Tag: փոխառություն

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշիվների փոխմարում

Սուրեն․

Բարև Ձեզ։ Ունեմ նման հարց։ Կազմակերպությունը 412 հաշվով ունի փոխառության պարտավորություն հիմնադիր տնօրենի նկատմամբ։ Մյուս կողմից էլ 342 հաշվում ունի դեբետային մնացորդ, այսինքն՝ նախորդ տարիների չբաշխված շահույթ։ Կարող եմ արդյո՞ք 412-ի կրեդիտը մարեմ առկա 342-ի դեբետով, թե՞ ոչ։ Ինչ ռիսկեր կամ նյուանսներ կան։ Շնորհակալ եմ։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության տրամադրում ՍՊԸ-ին

Շուշանիկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում՝ արդյո՞ք ՍՊԸ-ի հետ որևէ առնչություն չունեցող ֆիզիկական անձը կարող է փոխառություն տրամադրել ՍՊԸ-ին հարկային պարտավորությունները մարելու համար։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվարկային հաշվի համալրում

Լիանա.

Բարև ձեզ։ ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ Հիմնադիր-տնօրենը ՍՊԸ-ի հաշվարկային հաշվին ինչպե՞ս կարող է գումար մուտք անել։ 1․ Որպես ներդրու՞մ։ 2․ Անտոկոս փոխառությու՞ն։ 3․ Դրամարկղի գիրք և կանխիկ գործարքներ չունի, կարո՞ղ է համալրում անել։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Փոխառության զուտ մնացորդ

Լիլիթ.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել լուծել այս խնդիրը։ Պայմանագրի համաձայն <<Լույս>> ԲԲԸ-ն իր ժամանակավորապես ազատ դրամական միջոցները տրամադրել է <<Քվանտ>> ՍՊԸ-ին որպես փոխառություն` 2 000 000 դրամ գումարով: Փոխառությունը տրամադրվել է 2016թ. փետրվարի 1-ից` 2 տարի ժամկետով, տարեկան 15% տոկոսադրույքով: Փոխառության հիմնական գումարի և տոկոսների մարումը կատարվել է միանվագ վճարման կարգով՝ փոխառության ժամկետի վերջում: Վճարված գումարները մուտքագրվել են <<Լույս>> ԲԲԸ-ի հաշվարկային հաշվին: Ձևակերպել գործարքը և ըստ տարիների ճանաչված տոկոսային եկամուտը: Ցույց տալ յուրաքանչյուր տարվա վերջին տրված փոխառության զուտ մնացորդը:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վարկն օգտագործվել է այլ նպատակով

Մելինե.

Հարգելի փորձառու հաշվապահներ, խիստ օգնության կարիք ունեմ։ Եթե ՍՊԸ հիմնադիրները վարկ են վերցրել տվյալ ՍՊԸ-ով, սակայն օգտագործել են լրիվ այլ առանձին ՍՊԸ-ի հիմնադրման համար։ Հիմա ես ինչպե՞ս հիմնավորեմ այդ վարկի ծախսը։ Եվ ՍՊԸ տնօրենին տրված փոխառությունը կարո՞ղ է մարվել տնօրենի աշխատավարձից պահելով։ Շնորհակալություն։

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Փոխառության ձևակերպում

Անուշ.

Բարև ձեզ։ Կազմակերպության հիմնադիրը (տնօրենը) իրավունք ունի՞ կազմակերպության դրամարկղ մուտքագրել գումար՝ աշխատավարձ վճարելու նպատակով։

Եվ կազմակերպության տնօրենի կողմից հաշվին մուտքագրված փոխառությունը ինչպե՞ս է ձևակերպվում։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոխառության մարման տույժ

Իզաբելլա. Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է տույժերի կիրառմանը։ Եթե պայամանգրով սահմանված է տույժ փոխառության մարման յուրաքանչյուր ուշացրած օրվա համար, ամեն ամիս ուշացնելու դեպքում պետք է ամեն անգամ գրավոր ծանուցվի՞ տույժի կիրառման մասին, թե՞ պարտադիր չէ ծանուցել, քանի որ տույժի մասին նշված է պայմանագրի մեջ։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության հետ կապված

Իզաբելլա. Բարև ձեզ: Երկու հարց ունեմ. 1. Հնարավո՞ր է փոխառությունը հետ վերադարձնել ԱՄՆ դոլարով։ 2. Հնարավո՞ր է փոխանցումը լինի ԱՄՆ բանկային հաշեհամարին։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոխառություն

Լյուդմիլա. Բարի երեկո։ Խնդրում եմ պատասխանել․ եթե կազմակերպության/միկրոբիզնեսով աշխատող/ հիմնադիրը տոկոսով փոխառություն է տրամադրում կազմակերպությանը, հարկային հաշվետվություններում դա արտացոլվու՞մ է և առաջանու՞մ է արդյոք որևէ հարկային պարտավորություն հետ վերադարձի ժամանակ։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության կանխիկ վերադարձ

Կարինե․ Բարի օր բոլորին։ Կազմակերպության հիմնադիր տնօրենին մինչև 01․07․2022թ․ տրվել է փոխառություն։ Փոխառությունը կարելի է՞ վերադարձնել կանխիկով դրամարկղ, հաշվի առնելով անկանխիկ գործառնությունների մասին օրենքի հոդված 12-ը՝ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության տրամադրում

Սամվել․ Հարգելի գործընկերներ, արդյո՞ք․ 1․ Փոխառության տրամադրումը ընկերության կողմից իր մասնակցին պետք է կատարվի անկանխիկ եղանակով 2022թ․ հուլիսի 1-ից հետո 2․ Փոխառության վերադարձը մասնակցի կողմից ընկերությանը պետք է կատարվի անկանխիկ եղանակով 2022թ․ հուլիսի 1-ից հետո
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Բաժնետերը փոխառություն է տրամադրել

Արսեն․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ընկերությանը փոխառություն տրամադրում է միակ բաժնետեր տնօրենը, ապա պայմանագրում որպես փոխատու նա հանդես պետք է գա որպես ՀՀ քաղաքացի ֆիզիկական ա՞նձ։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության վերադարձ

Հայկ․ Բարև Ձեզ: Խնդրեմ կասե՞ք՝ 2021թ. ընթացքում ՍՊԸ-ն իր հիմնադրին կանխիկ եղանակով դրամարկղից անտոկոս փոխառություն է տվել՝ մոտ 5 մլն դրամ՝ երկու տարի ժամկետով: Հիմա, եթե հիմնադիրը վերադարձնի հուլիս ամսից հետո, պարտադի՞ր է, որ փոխանցումով լինի: Ի՞նչ ուրիշ տարբերակներ կան: Կխնդրեմ օգնեք։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անտոկոս փոխառություն

Հայարփի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե հիմնադիրը անտոկոս փոխառություններ է տալիս իր կազմակերպությանը (շրջհարկով աշխատող) և վերջում չի կարողանում մարել, արդյո՞ք հարկային պարտավորություններ է առաջանում և ինչպիսի՞։