Tag: փոխառություն

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխտնօրենը գումար է կանխիկացրել դոլարային հաշվից

Գոհար. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: ՍՊԸ-ի փոխտնօրենը կազմակերպության դոլարային հաշվից իրականացրել է կանխիկացում, սակայն կազմակերպությունը արտարժույթի համար դրամարկղային գիրք չունի, չի վարում: Եթե ձևակերպվի, որ կանխիկացումը իրականացվել է հիմնադրի կողմից նախկինում տրված փոխառությունը վերադարձնելու համար, ամեն դեպքում դրամարկղի մուտք ու ելք պետք է կատարվի, այնպես չէ՞: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գումարի կանխիկացում

Էմմա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ես ունեմ մի հարց` կանխիկացրել եմ գումար չեկային գրքույկով գործատուին փոխառության հետ վերադարձի համար: Արդյո՞ք գումարը անհրաժեշտ է մուտք անել դրամարկղ մուտքի օրդերով, այնուհետև ելքի օրդեր կազմել վճարելու ժամանակ: Նախապես շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության տրամադրում կազմակերպության հիմնադրին

Armen. Բարև Ձեզ: Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը հիմնադրին անտոկոս փոխառության պայմանագրով ցանկանում է գումար տրամադրել: Ինձ մի բան է հետաքրքրում. անցյալ տարի 1 անգամ տվել ենք, սակայն այդ գումարը դեռ չի վերադարձվել, մարման ժամկետը մինչև 2016 թվականն է, հիմա ես կարո՞ղ եմ նույն մարդուն կրկին նոր անտոկոս փոխառության պայմանագրի հիման վրա գումար տրամադրեմ: Եթե այո, ապա խնդրում եմ գրել թղթակցող հաշիվը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառությունը ժամանակին չի վերադարձվել

Կարեն. Հիմնադրից պայմանագրով 1 տարով ստացվել է փոխառության, սակայն անցել է 3 տարուց ավելի և գումարը չի վերադարձվել: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ հարկային առումով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը փոխառություն տրամադրել իր աշխատակիցներին

Արտաշ. Բարև ձեզ: Իմ հարցը հետևյալն է՝ կարո՞ղ է արդյոք ընկերությունը փոխառություն տրամադրել իր աշխատակիցներին տոկոսով, ինչպես տրամադրում են, օրինակ, բանկերը, թե՞ օրենքով ինչ-որ տեղ ֆիքսված է, որ պետք է բանկ կամ վարկային կազմակերպություն լինել նման գործունեությամբ զբաղվելու համար, կամ նման գործունեությունը լիցենզավորման ենթակա է: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հիմնադիրը փոխառություն է տրամադրել ընկերությանը

Թամարա. Հարգելի հաշվապահներ, եթե ես հանդիսանում եմ ՍՊԸ հիմնադիր և տնօրեն (որպես տնօրեն պայամանագիր չկա կնքված և աշխատավարձ սահմանված չէ), վճարելու՞ եմ եկամտային հարկ: Եթե ընկերությանը ես որպես տնօրեն տալիս եմ փոխառություն, պե՞տք է արդյոք ձևակերպել ինչ որ փաստաթուղթ, փոխառության պայմանագիր: Շնորհակալություն` Թամարա
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը մեքենա է գնել ավտոսրահից

Լյուդմիլա. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն մեքենա է գնել ավտոսրահից: Ի՞նչ ձևակերպումներ և ի՞նչ հարկեր ու հաշվետվություններ կարող են ավելանալ, մեքենայի ԱԱՀ-ն հաշվանցման կամ զրոյականի դեպքում ետ վերադարձման ենթակա՞ են: Տարվա ընթացքում ամորտիզացիա դուրս գրվու՞մ է մեքենայի համար: Մեկ հարց ևս` հիմնադիրը կարո՞ղ է փոխառություն տալ ՍՊԸ-ին այդ մեքենան ձեռք բերելու համար: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնադիրը փոխառություն է տրամադրել կազմակերպությանը

Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. հիմնադիրը, որը հանդիսանում է նաև կազմակերպության տնօրեն, փոխառություն է տրամադրում կազմակերպությանը: Կարո՞ղ է արդյոք գլխավոր հաշվապահը հիմնադրի անունից այդ գումարը մուտքագրել կազմակերպության բանկային հաշվին` առանց դրամարկղ մուտքագրելու: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության տրամադրում հիմնադրի կողմից

Էդգար. Բարև Ձեզ: խնդրում եմ օգնել մի հարցում. կազմակերպության հիմնադիր-տնօրենը կարո՞ղ է 1.000.000 դրամ փոխառությունը միանգամից մուտք անել դրամարկղ: Շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի լրացման հետ կապված

Մարիամ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունը փոխառություն է վերցրել հիմնադիրից բենզինի տեսքով և պետք է վերադարձնի նույն տեսքով: Պայմանագրի ժամկետն շուտով լրանում է: Արդյո՞ք հետ վերադարձը պետք է գրանցվի առաքման գրքում:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տոկոսային եկամուտը հարկվու՞մ է ԱԱՀ-ով

inna. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և ֆիզ. անձին տրամադրել է փոխառություն տոկոսով: Հարցս հետևյալն է` տոկոսային եկամուտը հարկվու՞մ է ԱԱՀ-ով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պարտավորությունների մարման նախապատվություններ

Arman. Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք` ամենաառաջնայինը պետք է վճարել փոխառությա՞ն, թե՞ հիմնադիրների շահաբաժինների գումարը: Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության ստացում արտարժույթով

Հայկ. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպությունը կարող է փոխառություն ստանալ արտարժույթով: Գումարը մուտք է լինելու կազմակերպության արտարժութային հաշիվ անմիջապես փոխառություն տրամադրողից: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն վերցրել է փոխառություն և հիմնադիրից

Արման. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել երկու հարցում. 1)ՍՊԸ-ն վերցրել է փոխառություն տնօրենից 4 մլն.դրամ - 0%, և հիմնադիրից 12մլն դրամ - 0%: Խնդրում եմ պատասխանեք` գումարային պահով սահմանապակում կա՞: Այսինքն, ես իրավունք ունե՞մ վերցնել 16 մլն դրամ փոխառություն 0 տոկոսադրույքով 2) ժամկետի տեսակետից ես կարո՞ղ եմ կնքել 1 տարով կամ 2 տարով 0 %-դրույքով: Խնդրում եմ, եթե կարող եք, շտապ պատասխանեք: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անտոկոս ու անժամկետ փոխառությունը կարո՞ղ է ծախս համարվել

Նարինե. Անտոկոս ու անժամկետ փոխառությունը կարո՞ղ է ծախս համարվել, թե՞ ծախս է համարվում միայն տոկոսների պահով, եթե նրանք կան: Օրինակ, ենթադրենք, հիմանդիրը մի քանի տարվա թնթացքում 100 մլն դրամի փոխառություն է տրամդրում, և կազմակերպությունը ամեն տարի 20 մլն-ի չափով մարում է պարտքը, արդյո՞ք 20 մլն -ը շահութահարկից նվազեցվող ծախս կհամարվի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնադիրը փոխառության պայմանագրով գումար է տրամադրել կազմակերպությանը

Քրիստինե. Եթե ՍՊԸ-ի հիմնադիրը նախկինում փոխառության պայմանագրով 10 000 000 դրամ է տրամադրել ՍՊԸ-ին, որով տրվել է աշխատավարձ, վճարվել են հարկեր և ձեռք են բերվել տրանսպորտային միջոցներ, իսկ այժմ 100 % բաժնեմասով ՍՊԸ-ն նվիրատվություն է արել մեկ ուրիշի` հրաժարվելով փոխառության գումարներից, այդ գումարը ինչպե՞ս ձևակերպեմ, որ ճիշտ լինի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնադիրը փոխառություն է տրամադրել կազմակերպությանը

Hayk. Հարգելի հաշվապահներ, կազմակերպության հիմնադիրն ու տնօրենը միևնույն անձն է ու նա որպես հիմնադիր կազմակերպությանը փոխառություն է տրամադրում: Գումարը նրա անունից գլխավոր հաշվապահը մուտքագրում է բանկային հաշվին: Արդյո՞ք պետք է գումարը մուտքագրվեր դրամարկղ, թե՞ խնդիր չկա:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Փոխառության վերադարձ հիմնադրին

Anna. Հարգելի հաշվապահներ, հարցս հետրյալն է: Եթե հաշվարկայից հաշվից գումար է ելքագրվում և վերադարձվում հիմնադրին որպես անտոկոս փոխառության վերադարձ, ես այդ գումարը 252 հաշվից պե՞տք է ձևակերպեմ դրամարկղ 251 հաշվին, նոր ձևակերպեմ անտոկոս փախառության վերադարձ, թե՞ կարող եմ միանգամից 252 կրեդիտ 513 դեբետ: Եվ ո՞ր օրենքով է դա կարգավորվում: Հարցս շտապ է: Շնորհակալ կլինեմ բոլոր պատասխանների համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության ստացում արտարժույթով

Հայկ. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը արտարժույթի դրամարկղ չունի, բայց բանկում հաշիվ ունի, կարո՞ղ է արդյոք հիմնադրից արտարժույթով ներգրավել փոխառություն, և այդ գումարը հիմնադիրը մուտքագրի բանկային հաշվին: Նախապես շնորհակալ եմ: