
Ռուսական ընկերության հաշիվ ՀՀ-ում
Գայանե․
Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ՝ ռուսական կազմակերպությունը իրավունք ունի՞ Հայաստանյան որևիցե բանկում բացել հաշիվ: Շնորհակալ եմ։

Ծառայության ստացում ոչ ռեզիդենտից
Աստղ․
Խնդրում եմ պատասխանել՝ ճի՞շտ եմ հասկանում․
ԱԱՀ–ով աշխատող կազմակերպությունը ստացել է ծրագրային ապահոմվան ծառայություններ ոչ ռեզիդենտ ընկերությունից: Այս դեպքում պե՞տք է կատարել հետևյալ քայլերը.
1) դուրս ենք գրում ինքնահաշիվ (հարկային հաշիվ մատակարարի անունից՝ դուրսգրման նախորդ օրվա ՀՀ ԿԲ-ի փոխարժեքով)
2) եթե ունենք կրկնակի հարկման համաձայնագիր, և ներկայացնում է ռեզիդենտության տեղեկանք, ներկայացնում ենք ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվություն, սակայն դրանից հարկ չի առաջանում
3) ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ինքնահաշվի մասով և դեբետ է առաջանում և կրեդիտ, որը հաշվանցվում է և դառնում 0

ԱԱՀ հաշվարկի լրացում
Տիրուհի․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող Ընկերությունը գրել է ինքնահաշիվ ՝ արտերկրից ստացված ծառայության մասով։ ԱԱՀ-ի հաշվետվության 10-րդ կետում լրացվում է ԱԱՀ-ի գծով լրացուցիչ պարտավորություն։ Հարցս հետևյալում է․ իսկ որպես ստացված ծառայություն պետք է լրացնել 18-րդ տողու՞մ և համապատասխան ԱԱՀ-ի դեբետը 18ա-ու՞մ։

ՀԴՄ կտրոն հաշվի փոխարեն
Նորայր․
Բարև Ձեզ։ ՀՕ հոդված 16-ի համաձայն՝ եթե ծառայություններ ենք մատուցում ոչ ՀՀ քաղաքացու / ընկերությանը ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ, ապա հաշվարկային փաստաթղթում գրում ենք դրամով` հաշվելով տվյալ օրվա ԿԲ փոխարժեքը։ Հարցս հետևյալն է` կարո՞ղ ենք հաշվարկային փաստաթղթի փոխարեն ՀԴՄ կտրոն տրամադրել։ Խնդրում եմ նշեք նաև համապատասխան օրենսդրական կարգավորումը։

Հաշիվ ոչ ռեզիդենտին
Գոհար․
Հարգելի հաշվապահներ, եթե ոչ ռեզիդենտին (ՌԴ) հաշվարկային հաշիվ ենք գրում, պիտի ռուսերե՞ն գրենք, թե՞ հայերեն։

Իրական շահառուն օտարերկրացի է
Նարինե․
Բարև Ձեզ: Իրական շահառուն օտարերկրացի է: Չի ստացվում ներբեռնել իր անձնագրի պատճենը, որ հայտարարագրի հետ հանձնեմ: Ֆայլը սեղմված է: Ո՞վ ինձ կօգնի։ Շնորհակալություն:

Իրական շահառուն Հայաստանում չէ
Անահիտ․
Խդրում եմ պատասխանել․ իրական շահառուն ռուս է, Հայաստանում չէ, չունի սոց քարտ, չունի տեղեկանք այն չունենալու մասին։ Ի՞նչ անեմ։ Կանխավ շնորհակալ եմ։

Օտարերկրացին սոց. ճվար վճարու՞մ է
Օֆելյա Մանթաշյան․
Եթե օտարերկրյա քաղաքացին կացության քարտ չունի, որպես շրջանառության հարկով աշխատող ԱՁ սոցվճար վճարու՞մ է։

Գործուղում օտարերկրյա պետություններ
Աննա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել՝ գործուղում օտարերկրյա պետություններ մեկնողների վճարման կարգը, եթե ոչ բյուջետային է։ Կանխավ շնորհակալ եմ։

Հաշվետվության տողը պասիվ է
Ալլա․
Շրջարկով աշխատող ԱՁ-ն, ով ՌԴ քաղաքացի է, որի համար 244 ձև պիտի հանձնեմ, գումարի ընտրության համապատասխան տողը պասիվ է, չի բացում, ի՞նչ պետք է անել։

Օտարերկրյա քաղաքացին որպես ԱՁ
Վահագն․
Բարև Ձեզ։ ՀՀ ում ապրող օտարերկրյա քաղաքացին կարո՞ղ է այստեղ բացել ԱՁ և համարվել միկրոձեռնարկատեր, և կա՞ հարկման տարբերություն ՀՀ քաղաքացու և օտարերկրյա քաղաքացու համար։

Արտարժույթով պարտքի մարում
Ռիտա․
Բարև Ձեզ: Միջազգային գործընկերը կարո՞ղ է արտարժույթով մարել դեբիտորական պարտքը՝ կանխիկով։ Խոսքը ԵԱՏՄ երկրի մասին է: Շնորհակալ եմ օգնության համար։

Պայմանագրի վաղաժամ խզում
Արևիկ.
Ուկրաինական ՏՏ ոլորտի կազմակերպության հետ ծառայության ՀՀ քաղաքացու կողմից պայմանագիր կնքելու պարագայում ո՞ր երկրի օրենսդրությամբ է ծառայություն մատուցողը հարկվելու։
Խնդրում եմ նաև նշեք՝ ծառայությունների մատուցման պայմանագիրը ծառայություն մատուցողի կողմից վաղաժամ կարո՞ղ է խզվել, թե՞ ոչ։ Եթե այդպիսի կետ նշված չէ պայմանագրում, ապա ծառայություն մատուցողն իրավունք ունի՞ ըստ աշխ. օրենսգրքի, 30 օր առաջ տեղեկացնելով մյուս կողմին, լուծելու պայմանագիրը և դադարեցնելու ծառայությունների մատուցումը։

Ծառայության արտահանում
Զվարթ․
Բարև Ձեզ, եթե ծառայություն ենք մատուցում օտարերկրյա ընկերությանը, և աշխատում ենք շրջ․ հարկով, հաշիվ վավերագիր և թղթային ինվոյս կա, այլ գործողություններ է՞լ են հարկավոր անել։

Ա/Ձ գրանցում արտերկրից
Էլինա.
Բարև Ձեզ։ Կասեք, արտերկրից հնարավո՞ր է Հայաստանում Ա/Ձ բացել։
Վերջին մեկնաբանություններ