
Ինչպե՞ս կհաշվարկվի ոչ ռեզիդենտի եկամտային հարկը
Նարինե.
Ըստ նոր օրենքի 2013 թվականից սկսած պայմանագրային աշխատավարձը չի կարող ցածր լինել 46300 ՀՀ դրամից, իսկ փաստացի տնօրինվող եկամուտը` 35000 ՀՀ դրամից: Այս դեպքում ինչպե՞ս կհաշվարկվի օտարերկրյա, ոչ ռեզիդենտ աշխատակցի համար եկամտային հարկը: Աշխատակիցն ստանում է նվազագույն աշխատավարձ:

Էլեկտրոնային ստորագրություն օտարերկրացու համար
Աշոտ.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է` օտարեկրացին հիմնադրամ է հիմնել այստեղ, աշխատել և 2011թ ժամանակավորապես դադարեցրել գործունեությունը: Այժմ, երբ բոլորը պետք է էլեկտրոնային ստորագրության և հաշվետվությունների անցնեն, ի՞նչ պետք է անի հիմնադրամի հիմնադիրը, որը ՀՀ քաղաքացի չէ և բացի այդ` հիմնադրամը ոչ մի հաշվետվություն չի տալիս: Եթե ստորագրությունը պարտադիր է, ապա օտարերկրացին ո՞ր անձնագրային բաժին պետք է գնա, կամ միգուցե նրանց համար այլ կարգ է սահմանված: Ակնկալում եմ Ձեր պատասխանին, հարգանքով` Աշոտ:

Օտարերկրացու աշխատավարձի հաշվարկ
Liana.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` օտարերկրյա քաղաքացուն աշխատավարձ հաշվարկելիս անձնական նվազեցում (32 500) կատարվու՞մ է, թե՞ ոչ: Օրինակ, եթե աշխատավարձը 120 000 դր. է, ինչքա՞ն է կազմում մաքուր աշխատավարձը և եկամատահարկը:

Եթե ընկերության հիմնադիր և տնօրենը օտարերկրացի է
Նարինե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի.
1. Եթե ընկերության հիմնադիր և տնօրենը օտարերկրացի է, արդյո՞ք պետք է նրա համար անհատական հայտ ներկայացնել և վճարել սոց. վճար և եկամտահարկ
2. Եթե ընկերությունը գրանցվել է հունվարին, սակայն մինչ այս գործունեություն չի իրականացրել, պե՞տք է որևիցե հաշվետվություն հանձնել
3. Եթե ընկերությունը չունի հաշվեհամար և գրասենյակային ծախսեր է կատարել կանխիկ, որը գերազանցում է 300,000 դրամը, այս դեպքում ի՞նչ պետք է անել
Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատավարձից պահումներ կատարելու հետ կապված


Շահութահարկի պարզեցված հաշվարկի անգլերեն թարգմանությունը
Արմեն Թորոսյան.
Միջազգային մրցույթի մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել շահութահարկի պարզեցված հաշվարկի անգլերեն թարգմանությունը: Որտեղի՞ց է հնարավոր այն գտնել:

Փոխառության ստացում արտարժույթով
Արման.
Հարգելի հաշվապահներ, ոչ ռեզիդենտ հիմնադիրը իրավունք ունի՞ փոխառություն տրամադրել արտարժույթով` այլ երկրից փոխանցելով ընկերության հաշվին: Այսինքն ես կարո՞ղ եմ արտերկրից փոխանցած գումարը հիմանդրի կողմից ձևակերպել փոխառություն: Կանխավ շնորհակալություն:

Ոչ ռեզիդենտի աշխատանքի ընդունում
Հայկ.
Ես Վրաստանի քաղաքացի եմ: Ինձ աշխատանքի չեն ընդունում` ասելով, որ չունեմ սոց. քարտ: Խնդրում եմ օգնել, ի՞նչ է պետք անել:

Հարկի պահում ոչ ռեզիդենտից
Gayane.
Հարգելի կոլեգաներ, ասացեք խնդրեմ, ո՞ր դեպքում է ոչ ռեզիդենտ ֆիզ. անձից պահվում շահութահարկ և ի՞նչ տոկոսով: Եվ եթե աշխատանքի ընդունելիս անձը ներկայացնում է ՌԴ անձնագիր, կարո՞ղ ենք նրան համարել ոչ ռեզիդենտ:
Նախապես շնորհակալ եմ:

Կազմակերպության հիմնադիր ու տնօրենը օտարերկրացի է
Արմինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Եթե Պարսկաստանի քաղաքացի է և Հայաստանում ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենն է, արդյո՞ք կարող է տարվա ընթացքում տարբեր երկրներ երկար ժամանակով մեկնել գործուղման, ու նաև կարո՞ղ ենք այդ բոլոր գործուղումները ճանաչել որպես ծախս: Եվս մեկ հարց` Պարսկաստան գնալ գալը նույնպե՞ս գործուղում է: Կանխավ շնորհակալություն:

Ո՞ր օրվա փոխարժեքները հիմք ընդունել
Սաթեն.
Խնդրում եմ օգնեք ինձ:
Մեր կազմակերպությունը գրանցված է ՀՀ-ում և ապրանքներ է ներմուծում ու արտահանում: Իրականացնում ենք ԱԱՀ-ից ազատված 15 հոդված և ԱԱՀ-ով հարկվող գործարքներ:
- Դա դասվու՞մ է արտաքին տնտեսական գործունեության դասին, թե՞ ոչ:
- Ներմուծման, ինչպես նաև արտահանման ժամանակ ո՞ր օրվա փոխարժեքը հիմք ընդունեմ
Մասնավորապես, Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Մանրամասն

Ովքե՞ր են համարվում ՀՀ ռեզիդենտ
Վահագն.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հասկանալ մի հարց: Եթե օտարերկրյա քաղաքացին ՀՀ-ում գրանցվում է որպես անհատ ձեռնարկատեր և ՀՀ-ում զբաղվում է մանրածախ առևտրով, այդ դեպքում նա ՀՀ-ում համարվում է ռեզիդե՞նտ, թե՞ ոչ ռեզիդենտ: Իմ կարծիքով նա կհամարվի ռեզիդենտ ՀՀ-ում գրանցման պահից սկսած: Չգիտեմ` ճիշտ եմ արդյոք, թե ոչ:

Հաշվարկվու՞մ է արդյոք եկամտահարկ
zara.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ մի հարցում` եթե օտարերկրյա քաղաքացու աշխատավարձը կազմում է 32.500 դրամ, հաշվարկվու՞մ է արդյոք եկամտահարկ:

Արդյո՞ք աշխատողը կարող է ստանալ նպաստ երկու գործատուներից
Նանե.
Բարև ձեզ:
Խնդրում եմ, պատասխանեք հարցիս: Եթե աշխատողը հղի է և համատեղությամբ աշխատում է 2 տարբեր կազմակերպություններում, ապա նա հղիության և ծննդաբերության նպաստ կարո՞ղ է ստանալ միաժամանակ երկու գործատուներից: Աշխատողը օտարերկրյա քաղաքացի է: 2011 թվականից նրա համար կատարվել են սոց. վճարներ:

Ի՞նչ տեղեկանքներ են անհրաժեշտ
Նառա.
Եթե երեխան ծնվելու է Եվրոպայում, բայց մայրը աշխատանքի մեջ է Երևանում, ի՞նչ տեղեկանքներ պետք է ուղարկել հղիության և ծննդաբերության արձակուրդի համար: Կանխավ շնորհակալ եմ:

Ընկերությունը գումար է փոխանցում ապրանքների ձեռք բերման համար
Սաթեն.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հարցիս: Ընկերությունն արտասահման գումար է փոխանցում ապրանքների ձեռք բերման համար: Ես պե՞տք է 10% շահութահարկ պահեմ վաճառողից: Բայց չէ՞ որ շահութահարկի 55 հոդվածում ասվում է, որ`
"Արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները ՀՀ-ություն ներկրելու հետ կապված գործունեությունը, որի դեպքում ռեզիդենտն ապրանքների սեփականատեր է դառնում մինչև ՀՀ-ության պետական սահմանը հատելը:
Ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեությունից ստացած եկամուտը հարկման ենթակա չէ:"

Ի՞նչ պահումներ են կատարվում
Հասմիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք: 2011թ. օտարերկրացիներից եկամտահարկի և սոց. ապահովագրության պահումների կարգի մասին ի՞նչ փոփոխություններ են եղել:

Ի՞նչ պահումներ են կատարվում
Անգել.
Ո՞վ կասի` ոչ ռեզիդենտից սոց. 3 տոկոս և գործատուի սոց. վճար պահվու՞մ է, թե՞ ոչ, և վերջնահաշվարկից ի՞նչ պահումներ են արվում: Շնորհակալություն:

Եկամտահարկի հաշվետվության վերաբերյալ
astxik.
Հարգելի հաշվապահներ, բարև բոլորին, վերջապես շունչ քաշեցինք, տարեկանները մնացել են ետևում, սակայն եռամսյակի հաշվետվության վերջնաժամկետին հաշված օրեր են մնացել, իսկ ինձ մեկ հարց է հուզում, թվում էր թե գիտեմ, սակայն եկամտահարկի հաշվետվության 2-րդ էջը ինձ թյուրիմացության մեջ թողեց. ինչու՞ է օտարերկրացիներ բաժնի 31բ, 31գ տողերում գումարները գրված քաղաքացիների նման, արդյո՞ք դա նշանակում է, որ պետք է անձնական նվազեցումները այնուամենայնիվ կատարել, եթե որևէ մեկը գիտի, խնդրում եմ արձագանքեք: Շնորհակալություն:

Ոչ ռեզիդենտի վարձատրությունը
Աննա.
Ես ուզում եմ իմանալ ոչ ռեզիդենտի աշխատավարձի վճարման կարգը: Եթե հնարավոր է, ներկայացրեք օրինակով:
Վերջին մեկնաբանություններ