
Ծառայությունների մատուցում օտարերկյա քաղաքացու կողմից
Հեղինե.
ՀՀ-ում գրանցված ԱՁ-ին պետք է ծառայություն մատուցի Իտալիայի քաղաքացին (ֆիզ. անձ)։ Ի՞նչ պայմանագիր է կնքվում նրանց մեջ և ի՞նչ հարկ է առաջանում Ա/Ձ-ի մասով։ Ա/Ձ աշխատում է շրջհարկով։

Հաշիվ վավերագիր
Ռուզաննա.
Արդյոք միկրոհամակարգով աշխատող, առքուվաճառքով զբաղվող Ա/Ձ կարո՞ղ է հաշիվ-վավերագիր դուրս գրել ֆիզ. անձի անունով և վերջինս դրա դիմաց գումարը փոխանցի, դա օրենքի խախտում չի լինի՞։

Եթե հողի սեփականատերը տնօրենն է
Սուրեն.
Բարև Ձեզ։ Ունեմ նման իրավիճակ․ կազմակերպության տնօրենը հանդիսանում է հողի սեփականատեր, բայց նախատեսում է այդ հողի վրա կառուցել պահեստ, որը արդեն պետք է ձևակերպվի ֆիրմայի անունով։ Հարց 1՝ արդյո՞ք ֆիրման կարող է հողի վարձակալության պայմանագիր կնքնել տնօրենի հետ ու վարձակալել այն։ Հարց 2՝ եթե շինարարության մասով ապրանքի ու ծառայության հաշիվներ ստանանք, դա մաքուր ծա՞խս է ֆիրմայի համար, թե՞ ոչ։ Հարց 3՝ հողը ես բալանսում որպես ՀՄ եմ նստացնում ու կառուցապատումը ավարտելուց հետո վերագնահատում եմ ու նստացնում որպես շենք, թե՞ ուրիշ ընթացակարգ կա։ Հարց 4՝ արժե՞ միանգամից հողը վերագրանցել ֆիրմայի անունով ու սկսել կառուցապատումը, թե՞ վարձակալեմ տիրոջից։ Շնորհակալ եմ։

Փոխառության տրամադրում
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ֆիզ․ անձը կարո՞ղ է մինչև 8 000 000 մլն անտոկոս փոխառություն տրամադրի ՍՊԸ -ին, նշեմ, որ ֆիզ անձը տվյալ ՍՊԸ չի հանդիսանում հիմնադիր:

Արդյո՞ք առաջանում է ԱԱՀ
Ժաննա.
Հարգելի մասնագետներ,
կա մի Ա բարեգործական կազմակերպություն (ով միաժամանակ հանդիսանում է ԱԱՀ վճարող կազմակերպություն, քանի որ բացի բարեգործական գործունեությունից ծավալում է նաև ձեռնարկատիրական գործունեություն, որի միջոցները էլի ուղղվում են բարեգործությանը), որը կառուցում է տներ և դրանց հարակից հողատարածքներով անհատույց օգտագործման է տալիս տուն չունեցող ֆիզիկական անձանց: Արդյո՞ք այս դեպքում առաջանում է ԱԱՀ-ով հարկման բազա և պե՞տք է ուղղորդվեմ ՀՕ 62-րդ հոդվածի 9-րդ կետով: Կանխավ շնորհակալություն:

Անշարժ գույքի վաճառքի դեպքում
Ալլա.
Բարև ձեզ։ Այսպիսի հարց. ֆիզ. անձը սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը (նպատակային նշ. բնակավայրերի) վաճառում է այլ ֆիզ. անձի։ Այս գործարքից վաճառողի մոտ ի՞նչ հարկային պարտավորություն է առաջանում։

Ի՞նչ հարկեր կառաջանան
Անուշ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում: Սեփականության իրավունքով ունի հողատարածք: Եթե այդ տարածքում ՍՊԸ-ի պատվերով կառուցվի տուն և վաճառվի ֆիզ. անձի՝ ի՞նչ հարկեր կառաջանան։

Վարձակալություն ֆիզ․ անձից
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ԱՁ-ն վարձակալում է ֆիզիկական անձից տարածք, ապա 10% եկամտային հարկը արդյո՞ք վճարում է հենց Ա/Ձ-ն։

Ինքնազբաղված անձ
Էլեոնորա․
Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ օտարերկրացի ֆիզ․ անձը աշխատում է "Գլովո" ընկերությունում որպես առաքիչ, գումարը հավելվածի մեջ կուտակվում է և ստանալու համար պետք է հարկ վճարի։ Իրեն ասել են, որ պետք է առաջնորդվի ինքնազբաղված անձանց գործունեությունը կարգավորող կանոնակարգերով։ Խնդրում եմ կհուշեք՝ ի՞նչ հարկ պետք է վճարի։

Մեքենայի առքուվաճառք
Մարիաննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե ֆիզիկական անձը մեկ տարվա մեջ գնում և վաճառում է մեկից ավելի ավտոմեքենաներ․
1) հարկվո՞ւմ է, և որքաո՞վ,
2) ինչպե՞ս պետք է վճարի հարկե՞րը,
3) այդ օրենքը գործում է մեկ տարվա մեջ կատարելով առքուվաճառք, թե՞ տվյալ տարվա մեջ:

Ֆիզ. անձանց միջև կնքված պայմանագիր
Իզաբելլա9.
Բարև ձեզ։ Ես ունեմ 2 հարց 2 ֆիզ. անձերի միջև կնքված պայմանագրերի վերաբերյալ.
1) 2 ֆիզ. անձերի միջև կնքված առքուվաճառքի պայմանագրի հարկման տեսակները, եթե դրանք կան։
2) 2 ֆիզ. անձերի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հարկման տեսակները, եթե դրանք կան։
Նշված պայմանագրերի տեսակները արդյո՞ք անհրաժեշտ է նոտարացվեն, թե՞ երկու կողմերի ստորագրությունների առկայության դեպքում արդեն իսկ ստանում են իրավական ուժ։
Կանխավ շնորկալություն։

Վճարում տերմինալով
Բժշկական ծառայության համար իրականացվել է անկանխիկ վճարում տերմինալով /easy pay/։ Հարց՝ արդյո՞ք պարտադիր է հաշվարկային փ-թ դուրս գերլ և ի՞նչ անել, եթե հաճախորդը հրաժարվում է անձնագրային տվյալներ տրամադրել հաշիվ դուրս գրելու համար։ Նշեմ նաև, որ Իզի փեյ Սպը-ն տրամադրում է հաշվետվություն օրական մուտքերի վերաբերյալ։

Կանխիկ վճարման սահմանափակումներ
Նինել.
Բարև Ձեզ։ Կարո՞ ղ է արդյոք կազմակերպությունը վարձակալության վճարը վճարել կանխիկ, եթե վարձատուն հանդիսանում է ֆիզ. անձ։ Վարձավճարը ամեն ամիս կազմում է 50 000 ՀՀ դրամ, տարեկան 600 000 ՀՀ դրամ։ Եթե այո, ապա ամբողջ տարվա վճարման 600 000 դրամով չի՞ խախտվում անկանխիկի 300 000 ՀՀ դրամի սահմանաչափը։

Ենթավարձակալություն
Հայկ.
Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ֆիզ. անձին ենթավարձակալության է տալիս տարածք, այս դեպքում ի՞նչ հարկեր կառաջանան: Եվ արդյո՞ք կա նվազագույն գին, որից պակաս չի կարող պայմանագիրը կնքվել: Կնդրեմ օգնեք:
Շնորհակալություն։

Անհուսալի պարտքեր
Թամարա․
Հարելի հաշվապահներ, հարցս հետևյալն է ՝ ունեմ անհուսալի պարտք ու պահանջներ ֆիզիկական անձանց հետ: Խնդրում եմ տալ պարզաբանումներ այդ հարցի վերաբերյալ: Կանխավ շնորհակալություն:

Ներմուծում Վրաստանից
Մարիաննա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ՍՊԸ-ն ցանկանում է Վրաստանից բազմոց գնել ատամնաբուժարանի համար, որպես ֆիզիկական անձ է ճիշտ գնելը, թե՞ ՍՊԸ։ Ինչպե՞ս նաև մաքսազերծման ժամանակ ինչքա՞ն է պետք վճարեն գույքի համար և ի՞նչ որ փաստաթուղթ անհրաժեշտ է ներկայացնել։ Կանխավ շնորհակալություն։

Մեքենայի առքուվաճառք
Մարիամ.
Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ եթե երկու ֆիզ. անձերի միջև կատարվել է մեքենայի առքուվաճառք՝ 2021թ, սակայն անվանափոխություն և պետական գրանցում չի կատարվել մինչ օրս /19.07.22թ/, այժմ գրանցելիս արդյո՞ք անկանխիկ վճարման նոր փոփոխությունները պիտի գործեն, քանի որ վճարվել է 2021թ-ին, և ի՞նչ հարկ է առաջանում նման գործարքի ժամանակ։

Անշարժ գույքի ձեռքբերում
Անահիտ.
Բարև Ձեզ: Եթե ֆիզ. անձը մեկ տարվա մեջ ձեռք է բերում երկու անշարժ գույք՝ ինչքա՞ն է հարկվում։

Անկանխիկ գործառնությունների մասին օրենք
Վեներա.
Խնդրում եմ՝ 2022թ. հունվարի 18-ին անկանխիկ գործառնությունների մասին ըդունված ՀՀ օրենքի հոդված 4-ի ավելի մանրամասն մեկնաբանություն, երբ համագործակցում են կազմակերպությունը և ֆիզիկական անձը, երբ ֆիզիկական անձը վճարը ստացողի դերում է:

Վաճառք հաշվարկային փաստաթղթով
Երվանդ.
Շրջ. հարկով հարկվող ՍՊԸ-ն իրավունք ունի՞ ֆիզ. անձին վաճառել ապրանքներ ըստ հաշվարկային փաստաթղթի և ստացված հասույթի դիմաց տրամադրելու դրամարկղային մուտքի օրդերի անդորրագիր:
Վերջին մեկնաբանություններ