Tag: օնլայն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Գոհար.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ըստ նոր փոփոխված օրենքի, եթե ֆիզում գտնվող մայր է /ԱՁ բացի/, ապա կարող է շարունակել օգտվել խնամքի նպաստից։ Նշեմ, որ 1.5 տարի է ֆիզարձակուրդում։ Նաև կասեք, եթե ցանկանում է ծաղիկների օնլայն վաճառքով զբաղվել, կարո՞ղ է միկրոյով գործել և հդմ չկիրառել, այլ միայն փոխանցումով աշխատել։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտադրությու՞ն է, թե՞ առևտուր

Գոհար․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է ․ Ա/Ձ-ն աշխատում է շրջանառության հարկով ։ Ապրանքերը Ա/Ձ պատվերով արտադրվում են այլ հարկ վճարողի կողմից, որն ունի համապատասխան լիցենզիա տվյալ ապրանքների արտադրությունը ծավալելու ։ Պատվերի ավարտին Ա/Ձ ստացել է արտադրանքի , ապրանքի հաշիվ։

Հարց՝ տվյալ դեպքում իրականացվող գործունեությունը արտադրությու՞ն է, թե՞ առևտուր է համարվում, քանի որ իրակացնելու է օնլայն վաճառք ։ Նշեմ նաև, որ տվյալ ապրանքները ենթակա են դրոշմավորման, և պարտավորություն կրող հանդիսանում է Ա/Ձ-ն ։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Զգուշացեք խաբեությունից

Գոհար․

Բարև Ձեզ։ List.am-կայքով վաճառք կատարելու նպատակով գնորդը ինձ ուղարկում է հայ փոստի լինկ, որտեղ ամեն ինչ շատ պարզ գրված ու լրացրած էր, ինձ միայն մնում էր հաստատել քարտիս տվյալները, որպեսզի գումարը նստեր իմ հաշվին։ Քարտիս տվյալները լրացնելուց հետո սպասում եմ, որպեսզի հաստատվի ու բացում էլի լինկ,որով ես մտնեմ իմ օնլայն բանկինգ,ինձ էդ ընթացքում գալիս է 3 հատ կոդ ու չի հաստատում ոչ մի գործարք։ Ես գնորդին գրում եմ, որ չի հաստատվել Ձեր փոխանցումը, ինքը ինձ ասում է՝ Ձեզ կոդ պետք է գար, ուղարկեք ինձ, ես ուղարկեմ հայփոստ, թող կարգավորեն։ Ես կոդը ուղարկում եմ ու սպասում պատասխանի, էդ ընթացքում մտածում եմ՝ ստուգեմ օնլայն բանկինգս, հնարավոր է նստած լինի էս ընթացքում, ու տեսնում եմ, որ ինչքան գումար ունեի հաշիվներիս վրա, բոլորը զրոյացել է ու ցույց է տալիս, որ իմ հաշվի ուրիշ քարտապանի գումար ա փոխանցվել։ Գրում եմ գնորդին եղելիությունը, ինքը ինձ գրում է, թե ինչ որ վճարահաշվարկային համակարգում տեխնիկական խնդիր կա, պետք է քարտի վրա գումար լցնեք, որ ձեր գումարը հետ վերադարձնեն։ Ուշ, բայց հասկանում եմ, որ խարդախության զոհ դարձա։ Նույն րոպեին զանգում եմ ինձ սպասարկող բանկ, բլոկավորում ենք օնլայն բանկինգս, պատմում եմ կատարվածի մասին ինձ ասում են, որ չեղարկման դիմում կներկայացնեն բանկ։ Ես հաջորդ օրը մոտենում եմ բանկ, ու մինչև օրս ինձ ոչ մի հիմնավոր պատասխան չեն տալիս։ Կասե՞ք՝ ես ունեմ տարբերակ գումարս հետ բերելու։

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Օնլայն վաճառք

Սվետլանա․

Բարև ձեզ։ Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ, զբաղվելու եմ օնլայն հարթակում ( Facebook, Instagram) հագուստի օնլայն վաճառքով, ներմուծում եմ ՌԴ-ից։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ սարք, եթե անկանխիկ է վաճառքը։ Շնորհակալություն։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կրկնակի հարկում է

Մելանյա․

Բարև Ձեզ: ԱՁ-ն աշխատում է շրջհարկով և իրականացնում է օնլայն վաճառք մարքեթփլեյսում: Վաճառքի դեպքում գործակալի կողմից պրինցիպալի (այս դեպքում իմ ԱՁ-ն) անունից ապրանք ձեռք բերող անձին դուրս է գրվում հաշիվ վավերագիր: Միաժամանակ ես ապրանքը ձեռք եմ բերում այլ կազմակերպությունից (փաստացի իրականացնում եմ վերավաճառք), որը նույնպես իմ անունից հաշիվ վավերագիր է ուղարկում: Ստացվում է, որ մի ապրանքի վաճառքի դեպքում 2 հաշիվ վավերագիր են ուղարկում, մեկը մարքեթփլեյսը, մեկը այն վաճառողը , որից ես ապրանքը ձեռք եմ բերում: Արդյո՞ք ես այս դեպքում կրկնակի չեմ հարկվում, և երբ շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվությունը լրացնեմ, ինչպե՞ս պետք է վարվեմ։ Կանխավ շնորհակալություն։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակ կկիրառվի

Սրբուհի․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն գրանցել ենք 06.12-ին ու տեղեկացվել, որ 20-օրյա ժամկետում պիտի հարկային նամակ ուղարկենք (հավանաբար հարկման ձևի վերաբերյալ), գործունեություն սկսելու ենք 2023-ի հունվարից։ Գործունեության տեսակն առցանց առքուվաճառք է, ի՞նչ հարկատեսակով ենք հարկվելու և ե՞րբ ուղարկել նամակը, որպեսզի գործունեությունը դեռ չսկսած չհարկվենք, այլ հարկվենք 2023-ից։ Նախապես անչափ շնորհակալություն։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Օնլայն առևտուրը որպես միկրոձեռնարկատիրություն

Դավիթ․

Բարև ձեզ։ Ես արդեն մի 10 օր է որպես Ա/Ձ եմ գրանցվել։ Զբաղվելու եմ շարֆերի և գլխարկների արտադրությամբ։ Արտադրանքը վաճառելու եմ Instagram, Facebook, և Liooli.am հարթակներում միայն անկանխիկ եղանակով։ Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ ես միկրոձեռնարկություն լինել, և ՀԴՄ սարք պե՞տք է, թե՞ ոչ։ Իսկ եթե ՀԴՄ սարք պետք չի, ի՞նչ էլեկտրոնային համակարգով է իմ շրջանառությունը տեսնելու հարկայինը։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվառում հարկային մարմնում

Արտակ.

Բարև ձեզ։ Հարկային մարմնում հաշվառման կանգնելու առցանց դիմումի ձևանմուշ առկա՞ է, թե՞ գրվում է ձեռագիր։ file-online.taxservice.am կայքում այսպիսի կետ կա «վերբեռնեք ստորագրված դիմումը»։ Շնորհակալ եմ։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դիզայնի ծառայություններ առցանց

Գրիգոր․

Պատրաստվում եմ զբաղվել գրաֆիկ դիզայնով արտասահմանյան շուկայում։ Աշխատելու եմ ինքնուրույն, օնլայն, տնից։ ԱՁ գրանցելու դեպքում ի՞նչ հարկային վճարներ պետք է նախատեսեմ։ Շնորհակալություն։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի ընտրություն

Մելանյա.

Խնդրում եմ օգնել: Ես ցանկանում եմ Հայաստանյան օնլայն մարկետփլեյսում որպես վաճառող գրանցվել /Ա/Ձ/: Հիմա խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք կարող եմ որպես միկրոձեռնարկատիրություն գրանցվել: Եվ հավելեմ,որ Ա/Ձ գրանցման հասցեն մարզ է /սահմանամերձ/։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առցանց գործունեության հարկեր

Գայա.

Բարև ձեզ։ Օնլայն հարթակում աշխատելու դեպքում (Ա/Ձ), երբ բոլոր գործարքներն անկանխիկ են, կա՞ որևէ տոկոս, հարկ, որ պետք է վճարեմ պետությանը։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առցանց ուսուցում

Հայարփի. Բարև Ձեզ: Ես աշխատում եմ որպես օնլայն անգլերենի ուսուցիչ, դասավանդում եմ չինացի երեխաների: Նրանց ծնողները իմ վարձը փոխանցում են իմ Alipay-ին, որը ես այնուհետև անհատ անձանց միջոցով փոխում եմ յուանից դրամ և ուղարկում եմ ինձ, ես նրան վճարում եմ յուան, նրանք ինձ Հայաստանում տալիս են դրամ: Ես ինչպե՞ս կարող եմ լեգալացնել և հարկային դաշտ մտնել Հայաստանում այս աշխատանքով, կա՞ այդպիսի տարբերակ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում Չինաստանից

Արսեն. Բարև ձեզ: Ֆիզ. անձը ցանկանում է մոտ 100 զույգ կոշիկ ներկրել Չինաստանից՝ Ալիբաբա կայքի միջոցով, մոտ 3000$ արժեքով, ծովային առաքումով, օնլայն վաճառելու նպատակով: Կխնդրեմ օգնեք մոտավոր հաշվարկել ի՞նչ գումար կարժենա ընդհանուր մաքսազերծումը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի շահութահարկ

Նելլի. Բարև ձեզ, հարգելի հաշվապաներ։ Խնդրում եմ օգնեք, օնլայն ebay-ից ապրանք ենք գնել, վճարումը եղել է ebay-ին, հետո առանձին ինվոյս ա եկել առաքման, առաքողը եղել է ապրանքի տերը։ Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Շնոհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հագուստի ներմուծում Եգիպտոսից

Նազելի. Բարև Ձեզ: Եգիպտոսից հագուստ ենք ուզում ներկրել Հայաստան հիմնականում մեծածախ վաճառքի համար, բայց նաև չի բացառվում մանրածախ օնլայն վաճառքը: Հարցս հետևյալն է՝ որտե՞ղ պետք է դիմենք այս ամենը օրինական և մատչելի կազմակերպելու համար՝ սկսած բեռնափոխադրումից մինչև մաքսազերծում: Եվ հաջորդ հարցս՝ արդյո՞ք հարկավոր է Ա/Ձ բացել և մտնել հարկային դաշտ ներկրված ապրանքը վաճառելու համար, այսինքն՝ մաքսազերծման հարկերը վճարելուց հետո հարկավո՞ր է կրկին հարկեր վճարել մեծածախ կամ օնլայն վաճառքի դեպքում։ Նշեմ նաև, որ վաճառքի կետ չենք ուզում վերցնել, այլ հենց սեփական պահեստից վաճառենք: Չգիտենք որտեղից սկսենք, որ ճիշտ լինի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գովազդի գումարը փոխանցվել է անձնական քարտից

Լյուդմիլա. Բարի երեկո։ Խնդրում եմ մեկնաբանեք. կազմակերպության աշխատակիցը առցանց վճարում է կատարել իր անձնական գումարներից կազմակերպության գովազդի համար։ Հիմա պետք է այդ գումարը փոխհատուցել։ Ինչպե՞ս կարող եմ դա անել, իրավունք ունե՞մ արդյոք կազմակերպության հաշվեհամարից փոխանցել աշխատակցի քարտին նպատակը գրելով՝ ֆեյսբուքի գովազդի փոխհատուցում։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օնլայն բանկինգի հետ կապված

Էլինա. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք դուք տպում և պահում եք օնլայն բանկով կատարված փոխանցումների վճարման հանձնարարագրերը, արդյո՞ք անհրաժեշտ է արտարժույթի օնլայն փոխանակման դեպքում տպել փաստաթուղթը։ Շնորհակալ եմ։