
Հարկեր որպես ֆրիլանսեր աշխատելու դեպքում
Անուշ․
Ես որպես ֆրիլանս աշխատող ինչպե՞ս պետք է հարկերն վճարեմ, եթե գրանցված չեմ։ Եկամուտս ստանում եմ ԱՄՆ-ից ամեն ամիս 800$ - 1 200$ սահմաններում։ Արդյո՞ք պետք է ԱՁ բացել։ Եվ կասե՞ք խնդրում եմ՝ որքա՞ն տոկոսն եմ եկամտից վճարելու։

Գյուղմթերքի ձեռքբերում շուկայից
Անահիտ․
392-Ն որոշմամբ՝ ֆիզ. անձից ձեռքբերման դեպքում պիտի հաշիվ դուրս գրվի, որում պիտի լրացվի ֆիզ. անձի տվյալները։ Եթե կազմակերպությունը գյուղմթերք է ձեռքբերում շուկայից միակողմանի գնման ակտով և ոչ թե կոնկրետ մեկ ֆիզ. անձից, 2025թ.-ի հունվարի 1-ից արդյո՞ք էլեկտրոնային հաշիվ պետք է գրվի, թե՞ թղթային տարբերակով միակողմանի գնման ակտ։

Բնակարանի վարձակալության հաշվետվություն
Կարինե․
Բարի օր, խնդրում եմ, կասե՞ք՝ ի՞նչ հաշվետվություն պիտի ներկայացնի ֆիզիկական անձը, ով 2024թ-ից սկսած վարձակալության է տվել բնակարանը, ստացել է ՀՎՀՀ, վճարում է եկամտային հարկը միասնական հաշվին, և նրան տեղեկացրել են, որ պիտի հաշվետվություն ներկայացնի 2024թ-ի համար։ Արդյոք խոսքը https://self-portal.taxservice.am/sign-in/ -ի հայտարարագրին է վերաբերում, թե՞ այլի մասին է խոսքը։

Շահումների հայտարարագրում
Կարեն Գալստյան․
Իրավաբաններ ջան, հարցս կապված է հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների հետ, որով 2025 թվականի համար ֆիզ. անձինք ներկայացնելու են հայտարարագիր։ Ես 2025 թվականի ընթացքում, որ ամեն որ լիցքավորում կատարեմ իմ գումարը աջարաբեթ ու նույն գումարը նույն օրը կանխիկացնեմ, էդ ձև ողջ տարին։ Էս ամեն ինչի արդյունքում բոնուսներով շահում եմ ստանում ու ամեն ամիս կանխիկացնում մինչև ասենք 50 000 գումար։ Հայտարարագրի մեջ ի՞նչ եմ նշելու, ո՞նց եմ նշելու, արդյո՞ք հարկ տալու եմ էդ լիցքավորումների, կանխիկացումների ու շահումների մասով։ Կամ ինչ-որ խնդիր հնարավո՞ր է ունենամ։ Խնդրում եմ օգնեք՝ մանրամասն ծանոթանալով հարցերին ու լրիվ պատասխանեք։ Կանխավ՝ շատ շնորհակալ եմ։

Բաժնեմասի օտարում
Ելենա․
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն աշխատում է շրջհակով, ունի իր հաշվեկշռում շենք, որի արժեքը կանոնադրական կապիտալում գրանցված է 30 մլն․ դրամ (30 տարի առաջ գնման արժեքն է)։ Կադաստրային արժեքը այս պահին կազմում է 200 մլն․ դրամ։ ՍՊԸ-ն ցանկանում է օտարել 100% բաժնեմասը այլ ֆիզանձի։ Ինչպիսի՞ հարկեր կառաջանան, եթե բաժնեմասի արժեքը կազմի 200 մլն․ դրամ։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար։

Զբոսաշրջային գործունեություն
Սոնա․
Ես զբաղվում եմ տուրիստական գործունեությամբ հետևյալ երեք տարբերակով՝
1. Ֆիզիկական անձանց համար ձեռք եմ բերում ավիատոմսեր՝ օնլայն գնելով ավիատոմսը,
2․ Ֆիզիկական անձանց տրամադրում եմ տուր փաթեթ (ներառում է ավիատոմս, հյուրանոց) , օնլայն գնում եմ ավիատոմսն ու հյուրանոցը,
3․ Իրանից ժամանած քաղաքացիների համար հյուրանոց եմ ամրագրում, օրինակ 60․000 ՀՀ դրամնով, իսկ ՀՀ-ում գտնվող հյուրանոցը ինձ տրամադրում է 50․000 հաշիվ։ Մինչ այսօր ես աշխատել եմ միկրոձեռնարկատիրության ոլորտում, և իմ հասույթը եղել է այդ միջնորդական գումարը։ Ցանկանում եմ իմանալ՝ այսուհետ ի՞նչ հարկատեսակով եմ աշխատելու։

ԱՁ բանկային հաշիվ
Լիլիթ․
Բարև Ձեզ։ Պարտադի՞ր է, որ ԱՁ-ն ունենա հաշվարկային հաշիվ, եթե բոլոր փոխանցումները արտասահմանից են, իսկ հաշիվները համակարգով կանոնավոր դուրս են գրվում և հարկերը վճարվում։ Խնդիր կառաջացնի՞ այն փաստը, որ փոխանցումները անձնական հաշվին լինեն։ Նախապես շնորհակալ եմ։

Ֆիզ. անձը սարքավորում է վաճառում ՍՊԸ-ին
Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ, Ֆիզ․ անձը սարքավորում է վաճառում ՍՊԸ-ին։ Ի՞նչ թղթաբանություն է պետք անել, ի՞նչ հարկեր են առաջանում, ինչպե՞ս պետք է կատարի ֆիզ․ անձը հարկի վճարումը, եթե չի կարող հաշիվ գրել որպես ֆիզ անձ, իսկ ՍՊԸ-ն ցանկանում է փոխանցում անել (գումարը մեծ է 300,000դր-ից)։

Ինչպե՞ս հիմնավորել առցանց իրացումը
Իրինա․
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ ինտերնետային կայքից վաճառք է իրականացվում ավիատոմսերի, իրավաբական անձանց դեպքում դուրս եմ գրում հաշիվ վավերագիր Բ սերիայի, իսկ ֆիզ․ անձանց դեպքում ինչպե՞ս պետք է հիմնավորեմ իմ իրացումը: Յուրաքանչյուր ֆիզ․ անձի անունով հ/ա դուրս գրելը ինչքանո՞վ է ճիշտ կամ ռացիոնալ։

ՀԴՄ կտրոն կանխավճարի դեպքում
Մարգարիտա․
Բարև ձեզ: Ֆիզ․ անձը կանխավճար է տվել հյուրանոցին բանկի կողմից տրված POS տերմինալի միջոցով, այդ դեպքում ՀԴՄ տպվու՞մ է, թե՞ ոչ։

Եկամտային հարկի պարտավորություն ֆիզ. անձից ձեռքբերում ունենալու դեպքում
Ռուզաննա․
Հարգելի հաշվապահներ, համաձայն 392-ն որոշման 2025թ-ի հունվարի 1-ից հարկային գործակալները ֆիզ․ անձանցից ապրանքների ձեռքբերման դեպքում արդեն պետք է էլեկտրոնային եղանակով դուրս գրեն օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվող հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթեր: Իսկ համաձայն 150 հոդվածի 13-րդ կետի հարկային գործակալների կողմից եկամտային հարկի 20% չի վճարվում, եթե առկա են հաշվարկային փաստաթուղթ չհամարվող` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված` վճարվող եկամուտները հիմնավորող այլ փաստաթղթեր:
Հարց․ 2025թ-ի հունվարի 1-ից էլեկտրոնային եղանակով դուրս գրված փաստաթղթի առկայության դեպքում հարկային գործակալը արդյո՞ք կունենա որևէ պարտավորություն եկամտային հարկի գծով:

ԱՁ վարձակալությամբ տարածք է տրամադրել
Արև Հայրապետյան․
Ողջույն, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել. շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն ֆիզ. անձին հոկտեմբերին վարձակալությամբ տարածք է տրամադրել: Եռամսյակային շրջանառության հարկի հաշվետվության մեջ պե՞տք է արտացոլվի վարձակալության գումարը, թե՞ 2024թ.-ի հայտարարագրով ներկայացվի:

Ինքնազբաղված անձ
Անուշ․
Բարև ձեզ, խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցը. ՀՎՀՀ ստացած ինքնազբաղված անձը որևէ հաշվետվություն ներկայացնու՞մ է, թե՞ ոչ, և ի՞նչ հարկեր պետք է վճարի։ Շնորհականություն։

Վարձակալության դադարեցում
Տիգրան․
Բարև ձեզ։ Ֆիզ․ անձը ՀՎՀՀ-ով տարածք է տվել վարձակալության պայմանագրով ԱՁ-ին և պայմանագրի ժամկետը լրանալուն պես դադարեցնում է գործարքը: Հարկը վճարել է ԱՁ-ի հաշվապահը։ Ի՞նչ է պետք ներայացնել հարկային մարմին գործարքը դադարեցնելու համար։

Հաշվի դուրսգրում ոչ ռեզիդենտին
Ռուզաննա․
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն իրավաբանական ծառայություն է մատուցելու ոչ ռեզիդենտ ֆիզ անձին, որի դիմաց վճարումը կատարելու է վերջինիս գործատուն, որը հանդիսանում է ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ: Այս պարագայում արդյո՞ք ՍՊԸ-ն պետք է էլեկտրոնային եղանակով դուրս գրի հաշիվը ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի անունով:

ԱԱՀ հաշվետվության 18-րդ տողի լրացման վերաբերյալ
Հարություն․
Բարև Ձեզ: ՍՊԸ-ն գործում է հարկման ընդհանուր համակարգում: Ֆիզիկական անձից ձեռք ենք բերել գյուղատնտեսական նշանակության հողակտոր առանց շինության 16 մլն. դրամով: Արդյո՞ք ԱԱՀ-ի հաշվետվության 18-րդ տողում այդ գումարը պետք է ցույց տալ: Հարց 2․ Նույն ՍՊԸ-ն ֆիզ. անձից վարձակալում է մարդատար ավտոմեքենա ամսական 200 հազար դրամով: Արդյո՞ք ԱԱՀ-ի հաշվետվության 18-րդ տողում այդ գումարը պետք է ցույց տալ: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք կառաջանա շահութահարկի պարտավորություն
Սուսաննա․
Խնդրում եմ օգնեք․ եթե ֆիզիկական անձը ցանկանում է անհատույց օգտագործման սպորտային հագուստ և խմբակի սպորտային գույք տրամադրել խմբակին, մասնավորապես ԱՁ -ի մոտ հարկային դաշտում պարտավորություններ չեն առաջանում, եթե վերջինս աշխատում է ԱԱՀ-ով։ Արդյո՞ք շահութահարկի գծով Ա/Ձ պարտավորություններ կունենա։

Գրանցում որպես ԱՁ ԴԱՀԿ կողմից կալանք ունենալու դեպքում
Զավեն․
Բարև ձեզ։ Ունեմ հաշվիս վրա կալանք հարկադիր մարմնի կողմից, բայց ցանկանում եմ բացել ԱՁ։ Արդյո՞ք հնարավոր է։

Մաքսային ծառայությունը ծանրոցը պահել է
Հակոբ․
Բարև Ձեզ։ Temu կայքից ապրանք եմ գնել, սահմանաչափերը պահպանել եմ, մի ծանրոց մաքսայինը պահել է։ Ի՞նչ հարցեր կարող են լինել։ Ճշտեմ, նոր գնամ։

Ծառայությունների մատուցում արտերկրում գործող կազմակերպությանը
Մարգարիտա․
Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ ես խորհրդատվական ծառայություն եմ մատուցելու արտերկրում գործող կազմակերպությանը։ Արդյո՞ք պարտադիր է ԱՁ ունենալը, եթե ոչ, ապա որպես ֆիզ․ անձ ի՞նչ հարկեր եմ վճարելու։
Վերջին մեկնաբանություններ