Tag: ֆինանսական հաշվառում

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ապառիկ ձեռք են բերվել արագամաշ առարկաներ

Լիլիթ. Ողջույն: Կօգնե՞ք գտնել թղթակցող հաշիվները և գտնել ԱԱՀ-ի գումաը: Ապառիկ գնել են արագամաշ առարկաներ` Ա. գնման գինը 50 000, Բ. ԱԱՀ-ի գումա՞րը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Լիլիթ. Բարև ձեզ: Կօգնե՞ք ձևակերպել հետևյալ գործառնությունները: 1. Անհատույց ստացվել է ներդումային գույք: 2. Գույքագման ժամանակ հայտնաբեվել է գործիքների պակասորդ՝ Ա) սկզբնական արժեքով, Բ) կուտակված մաշվածությունը: 3. Վաճառքի ժամանակ դուրս է գրվել հիմնական միջոցների արժեզրկումից կորուստները:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Լիլիթ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ձևակերպել հետևյալ գործառնությունները. 1. Հաշվետու անձի կողմից վճարվել է վաճառված նյութերի տեղափոխման համար: 2. Հաշվարկային հաշվից բացվել է ակրեդիտիվ մատակարարի հետ հաշվարկներ կատարելու համար: 3. Ձեռք են բերվել ոչ նյութական ակտիվներ փոխանակելով սեփական արտադրության արտադրանքի հետ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որոշել մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթը

Լիլիթ. Հարգելի հաշվապահներ, կներեք` մի խնդրանք ունեմ: Կարո՞ղ եք ինձ օգնել լուծել այս խնդիրը հետևյալ շարադրմամբ. 2016թ. կազմակերպության զուտ շահույթը 20մլն դրամ է: Արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահաբաժինը՝ 1 500 000դրամ: 2016թ. մայիսի 10-ին` տարեսկզբից 131օր անց, կազմակերպությունը թողարկել է 1800 սովորական բաժնետոմս, իսկ հոկտեմբերի 30-ին` մայիսի 10-ից 173 օր անց, հետ է գնել 2700 բաժնետոմս: Մինչև տարեվերջ մնացել է 61 օր: Պահանջվում է որոշել մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթը: Ձևակերպել բաժնետոմսերի թողարկման և հետ գնման գործառնությունները, եթե մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 5 000 դրամ է, տեղաբաշխման գինը՝ 7 000 դրամ, իսկ հետգնմն գինը՝ 6 000 դրամ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվել ապրանքների ինքնարժեքը

Կարինե. Մանրածախ առևտրի կազմակերպությունում չվաճառված մանկական վերարկուների մնացորդը հունվարի 1-ի դրությամբ կազմել է 20հատ, յուրաքանչյուրի վաճառքի գինը 18 000դրամ, այդ թվում՝ առևտրային հավելագինը 2 000դր, ԱԱՀ՝ 3 000դր: Հունվարին կարի ֆաբրիկայից ստացվել է 100, իսկ փետրվարին 40հ. վերարկու: Յուրաքանչյուր վերարակուի գնման գինը 13 000դր. է` գումարած ԱԱՀ 20տոկոս: Հաշվետու եռամսյակում ձեռք բերված վերարկուները վաճառվելու են նույն գնով: Եռամսյակի ընթացքում վաճառվել է 150հատ վերարկու: Վաճառքի հասույթը մուտքագրվել է խանութի դրամարկղ: Օգնեք որոշել վաճառված ապրանքների ինքնարժեքը, կատարել ժամանակաշրջանում իրացված ապրանքների և չիրացված ապրանքների մնացորդի միջև առևտրային հավելագնի բաշխման հաշվարկ, ձևակերպել ապրանքների ձեռքբերման և վաճառքի գործառնությունները մանրածախ առևտրում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպումների տարբերությունը

Էդգար. Բարև Ձեզ: Ես չեմ հասկանում դտ771 կտ111 և դտ724 կտ111 գործառնությունների տարբերությունները, նույնը կարող եմ ասել` դտ111 կտ624 և դտ111 կտ671 ձևակերպումների մասին: Խնդրում եմ օգնեք:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հիմնական միջոցի օտարում

Մարինե. Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, եթե հիմնարկի հաշվեկշռից ուզում ենք հիմնական միջոցը հանել և տրամադրել ուրիշ պետական համակարգի` ինչպե՞ս է կատարվում գույքի հանձնում-ընդունումը, ի՞նչ իրավական փաստաթղթերով: Խնդրում եմ օգնեք:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որոշել ձեռք բերված նյութերի ինքնարժեքը

Կարինե. Օգնեք որոշել ձեռք բերված նյութերի ինքնարժեքը և կատարել ձևակերպումներ: Դաշնամուրի գործարանը փայտամշակման կոմբինատից ձեռք է բերել փայտանյութ դաշնամուր պատրաստելու համար: Ըստ մատակարարի հարկային հաշվի ստացվել է 150 խորանարդ մետր փայտնայութ, 1խոր. մետրի գինը՝ 20 000դր. գումարած ԱԱՀ, տեղափոխման արժեքը 150 000 + ԱԱՀ: Տրանսպորտային կազմակերպությունը կատարել է երկաթգծի կայարանից մինչև պահեստ տեղափոխման ծառայություններ, որոնց համար ներկայացրել է 60 000դրամի հաշիվ + ԱԱՀ՝ 20%, բեռնման բեռնաթափման համար բանվորներին հաշվարկվել է աշխատավարձ՝ 40 000դրամ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որոշել արտադրանքի ինքնարժեքը

Լիլյա. Ստորև բերված տվյալների հիման վրա որոշել և ձևակերպել իրացված արտադրանքի ինքնարժեքը, արտադրանքի վաճառքից ճանաչված հասույթ, հասույթի ճշտգրտում կապված իրացված արտադրանքի վերադարձման հետ, իրացված և վերադարձված արտադրանքին վերաբերող ԱԱՀ գումարները, արտադրանքի վաճառքի ֆինանսական արդյունքը: Կազմակերպությունը հաշվետու եռամսյակում առաքել է գնորդին 350 միավոր արտադրանք: Արտադրանքի միավորի ինքնարժեքը կազմել է 2 000դրամ, իսկ բացթողնման գինը առանց ԱԱՀ 3 000դրամ: Տարբեր հիմնավորված պատճառներով գնորդը հետ է վերադարձրել 50միավոր արտադրանքը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Սեդա. Բարև Ձեզ: Ընկերությունը Երևանի քաղաքապետարանին վճարել է հողի կադաստրային արժեքը այն սեփականացնելու համար: Խնդրում եմ ինձ ասեք` ի՞նչ ձևակերպում տամ և այդ վճարումը ծախս ճանաչեմ, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Շահաբաժնի հայտարարում

Աննա. Բարև Ձեզ: Մի քանի հարց ունեմ, կխնդրեմ որքան հնարավոր է մանրամասն ասել: Կանխավ շնորհակալություն: 1. Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն, որը մատուցում է ծառայություններ կատարել է գնումներ թե՛ առհաշվով, և թե՛ հաշվով, մուտք է արվել պահեստ, և ունի մեկ աշխատող՝ տնօրենը, գնված ապրանքները հիմնականում թուղթ, գրասենյակային պարագաներ, տնտեսական պարահգաներ օֆիսի համար: Կխնդրեմ ասել՝ պահեստի շարժը ինչպե՞ս կազմակերպել, թղթային դուրս գրումներ և այլն, թե՞ պահեստի մուտքի կարիք չկա, և ինչպե՞ս ցույց տալ, որ այդ ապրանքներն օգտագործվել է ծառայությունների մատուցման համար։ 2. ՍՊԸ-ն գրանցվել է անցյալ տարի դեկտեբեր ամսին, ե՞րբ կարող եմ հայտարարել շահաբաժին և ի՞նչ փաստաթղեր են ահրաժեշտ բացի հիմնադիրների որոշումից, հարկը որքա՞ն է կազմում, կարո՞ղ եմ հետ վերադարձնել եկամտային հարկը, և եթե ունենք 1 միլիոն դրամի շահույթ՝ կարող՞ ենք շահաբաժին հայտարարել 200 000 դրամ, իսկ մնացած գումարը հաշվարկել հաջորդ ամիսների ծախսերի գումար, կասե՞ք ձևակերպումները։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ տալ

Հրանուշ. Բարև Ձեզ։ Մի էսպիսի հարց ունեմ. կազմակերպությունը իր պահեստից մեր մեկ այլ կազմակերպության պահեստ՝ որպես ի պահ, տեղափոխել է ապրանք։ Խնդրում եմ ինձ հուշել՝ նման դեպքում ինչպիսի՞ ձևակերպում պետք է անել 2 կազմակերպություններում էլ։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ դրոշմանիշային վճարի հաշվապահական ձևակերպումը

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակցի փոխարեն դրոշմանիշային վճարը վճարում է գործատու՞ն, եթե 68 000-ից ցածր է լինում աշխատավարձը: Ինչպիսի՞ ձևակերպում տալ դրոշմանիշային վճարին՝ աշխատավարձը հաշվելիս: Աշխատում եմ ՀԾ ծրագրով: Հարց 2: Ինչպե՞ս ձևակերպել անկանխիկ վճարումը, որն արվել է կազմակերպության քարտով: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ տալ

Ռուբ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ձևակերպումներ տալու մեջ։ Ընկերությունը գնում է փայտանյութ/գերաններ և ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա տալիս է սղոցում իրականացնող ԱՁ-ին։ Վերջինս գերաններից ստանում է տախտակ և տալիս է սղոցման ակտ։ Դրանք պայմանագրի հիման վրա մատակարարվում են այլ կազմակերպության արդեն այլ գնով։ Ինչպե՞ս պետք է տամ ձևակերպումները։ Շնորհակալություն:
Գտնել հաշվապահական ընկերություն

Հաշվարկ հաշվապահական ընկերությունը մատուցում է հաշվապահական ծառայություններ

Ընկերություն՝ Հաշվարկ ՍՊԸ Հեռախոս՝ +37491112000 Էլ. փոստ՝ hashvarkllc շնիկ gmail.com Ծառայության անվանում՝ Հաշվապահական ծառայությունների մատուցում Ծառայության նկարագրություն՝ Հաշվարկ ՍՊ և Բի Փի Էյ Սոլութիոնս ՍՊ Ընկերություններն առաջարկում են հաշվապահական հաշվառման վարում իրենց իսկ կողմից, իրենց սեփական հաշվապահական ծրագրով և հաշվապահական հաշվառման և ծրագրային ապահովման հետ կապված այլ ծառայություններ պայմանավորվածությունների շրջանակներում։ Ծառայության արժեք՝ Ծառայության արժեքը` ըստ կողմերի միջև պայմանավորվածության` կախված աշխատանքի ծավալից և բարդությունից։ Այլ նշումներ՝ Հարցերի և համագործակցության համար կոնտակտային տվյալներն են. հեռ. +37498039990, +37491112000 էլ. հասցե՝ director շնիկ bpa-solution.com, hashvarkllc շնիկ gmail.com
Գտնել հաշվապահական ընկերություն

Փարվանյան Քոնսալթինգ ընկերությունը մատուցում է հաշվապահական ծառայություններ

Ընկերություն՝ Parvanyan Consulting Հեռախոս՝ (010)206100 Էլ. փոստ՝ parvanyanconsulting շնիկ gmail.com Ծառայության անվանում՝ Փարվանյան Քոնսալթինգն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝ - Հաշվապահական հաշվառում - Ֆինանսական մենեջմենթ - Հարկային խորհրդատվություն - Բիզնես խորհրդատվություն - Բիզնես-պլանների մշակում - Ֆինանսական հաշվառում: Ծառայության նկարագրություն՝ «ՓԱՐՎԱՆՅԱՆ ՔՈՆՍԱԼԹԻԳ» խորհրդատվական ընկերությունն առաջարկում է հաշվապահական և ֆինանսական ծառայությունների նոր և լայն շրջանակ, որը հիմնված է որակի, մասնագիտական էթիկայի, միջազգային ստանդարտների, հաճախորդներին ցուցաբերվող առանձնակի վերաբերմունքի վրա: Մենք ոգեշնչվում ենք մեր հաճախորդների զարգացմամբ, մատուցում ենք միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսահաշվապահական ծառայություններ և թիրախ ենք համարում մեր հաճախորդների գոհունակությունը։ Մեր կարգախոսն է՝ «ՎՍՏԱՀ ԱՌԱՋԸՆԹԱՑ»: Այլ նշումներ՝ Մենք ազնիվ աշխատանքի ջատագով ենք ու նվիրյալ: Եթե նույնքան ազնվորեն խոսելիս լինենք հաշվապահական և ֆինանսական ոլորտի ծառայություններ մատուցող ներկայիս ընկերությունների աշխատանքային որակի և բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, ապա այսօր մեզանում քիչ են այնպիսի ընկերությունները, որոնք իսկապես վստահություն և հարգանք են ներշնչում մեր համաքաղաքացիների շրջանում: Պատճառները տարբեր են՝ օբյեկտիվ, սուբյեկտիվ, ընդունելի կամ՝ ոչ: Մեզ համար մենք ընտրել ենք լրիվ ուրիշ ուղի՝ հաճախորդի վստահությունը և մեր աշխատանքից նրա գոհունակությունը՝ համարելով որպես գլխավոր նպատակակետ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Բանկային հաշվապահության դասընթաց

Կարեն․ Փնտրում եմ բանկային հաշվապհության դասընթացներ։ Միայն հիմունքներ և հարկային օրենսգիրք, ծրագրերի ուսուցման կարիք չկա։ Շնորհակալություն։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Անի. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը Կանաչ Արահետ ՀԿ-ից ստացել է շնորհ։ ՀՀՄՍ 20-ով կարգավորվում է պետական շնորհները։ Արդյո՞ք այս շնորհի համար էլ պետք է տալ նույն հաշվապահական ձևակերպումները:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է ձևակերպվի ծառայությունների մատուցման դիմաց տրվող գումարը

Եթե կնքվել է քաղիրավական պայմանագիր, հաշվապահական ձևակերպումներ կատարելիս, ինչպե՞ս պիտի ձևակերպվի աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց տրվող գումարը:
Գտնել հաշվապահական ընկերություն

Մարշալլ Էնդ Միլլեր հաշվապահական ընկերությունը մատուցում է հաշվապահական ծառայություններ

Ընկերություն՝ Մարշալլ Էնդ Միլլեր ՍՊԸ Հասցե՝ ք․Երևան Դավիթաշեն-2րդ թաղամաս 46/4 շենք 169 Հեռախոս՝ 077370121 Էլ․ փոստ՝ m.arakelyan շնիկ marshallandmiller.com Ծառայության անվանում՝ Հաշվապահական ծառայություններ Ծառայության նկարագրություն՝
  • Կազմակերպությունների Հաշվապահության վարում բարձրորակ և մատչելի
  • Սկզբնական փաստաթղթերի գրանցում
  • Հարկային և հաշվապահական խորհրդատվություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվությունների կազմում
  • Հաշվետվությունների ներկայացում էլեկտրոնային եղանակով
  • Պատվիրատուի Գործունեության ուսումնասիրություն, առանձնահատկությունների բացահայտում և լավագույն լուծումների առաջարկում. ՀԾ և 1C կամ այլ ծրագրերով
  • Նոր Ընկերությունների պետական գրանցում, լուծարում, առանձնացու, ՀԴՄ-ների ձեռքբերման և հարկային մարմնում գրանցման հարցերում
Ծառայության արժեք՝ Ծառայությունների արժեքը որոշվում է ելնելով՝
  • Փաստաթղթաշրջանառության ծավալից
  • Կազմակերպության գործնեության տեսակից (հարկատեսակներ)
  • Աշխատողների թվաքանակից և այլ գործոններից
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Կիմա. 1. Հիմնական միջոցների նվիրատվությունից ծախսերի ձևակերպում: 2. Հիմնական միջոցների անհատույց ստացված եկամուտների ձևակերպում: 3. Հիմնական միջոցներ որպես նվեր դուրս գրման ձևակերպում: 4. Հիմնական միջոցների որպես նվեր մուտքագրման ձևակերպում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Ella. Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք` տալ ձևակերպումը. Տեղակայումը կատարվել է կապալառուական եղանակով՝ դրսից հրավիրված մասնագետների կողմից: Ըստ հարկային հաշվի ներկայացված գումարը կազմել է 420 000 դրամ, այդ թվում ԱԱՀ 16,67%: Տեղակայված սարքավորումները ապրիլի 1-ին սկզբնական արժեքով հանձնվել են շահագործման: Հունվարին շարունակվել է արտադրական նոր շենքի շինարարությունը: Շինարարությունը իրականացվել է տնտեսվարական եղանակով, որի ընթացքում կատարվել են հետևյալ ծախսումները՝ ա) շինանյութեր բ) հաշվարկվել է աշխատավարձ գ) դրսից ստացված այլ ծառայությունների արժեքը, որոնց գումարը չի փոխանցվել այդ թվում ԱԱՀ 16,67%: Տալ հետևյալ հաշվապահական ձևակերպումը. Հիմնական միջոցների դուրս գրման ակտով ապրիլի 1-ին դուրս է գրվել սարքավորում՝ ա) սկզբնական արժեքը բ) կուտակված մաշվածությունը գ) հաշվարկվել է աշխատավարձ լուծարող բանվորներին դ) լուծարքից հետո մնացած նյութական արժեքները գնահատվել և մուտքագրվել են պահեստ:
ԱմիկումԳործընկերներԳտնել հաշվապահական ընկերություն

Ամիկում հաշվապահական ընկերությունը մատուցում է հաշվապահական ծառայություններ

Ընկերություն՝ Ամիկում հաշվապահական ընկերություն Հասցե՝ Կոմիտաս 49/2 Հեռախոս՝ 044003060 Էլ․ փոստ՝ llc.amicum շնիկ mail.ru Ծառայության անվանում՝ Հաշվապահական ծառայություններ Ծառայության նկարագրություն՝ 📂Մատչելի և որակյալ հաշվապահական ծառայություններ` • Հաշվապահության վարում որակավորում ունեցող հաշվապահի կողմից ձեռնարկատիրական գործունեության բոլոր ոլորտներում • Ներքին աուդիտ, հաշվապահության վերականգնում • Հաշվապահական գործառույթների վերահսկում • Հարկային աջակցություն • Վստահելի խորհրդատվություն • Գործունեության ուսումնասիրություն, բացթողումների բացահայտում և լավագույն լուծումների առաջարկում • Հաշվապահական խորհրդատվություն նաև ֆիզիկական անձանց 📂Հաշվապահական խմբակային և անհատական պրակտիկ դասընթացներ • հաշվապահական հաշվառում 0-ից • ՀԾ հաշվապահ-7 • հարկային օրենսդրություն • աշխատանքային օրենսդրություն
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Աստղիկ. Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք՝ վարչական աշխատողների համար հաշվարկվել է աշխատավարձ 150 000 դրամ և այնուհետև վճարվել է։ Տալ խնդրի հաշվապայական ձևակերպումները։ Մատակարարից ձեռք են բերվել հաստոցներ, որոնց դիմաց վճարվել է դրամարկղից 100 000 դրամ։ Տալ խնդրի հաշվապահական ձևակերպումները։
ԱյլԿայքի նորություններ

Հաշվապահական ծառայությունների վերաբերյալ Ձեր ընկերության հայտարարությունը

Այժմ կարող եք տեղադրել նաև հաշվապահական ծառայությունների վերաբերյալ Ձեր ընկերության հայտարարությունը Accountant.am կայքում։ Հայտարարությունը կարող եք տեղադրել այստեղ...
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Հայկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասե՞ք խնդրեմ, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի բանկային հաշվից պատերազմի օրերին Համահայկական հիմնադրամին փոխանցված օգնության գումարը ինչպե՞ս ձևակերպել, կարո՞ղ եմ դեբետագրել 728 հաշվին և ծախս ճանաչել: Որևէ պարտավորություն առաջանու՞մ է:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյոք ճի՞շտ են հետևյալ հաշվապահական ձևակերպումները

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ստուգել։ Նոր բացվաց կազմակերպությունը զբավում է մսամթերքի վաճառքով։ Գյուղացուց գնում ենք գլուխ անասուն և մորթում, որից հետո վաճառում։ Աշխատում են ԱԱՀ-ով։ Կատարել եմ հետևյալը՝ Դտ-251 Կտ-515 - 2 000 Ֆին․ներդրում Դտ-713 Կտ-251 - 2 000 ծախս Դտ-251 Կտ-515 - 15 000 Ֆին․ ներդրում Դտ-252 Կտ-251 - 15 000  բանկի համալրում Դտ-252 Կտ-629 - 2,10  հաշվի կապիտալացում Դտ-713 Կտ-527 - 14 000 աշխատավարձի հաշվարկ Դտ-229 Կտ- 524/2 - 3 220 եկամտյին հարկ Դտ-229 Կտ- 524/9 - 350 սոց․ վճար Դտ-229 Կտ- 524/9-1 -  1 000 դրոշմ․ Դտ-116/6 Կտ- 521/1 - 3 520 000 գյուղացուց ձեռք բերած անասուն Դտ- 211/7  Կտ- 521/1  - 3 600 050 կերի ձեռքբերում Դտ-226  Կտ-521/1  - 720 010 ԱԱՀ կերի Դտ-116/6 Կտ-211/7  - 3 600 050 կեիր արժեքը անասունի ինքնարժեքին Դտ-221 Կտ-615  - 2 105 179 Դտ-715/4 Կտ-215  - 2 105 179 Դտ-225/3 Կտ- 226  - 298 975 ԱԱՀ-ի դեբետային մնացորդ Դտ-215 Կտ- 116/6  - 2 218 959 Դտ-221 Կտ- 615  - 2 105 179 վաճառված մսի գումարը առանց ԱԱՀ Դտ-221 Կտ- 524/3  - 421 031 վաճառված մսի ԱԱՀ Դտ- 715/4 Կտ-215 - 2 105 179
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Էդգար. Կազմակերպությունը ձեռք է բերել գույք լիզինգով՝ 5 000 000 դրամ արժողությամբ: Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումները ԱԱՀ-ի մասով:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Մարինե. Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով: Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքը 120 մլն. ՀՀ դրամ է, սակայն օտարել ենք 100 մլն ՀՀ դրամով: 1) Շրջանառության հարկը հարկավոր է հաշվարկել 120 մլն. դրամից, թե՞ 100 մլն. դրամից: Եթե հաշվարկվում է 120 մլն. դրամից, ապա հաշվարկվու՞մ է արդյոք 115 մլն. դրամից շրջանառության հարկ, իսկ 5 մլն. դրամից` ԱԱՀ և շահութահարկ: 2) Շահաբաժինների մասով եկամտային հարկը (5%) ո՞ր գումարից է հաշվարկվում՝ (120 մլն.- ծախսեր) * 5%, թե՞ (100 մլն.-ծախսեր) * 5%: Խնդրում եմ գրել նաև հաշվապահական ձևակերպումները:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման տարբերություններ

Վլադ. Բարև Ձեզ: Կասե՞ք՝ ի՞նչ տարբերություններ կան հանրային հատվածի կազմակերպությունների և առևտրային կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆին. հաշվետվությունների պատրաստման ժամանակ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Դրամական հոսքերի մասին հաշվետվություն՝ անուղղակի եղանակ

Հարգելի հաշվապահներ, ես դեռևս սկսնակ եմ այս ոլորտում, կխնդրեի նայեք հետևյալը՝ դրամական հոսքերի մասին հաշվետվության անուղղակի եղանակի վերաբերյալ վարժության մեջ ի՞նչն եմ սխալ արել, որ 10 արտահոսքի փոխարեն ստացել եմ 11 արտահոսք: Կից ներկայացնում եմ նկարները: Կանխավ շնորհակալ եմ:  
  1. Վարժության նկարը
  2. Իմ լուծումը
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվեկշռի հետ կապված

Մարիամ. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հասկանալ՝ ինչպե՞ս միայն ձեռքի տակ ունենալով հաշվեկշիռ որոշել կազմակերպությունը՝ ա) լավ է աշխատել, բ) վատ է աշխատել, գ) շատ լավ է աշխատել, դ) շատ վատ է աշխատել, ե) փոփոխություն տեղի չի ունեցել։ Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆրիլանս աշխատանքի վերաբերյալ

Բարև Ձեզ: Կասեք խնդրեմ՝ ինչպիսի՞ գրանցում է անհրաժեշտ առցանց ֆրիլանս հարթակների միջոցով մարքեթինգային, խորհրդատվական ու տեխնիկական /ծրագրային/ աջակցման ծառայությանների պատվերների կատարման համար: Արդյո՞ք հնարավոր է դա իրականցնել որպես միկրոձեռնարկատիրություն, թե՞ անհրաժեշտ կլինի գրանցվել որպես ֆիզ. անձ կամ Ա/Ձ: Քանի՞ տոկոս կկազմեն հարկերն ու այլ վճարները: Արդյո՞ք անհրաժեշտ է վարել հաշվապահություն նման գործունեության համար: Խոսքս մասնավորապես վերաբերում է Upwork ու Fiverr հարթակներին: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ֆինանսական հաշվետվություններից կազմվում է նաև դրամական հոսքերի մասին հաշվետվություն

Ani. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ: 1. Արդյո՞ք բոլոր կազմակերպությունների դեպքում ֆինանսական հաշվետվություններից կազմվում է նաև դրամական հոսքերի մասին հաշվետվությունը: 2. Ի՞նչ առանձնահատկություններ ունի ՀԿ-ի հաշվապահությունը, գիտեմ, որ ՀԿ-ները գործում են ընդհանուր հարկման դաշտում, արդյո՞ք չեն ներկայացնում ԱԱՀ-ի հաշվարկ և արդյո՞ք ստացված դրամաշնորհները չեն հարկվում շահութահարկով: Գիտեմ նաև, որ հաշվետվություն են ներկայացնում գործունեության մասին յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 30-ը։ Կազմվում է արդյո՞ք հաշվեկշիռ, ֆին. արդյունքների մասին հաշվետվություն, դրամական հոսքի: Կան արդյո՞ք այլ հաշվետվություններ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Սաթեն. Խնդրում եմ պատասխանեք՝ կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Ձեռք է բերել ծառայություն առանց ԱԱՀ՝ 400 000: Ստացել է զեղչ 12,5%: Ինչպե՞ս ձևակերպեմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Սյուզաննա. Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ձևակերպել՝ Ինտերնետ բանկինգ /հաշվեգրում/ դտ - 71613, կտ - 52133 Ինտերնետ բանկինգ /վճարում/ դտ - 52133, կտ - 0919 Գնումների համակարգում /հաշվեգրում/ դտ - , կտ - Գնումների համակարգում /վճարում/ դտ - , կտ - Ինտերնետ բանկինգ /իրավաբանական անձ/ հաշվեգրում դտ - , կտ - Ինտերնետ բանկինգ /իրավ.անձ/ վճարում դտ - , կտ - Կանխավ շնորհակալություն: