
Աշխատողը չի ներկայանում աշխատանքի
Յանա․
Բարև բոլորին: Հարգելի հաշվապահներ, աշխատողն աշխատանքի չի ներկայանում, անաշխատունակության թերթիկ չի բերում: Ո՞րն է ազատման կարգը այս պարագայում: Եվ քանի՞ օրվա ընթացքում պետք է վճարել վերջնահաշվարկը: Շնորհակալ եմ:

Անաշխատունակության թերթիկ անընդմեջ 3 ամիս
Կիմա․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ, խնդրում եմ ասեք.
Դպրոցի աշխատակիցը 31.12.2024թ․ -27.01.2025թ․ բերել է անաշխատունակության թերթիկ, աշխատանքի ներկայանալ 28.01.2025թ, սակայն 26.01.2025թ․ նորից վատացել է ու մինչ օրս գտնվում է հիվանդանոցում։ Հիվանդանոցից չի բերել անաշխատունակության թերթիկ, միայն տեղեկանք, որ բուժվում է այս հիվանդանոցում։
Հարցս հետևյալն է․ աշխատակցին պետք է ազատել աշխատանքից, արդեն 3 ամիս չի ներկայացել աշխատանքի (ասեմ, որ առաջին բյուլետենը վճարվել է, եթե բերի բյուլետեն՝ կվճարվի նաև վերջին երկու ամիսը)։ Շնորհակալություն։

Աշխատանքից ազատման դիմումի մերժում
Ռուզան․
Բարև Ձեզ։ Ես աշխատանքից ազատման դիմում եմ գրել փետրվարի 20-ին՝ մարտի 1-ից աշխատանքից ազատելու համար։ Դիմումս հետ են ուղարկել մարտի 12 ին՝ նշելով, որ ուղղակի նպատակահարմար չէ։ Մինչ այդ որևէ պատասխան չի տրվել ինձ։ Արդյո՞ք իրավունք կա այդքան ուշացման և նմանատիպ պատասխանի։ Եվ կարո՞ղ եմ ես տվյալ դեպքում չներկայանալ աշխատանքի։

Աշխատողն ընկերության մեքենան վթարի է ենթարկել
Գոհար․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ, օգնեք խնդրում եմ. Աշխատողն ընկերության մեքենան վթարի է ենթարկել, վնասել է մեքենայում եղած բեռը, չի տեղեկացրել ոչ ԱՊՊԱ-յին, ոչ գործատուին, նախապես կանխիկ գումար է վերցրել տնօրենից պարտքով: Երբ տնօրենն իմացել է պատահածի մասին, փոխհատուցում է պահանջել, աշխատողը դիմել է շանտաժի, իբր իրեն սպառնացել են, ծեծել են: Գործատուն աշխատանքից ազատման ի՞նչ ընթացակարգ պետք է վարի, արդյո՞ք 113-րդ հոդվածի 6-րդ կետը հիմք չէ առանց ծանուցման և կարգապահական տույժերի հեռացման։

Արդյո՞ք անհրաժեշտ է ծանուցել աշխատակցին
Արմինե․
Բարև Ձեզ, հարգելի ոլորտի մասնագետներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 113-րդ հոդվածի 2-րդ մասի նախատեսված հիմքերով, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու, ապա՝ տվյալ պարագայում կրկին ծանուցու՞մ է 2 ամիս առաջ և վճարելու՞ է աշխատավարձ: Նախապես շնորհակալություն։

Հարկադիր պարապուրդ
Արտյոմ․
Բարև Ձեզ"
Ես 15.07.2022 թ-ից մինչև 15.12.24թ գտնվել եմ հարկադիր պարապուրդում։ Վերականգնվել եմ 16.12.2024 թ.- ին և իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել աշխատանքից 24.12.24թ։ Ուզում եմ իմանալ՝ վերջնահաշվարկի համար հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածը հաշվարկվու՞մ է որպես չօգտագործված արձակուրդային օր և պե՞տք է այդ ժամանակահատվածի համար տրամադրվի վերջնահաշվարկ։

