Tag: փոխարժեքներ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք փոխարժեքների տարբերությունները հաշվի են առնվում շահութահարկի հաշվարկի ժամանակ

Նանա. Հարգելիներս, եթե կազմակերպությունն ունի 10 000 դոլարի պարտավորություն, որի պայմանագիրը կնքելու ժամանակ դոլարի կուրսը եղել է օրինակ 350 դրամ, իսկ մարելու պահին 470 դրամով է գնում դոլարը, ապա այդ տարբերությունը շահութահարկի իմաստով ծախս ճանաչվու՞մ է, թե՞ ոչ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արտարժույթի փոխարժեքի տարբերությունից եկամուտներ

Lyudmila. Շատ շտապ է, արտարժույթի փոխարժեքի տարբերությունից եկամուտները շահութահարկի հաշվարկում պե՞տք է ցույց տալ և ո՞ր տողում:
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել

104 Արթուր. Ընկերությունը զբաղվում է ներմուծմամբ: Ներմուծված ապրանքի invoice-ի ամսաթիվը մոտ 10-15 օրով հետ է մաքսային հայտարարագրի ամսաթվից, բնականաբար տարբեր օրերի կենտրոնական բանկի փոխարժեքներն էլ են տարբեր, ո՞ր ամսաթվի դրությամբ պետք է ապրանքի դոլարային գինը դրամ դարձնել, որպեսզի ինքնարժեք ստանալ: Ու նաև այդ ապրանքը ներկրվում է 3-րդ պետությունից պատվիրված տրանսպորտային ընկերության կողմից, որն էլ իր հերթին է տալիս invoice այլ ամսաթվով, $-ով: Այդ ծախսը ո՞ր ամսաթվի դրությամբ պետք է դրամի վերածել ինքնարժեք ստանալու համար: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանելիս նշեք օրենքը, որով կարգավորվում են նշածս հարցերը:
.Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները

209 Siranush. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքեք, ձեր օգնության կարիքն ունեմ: Կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել մեքենաներ, որի համար բանկից ստացել է հարկային հաշիվ: Պայմանականորեն ասեմ, որ մեքենան արժե 100 000 Եվրո, որից 20 000-ը կազմակերպությունը նախապես վճարել է, որպես կանխավճար: Պայմանագիրը և մարումների գրաֆիկը արտարժույթով են, բանկը բնականաբար հարկային հաշիվը դուրս է գրել դրամով: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս պետք է ձևակերպեմ լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները: Նախապես շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր օրվա փոխարժեքով հաշվառել ներմուծումը

208 Lilit. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք այս հարցին. Ներմուծման դեպքում (ԱԱՀ - օրենքով) արտարժույթով գնված ապրանքների փոխարժեքը պետք է հաշվառվի մաքսային հայտարարագրի օրվա դրությամբ, թե՞ գործարքի իրականացման ամսաթվով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կարո՞ղ են արդյոք հաշիվները դուրս գրվել դոլարով կամ եվրոյով

Սառա. Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերություններին: Կարո՞ղ են արդյոք հաշիվները դուրս գրվել դոլարով կամ եվրոյով: Կամ անհրաժե՞շտ է արդյոք նշել թե դոլարով արժեքը` արտասահմանյան ընկերության համար, թե կուրսը և թե դրամով արժեքը:
.ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծման դեպքում ինքնարժեքը հաշվարկելիս

zara. Ապրանքների ներմուծման դեպքում ինքնարժեքը հաշվարկելիս հիմք ենք ընդունում մաքսային հայտարարագրու՞մ նշված USD կուրսը, թե՞ invoce-ի օրվա կենտրոնական բանկի տված կուրսը: Կանխավ շնորհակալ եմ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ինչպե՞ս պետք է կատարի ԱԱՀ-ի հաշվանցումները

227 Հ.Ա. Հարգելի փորձառու հաշվապահներ, ձեր օգնության կարիքն ունեմ: ԱԱՀ վճարող կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել էքսկավատոր, որի համար վարկային կազմակերպությունից ստացել է հաշիվ 20 մլն դրամի (ներառյալ ԱԱՀ-ն), վճարել է կանխավճար 2 մլն դրամ: Ֆին. վարձակալության պայմանագրում էլ նշված է, որ վարձակալված գույքի` Վարձատուի ձեռք բերման գինը 20 մլն. դրամ է կազմում: Մարումների գրաֆիկը տրված է ԱՄՆ դոլարով: Հարցս հետևյալն է. կազմակերպությունը ինչպե՞ս պետք է կատարի ԱԱՀ-ի հաշվանցումները, և վճարված տոկոսները կարո՞ղ ենք ծախսագրել: Ի՞նչ արժույթով մուտք անեմ ՀՄ-ն, եթե ՀՄ-ի ձեռք բերման փաստաթղթում արժեքը դրամով է, լիզինգի պայմանագրում արժեքը, կանխավճարն ու մնացած մարումները նշված են դոլարով: Ես կարծում եմ, որ կանխավճարից 16.67 տոկոս պետք է միանգամից հաշվանցեմ, բացի դա վճարվելիք գումարներից մայր գումարը պետք է բազմապատկեմ այդ օրվա ԿԲ-ի կուրսով ու դրան համապատասխան 16.67 տոկոսը հաշվանցեմ, իսկ վճարվող տոկոսը տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ծախս ճանաչեմ: Սպասում եմ Ձեր կարծիքներին: Հարգանքներով Հ.Ա.
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արտարժույթի վերագնահատման արդյունքի արտացոլում ֆինանսական արդյունքների հաշվետվության մեջ

Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. արտարժույթի վերագնահատման արդյունքը արդյո՞ք արտացոլվում է ֆինանսական արդյունքների հաշվետվության մեջ: Եթե այո, ապա ո՞ր տողում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինկոտերմս կանոնների վերաբերյալ

Silva. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես բավականին երկար ժամանակ նյութեր եմ փնտրում Ինկոտերմս կանոնների և դրանցից կախված փոխարժեքի կուրսի ընտրման վերաբերյալ (հաշվարկներն իրականացնելիս հիմք պետք է ընդունել ինվոյսի օրվա կուրսը, թե՞ մաքսազերծման), բայց այդպես էլ չեմ կարողանում գտնել: Եթե որևէ մեկը կարող է ինձ օգնել` տրամադրելով նյութեր, խնդրում եմ դրանք ուղարկել հետևյալ էլ. հասցեին silva.silva շնիկ yandex.ru: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտարժութային հաշիվների վերագնահատում

Հ.Ա.. Հարգելիներս, կազմակերպությունն ունի դոլարային վարկ և յուր. ամիս կատարում է վարկի մարում: ՀԾ-ով կատարում եմ վերագնահատում մարումները կատարելուց առաջ, սակայն վստահ չեմ` ճիշտ եմ անում թե ոչ: Խնդրում եմ ասացեք` ե՞րբ է պետք կատարել վերագնահատում` մարումից առաջ, հետո, յուր. ամսվա վերջում, թե՞ եռամսյակը մեկ անգամ: Կանխավ շնորհակալ եմ:
.ԱյլՀարց ու պատասխան

Արտարժույթի փոխանակման վերաբերյալ

Լուսին. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ, օգնեք, շատ շտապ է: Կազմակերպությունը զբաղվում է ներմուծմամբ: Իր գործընկերներին վճարում կատարում է դոլարային հաշվից: Ունի միայն դրամի դրամարկղային գիրք: Կարո՞ղ եմ արդյոք տնօրենին առհաշիվ գումար տալ, որը նա փոխանակման կետում փոխարկի դոլարի և մուտք անի դոլարային հաշիվ: Տարբեր կարծիքներ եմ լսել: Գիտեմ, որ ճիշտը հենց բանկում դրամային հաշվից մարժա անելն է և փոխանցելը դոլարային հաշվին: Հակառակ դեպքում՝ տուգանքի գումարը մինիմում կազմում է 2 մլն. դրամ: Սակայն տնօրենը պնդում է, որ բանկերում կուրսը ավելի բարձր է լինում, իսկ իր համար դա շահեկան չէ, և իր իմանալով` դա խախտում չէ: Խնդրում եմ, ասեք` ո՞րն է ճիշտ (հնարավորության դեպքում կխնդրեի նշել կարգավորող օրենքը): Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծում է կատարել

Արամ. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը ներմուծում է կատարել: Հարցը հետևյալն է` ո՞ր ամսվաթվով` օտարերկրյա կազմակերպության կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրի, թե՞ ներմուծման օրվա փոխարժեքով պետք է ապրանքը մուտք անել պահեստ: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արտարժույթի փոխարժեքի տարբերությունից եկամուտ

ՄԱՐԻՆԱ. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք. եթե ապրանք ձերք բերելու նպատակով կանխավճար է արվել 01/05/12թ-ին, երբ դոլարին համարժեք կուրսը եղել է 384 դրամ, իսկ ապրանքը մաքսազերցվել է 05/06/2012 թ-ին, այդ ժամանակ կուրսը ԿԲ եղել է 408 դրամ, 35000$ - ի տարբերությունը մեծ գումար է կազմում: Խնդրում եմ ասեք` տարբերություն կազմած գումարը պետք է որպես շահու՞յթ ձևակերպել: Ասեմ նաև, որ ապրանքի ձեռքբերման պայմանագիր չունենք: Դրա համար մուտքագրել եմ հայտարարագրի կուրսով:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ֆինանսական վարձակալությամբ ձեռք է բերել տրանսպորտային միջոց

Արման. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ֆինանսական վարձակալությամբ ձեռք է բերել տրանսպորտային միջոց, որի համար ստացել է հարկային հաշիվ` առանձնացված ԱԱՀ-ով: Պայմանագիրը կնքվել է արտարժույթով, հաշիվը բնականաբար դրամով է: Համաձայն "ԱԱՀ մասին" օրենքի հաշվանցման ենթակա են ԱԱՀ այն գումարները, որոնց դիմաց առկա է վճարում: Մեր դեպքում վճարում առկա չէ, վճարումները կատարվելու են համաձայն լիզինգի պայմանագրի ժամանակացույցի և արտարժույթով: Հարցը հետևյալն է` որքա՞ն գումար և ի՞նչ կարգով է ենթակա հաշվանցման:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արտարժութային գործարքների ձևակերպում

Հայկ. Դոլարային քաղվածքները տարվա ընթացքում անց են կացվել բանկի քաղվածքում նշված կուրսով: Խնդրում եմ օգնել` ճի՞շտ է, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտարժույթի կանխիկացում

Արման. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք: Ի՞նչ կարող եմ անել այս դեպքում` ձեռնարկության տնօրենը չիմանալով բանկից արտարժույթ է միանգամից կանխիկացրել $1000, ու նույնիսկ փոխանակման կետի թուղթ էլ չկա, ինչպե՞ս կարող եմ ես այս պարագայում լուծել իմ խնդիրը, և ինչքա՞ն տուգանք է այդ խախտման դեպքում: Իմ կարծիքով միակ տարբերակը այդ գումարը այդ օրվա կենտրոնական բանկի կուրսով մուտք անելն է դրամարկղ:
.ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ-ն վարկ է ստացել բանկից արտարժույթի տեսքով

Վահագ. Բարև ձեզ: Եթե կարելի է մի հարց: ԱՁ-ն վարկ է ստացել բանկից արտարժույթի տեսքով, որը հիմա գտնվում է բանկում արտարժույթային հաշվի վրա: Այդ արտարժույթը անհրաժեշտության դեպքում պետք է կանխիկացվի և դրամի վերածելով` պետք է ապրանք ձեռք բերի Հայաստանի ներսում, իսկ հետո նորից պետք է գնի արտարժույթ և նորից մուտք անի բանկային հաշվի վրա: Ինձ ասացին, որ ես կարող եմ և պետք է արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքների և այդ պահին կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների տարբերության դեպքում առաջացած եկամուտը կամ ծախսը համարեմ ԱՁ-ի համար ծախս կամ եկամուտ, և օրինակ այդ եկամուտը պետք է հարկվի եկամտահարկով, իսկ ծախսը հանվի եկամտհարկի հաշվարկման ժամանակ: Հիմա դա ի՞նչ է նշանակում, որ ես պետք է փոխարժեքներ այդ տարբերությունից առաջացած եկամուտը տարվա վերջում գումարեմ ապրանքի վաճառքից ստացված եկամտին, իսկ ծախսը գումարեմ տարվա ընթացքում կատարված ծախսերին և ա՞յդ կերպ հաշվեմ եկամտահարկը: Թե՞ այդ եկամուտը հարկվում է առանձին եկամտահարկով, օրինակ պետք է նշվի եռամսյակային հաշվետվության մեջ: Եվ նաև ինձ թվում է` պետք չէ արտարժույթի համար վարել դրամարկղի գիրք: ԱՁ-ն ԱԱՀ վճարող չէ և զբաղվում է մանրածախ առևտրով: Բերեմ օրինակ` եթե ես վաճառել եմ 100 դոլար 390-ով, իսկ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքը եղել է 388, ապա ես ստացել եմ եկամուտ 200 դրամ: Շնորհակալություն: