Tag: ֆինանսական հաշվառում

Ինչպիսի՞ ձևակերպում պետք է տալ

Նարեկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպիսի՞ ձևակերպում պետք է տալ հետևյալ գործարքին. ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ ՓԲԸ-ից ստացել եմ հարկային հաշիվ, որի արժեքը 1 600 դրամ է, իսկ ԱԱՀ-ն՝ 320 դրամ, ընդամենը՝ 1 920 դրամ: Լրացուցիչ տողում նշված է ընթացիկ ամսվա ծառայությունների գումարը՝ 1 920 դրամ, որից վճարման ենթակա՝ 1 800.00 դրամ, սուբսիդավորվող մաս՝ 120 դրամ, ընդամենը վճարման ենթակա՝ 1 800 դրամ: Եվ միաժամանակ հետաքրքրում է՝ արդյո՞ք սուբսիդավորվող 120 դրամը համարվում է շահույթ և հարկվում 20 %-ով:

Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս տալ գործարքի հաշվապահական ձևակերպումը

Նաիրա.

Բարև ձեզ։ Կարո՞ղ եմ ՍՊԸ-ի աշխատակիցներից ուսման վարձ պահել և փոխանցել ուսումնական կենտրոն: Ինչպե՞ս պետք է տրվի տվյալ գործարքի հաշվապահական ձևակերպումը: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Գումարի հետ վերադարձի հաշվապահական ձևակերպումը

Հերմինե.

Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը պետ. բյուջեից ավել ֆինանսավորում է ստացել, հետո կատարել է գումարի հետ վերադարձ, ինչպե՞ս պետք է տրվի տվյալ գործարքի հաշվապահական ձևակերպումը: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Կազմակերպության հաշվարկային հաշվին սխալ գումար է փոխանցվել

Նաիրա.

Բարև ձեզ: Կազմակերպության հաշվարկային հաշվին սխալ գումար է նստել, գումարը հետ եմ վերադարձրել: Ի՞նչ թղթակցություն պետք է կատարեմ: Շնորհակալություն:

Հաշվապահական խնդիր․ ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Մարիամ.

1) Կասե՞ք՝ ինչպես ձևակերպեմ՝ նվիրատվությամբ ստացվել են հաստոցներ՝ 350 000 դրամ:
2) Կօգնե՞ք՝ լուծեմ հետևյալ խնդիրը՝ ՍՊԸ-ն վաճառել է սարքավորումներ, որոնց սկզբնական արժեքը վաճառքի պահի դրությամբ կազմել է 800 000 դրամ, իսկ կուտակված մաշվածությունը՝ 350 000 դրամ: Սարքավորումները վաճառվել են 600 000 դրամով՝ գումարած ԱԱՀ: Սարքավորումների ապատեղակայման և տեղափոխման համար հաշվարկվել է աշխատավարձ բանվորներին՝ 15 000 դրամ, տրանսպորտային ծախսեր՝ 20 000 դրամ: Գնորդի կողմից վճարումը կատարվելու է 1 ամսվա ընթացքում: Պահանջվում է ձևակերպել հիմնական միջոցների վաճառքի գործառնությունները: Որոշել և ձևակերպել հիմնական միջոցների վաճառքից ստացված շահույթը կամ վնասը:

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Ձևակերպում

Աննա.

Բարև ձեզ: Կօգնե՞ք տալ տվյալ գործառնության հաշվապահական ձևակերպումը՝ հաշվետու անձի կողմից նյութերի վաճառքի համար վճարվել է միջնորդավճար՝ 8 000 դրամի չափով:

Արդյո՞ք տրված ձևակերպումները ճիշտ են

Ելենա.

Հաշվարկային հաշիվ է մուտքագրվել նյութերի վաճառքից հատուցումը, ձևակերպումը կլինի այսպե՞ս՝ դտ 252 – կտ 221, իսկ արտադրամասից մուտքագրվել են վերադարձվող նյութերը, այսպե՞ս՝ դտ 211 – կտ 811:

Ձևակերպում

Անահիտ.

Բարև ձեզ: Կօգնեք լուծել հետևյալ խնդիրը՝ կազմակերպությունը 2015թ. հունվարին ձեռք է բերել 900 000 դրամի սարքավորում՝ արտադրական նպատակով օգտագործելու համար, որի օգտակար ծառայության ժամկետը սահմանել է 5 տարի, իսկ մնացորդային արժեքը՝ 200 դրամ: 2016թ. հունվարի 1-ին վերանայվել է սարքավորման մնացորդային օգտակար ծառայության ժամկետը, որը, համաձայն նոր գնահատման, 3 տարի է: Համաձայն ՀՀՄՍ 8 ձևակերպել գնահատումներում կատարված փոփոխության հետևանքները:

Ձևակերպում

Անի.

Ինչպե՞ս ձևակերպել թղթակցությունը՝ ավանդագրվել է չվճարված աշխատավարձը:

Ձևակերպում

Հասմիկ.

Բարև ձեզ: Ինչպե՞ս կձևակերպվի՝ հաշվետու անձի կողմից վճարվել է միջնորդավճար նյութերի վաճառքի համար:

Ինչպե՞ս կատարել մաշվածության հաշվարկ

Անուշ.

Բարև ձեզ: Կենսաբանական ակտիվները, օրինակ՝ ծառերը, համարվու՞մ են մաշվող հիմնական միջոցներ, եթե այո, ապա ինչպե՞ս հաշվել ծառի մաշվածությունը, օրինակ՝ ձեռք եմ բերել 20 000 ՀՀ դրամ արժողությամբ ծառ, ինչպե՞ս տամ թղթակցությունները: Ու հանրային հատվածի հաշվապահություն է, և դրա համար են պետք թղթակցություններ:

Կանխավ շնորհակալություն:

Ձևակերպում

Սյուզաննա.

Խնդրում եմ օգնել տալ ճիշտ հաշվապահական ձևակերպում: Հաճախորդը վերադարձրել է ապրանք, որի արժեքի մի մասը վճարվել է բոնուսային քարտի կուտակումների միջոցով: Ապրանքի գինը եղել է 11 000 դրամ, առձեռն վճարվել էր 9 900 դրամ: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով:

Պարտավորությունների հաշվառում

Երազիկ.

Բարև ձեզ: «Պարտավորությունների հաշվառում» թեմայի մասին նյութեր են հարկավոր, որտեղի՞ց կարող եմ օգտվել:

Կազմակերպությունն արտադրում է 3 տեսակի արտադրանք

Արմինե.

Կազմակերպությունն արտադրում է 3 տեսակի արտադրանք, մեկ միավորի վերաբերյալ տվյալներն են՝ ինքնարժեք՝ 12 000 դրամ, վաճառքի ակնկալվող գին՝ 15 000 դրամ, իրացման սպասվող ծախսեր՝ 1 000 դրամ, մնացորդ՝ 200 դրամ, որոշել՝ ինչ արժեքով կարտացոլվեն պաշարները հաշվեկշռում:

Արդյո՞ք անձը կստանա նպաստ

Դիանա Բադիյան.

Բարև ձեզ:
1. Խնդրում եմ, հուշեք ֆիզ. արձակուրդի հաշվապահական ձևակերպումը:
2. Եվ եթե անձը, ով հանդիսանում է ՍՊԸ-ի սեփականատեր, նաև այդ ՍՊԸ-ում գրանցված աշխատող է, ապա նրան հասնու՞մ է երեխայի խնամքի նպաստ, թե՞ ոչ:

ԱԱՀ-ի գումարը ենթակա է վերաձևակերպման

Ալլա.

ԱԱՀ-ից ազատված հարկով հաշիվը պետք է գրեմ սեպտեմբերին տեղեկանքը ստանալուց հետո, բայց այդ հաշվի հետ կապված ձեռքբերումների ԱԱՀ-ն հաշվանցել եմ նախորդ 2 ամիսների ընթացքում, որը երևում է հաշվետվությունների մեջ, ձևակերպել եմ դտ 226 – կտ 521: ԱԱՀ-ի գումարը ենթակա է վերաձևակերպման: Թղթակցությունները կգրե՞ք, և տեղեկանքը հարկային պե՞տք է ներկայացնեմ, թե՞ ոչ և ի՞նչ ժամկետում:

Ձեռք է բերվել շինություն

Լուսինե.

Եթե դրամական միջոցներով ձեռք է բերվել շենք՝ 4 000 000 դրամ, ինչպիսի՞ն կլինի փոփոխությունը հաշվեկշռում։

Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել զեղչով վաճառքը

Անահիտ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել զեղչով ապրանքի վաճառքը: Սկզբից վաճառվեց մի գնով, հետագայում զեղչվեց և վաճառվեց ավելի էժան: Ինչպե՞ս դա ճիշտ ձևակերպել:

Կանխավ շնորհակալություն:

Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում տալ

Արտավազդ.

Էլ. ցանցից ստացված հարկային հաշվում հոսանքի արժեքի մեջ արտացոլված է նաև պետության կողմից սուբսիդավորված գումար: Խնդրում եմ պատասխանել՝ ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում տալ:

Ինչպե՞ս ձևակերպել

Հակոբ.

Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս ձևակերպեմ՝
օգտագործման համար ձեռք է բերվել մարդատար ավտոմեքենա, որի համար վճարվել է հաշվարկային հաշվից։

Ձևակերպում

Հայկ.

Բարև ձեզ: Բանկը վարկ է տրամադրել և ավանդ ներգրավել, խնդրում եմ, կասե՞ք հաշվապահական ձևակերպումները:

Ի՞նչ հաշվապահական ձևակերպում պետք է տալ

Լիլիթ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասախանել: Ստացել ենք անվճար դեղորայք՝ մարդասիրական, ինչպե՞ս կարելի է տալ հաշվապահական ձևակերպումները:

Ի՞նչ ձևակերպում պետք է տալ

Անահիտ.

Մեքենան տրվել է վարձակալության, կասե՞ք՝ ինչպես պետք է տամ ձևակերպումը:

Շնորհակալություն:

Ձևակերպումներ

Քրիստինե.

Բարև ձեզ, խնդրում եմ, օգնեք ձևակերպել հետևյալ գործառույթները:
1. Ստացվել է տրանսպորտային կազմակերպության հաշիվը նյութերի տեղափոխման համար՝ 35 000 դրամ:
2. Հաշվարկային հաշվից վճարվել է վարչական աշխատողներին աշխատավարձ՝ 600 000 դրամ:
3. Պահեստից բաց են թողնվել 260 000 դրամի նյութեր արտադրություն՝ արտադրանքի թողարկման համար:
4. Հաշվարկային հաշիվ է մուտքագրվել գնորդի պարտքը, ապառիկ վաճառված արտադրանքի դիմաց՝ 290 000 դրամ:
5. Հաշվետու անձի կողմից վճարվել են նյութերի բեռնաթափման ծախսումները՝ 45 000 դրամ:
6. Պատրաստի արտադրանքը պահեստից առաքվել է գնորդներին փաստացի ինքնարժեքով՝ 480 000 դրամ:

Ի՞նչ ձևակերպում պետք է տալ

Մարիա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք, թե ինչ ձևակերպում պետք է տալ այս դեպքում՝

կազմակերպությունը գնել է 1 000 000 դրամի վառելիք, բայց պայմանավորվել է, որ այն մնա մատակարարի պահեստում։

Ի՞նչ ձևակերպում տալ ՀԾ-ում

Նունե.

Բարև ձեզ: Մեր ՀՈԱԿ-ին, որը աշխատում է ՀԾ-ով (հանրային հատված) փոխանցել են 1 000 000 դրամ գումար (բարեգործություն միջազգային մրցաշարին մասնակցելու համար), որից կանխիկացրել ենք 997 009 դրամը, իսկ 2 991 դրամը պահվել է բանկի կանխիկացման տոկոս: Ինչպե՞ս հանրային հատվածի ՀԾ-ով ձևակերպեմ այս մուտքը:

Նախապես շնորհակալություն:

Ձևակերպում

Քրիստինե.

Ինչպե՞ս կարող եմ ձևակերպել՝

Հաշվարկային հաշիվ է մուտքագրվել գնորդի պարտքը՝ ապառիկ վաճառված արտադրանքի դիմաց՝ 147 000 դրամ:

Ձևակերպումներ

Արմինե.

Բարև ձեզ, կօգնե՞ք ձևակերպել և մեկնաբանել հետևյալ գործառույթները:
1. Ստացվել է տրանսպորտային կազմակերպության հաշիվը ապրանքների տեղափոխման համար՝ 35 000 դրամ:
2. Փոխանցված կանխավճարի հաշվին ստացվել է արտադրական գույք՝ 460 000 դրամ:
3. Հաշվարկվել է աշխատավարձ վարչական աշխատողներին՝ 460 000 դրամ:

Ի՞նչը և ինչու՞ է արտացոլվել հաշվառման մեջ

Ալլա.

Ի՞նչը և ինչու՞ է այսպես արտացոլվել հաշվառման մեջ. դեբետ՝ 50 000 սովորական բաժնետոմսեր, կրեդիտ՝ 51 000 հետ գնված սովորական բաժնետոմսեր:

ՀՀՄՍ 15

Anna.

Բարև ձեզ: Ինձ հարկավոր է ՀՀՄՍ 15, որը ուժի մեջ է մտել 18-ի փոխարեն: Հնարավո՞ր է ինձ որևէ մեկը օգնի այս հարցում: Նախապես շնորհակալություն:

Նյութերի սկզբնական և սինթետիկ հաշվառում

MM.

Բարև ձեզ:

Ինձ կարող ե՞ք «Նյութերի սկզբնական և սինթետիկ հաշվառումը» թեմայի համար նյութեր տրամադրել:

E-mail: MM212321 շնիկ mail.ru

Խոտանի հաշվապահական ձևակերպում

Լամարա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել. Պահեստում կատարվել է փչացած սննդի խոտան` 10 000դր, ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպում:

Հաշվապահի միջազգային դիպլոմ ստանալու համար

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, որտե՞ղ կարող եմ վերապատրաստվել և ստանալ միջազգային դիպլոմ, ես հաշվապահ եմ, բայց 5 տարի չեմ աշխատել այդ ոլորտում:

Հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակ

Մանուշ Հ.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Ինձ անհրաժեշտ է հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև, օրինակ, որը կօգնի ինձ մշակել քաղաքականություն մեր կազմակերպության համար: Կանխավ շնորհակալություն:

Ա կազմակերպությունը բանկին է հանձնում Բ կազմակերպության նկատմամբ իր 500 000 դրամի պահանջը ֆակտորինգային պայմանագրով

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Հարցս վերաբերվում է բանկերում հաշվապահական հաշվառման վարմանը.
Ենթադրենք Ա կազմակերպությունը բանկին է հանձնում Բ կազմակերպության նկատմամբ իր 500 000 դրամի պահանջը ֆակտորինգային պայմանագրով (90%-ով): Ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տա բանկը պայմանագիրը կնքելու պահին ու Բ կազմակերպության կողմից պարտավորությունը մարելուց հետո:
Կանխավ շնորհակալություն:

Ֆինանսական հաշվառման խնդիրներ

Հասմիկ.

Բարև ձեզ: Ո՞վ կարող է ինձ օգնել ֆինանսական հաշվառման խնդիրների հարցում: Շատ օգնած կլինեք ինձ, նախապես շնորհակալություն:

Հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև

Christina.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ինձ անհրաժեշտ է հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև, օրինակ, որը կօգնի ինձ մշակել քաղաքականություն մեր կազմակերպության համար: Կանխավ շնորհակալություն:

Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տրվեն

Մարի.

Կազմակերպությունը տվել է կանխավճար մատակարարին, ապրանքը ստանալու է ԱԱՀ-ով: Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տրվեն:

Հաշվապահական հաշվառման քաղաքականություն

Հայարփի.

Հարգելի հաշվապահներ, մեր ՊՈԱԿ-ին (ավագ դպրոց) անհրաժեշտ է Հաշվապահական հաշվառման քաղաքականություն: Կարո՞ղ եք օգնել:

Սկզբնական հաշվառման փաստաթղթեր

Անուշ.

Բարև ձեզ, ցանկանում էի իմանալ, թե որոնք են հանդիսանում սկզբնական հաշվառման փաստաթղթերը: Շնորհակալություն: