Tag: փոխկապակցված

.ԱյլՀարց ու պատասխան

Եթե անձինք փոխկապակցված են ճանաչվում

Արա. Բարև ձեզ: Եթե անձինք հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված են ճանաչվում ՀՕ հոդված 30-ի համաձայն, ապա ԱԱՀ վճարող են համարվում որոշումը կայացնելուց հետո՞, թե՞ ՀՕ հոդված 254-ի համաձայն՝ 115 միլիոն դրամը գերազանցելու պահից: Որոշումն ունի՞ արդյոք հետադարձ ուժ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունները կհամարվեն փոխկապակցված

Արման. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. 1. կազմակերպության հիմնադիրը, որը միաժամանակ հանդիսանում է տվյալ կազմակերպության տնօրենը, կարո՞ղ է արդյոք աշխատել նաև այլ կազմակերպությունում որպես տնօրեն 2. եթե այո, ապա կդիտվի՞ դա որպես փոխկապակցված անձ (2 կազմակերպությունները կդիտվե՞ն որպես ԱԱՀ վճարողներ) Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունները կհամարվեն ԱԱՀ վճարող

Արթուր. Ես ՍՊԸ-ում ունեմ 100% բաժնեմաս: ՍՊԸ-ի տնօրենը, որը նաև այդ ՍՊԸ բաժնեմասի հավատարմագրային կառավարիչն է, մեկ այլ ՍՊԸ-ում ունի 50% բաժնեմաս և միաժամանակ այդ ՍՊԸ-ի տնօրենն է: Համաձայն "Հարկերի մասին" ՀՀ օրենքի 11-րդ հովածի 2-րդ մասի` կառավարման մարմնի անդամը, տվյալ դեպքում տնօրենը, համարվում է իրավաբանական անձին փոխկապակցված անձ: Միաժամանակ, "Ավելացված արժեքի հարկի մասին" ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի թ) կետի համաձայն, ԱԱՀ շեմը չի կիրառվում հարկման նպատակով փոխկապակցված համարվող անձանց նկատմամբ: Ասացեք ինձ խնդրեմ, արդյո՞ք վերոնշյալ ՍՊԸ-ներից որևէ մեկը համարվում է ԱԱՀ վճարող, եթե երկուստեք էլ շրջանառությունը 58,35 (ԱԱՀ շեմ) միլիոն դրամը չի գերազանցում, և եթե ոչ տվյալ իրավաբանական անձինք, ոչ դրանց առանձին մասնակիցները կամ փոխկապակցված անձինք մեկը մյուսի կանոնադրական կապիտալում փայաբաժին չունի:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձինք կհամարվեն փոխկապակցված

Արտակ. Հարգելի գործընկերներ, եթե երկու եղբայրներից մեկը ունի Ա/Ձ, իսկ մյուսը ՍՊԸ, և նրանք զբաղվում են միևնույն տնտեսական գործունեությամբ, արդյո՞ք ԱԱՀ-ի շեմը նրանց նկատմամբ կիրառվում է: Տվյալ դեպքում նրանք համարվու՞մ են փոխկապակցված անձինք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխկապակցված անձանց վերաբերյալ

Դավիթ Ասատրյան. Եթե ինչ-որ մեկը բան հասկացավ, խնդրում եմ ինձ բացատրեք...
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ N5 31.01.2011 ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
4. Օրենքի 11.1-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերության համաձայն իրավաբանական անձի փոխկապակցված անձ է համարվում անձը, որի քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին տնօրինող անձը կամ անձանց խումբը միաժամանակ տնօրինում է տվյալ իրավաբանական անձի քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը սխալմամբ իրեն ԱԱՀ վճարող է համարել

Anna. 2011թ-ին ՍՊԸ-ի հարկվող շրջանառությունը առանց ԱԱՀ եղել է 57 մլն, 2012 թ-ին սխալմամբ մնացել է ԱԱՀ վճարող, հաշվանցել է ստացած հարկային հաշիվներում առանձնացրած ԱԱՀ-ն և դուրս է գրել հարկային հաշիվների և չեկեր ԱԱՀ-ով, ԱԱՀ հաշվետվություն է ներկայացրել ամսական: Հարց 1: ԱԱՀ օրենքի 29-րդ հովածում նշվում է, որ եթե ԱԱՀ վճարող չհամարվող անձը ԱԱՀ-ով հարկային հաշիվ է դուրս գրում, ԱԱՀ-ն պետք է մուծի, սակայն չեկերի մասին ոչինչ ասված չէ: Դա արդյո՞ք վերաբերում է նաև չեկերին: Հարց 2: Եթե հայր ու տղա 2 տարբեր իրավաբանական անձի միակ հիմնադիրներն են, նրանք փոխկապակցված անձինք համարվու՞մ են և պետք է 2 էլ ԱԱՀ վճարող համարվեն, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

“Հարկերի մասին օրենքի” 11.1 հոդված

ՆՈՆԱ. Հարգելի մասնագետներ, կարո՞ղ եք բացատրել ինձ "Հարկերի մասին օրենքի" 11.1 հոդվածի այս նախադասությունը` "անձը, որը պատկանում է անձանց խմբին, որին պատկանում է տվյալ իրավաբանական անձը", ինչ է նշանակում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխկապակցված անձինք

Հայկ. Հարգելի կոլեգաներ, բոլորիդ հրավիրում եմ ակտիվորեն կարծիքներ հայտնել, քննարկել ԱԱՀ-ի մասին օերնքի 3-րդ հոդվածի "թ" ենթակետի և հետևաբար նաև Հարկերի մասին օրենքի 11.1 հոդվածի վերաբերյալ: Կա՞ն արդյոք ձեր պրակտիկայում նշված հոդվածներով փոխկապակցված անձինք, որոնք առ այսօր ԱԱՀ վճարող չեն, ի՞նչ տարբերակներ եք մտածում այս խնդրի հետ կապված, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս այն կկիրառվի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի ՀՀ Օրենքի 3-րդ հոդվածի “թ” ենթակետի համաձայն

Anna. ԱԱՀ-ի ՀՀ Օրենքի 3-րդ հոդվածի "թ" ենթակետի համաձայն ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում «Հարկերի մասին» օրենքի 11.1 հոդվածով սահմանված՝ հարկաման նպատակով փոխկապակցված համարվող անձանց նկատմամբ: Խնդրում եմ պարզաբանել, արդյո՞ք իրավաբանական անձ հանդիսացող ՍՊԸ-ին դա վերաբերվում է, եթե այդ ՍՊԸ-ի հիմանդիրը հանդիսանում է տվյալ կազմակերպության միակ մասնակիցը (ունի 100% մասնաբաժին), ինչպես նաև հանդիսանում է գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձ (տնօրեն): Նշեմ նաև, որ չունի այլ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմաս կամ փայաբաժին: Նախապես շնորհակալ եմ: