Tag: անավարտ արտադրություն

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվում անավարտ արտադրության վերագնահատումը

Արեգա. Բարև Ձեզ: Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք իմանալու, թե ինչպե՞ս է կատարվում անավարտ արտադրության /կոնյակի, կոնյակի սպիրտի/ վերագնահատումը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Syuzanna. Բարև Ձեզ: Խնդրում օգնեք հաշվապահորեն ձևակերպել. 1. Անավարտ արտադրության սկզբնական մնացորդը տեղափոխվել է հիմնական արտադրության հաշվին՝ 495 դրամ։ 2. Հիմնական արտադրության համար կատարվել են հետևյալ ծախսերը՝ ա) նյութեր՝ 700 դրամ բ) հաշվարկային հաշվից փոխանցվել է տեխնոլոգիական նպատակներով ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը՝ 70 դրամ (ներառյալ ԱԱՀ) գ) hաշվարկվել է մաշվածություն արտադրական նշանակության հիմնական միջոցների համար՝ 185 դրամ: 3. Հաշվարկել աշխատավարձ ա) տնօրենին 120 դրամ բ) հաշվապահին 100 դրամ գ) արտադրամասի վարպետին 90 դրամ դ) 10 բանվորից յուրաքանչյուրին 55 դրամ ե) արտադրանքի առաքման բաժնի աշխատակցին 60 դրամ: 4. Հաշվարկված աշխատավարձից կատարվել են համապատասխան օրենսդրական ակտերով պահանջվող պարտադիր պահումներ: 5. Հաշվարկային հաշվում ստացվել է աշխատավարձի վճարման համար անհրաժեշտ գումարը: 6. Դրամարկղից վճարվել է աշխատավարձ, բայց մեկ բանվոր հիվանդության պատճառով չի ստացել: 7. Անհատույց ստացել է 100 դրամի բանվորական արտահագուստ, որը բաժանվել է բանվորներին, 6 ամիս անց այն դուրս է գրվել շահագործումից: 8. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում գույքագրմամբ որոշել և անավարտ արտադրանքին է վերագրվել հիմնական արտադրությունում կուտակած ծախսումների 20%-ը, 10% դիտվել է խոտան և դուրս է գրվել համապատասխան ձևով: 9. Արտադրությունից ստացվել և պահեստ է մուտքագրվել 130 հատ պատրաստի արտադրանք, փաստացի արտադրական ինքնարժեքով (որոշել ինքնարժեքը): 10. Գնորդին առաքվել է 75 հատ պատրաստի արտադրանք։ Վաճառքի գինը սահմանելիս նախատեսվել է 60% շահույթ (առանց ԱԱՀ-ի): 11. Հաշվարկային հաշվում գնորդներից ստացվել է ապառիկ վաճառքից հասույթը։ 12. Կազմակերպությունը հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկային հաշվում ստացել է բանկի կարճաժամկետ վարկ, 1 տարի ժամկետով 1 000 դրամ: Տարեկան 18% տոկոսադրույքով։ 13. Գործառնական վարձակալության պայմանագրով 5-րդ տարում 500 դրամով տրվել է վարձակալության շենք, որի սկզբնական արժեքը 2 000 դրամ է, պ/ժ 10 տարի, կադաստրային արժեքը 3 000 դրամ: 14. Գույքագրման ժամանակ հայտնաբերվել է 100 դրամի նյութերի պակասորդը, որը վերագրվել է նյութական պատասխանատու անձին: Նյութերի շուկայական արժեքը 115 դրամ է: 15. Հաշվարկային հաշվից վճարվել է առհաշիվ անձին գործուղման նպատակով 170 դրամ։ Գործուղումից վերադառնալով անձը ներկայացրել է կանխավճարային հաշվետվություն, որի համաձայն հիմնավորված ծախսերը կազմել են 210 դրամ։ 16. Ձեռք է բերվել ապառիկ համակարգիչ 310 դրամ ներառյալ ԱԱՀ-ն, որի գումարը վճարվել է հաշվարկային հաշվից։ Այն օգտագործվել է վարչական նպատակներով։ 17. Հարկային հաշվով վաճառել է մնացորդային արտադրանքը 60% շահույթով։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Թույլատրվու՞մ է արդյոք թղթակցությունը

Armine. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` Կարելի՞ է արդյոք վարչական բնույթի ծախսերը ( կտ 713, 714...) փակել անավարտ արտադության հետ` դտ 214.., հաշվի առնելով այն, որ ընկերությունը զբաղվում է շինարարությամբ, և այլ գործունեության տեսակ չունի, իրացում ևս չունի: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել նյութերի ելքագրումը

218 Մարիամ. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ շատ շտապ պատասխանել իմ հարցին: Մեր կազմակերպությունը զբաղվում է շինարարությունով, քանի որ այս պահին կան կատարված աշխատանքներ, որի համար օգտագործվել է շինանյութ, բայց դեռ մյուս ամիս նոր կազմվելու է կատարողական ակտ, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ այդ նյութերը ելքագրեմ: Կարո՞ղ եմ տալ ձևակերպում որպես անավարտ շինություն, և ինչպե՞ս կլինի ձևակերպումը. ԴՏ - ԿՏ -
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ շեմի հաշվարկ

Արթուր. Հարգելի կոլեգաներ, մի այսպիսի հարց է առաջացել ինձ մոտ. կարո՞ղ է արդյոք ՀՏ-ն ԱԱՀ շեմի հաշվարկման համար տարվա վերջում վերցնել նաև անավարտ, դեռևս մատուցման փուլում գտնվող ծառայությունը, անավարտ աշխատանքները:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անավարտ արտադրություն

Astxik. Ինչքանո՞վ է ճիշտ շահութահարկի հաշվարկում տարվա վերջում անավարտ արտադրություն ցույց տալը: Ինչպե՞ս կարելի է ճիշտ լուծում տալ այս ամենին: Ընդհանրապես ի՞նչ մեկնաբանություններ ունեք այս պահով: Հետաքրքիր է յուրաքանչյուր կարծիք:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անհատույց ստացված ակտիվներ

Վարդան. Հիմնադիրը 2011թ. կազմակերպությանը անհատույց տրամադրել է ակտիվներ, այդ ակտիվը օգտագործվում է արտադրության մեջ, իր վրա ծախսեր ենք արել և այս տարի պետք է վաճառենք: Ըստ "Շահութահարկի մասին" օրենքի հոդված 24. Անհատույց ստացված ակտիվները Սույն օրենքի իմաստով անհատույց ստացված ակտիվները եկամուտ են համարվում այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ` անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից: Սակայն ինձ մոտ նա 2011 տարվա վերջում նստած է անավարտ արտադրությունում: Ինչպե՞ս վարվել: Եկամուտ ճանաչեմ 2011թ, թե՞ այս տարում: