Tag: փոփոխություններ

Էլեկտրոնային դրամարկղային գիրք մանկապարտեզի համար

Լուսինե․

Բարև Ձեզ։ Մանկապարտեզներին վերաբերվու՞մ է էլեկտրոնային դրամարկղային գիրք վարելը։ Վարձավճարները վճարում եմ Հայփոստի բաժանմունքում։

Էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցումներ

Լուսինե․

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ամեն օր ունենում է կանխիկ գործարքներ ՀԴՄ – ով։ 2024թ․ հունվարի 1-ից արդյո՞ք անհրաժեշտ է ամեն օր գրանցել դրանք էլեկտրոնային դրամարկղային գրքում, թե՞ հնարավոր է խմբավորել գործարքները որևէ կերպ։ Շնորհակալություն։

Էլեկտրոնային դրամարկղային գրքի մնացորդ

Մելինե․

Հարգելի հաշվապահներ, էլեկտրոնային դրամարկղային գրքին անցնելու ժամանակ թղթային գրքի մնացորդը տեղափոխվելու է, թե՞ պետք է եղած գումարը հաշվին փոխանցել, ու 0-ով սկսել էլեկտրոնայինը:

Էլեկտրոնային դրամարկղային գրքի հայտ

Թամարա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ասացեք խնդրեմ՝ եթե ես ՍՊԸ եմ ներկայացնում, ունեմ դրամարկղի գիրք, բայց չեմ վարում կանխիկ գործարքներ չունենալու պատճառով, 2024թ․ հուվարի 1-ից հայտ պե՞տք է ներկայացնեմ էլեկտրոնային գիրք հաստատելու համար, թե՞ ոչ, և հայտի ներկայացման ժամկետն ասեք, խնդրում եմ: Շնորհակալություն։

ԱՁ – ների եկամուտների մասին հայտարարագիր

Վահագն․

ԱՁ-երը, որոնք աշխատում են միկրոձեռնարկատիրության կամ շրջանառության հարկի դաշտում, 2023թ-ի համար պե՞տք է ներկայացնեն եկամուտների մասին հայտարարագիր, թե՞ այդ օրենքը ԱՁ-երին կվերաբերվի 2025թ-ից։

Էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման կարգ

Հասմիկ Դավթյան․

2024 թվականի հունվարի 1-ից ո՞ր տնտեսվարողների համար է պարտադիր էլեկտրոնային դրամարկղային գրքի վարումը։ Որտե՞ղ կարելի է ծանոթանալ էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման կարգին։ Շնորհակալություն։

Էլեկտրոնային դրամարկղային գրքի լրացման կարգ

Կարեն․

Բարև Ձեզ։ 2024 թվականի հունվարի 1-ից դրամարկղային գիրքը դառնալու է էլեկտրոնային։ Կարո՞ղ եմ օրինակ 2024 թվականին հունվարի մուտքի և ելքի օրդերները գրանցեմ մի քանի ամիս հետո, թե՞ ամեն ամսվա վերջով պետք է տվյալ ամսվա գործարքների մուտքի և ելքի օրդերները գրանցեմ։

Էլեկտրոնային դրամարկղային գիրքը պարտադի՞ր է

Դավիթ․

Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը բոլոր գործառույթները իրականացնում է անկանխիկ եղանակով, արդյո՞ք պարտադիր է վարել էլեկտրոնային դրամարկղային գիրքը։ Շնորհակալություն։

Միկրոձեռնարկատիրություն 2024

Գոհար․

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք հասկանալ՝ ԱՁ-ն աշխատում է միկրոյի դաշտում, չունի գրանցված աշխատող և ՀԴՄ, հաշիվ է դուրս գրում։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ փոփոխություններ են սպասվում այս դաշտում 2024թ-ին։

ԱՁ հարկեր 2024

Արմինե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի անհատ ձեռնարկատերը 2024թ-ին։

ՏՏ ոլորտի հավաստագիր 2024

Հովհաննես․

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապաներ, ՏՏ ոլորտի հավաստագրի երկարացման հետ կապված նորություններ կա՞ն։ Կանխավ շնորհակալություն։

Արդյո՞ք անհրաժեշտ է դրամարկղային գիրք վարել կանխիկ գործարքներ չունենալու դեպքում

Նարե․

Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով, իր բոլոր գործարքները կատարում է անկանխիկ եղանակով, դրամարկղ չունի, արդյո՞ք պետք է դրամարկղային գիրք վարի, և եթե այո, ապա ինչպե՞ս պետք է լրացնի եթե կանխիկ գործարք չունի։

Էլեկտրոնային դրամարկղային գիրք

Արա․

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ճիշտ է, որ 2024թ․ հունվարի 1-ից պետք է դրամարկղային գրքերը լինեն բացառապես էլեկտրոնային, ո՞ր օրենքի ո՞ր կետով է այն պարտադիր 2024թ․ հունվարի 1-ից։

Էլեկտրոնային դրամարկղային գիրք

Կարեն․

Բարև Ձեզ։ Դրամարկղային գիրքը 2024 թվականի հունվարի 1-ից դառնում է պարտադիր էլեկտրոնային։ Կասե՞ք՝ դրա լրացման կարգը ո՞նց է, ամեն օր պե՞տք է լրացնենք։

Շրջանառության հարկի համակարգը կչեղարկվի՞

Արման․

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ճիշտ է, որ շրջանառության հարկը չեղարկվելու է մոտ ապագայում։ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դրա հետ կապված։ Ի՞նչ հարկային համակարգ է լինելու շրջանառության հարկի փոխարեն։

Ինչպե՞ս վարել անալիտիկ հաշվառում

Նոննա․

Բարև ձեզ: Հարկային օրենսգրքով նախատեսված անալիտիկ հաշվառումը վերաբերվու՞մ է արդյոք միկրոձեռնարկատերերին: Եվ եթե այո՝ ինչպե՞ս պետք է վարել այն:

Միկրոձեռնարկատիրության հաշվետվություններ

Արթուր․

Բարև Ձեզ։ Հուլիսից սկսած, որպես միկրոյի հաշվետվություն, արդյո՞ք շարունակում ենք միայն 189 ձևը տալ, թե՞ այլ փոփոխություններ էլ կան: Կանխավ շնորհակալ եմ մասնագետներին՝ ինձ լուսավորելու համար:

ԱՁ հարկեր

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հուլիսի 1-ից միկրոյի դաշտում գրանցված աշխատողների հարկերը 20% եկամտային հարկն է դարձել, 5% կուտակայինը։ Ճի՞շտ եմ հասկացել, որ ԱՁ-ի համար էլ է 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ սոց վճարվում, ինչպես օրինակ շրջանառության հարկի դեպքում է։ Կանխավ շնորհակալություն։

ԱՁ ակտիվների և պարտավորությունների հաշվառում

Կարեն․

Բարև Ձեզ։ Հարկային օրենսգրքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն անհատ ձեռնարկատերերը պարտավոր են վարել ակտիվների և պարտավորությունների հաշվառում` Կառավարության սահմանած կարգով, իսկ 10-րդ մասի համաձայն հարկ վճարողները պարտավոր են վարել անալիտիկ հաշվառում:

Հարց 1․ Կնշե՞ք Կառավարության սահմանած կարգը։

Հարց 2․ Գոյություն ունի փոքր խանութ, որի ամսական շրջանառությունը մոտ 1 մլն դրամ է։ Օրեկան ստանում է մոտ 100 տեսակի ապրանք, մոտ այդքան վաճառք է անում մանրածախ։ Այս օրենքի համաձայն, եթե ճիշտ եմ հասկացել, պետք է ամեն ստացված ապրանքը օրական մուտք անել հաշվապահական ծրագիր և վաճառքը ցույց տալ։ Այս դեպքում հաշվապահի աշխատանքի ծավալը մեծանում է և պետք է ծառայության դիմաց համարժեք գումար ուզել։ Արդյո՞ք կա տարբերակ այլ ձևով հաշվառումը անել, ավելի քիչ աշխատանք կատարել, որպեսզի այդ փոքրիկ խանութից շատ գումար չուզենք, բայց օրենքի խախտում էլ չլինի։

Էդուքս ուսումական կենտրոնում անցկացվում են ամենամսյա դասընթացներ

Հարգելի գործընկերներ,
Էդուքս ուսումական կենտրոնում անցկացվում են ամենամսյա դասընթացներ բոլոր հարկատեսակների մասով, ներառյալ փոփոխությունները։

Մանրամասների համար զանգահարել՝ 374-33-77-66-40
Հասցե՝ Պարոնյան 50/3

Միկրոձեռնարկատիրություն 2023

Արման․

Հարգելի գործընկերներ, փաստորեն ճի՞շտ եմ հասկանում, որ 2023թ-ի հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները խնդիր են ունենալու իրենց հաճախորդների հետ՝ կապված միկրոյի կողմից դուրս գրված հաշիվները որպես ծախս ճանաչելու սահմանափակման հետ։

Եվ փոփոխությունների հետ կապված, նաև՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի աշխատակիցների աշխատավարձը հաշվարկվելու է նու՞յն կարգով, ինչ մնացած հարկային դաշտերում աշխատողներինը, այսինքն՝ եկամտային հարկը լինելու է 20 տոկո՞ս, ոչ թե 5 000 դրամ։

Իսկ էլ ի՞նչ փոփոխություններ կան միկրոձեռնարկատիրության համար։

Պաշտոնի փոփոխություն

Աննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ խորհուրդ հետևյալ հարցիս շուրջ: Փոխվել են աշխատանքի էական պայմանները՝ պաշտոնի փոփոխություն՝ բանվորից որպես բրիգադիր: Նա ծանուցվել է այդ մասին, նրա հետ կնքվել է համաձայնագիր կից աշխատանքային պայմանագրին և հրամանագրվել: Արդյո՞ք ճիշտ եմ վարվել, թե՞ պետք է լուծվեր աշխատանքային պայմանագիրը և կնքվեր նորը: Կանխավ շնորհակալություն:

Օրենքների փոփոխություն

Նունե.

Խնդրեմ կհուշեք, ինչպե՞ս հետևել օրենքների փոփոխմանը, e-draft.am և parliament.am կայքերից եմ փորձում օգտվել, բայց խճճվում եմ:

Ի՞նչ փոփոխություն է կատարվել

Աստղիկ․

Բարև Ձեզ։
irtek.am կայքում ցույց է տալիս 01․07 2022 թվականի աշխատանքային օրենսդրության փոփոխություն։ Կհուշե՞ք խնդրում եմ՝ ինչ փոփոխություն է։
Կանխավ շնորհակալություն։

Համաձայնագրի օրինակ

Անիտա.

Համաձայնագիր՝ գնումների մեջ փոփոխություն կտարելու օրինակելի ձև։

Ատամնաբուժարանի գործունեության հետ կապված

Էմի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք ատամնաբուժարանների գործունեությունը ինչպե՞ս պետք է կազմակերպվի հուլիսի 1-ի օրենքի փոփոխության հետ կապված, վճարումների փոխանցումների հետ կապված, ամեն բժիշկ պետք է ունենա իր հաշիվը ու փոխանցվի այդ հաշվին, թե՞ ԱՁ-ի ընդհանուր հաշվին պետք է փոխանցվի։ Կմանրամասնեք խնդրում եմ:

Գրանցման հայտի փոփոխություն

Հայկ.

Բարև Ձեզ: Եթե 01.04.2022թ-ից սկսած աշխատողի աշխատանքային գործառույթներին նոր գործառույթներ ենք ավելացրել, ըստ այդմ պաշտոնի անվանումը փոխվել է, ապա գրանցման հայտում ե՞րբ պետք է այդ փոփոխությունը կատարվեր: Արդյո՞ք խախտում կլինի, եթե հիմա անեմ նշված փոփոխությունը: Շնորհակալություն

Աշխատողի գրանցման հայտ

Քնարիկ.

Բարև ձեզ։ Խնդրում եմ խորհուրդ տվեք՝ աշխատողի գրանցման հայտում նշված է աշխատանքային պայմանագիր, բայց պետք է փոխել քաղիրավ, կարո՞ղ եմ հնի վրա փոխել ու ինչպե՞ս դա անեմ։ Շնորհակալություն։

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Դիաննա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս՝ եթե քաղիրավ պայմանագրով աշխատող աշխատակցի հետ ուզում ենք ժամկետը երկարաձգվել, ապա հայտի մեջ ինչպե՞ս անել այդ փոփոխությունը (նշեմ նաև, որ պայմանագրի ավարտի օրն է 01.04.2022թ.)։

Անձնագրային տվյալների փոփոխություն

Նունե.

Բարև Ձեզ: Եթե նոր անձնագիր եմ վերցրել, բայց հարկայինում հին տվյալներն են գրանցված, խնդի՞ր է: Ի՞նչ պետք է անեմ: Կանխավ շնորհակալություն:

Կանխիկ գործարքի սահմանափակումներ

Նառա.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Խնդրում եմ ուղղորդեք` գտնեմ կանխիկ գնումների սահմանափակումներին վերաբերվող վերջին փոփոխությունները։ Շնորհակալ եմ:

Արդյո՞ք պետք է նոր համաձայնագիր

Լուս.

Բարև ձեզ: Կազմակերպության հաստիքացուցակը տարվա սկզբում հաստատվելուց հետո պետք է բոլոր աշխատողների հետ նոր համաձայնագրեր կնքվի, թե՞ միայն փոփոխությունների դեպքում:

Պետական տուրք

Մելինե.

Բարև Ձեզ: Պետ. տուրքի հետ կապված փոփոխություններ կա՞ն:

Փոխկապակցված կազմակերպություններ

Արուսիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կազմակերպությունները ճանաչվել են փոխկապակցված: Հիմա ցանկանում ենք մի կազմակերպությունից հիմնադիրներից մեկի փոփոխություն կատարել, որպեսզի հաջորդ տարվանից անցեն շրջ․ հարկի ոլորտ։ Ստացվում է, որ պետք է ձևակերպենք անյպես, իբր ֆիզ. անձը (հիմնադիր) վաճառում է իր փայաբաժինը մեկ այլ ֆիզ. անձի, արդյունքում առաջանալու՞ է եկամտային հարկ, և ո՞րն է լինելու հարկման բազան ու ի՞նչ դրույքաչափով։

Բյուջեի փոփոխություն

Էմիլի.

Հարգելի հաշվապահներ, կասեք` ինչպե՞ս կատարեմ բյուջեում փոփոխություն, ես ցանկանում եմ մեկ հոդվածից երկրորդ հոդված փոփոխություն կատարեմ: Կասեք` ո՞ր հոդվածի օրենքի ո՞ր կետով հրամանը կազմեմ:

ՍՊԸ հիմնադիր տնօրենի փոխոխություն

Լիաննա.

Բարև ձեզ։ Եթե կատարվել է ՍՊԸ հիմնադիր տնօրենի փոխոխություն, և տնօրեն է նշանակվել ընկերության աշխատակիցը, ինչպե՞ս է ճիշտ վարվել նախկին և նոր տնօրենների աշխատանքային պայմանագրերի հետ՝ լուծարե՞լ, նորը կնքել, թե՞ կատարել աշխատանքային պայմանագրի փոխոխություններ։ Եվ հրամանագրվում է արդյո՞ք այս փոփոխությունները։

Հաստիքի փոփոխություն

Լուսինե.

Բարև Ձեզ: ՍՊԸ-ում արդեն իսկ գրանցված աշխատողի հաստիքի փոփոխությունը՝ ներկա հաստիքից տնօրենի, taxservice-ում ինչպե՞ս կատարել։

ԵՏՄ-ից ներմուծում

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, ԵՏՄ գործարքների հետ կապված հարց ունեմ: Ապրանք ենք ստացել ԵՏՄ-ից մայիսի 17-ին: Հայտարարություն, հայտարարագիր ներկայացրել եմ, բայց կուրսի հետ կապված խնդիր կար, հայտարարությունը փոխել եմ: Հայտարարագրի հարկման բազան 764 000 դր է, իսկ հայտարարությանը՝ 788 547դր: Կուրսը պետք է հաշվեի նախորդ օրվա կուրսով՝ 7.06, բայց հաշվել եմ 6.84: Հիմա ինչպե՞ս կարող եմ փոփոխություն անել, քանի որ նոր հայտարարագիր չեմ կարող բացել (ժամկետների հետ կապված խնդիր կառաջանա): Եթե կարող եք օգնել, շնորհակալ կլինեմ:

Պայմանագրին կից հավելված

Յանա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք։ Արդյո՞ք հնարավոր է լրացնել կամ փոփոխել աշխատանքային պայմանագիրը կից հավելվածով։ Օրինակ՝ անհրաժեշտ է մանրամասնել աշխատողի գործառույթները։ Կանխավ շնորհակալություն:

Անաշխատունակության նպաստի վճարման վերաբերյալ

Ամալյա.

Բարև Ձեզ: Ժամանակավոր անաշխատունակության նպաստում առաջին օրերի վճարման վերաբերյալ օրենքում փոփոխություն եղե՞լ է:

Հանրային սննդի ոլորտ

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հավապահներ: Ռեստորանների մասին ի՞նչ նոր օրենք կամ նոր փոփոխություններ են եղել։ Եթե տեղյակ եք խնդրում եմ հավելյալ տեղեկատվություն տվեք։
Կանխավ շնորհակալ եմ։

Ինչպե՞ս փոխել առք ու վաճառքի պայմանագիրը

Էմիլի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի հարց ունեմ: Առք և վաճառքի պայմանագիր է կնքվել, բայց որքան գինը նշվել է պայմանագրում և որքան նախատեսված է եղել բյուջեով անհրաժեշտ ապրանքը գնելուց, հետո արժեքը բարձրացել է մոտ 100 000 դրամով: Հիմա ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս անեմ՝ նոր պայմանագիր կքնե՞մ, նոր գնով, թե՞ հին պայմանագրի համար ի լրումն տամ:

Ինչու՞ պաշտոնի փոփոխությունը չի արվել

Անահիտ.

Աշխատողի պաշտոնը փոխվել 2014թ.-ին, բայց taxservice.am կայքում պաշտոնի փոփոխությունը չի արվել, նկատել եմ հիմա, ինչպե՞ս վարվեմ: