելիս: Մի հարց էլˋ ի՞նչ համամասնությամբ պետք է լրացվի աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը: Խոսքս 36 ժամի մասին է:
Խնդրում եմ պատասխանեք: Ինձ համար սա շատ կարևոր հարց է:
Հարգանքներով

Աշխատողների անվտանգության վերաբերյալ
Տաթևիկ.
Բարև Ձեզ կարող եք ինձ տալ աշխատողների անվտանգության և առողջության համար անհրաժեշտ հրահանգների օրինակելի ձևեր ՀՀ ԱՕ 248 հոդվածի պահանջները իրականացնելու համար: Եվ եթե գիտեք ինչ է իրենից ներկայացնում առողջության անձնագիրը խնդրում եմ գրել:
իմ Էլ հասցեն է tat8307 շնիկ mail.ru

Անվտանգության ապահովման մի քանի հարց


Անվտանգության կանոնների վերաբերյալ
Ալֆա Կասիոպեա.
Հարգելի Accountant.am,
նախ ասեմ, որ շատ հետաքրքիր հարցեր են քննարկվում, և միշտ հետևում եմ նորություններին:
Իսկ հիմա հարցս: Կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ: Աշխատանքային օրենսգրքում նշված է, որ աշխատողին մինչ աշխատանքի կատարմանը թույլատրելը պետք է ծանոթացնել աշխատանքի անվտանգության կանոններին: Գիտեմ նաև, որ կան անվտանգության մատյաններ: Սակայն ոչ մի տեղ դեռ չեմ հանդիպել, թե անվտանգության ինչ կանոններ կան, ինչ ստանդարտներ կամ ներկայումս գործող, սակայն վաղուց մոռացված ГОСТ-եր: Միգուցե ես լավ չեմ փնտրել, անչափ շնորհակալ կլինեի հուշման համար:
Վերջին մեկնաբանություններ