Աշխատողի ծանուցում հեռավար եղանակով
Արմեն․
Բարև ձեզ։ Աշխատողին պետք է աշխատանքից ազատել Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով։ Աշխատողին պետք է տրամադրել ծանուցում, հետո ազատել աշխատանքից հրամանի համաձայն։ Խնդիրը կայանում է նրանում, որ աշխատողը գտնվում է արտերկրում, և պետք է նրան ծանուցել տեսազանգի և մեյլի միջոցով։ Ինչպե՞ս ստեղծել իրավական ճիշտ հիմքեր։ Արդյո՞ք խնդիր կառաջանա, եթե աշխատողը հրաժարվի ստորագրել աշխատանքից ազատման հրամանը։

Եթե աշխատողի հաստիքը փակվում է
Աննա․
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ եթե աշխատողի հաստիքը փակվում է, բայց նրան առաջարկվում է այլ հաստիք նույն կազմակերպությունում նախքինից ցածր աշխատավարձով: Ինչպե՞ս ճիշտ վարվել այս դեպքում, արդյո՞ք ճիշտ կլինի նրան ծանուցել հաստիքի կրճատման մասին և կնքել համաձայնագիր աշխատանքային պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Արդյո՞ք վճարվում է արձակման նպաստ
Սանյա․
Ոստիկանության ծառայողին հաստիքի կրճատման հիմքով ազատելիս արձակման նպաստ վճավու՞մ է։

Վերջնահաշվարկ երեխայի խնամքի արձակուրդից հետո ազատվելու դեպքում
Մագա․
Բարև Ձեզ։ 2013 թվականից աշխատում եմ մասնավոր դպրոցում որպես գործավար։ Այժմ երկրորդ երեխայի խնամքի արձակուրդի մեջ եմ, որ լրացել է հուլիսին։ Դեռ աշխատանքի չեմ ներկայացել, ազատման ծանուցում չեմ ստացել։ Ինքս ուզում եմ ազատվել։ Այս դեպքում ես վերջնահաշվարկ կստանա՞մ։

Վերջնահաշվարկ
Անահիտ․
Բարև ձեզ, խնդրում եմ ասել՝ հետևյալ պայմանների դեպքում որքա՞ն պետք է կազմի արձակուրդային վճարը․ ընդունվել եմ աշխատանքի 15.06.2023, դուրս եմ եկել աշխատանքից 10.07.2024, արձակուրդ ունեմ 24 օր, ընդհանրապես չեմ օգտագործել, աշխատավարձս 150 000 է, բայց 110 է գրանցված։ Եթե նշված տվյալները բավարար են, խնդրում եմ մոտավոր հաշվարկ կասե՞ք։

Շինարարական լիցենզիա ունեցող աշխատակցի ազատում
Քնարիկ․
Բարև ձեզ։ Եթե շինարարությամբ զբաղվող կազմակերպութունը ազատում է այն աշխատակցին, ում լիցենզիան օգտագործում է, ի՞նչ խնդիրներ կարող են լինել, էլ գործունեություն չի՞ կարող իրականացնել։ Եթե հնարավոր է՝ նաև տալ օրենքի հղումները։ Շնորհակալություն։

Ազատման հրաման
Նարե․
Բարև ձեզ։
Աշխատակիցը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել հունիսի 30-ով։ Հունիսի 30-ը կիրակի է։ Խորհուրդ կտայի՞ք նման կերպ կազմել ազատման հրամանը․ "Հրամայում եմ 1. 2024թ․-ի հունիսի 30-ին լուծել աշխատանքային պայմանագիրը ․․․; 2. Աշխատանքային վերջին օր համարել 2024-ի հունիսի 28-ը․․․"․
Օգնության համար շնորհակալ եմ կանխավ։

Արձակուրդայինի հետ գանձում
Էմմա․
Բարև Ձեզ,
մի էսպիսի հարց․
Ըստ ԱՕ կարգավորումների, եթե աշխատողը ազատվում է աշխատանքից մինչև աշխատանքային տարվա ավարտը, որի համար նման արդեն տրամադրվել է արձակուրդ, արդյո՞ք աշխատողից գանձվում է չաշխատած օրերի համար վճարված գումարը: Կանխավ շնորհակալություն:

Վերջնահաշվարկի վճարում
Նելլի․
Եթե աշխատակիցը սեպտեմբերից մինչև դեկտեմբերի 25 աշխատել է, այնուհետև ազատվել, և չի վճարվել վերջնահաշվարկ: Նորից մտել է և աշխատել 2 ամիս, կարո՞ղ եմ այս անգամ վերջնահաշվարկ հաշվարկելիս նախորդն էլ վճարել:

Հաստիքի կրճատում և/կամ աշխատանքի էական պայմանների փոփոխում
Տաթևիկ․
Բարև Ձեզ: Ըստ ՀՀ ԱՕ 129-րդ հոդվածի 1-Ին մասի՝ «1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերով, ինչպես նաև 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 124-րդ հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ`…….»:
Հարցս հետևյալն է․ եթե պետական ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքը 1 դրույքից փոփոխվել է 0.75-ի, 0.25-ի, արդյո՞ք դա համարվում է հաստիքի կրճատում և/կամ աշխատանքի էական պայմանների փոփոխում, ըստ վերը նշված հոդվածների հիմքերի (113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ ), և արդյո՞ք արձակման նպաստ տրամադրվում է աշխատակիցներին, թե՞ ոչ: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։

Ազատում աշխատանքից
Էմմա․
Բարև բոլորին։ Մի էսպիսի հարց ունեմ․ եթե Աշխատողը դիմում է ներկայացրել 26.02-ին, որ 01.03-ից ցանկանում է ազատվել աշխատանքից, և Գործատուն չի առարկում: Կարող եմ չէ՞ իրեն ազատել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2.1. մասով: Կանխավ շնորհակալություն:

Գրանցման հայտը շուտ է ներկայացվել
Բարև Ձեզ, որ խնդրեմ կասե՞ք՝ արդյոք օրենքի խաղտում է, որ աշխատողի ազատման հայտը ազատման օրվանից ավելի շուտ է հանձնվել հարկային։

Աշխատանքային պայմանների փոփոխություն
Մայիս․
Բարև Ձեզ:
1․ Ընկերությունն ունի աշխատակից, ով այս պահին ծնողական արձակուրդում է (2 տարի), ով նախատեսում է վերականգնվել սեպտեմբերի 1-ին: Նրա վերջին պայմանագրով ամբողջ դրույքի համար իր աշխատավարձը եղել է 250 000 ՀՀ դրամ: Վերջին տարվա ընթացքում Ընկերության աշխատավարձերի սանդղակը փոփոխվել է, և իր դիպլոմի և փորձի պայմաններում աշխատավարձը նոր հաշվարկով պետք է նվազի: Արդյո՞ք կարող է աշխատակցին առաջարկվել ավելի վատ աշխատանքային պայմաններ, ծնողական արձակուրդից վերադառնալու պարագայում, եթե աշխատանքային օրենսգրքով պահանջվում է պահպանել հաստիքը և նույն պայմանները:
2․ Ո՞ր դեպքերում Գործատուն կարող Աշխատողին ազատել աշխատանքից Աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի հիմքով։

Աշխատանքից ազատում ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով
Հայկ․
Բարև Ձեզ: Գործատուն ցանկանում է աշխատողին ազատել ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, այսինքն աշխատանքային պարտականությունները թերի կատարելու համար:
Հարց 1. Ծանուցումը քանի՞ օր առաջ պետք է ուղարկել:
Հարց 2. եթե աշխատողը հրաժարվում է առձեռն ստորագրել ծանուցումը, ապա փոստային առաքումով ուղարկելը բավարար հի՞մք է ազատելու համար:
Հարց 3. եթե աշխատողը այլևս չի ներկայանում աշխատանքի, ապա այդ օրերի համար աշխատավարձի հաշվարկ չի՞ կատարվում:
Վերջին մեկնաբանություններ