
Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել
Պավել․
Բարև ձեզ: ՍՊԸ-ն գրանցվել է 2023թ. մարտին, աշխատելու է ԱԱՀ-ի դաշտում, բայց գործունեություն դեռ չի իրականացնում: Գրանցված է միայն տնօրենը, որը հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Խնդրում եմ պարզաբանեք. 2023թ. I եռամսյակի և 2023թ. մարտ ամսվա համար ի՞նչ հաշվետվություններ են պետք ներկայացնել հարկային մարմին: ԱԱՀ-ի մասով ներկայացվել է 264. Հայտարարություն` ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ, 260. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ (2020 թ․-ից) (զրոյական): Իսկ ին՞չ հաշվետվություն պետք է ներկայացվի տնօրենի համար: Կանխավ շնորհակալություն:

Էլեկտրոմոբիլների ներմուծում
Լիլիթ․
Բարի օր, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն մերմուծում է էլեկտրոմոբիլներ, վաճառքի նպատակով, վաճառելու է ֆիզ․ անձի։ Քանի որ էլեկտրոմոբիլները ազատված են ԱԱՀ-ից, այժմ պետք է հաշիվ վավերագիր դուրս գրել։ Հարցս․ ֆիզ անձը փոխանցում է մեքենայի գումարը, տեղափոխման գումարը և ընկերության շահույթը։ Հաշիվ վավերագրում դուրս է գրվում ամբողջը, թե՞ միայն էլեկտրոմոբիլի գումարը։ Շնորհակալություն։

Ապրանքի մնացորդի ԱԱՀ հաշվանցում
Քրիստինա․
Բարև ձեզ։ Եթե շրջ․ հարկից անցում ենք կատարում ԱԱՀ-ի դաշտ ու եթե պահեստում ունենք ապրանքներ, որ ձեռք են բերվել ԱԱՀ-ով և ներառված են ինքնարժեքում (շրջ․ հարկի ժամանակ), կարո՞ղ եմ ԱԱՀ-ն վերականգնեմ վաճառքի ժամանակ։

Արդյո՞ք ԱԱՀ-ն ենթակա է հաշվանցման
Քրիստինա․
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ, էսպիսի հարց՝ եթե ձեռք է բերվել ապրանք, որը չի վաճառվելու, այլ օգտագործվելու է օֆիսում, ապա ձեռքբերումից առաջացած ԱԱՀ-ի դեբետը չե՞մ կարող հաշվանցել, ինչպե՞ս վարվել։

Կոմունալ ծախսերի ներառում հաշվի մեջ
Ալլա․
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքը տվել վարձակալության: Այդ տարածքի հոսանքի ու ջրի հարկային հաշիվները գրվում են վարձատուին, և վարձատուն ամեն ամիս կոմունալ ծախսերի փոխհատուցման նպատակով հարկային հաշիվ է դուրս գրում վարձակալին: Այս տարվանից համատիրությունից վարձատուն այդ տարածքի համար սկսել է առանց ԱԱՀ-ի հաշիվ ստանալ, և հարց է առաջացել՝ այդ առանց ԱԱՀ հաշիվը վարձատուն ինչպե՞ս պետք է դուրս գրի վարձակալից այդ գումարը հետ ստանալու համար: Պայմանագրով ֆիքսված է, որ բոլոր տեսակի վճարները՝ հոսանք, ջուր, աղբ, համատիրություն, վճարում է վարձակալը , բայց ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը կարո՞ղ է առանց ԱԱՀ հաշիվ դուրս գրել։

ԱՁ տարվա կեսից դարձել է ԱԱՀ վճարող
Գայանե․
Բարև Ձեզ։ Եթե ԱՁ տարվա կեսից դարձել է ԱԱՀ վճարող և պետք է ներկայացնի շահութահարկի հաշվարկ, ընտրում է ԱՁ նոտար բաժինը, թե՞ դա միայն նոտարներին է վերաբերում։

Լիզինգի ձևակերպումներ
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող Կազմակերպությունը լիզինգով ստացել է հիմնական միջոց, որի դիմաց լիզինգատուն գրել է լիզինգի հանձնման ընդունման ակտի հաշիվ։ Կապիտալ գումարը (առանց ԱԱՀ) 70 000 000 է, որը ձևակերպել եմ դ․տ 119 կտ 413։ Ամեն ամիս լիզինգատուն հաշիվ է գրում, որի մեջ ներաված է վարձավճարը, որի ընդհանուր գումարը ես արդեն ձևակերպել եմ, ինչպես նաև տոկոսագումարը։ Օրինակ, առաջին ամսվա համար գրվել է՝ 845 000 ՀՀ դրամ ԱԱՀ-ով վարձավճար և տոկոսագումար առանց ԱԱՀ 984 600 ՀՀ դրամ։ Հարց։ Այդ հաշիվները ո՞նց ճիշտ մուտքագրեմ և ի՞նչ գործառնություններ տամ։

Ներմուծված բեռնատարի ԱԱՀ հաշվանցում
Հասմիկ․
Բարև Ձեզ, խնդրեմ կասե՞ք՝ եթե բեռնատար մեքենա ենք ներմուծում Վրաստանից՝ իրացման նպատակով, հաշվանցվու՞մ է ԱԱՀ։

Ծառայության ստացում ոչ ռեզիդենտից
Աստղ․
Խնդրում եմ պատասխանել՝ ճի՞շտ եմ հասկանում․
ԱԱՀ–ով աշխատող կազմակերպությունը ստացել է ծրագրային ապահոմվան ծառայություններ ոչ ռեզիդենտ ընկերությունից: Այս դեպքում պե՞տք է կատարել հետևյալ քայլերը.
1) դուրս ենք գրում ինքնահաշիվ (հարկային հաշիվ մատակարարի անունից՝ դուրսգրման նախորդ օրվա ՀՀ ԿԲ-ի փոխարժեքով)
2) եթե ունենք կրկնակի հարկման համաձայնագիր, և ներկայացնում է ռեզիդենտության տեղեկանք, ներկայացնում ենք ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվություն, սակայն դրանից հարկ չի առաջանում
3) ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ինքնահաշվի մասով և դեբետ է առաջանում և կրեդիտ, որը հաշվանցվում է և դառնում 0

ԵՏՄ ապրանք արտահանելիս
Հասմիկ․
Բարև ձեզ։ ԵՏՄ ապրանք արտահանելիս օրենքի ո՞ր կետով է ընկերությունը պարտավոր պահանջել ԱԱՀ վճարումը հավաստող տեղեկանք։ Եթե ապրանքը վաճառել է ֆիզ անձի, կա՞ արդյոք այդ պահանջը։

Արդյո՞ք ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ, որն աշխատում է շրջանառության հարկով, ցանկանում է ձեռք բերել ոչ վաճառքի նպատակով ԵՏՄ-ից ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ։ Կասե՞ք խնդրեմ՝ եթե ՍՊԸ ԱԱՀ վճարող չէ, կարո՞ղ է օգտվել այս պայմանից, թե՞ պետք է ամպայման լինի ԱԱՀ վճարող։

Պե՞տք է գրել ինքնահաշիվ
Թինա․
Բարև Ձեզ։ ԵՏՄ երկրներից ձեռքբերված ծառայություններն ինչպե՞ս ենք ձևակերպում ԱԱՀ հաշվետվության և ոչ ռեզիդենտի շահութահարկի առումով: Պե՞տք է գրել ինքնահաշիվ, գումարը հարկե՞լ։

ՏՏ ծառայություններ
Թինա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԵՏՄ երկրներց ստացված ՏՏ ծառայությունները հարկային առումով ի՞նչ պարտավորություն է առաջացնում հաշվետվության և վճարների տեսանկյունից։ ԱԱՀ-ով աշխատող ընկերություն ենք։ Խնդրում եմ հղում տալ օրենքի հոդվածներին։ Շնորհակալ եմ պատասխանների համար։

Շրջ. հարկի դիմում չի ներկայացվել
Մելիք․
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Մոռացել եմ շրջանառության հարկ վճարող համարվելու դիմումը ուղարկել, և Ա/Ձ-ն հայտնվել է ԱԱՀ դաշտում։ Հունվարին դուրս եմ գրել հաշիվ վավերագիր՝ համարելով շրջանառության հարկով հարկվող, ինչպես նաև ՀԴՄ կտրոններում չեմ առանձնացրել 16,67% ԱԱՀ-ն և ԱԱՀ-ից ազատված գործարքները։ Տվյալ պարագայում ինչպե՞ս վարվել և ինչպե՞ս լրացնել ԱԱՀ հաշվարկը։

Կանխավճարի ձևակերպում
Մելինե․
Բարև ձեզ, կհուշե՞ք խնդրում եմ․
1. Եթե կազմակերպությունը ծառայություն է մատուցում կամ ստանում, և գումարը փոխանցվում (ստացվում) է մինչև հաշիվ դուրս գրելը կամ ստանալը, դա պետք է որպես ստացված կամ տրված կանխավճար ձևակերպել, և հետո նո՞ր միայն ծախսագրել կամ եկամուտներում ճամաչել, թե՞ կարելի է միանգամից։
2․ Եթե մեր դուրս գրված հաշիվները դիմացի կողմը չի ստորագրել արդեն 2 ամիս է, ԱԱՀ-ի հաշվարկում ներառվելու՞ է հարկման բազայում, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Ներմուծում և վաճառք
Մարիաննա․
Բարև ձեզ։ Ընկերությունը հանդիսանում է ներմուծող, նաև մանրամեծածախ վաճառող։ Ապրանքները ներմուծելիս մաքսազերծման ժամանակ ընկերությունը վճարում է ԱԱՀ։ Այդ ապրանքները հետո վաճառելիս ընկերությունը պետք է նորի՞ց վճարի ԱԱՀ ամբողջ վաճառված ապրանքի գումարի չափով, թե՞ տարբերության մասով ((վաճառքի գին - ինքնարժեք) x 20%)։ Նաև կարո՞ղ եք տեղեկությունով կիսվել վերադարձվող ԱԱՀ-ի մասին։ Շնորհակալ եմ։

Արդյո՞ք ՍՊԸ-ն կհամարվի ԱԱՀ վճարող
Վահե․
Բարև Ձեզ, խնդրում եմ հնարավորության դեպքում օգնել պարզաբանել՝ արդյո՞ք ՍՊԸ-ն կհամարվի ԱԱՀ վճարող, եթե ԱԱՀ շեմը չի անցել, բայց միակ բաժնետեր ու տնօրեն հանդիսացող անձը որպես ֆիզիկական անձ ստացել է ՀՎՀՀ, որպեսզի բնակարանի վարձակալության դիմաց ստացված եկամուտներից եկամտային հարկ վճարի, պայմանագիրն էլ գրանցվի կադաստրում։ Շնորհակալություն։

Դրամարկղի գիրքը չի լրացվել
Թամարա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ասացեք խնդրեմ, եթե շրջ. հարկով աշխատող Ա/Ձ դեկտեմբերին աահ-ով է աշխատել, շահութահարկի հաշվարկում 8 -րդ բաժինը լրացնու՞մ է, թե՞ ոչ։ Եվ ի՞նչ տուգանք է սահմանված այդ 1 ամիսը դրամարկղի գիրք չվարելը կամ գիրք չունենալը։ Շնորհակալություն։

Ծանուցում ԱԱՀ հաշվարկ ներկայացնելու համար
Երվանդ․
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է՝ Ա/Ձ-ն 2022 թվականի տարվա սկզբից համարվել է միկրոձեռնարկության աշխատող, սակայն 2022թ հուլիսից գերազանցել եմ 24 միլիոն ՀՀ դրամը և շրջանարության հարկի դիմում չեմ տվել: ՊԵԿ-ից ծանուցում եմ ստացել, որ 2022թ-ի համար ԱԱՀ հաշվետվություն ներկայացնեմ: Ես ուզում եմ հասկանալ՝ ԱԱՀ հաշվետվությունը պետք է ներկայացնել 24 միլոնը գերազանցելուց հետո՞, թե՞ ամբողջ 2022 թ-ի համար:

Ներմուծում երրորդ երկրից
Նորա.
Բարև Ձեզ։ ՍՊԸ, որը աշխատելու է ավելացված արժեքի հարկով, երրորդ երկրից ներմուծել է ավտոմեքենա, որը վաճառելու է Ռուսաստանի դաշնությանը։ Ի՞նչ հարկեր են վճարվելու և ինչպե՞ս են հաշվարկվում։
Վերջին մեկնաբանություններ