Tag: փոփոխություններ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բյուջեի փոփոխություն

Էմիլի. Հարգելի հաշվապահներ, կասեք` ինչպե՞ս կատարեմ բյուջեում փոփոխություն, ես ցանկանում եմ մեկ հոդվածից երկրորդ հոդված փոփոխություն կատարեմ: Կասեք` ո՞ր հոդվածի օրենքի ո՞ր կետով հրամանը կազմեմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ հիմնադիր տնօրենի փոխոխություն

Լիաննա. Բարև ձեզ։ Եթե կատարվել է ՍՊԸ հիմնադիր տնօրենի փոխոխություն, և տնօրեն է նշանակվել ընկերության աշխատակիցը, ինչպե՞ս է ճիշտ վարվել նախկին և նոր տնօրենների աշխատանքային պայմանագրերի հետ՝ լուծարե՞լ, նորը կնքել, թե՞ կատարել աշխատանքային պայմանագրի փոխոխություններ։ Եվ հրամանագրվում է արդյո՞ք այս փոփոխությունները։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԵՏՄ-ից ներմուծում

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, ԵՏՄ գործարքների հետ կապված հարց ունեմ: Ապրանք ենք ստացել ԵՏՄ-ից մայիսի 17-ին: Հայտարարություն, հայտարարագիր ներկայացրել եմ, բայց կուրսի հետ կապված խնդիր կար, հայտարարությունը փոխել եմ: Հայտարարագրի հարկման բազան 764 000 դր է, իսկ հայտարարությանը՝ 788 547դր: Կուրսը պետք է հաշվեի նախորդ օրվա կուրսով՝ 7.06, բայց հաշվել եմ 6.84: Հիմա ինչպե՞ս կարող եմ փոփոխություն անել, քանի որ նոր հայտարարագիր չեմ կարող բացել (ժամկետների հետ կապված խնդիր կառաջանա): Եթե կարող եք օգնել, շնորհակալ կլինեմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագրին կից հավելված

Յանա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք։ Արդյո՞ք հնարավոր է լրացնել կամ փոփոխել աշխատանքային պայմանագիրը կից հավելվածով։ Օրինակ՝ անհրաժեշտ է մանրամասնել աշխատողի գործառույթները։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստի վճարման վերաբերյալ

Ամալյա. Բարև Ձեզ: Ժամանակավոր անաշխատունակության նպաստում առաջին օրերի վճարման վերաբերյալ օրենքում փոփոխություն եղե՞լ է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հանրային սննդի ոլորտ

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հավապահներ: Ռեստորանների մասին ի՞նչ նոր օրենք կամ նոր փոփոխություններ են եղել։ Եթե տեղյակ եք խնդրում եմ հավելյալ տեղեկատվություն տվեք։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս փոխել առք ու վաճառքի պայմանագիրը

Էմիլի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի հարց ունեմ: Առք և վաճառքի պայմանագիր է կնքվել, բայց որքան գինը նշվել է պայմանագրում և որքան նախատեսված է եղել բյուջեով անհրաժեշտ ապրանքը գնելուց, հետո արժեքը բարձրացել է մոտ 100 000 դրամով: Հիմա ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս անեմ՝ նոր պայմանագիր կքնե՞մ, նոր գնով, թե՞ հին պայմանագրի համար ի լրումն տամ: