Tag: փոխարկում

Արտարժույթի փոխանցում ԱՁ անձնական հաշվին

Գագիկ․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն ծառայության համար ստացել է գումար՝ ԱՄՆ դոլարով, պարտավորությունները կատարելուց հետո ցանկանում եմ օգտագործել մնացած գումարը։ Այլ հաշվեհամարի չեմ կարող փոխանցել (ներառյալ իմ անձնական հաշվին)։ Այսինքն կարող եմ միայն կանխիկացնել, որից առաջանում են լրացուցիչ ծախսեր։

– դոլար կանխիկացնելու դեպքում բանկը պահում է 1%
– իսկ դրամի վերածելուց բանկի տոկոսադրույքը բավականին ցածր է

Գումարը պլանավորում եմ օգտագործել դոլարով՝ արտասահմանից գնումներ կատարելու համար։

– ԱՁ հաշվից դոլարով կանխիկացնելու դեպքում պետք է մուտք անեմ այլ դոլարային հաշվի՝ կորցնելով 1%
– Դրամով կանխիկացնելու դեպքում առաջանում է կրկնակի փոխանակում, երբ մուտք անեմ այլ հաշվի

Կասե՞ք, խնդրում եմ, թե ինչու չեմ կարող ուղղակի փոխանցել իմ անձնական դոլարային հաշվին։

Արտարժույթի փոխարկման ծախս

Լաուրա․

Բարի աշխատանքային օր եմ մաղթում։ Հարցս հետևյալն է՝ շահութահարկը հաշվարկելիս 7148 հաշիվը ներառվու՞մ է, խոսքը վերաբերում է փոխարկումից տարբերություններին (օրինակ մեր բանկային եվրո հաշվից փոխարկում եմ դրամի, էտ ժամանակ առաջացող ծախսը)։ Գիտեմ, որ շահութահարկի հաշվարկի մեջ չեն ներառվում արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներն ու ծախսերը, ուզում եմ ճշտել նաև, թե այս դեպքում փոխարկման ծախսը ներառվու՞մ է, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալ եմ։

Հաշվապահական խնդիր

Ella.

Բարև ձեզ, ո՞վ կարող է օգնել լուծել հետևյալ խնդիրը․

Հայկական կազմակերպությունը, որի ֆունկցիոնալ արժույթը ՀՀ դրամն է, ներմուծում է 120,000 ԱՄՆ դոլար արժեքով սարքավորումներ “X” ընկերությունից 2017 թվականի հունիսի 5-ին, որի համար նախօրոք փոխանցել է 100 000 դոլար կանխավճար: Կանխավճարի փոխանցման օրվա 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը 420 դրամ է: Այնուհետև ձեռքբերման մաքսազերծման օրը փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարը 435 դրամ է: Դեկտեմբերի 31-ի դրությամբ, երբ փոխանակման փոխարժեքը 1 ԱՄՆ դոլորը 420 դրամ է, մնացած 20 000 ԱՄՆ դոլար պարտքը դեռևս մարված չէր: Վճարումը կատարվել է 1 ամիս հետո, երբ 1 ԱՄՆ դոլարը 460 դրամ է: Պահանջվում է որոշել սարքավորման սկզբնական արժեքը և “X” ընկերության հանդեպ պարտավորության գումարը ֆունկցիոնալ արժույթով առ 31.12.2017 թվականին:

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ…

Փոխանցում հաշվետու անձին

Աննա․

Բարև Ձեզ, ընկերությունը դրամային հաշվից գումար է առհաշիվ անձին փոխանցել: Հաշվետու անձը կանխիկացրել և տարադրամի փոխանակման կետում կոնվերտացիա է արել, դարձրել է ռուբլի և մուտք է արել ընկերության ռուբլու հաշվին (առհաշիվ գումարի վերադարձ՝ ռուբլով): Խնդրում եմ ասեք՝ խնդիրներ կա՞ն անկանխիկ գործառնությունների մասով։ Ըստ անկանխիկ գործառնությունների մասին օրենքի 3-րդ հոդվածի՝ 1) անկանխիկ ձևով գործառնություն (վճարում)` կանխիկ կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին, կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) էլեկտրոնային փողի հաշվին: Ընդ որում, անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում է համարվում նախաձեռնողի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվից կատարված վճարումը (փոխանցումը). 2) 4) կանխիկ ձևով գործառնություն (վճարում)` սույն օրենքով սահմանված` անկանխիկ չհանդիսացող վճարում. Սա վերաբերու՞մ է արդյոք վերոնշյալ գործարքին։ Կանխավ շնորհակալություն: