
Ապրանքի դիմաց վճարում ֆիզ. անձի կողմից
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն ֆիզ անձին 200 000 ՀՀ դրամի ապրանք է վաճառել՝ դուրս գրելով հարկային հաշիվ։ Քանի որ դիմացի կողմը ֆիզ անձ է, կարո՞ղ է մինչև 300 000 ՀՀ դրամի կանխիկ չափով վճարում կատարի։ Հարկային հաշիվ գրելու դեպքում արդյո՞ք պարտադիր է անկանխիկ վճարում կատարի։

Վարձավճարի ծախսագրում
Նար․
Բարև ձեզ։ ՍՊԸ-ն ֆիզ․ անձից մեքենա է վարձակալել 300 000 + դրամով և վճարել կանխիկ։ Սակայն կա պայմանագիր։ Դա որպես ծախս չենք կարող չէ՞ դիտարկել։

Շահաբաժնի վճարում կանխիկ
Ռոզա․
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ ենք շահաբաժին վճարել կանխիկ, ամվա ընթացքում մի քանի անգամ 300 000 դրամով և եթե ոչ, ի՞նչ հիմքով: Կանխավ շնորհակալություն:

Վարկի կանխիկացում
Վահագն․
Բարև Ձեզ։ Կխնդրեի պատասխանել. Շրջհարկով աշխատող ԱՁ-ն ցանկանում է բանկից վերցնել բիզնես վարկ։ Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այդ վարկի ամբողջությամբ կանխիկացման դեպքում։

Կանխիկացում բիզնես քարտով
Տաթև․
Բարև Ձեզ։ Շրջհարկով աշխատող ԱՁ է, որը չունի գրանցված աշխատող, ծառայություն է մատուցում անձամբ ՀՀ-ում գործող կազմակերպության, որը գումարը փոխանցելու է ամիսը 1 անգամ ըստ դուրս գրված հաշվի։ Նշեմ, որ որևէ ծառայություն կամ ապրանք ԱՁ-ն չի պլանավորում ձեռք բերել։ Այս դեպքում ԱՁ-ն կարո՞ղ է կատարված ծառայության դիմաց վճարված գումարները կանխիկացնել ԱՁ-ի համար բացված բիզնես քարտից կամ փոխանցել իր անձնական հաշվին։ Անկանխիկի մասին օրենքը որևէ կերպ սահմանափակու՞մ է նման դեպքերում կանխիկացումը։ Եվ արդյո՞ք ԱՁ-ն ունի հարկերից բացի որևէ այլ ծախս կատարելու պարտավորություն։

Արդյո՞ք գործարքը կհամարվի անկանխիկ
Արամ․
Հարգելի գործընկերներ, եթե խանութը կամ հանրային սննդի կետը կանխիկ դրամ է տալիս առաքիչին ապրանքի դիմաց, ով հետո տերմինալի միջոցով այդ գումարը մուտք է անում մատակարար կազմակերպության հաշվին, արդյո՞ք այս գործարքը բավարարում է "Անկանխիկ գործառնությունների մասին" ՀՀ օրենքին և համարվում է անկանխիկ գործարք։

Արդյո՞ք վճարումը կանխիկ է
Անի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. կարո՞ղ է արդյոք միկրոյով աշխատող ԱՁ-ն իր ՀԴՄ- ի սպասարկման գումարը վճարել տերմինալի միջոցով: Դա կհամարվի՞ արդյոք կանխիկ վճարում։

Տոմսի առցանց ձեռքբերում
Գրիգոր․
Բարև Ձեզ: Արտասահման գործուղվող աշխատակցին ինքնաթիռի տոմս ձեռք բերելու համար կարո՞ղ ենք արդյոք վճարել առհաշիվ, քանի որ ինքնաթիռի տոմսը ցանկանում է ձեռք բերել ONLINE, չի՞ հակասում արդյոք անկանխիկ գործառնությունների մասին օրենքին, եթե այո՝ շահութահարկի հարկման նպատակով ծախս կարո՞ղ ենք համարել:

Աշխատավարձի կանխիկ վճարում
Gegham Bagrazyan․
Խնդրում եմ ասեք՝ 2023թ-ի հունվարից կարելի՞ է Մասիսի համայնքում գտնվող հիմնարկը աշխատավարձի որոշ մասը վճարի կանխիկ, քանի որ օրենքում պարզ չի ասվում։

Ակտը ծանուցվել է էլեկտրոնային եղանակով
Արայիկ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը 2022թ. Հունիս ամսին դիմել է բանկ ՀԴՄ POS տերմինալի ակտիվացման համար: 2022թ. Հոկտեմբերի 6-ին ՊԵԿ տեսուչների կողմից կատարվել է ստուգում, և փաստացի տվյալ պահին դեռ պոսը ակտիվ չի եղել: Անկանխիկի խախտման ակտ է կազմվել 300.000 դրամ: Ակտը ծանուցվել է էլեկտրոնային տարբերակով: Լիազորի գրասենակից նոր ծանուցումների բաժինը, որով երևում են ակտերը, չի ակտիվացվել և փաստացի չի իմացվել ակտի ծանուցման օրը: Ծանուցումից երկու ամիս անց ակտը միասնական հաշվում երևացել է որպես պարտք: Ի՞նչ կարելի է անել տվյալ դեպքում։

Անկանխիկ գործարքներ իրականացնելու համար
Աննա․
Անկանխիկ գործարքներ իրականացնելու համար հարկային տեսչությունը ընտրել է Ամերիաբանկը, որը մեր քաղաքում չունի մասնաճյուղ, կարո՞ղ եմ արդյոք փոխել ինձ ավելի հարմար բանկով անկանխիկ գործարքները կատարելու համար։

Օնլայն վաճառք
Սվետլանա․
Բարև ձեզ։ Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ, զբաղվելու եմ օնլայն հարթակում ( Facebook, Instagram) հագուստի օնլայն վաճառքով, ներմուծում եմ ՌԴ-ից։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ սարք, եթե անկանխիկ է վաճառքը։ Շնորհակալություն։

Շահաբաժնի վճարում
Ռոզա․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Կազմակերպությունը կարո՞ղ է դրամարկղի մնացորդից հիմնադրին շահաբաժին վճարել քարտային հաշվին փոխանցման միջոցով, և դա կհամարվի՞ արդյոք անկանխիկ գործարք: Գումարը գերազանցում է 300 000 դրամը: Կանխավ շնորհակալություն։

Աշխատավարձի կանխիկ վճարում
Շուշան.
Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. X քաղաքում /մարզկենտրոն չէ, սակայն խոշորացված համայնք է/, գրանցված Ա/Ձ-ն, որը զբաղվում է ատամնաբուժական գործունեությամբ, իրավունք ունի՞ աշխատողին կանխիկով վճարել աշխատավարձ: Օրենքում նշված է, որ 2024թ.-ից սկսած է անկանխիկ գործարքներն իրականացվելու: Շնորհակալություն:

Կանխիկ վճարում
Հայկ․
Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ: Շրջհարկով աշխատող ԱՁ-ն ձեռքբերած ապրանքների դիմաց վճարել է կանխիկ, սակայն մատակարար կողմը կանխիկի ոչ մի անդորրագիր չի տվել, միայն դուրս է գրվել էլէկտրոնային հաշիվ: Հիմա ինչպե՞ս պետք է հիմնավորել այդ վճարումները , և արդյո՞ք ԱՁ-ն պարտավոր է վարել դրամարկղային գիրք, եթե կատարում է կանխիկ գործարքներ: Շնորհակալություն։

Կանխիկացման սահմանափակում
Աննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կասե՞ք՝ ՍՊԸ կարո՞ղ է հաշվարկային հաշվից 1 000 000 գումար կանխիկացնի և մուտք անի ՍՊԸ-ի դրամարկղ։ Կա՞ արդյոք սահմանափակում այս հարցում:

Կանխիկացում հաշվից
Թամարա․
Բարև Ձեզ։ Ասացեք խնդրեմ՝ հաշվարկային հաշվից դրամարկղ կանխիկի մուտքագրումը (աշխատավարձ վճարելու և մանր ծախսերի համար) և ընթացքում դրամարկղից հաշվարկային հաշիվը համալրելը դիտարկվու՞մ է որպես Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի խախտում: Շնորհակալություն։

Օնլայն առևտուրը որպես միկրոձեռնարկատիրություն
Դավիթ․
Բարև ձեզ։ Ես արդեն մի 10 օր է որպես Ա/Ձ եմ գրանցվել։ Զբաղվելու եմ շարֆերի և գլխարկների արտադրությամբ։ Արտադրանքը վաճառելու եմ Instagram, Facebook, և Liooli.am հարթակներում միայն անկանխիկ եղանակով։ Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ ես միկրոձեռնարկություն լինել, և ՀԴՄ սարք պե՞տք է, թե՞ ոչ։ Իսկ եթե ՀԴՄ սարք պետք չի, ի՞նչ էլեկտրոնային համակարգով է իմ շրջանառությունը տեսնելու հարկայինը։

Քոլեջը որպես միկրոձեռնարկատիրություն
Մ․Ա․
Բարև ձեզ: ԱՁ-ն գրանցված է որպես միկրոձեռնարկատիրություն, 256 ձևն ուղարկված է օնլայն: Գործունեությունը՝ նախադպրոցական քոլեջ, գործում է Երևանում, ունի 2 աշխատող:
Հարց 1. Ի՞նչ ամենամսյա հաշվետվություններ, փաստաթղթեր պիտի ներկայացնի տվյալ ԱՁ-ն հարկային մարմնին (ուղարկում ենք եկամտահարկի հաշվարկ, համապատասխան հարկերը վճարվում են բանկով): Այլ փաստաթուղթ պե՞տք է լրացնել և ուղարկել:
Հարց 2. Եթե ծնողը վճարում է կանխիկ, և չունենք ՀԴՄ, ինչպե՞ս ենք ձևակերպում, պարտադի՞ր է ինվոյսինգի ծրագրով հաշիվ դուրս գրել:
Հարց 3. Իսկ եթե կանխիկ վճարված գումարը մենք ենք մուտք անում հաշվին, ինչպե՞ս ենք ձևակերպում:
Հարց 4. Եթե ծնողը վճարում է անկանխիկ, փոխանցումով կամ գումարը անձամբ կամ միջնորդով մուտք է անում հաշվին, արդյո՞ք պարտադիր է ինվոյսինգի ծրագրով հաշիվ դուրս գրել:

ՀԴՄ-ով անկանխիկ գործառնության դիմում
Կարեն․
Բարև Ձեզ։ Խնդրեմ ինձ կարո՞ղ եք օգնել մի հարցով։ ՀԴՄ-ով անկանխիկ գործառնության դիմումը չներկայացնելու դեպքում տուգանքը գործու՞մ է։ Թե՞ առաջին անգամ կարելի է նախազգուշացնել։ Շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