Tag: փոխանցում

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կա՞ որևէ սահմանափակում շահաբաժինները արտարժութային հաշվից վճարելու համար

Տնօրեն. Բարև բոլորին: ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ն ունի արտարժութային հաշիվ: ՍՊԸ հիմնադիրները ՀՀ քաղաքացիներ են: Կա՞ որևէ սահմանափակում շահաբաժինները արտարժութային հաշվից նրանց արտարժութային հաշիվներին անկանխիկ վճարման համար: Հասկանալի է, որ շահաբաժինը հաշվարկվում է ՀՀ դրամով և արտարժույթով վճարումը կատարվում է տվյալ օրվա համար ՀՀ ԿԲ սահմանած փոխարժեքով: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ թղթակցություն կիրառել

Հեղինե. Ողջույն, հարգելի հաշվապահներ: Ես մի հարցի առաջ եմ կանգնած, խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպության դոլարային հաշվից գումար ենք հաշվանցել մեր կազմակերպության դրամային հաշվին: Ի՞նչ թղթակցող հաշվով ելք անել դոլարային հաշվից և ի՞նչ թղթակցող հաշվով մուտք անել դրամային հաշվին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ օգտվում է իր անձնական բանկային հաշվից

Սյուզի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ԱՁ-ն իր ձեռնարկատիրական գործունեության համար օգտվում է իր անձնական բանկային հաշվից (որպես Պողոս Պողոսյանի հաշիվ): Արդյո՞ք դա թույլատրելի է, եթե ոչ, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, և ինչպե՞ս վարվել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գումարը ետ է վերադարձել բանկի հաշվեհամարին

Հեղինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք սկսնակ հաշվապահին: Հարցս հետևյալն է. սխալ փոխանցման պատճառով գումարը ետ է վերադարձել բանկի հաշվեհամարին: Բանկային գումարների շարժը ցույց տալու ժամանակ ի՞նչ թղթակցող հաշվով ցույց տալ վերադարձած գումարը մուտքում: Նախապես շատ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը գնել է անշարժ գույք

Կարապետ. Խնդրում եմ պատասխանեք: 1. Կազմակերպությունը գնել է անշարժ գույք, և նրանց կողմից տրվել է ելքի օրդեր` առանց հերթական համարի նշման, առանց տնօրենի ստորագրության և կնիքի, առանց գանձապահի ստորագրության (առկա է միայն հաշվապահի ստորագրությունը): Դա արդյոք կարո՞ղ է համարվել, որ կազմակերպությունը գնել է անշարժ գույք և գործարքը օրինական է: 2. Արդյո՞ք կազմակերպությունը` ՍՊԸ-ն կարող է նույն օրվա ընթացքում դուրս գրել 20.0 մլն դրամից ավել գումար և նույն օրը այն մուտքագրել դրամարկղ` առանց բանկային փոխանցումի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՓՈՍ տերմինալով գործարքի դեպքում

Emily. Խնդրում եմ օգնեք: ՓՈՍ տերմինալով գործարքի դեպքում ՀԴՄ-ում երևում է, որ գործարքի մի մասը անկանխիկ է: Հարցս հետևյալն է` եթե ՀԴՄ-ի Z հաշվետվության մեջ 50 000 է երևում, որից 20 000 տերմինալով գործարք է, ապա ինչպե՞ս կազմեմ ԴՄՕ-ն` 50 000, թե՞ 30 000, իմ կարծիքով` 30000-2511, քանի որ փաստացի այդքան է կանխիկը, 20 000 դե բնականաբար ձևակերպելու եմ բանկով` 25211:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը հաշվանցել հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը

215 Հակոբ. Կազմակերպությունը համարվում է ԱԱՀ վճարող: Ստացել է հարկային հաշիվ, որում նշված գործարքի արժեքը (ներառյալ ԱԱՀ-ն) կազմել է 1 մլն. դրամ: Գումարը վճարվել է մաս-մաս: Նախ կանխիկ` 250 հազ. դրամ, իսկ հետո մնացած մասը` բանկային փոխանցմամբ: Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը հաշվանցել հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ

Անուշիկ. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք մի հարցում: Ծառայություններ մատուցող ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով: 14.11.2013-ին ծառայությունների մատուցման համար գրել եմ հարկային հաշիվ գումարը 120 000դր` արժեքը 100 000դր, ԱԱՀ 20 000դր: 15.11.2013-ին փոխանցել են 120 000 դրամ: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տամ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ գործունեություն է ծավալել մինչև 2013 հունվար

Lili. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ բացվել է 2012 սեպտեմբերին, գործունեություն է ծավալել մինչև 2013 հունվար, վարձու աշխատողների հետ պայմանագրերը լուծվել են 2012-ին, հիմնադիրը և տնօրենը նույն անձն է, տնօրենի հետ պայմանագիրը դադարեցվել է 2013 հունվարին, քանի որ անորոշ էին գործունեության ծրագրերը, էլեկտրոնային ներկայացվել են եռամսյակային և տարեկան հաշվետվություններ ապրիլին, կատարվել են բանկային փոխանցումներ բյուջե ապրիլին և հունիսին, սակայն մինչ օրս գործունեությունը ժամանակավոր չի դադարեցվել: Կարո՞ղ էր հիմնադիրը կատարել բանկային փոխանցումներ, և ինչպիսի՞ պարտավորություններ կառաջանան: Խնդրում եմ հնարավորինս շտապ պատասխանել: Կանխավ շատ շնորհակալ եմ:
.ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կանխիկ գործառնությունների սահմանափակում

Ս.Հ. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք սահմանափակումներ կան ՍՊԸ-ի աշխատողների աշխատավարձը դրամարկղից վճարման համար, թե՞ ոչ: Հատկապես նկատի ունեմ՝ 100 000 ՀՀ դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար գոյություն ունի՞ նման օրենք, թե՞ եթե աշխատողը 100 000 դրամից բարձր աշխատավարձ է ստանում, դա անպայման պետք է վճարվի` աշխատողի բանկային հաշվին փոխանցում կատարելով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի վճարումը կատարվում է փոխանցումով

Անի. Հարգելի հաշվապահներ, ձեր օգնության կարիք ունեմ: Կազմակերպությունը աշխատողների աշխատավարձի վճարումը կատարում է անկանխիք: Այս դեպքում պե՞տք է տաբելում նշում անել (եթե այո, ապա ինչպե՞ս), թե՞ աշխատանքային պայմանագրում գրել հաշվեհամարը, որին էլ փոխանցվելու է աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցում

Արթուր. ԱԱՀ-ը վճարող կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոց` հեռուստացույց, սառնարան կամ շինություն, բոլորի համար էլ ԱԱՀ է վճարվել: ԱԱՀ-ն ձեռք բերման պահին հնարավո՞ր է հաշվանցել, վճարումը կատարված է ամբողջությամբ փոխանցումով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործարքը կհամարվի անկանխիկ

Liana. Եթե ԱՁ-ն չունի բանկում հաշիվ, սակայն բանկի միջոցով, նշելով իր ԱՁ և ՀՎՀՀ և հաշիվ ապրանքագրի համարը, նպատակը` ապրանքի գնում, ձեռք է բերում ապրանք ՍՊԸ-ից 300.000 դրամից ավելի, ապա դա ԱՁ-ի համար կհամարվի՞ անկանխիկ գործարք, թե՞ ոչ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ պատասխանատվություն կարող է առաջանալ

Նարինե. Խնդրում եմ պատասխանեք: Կազմակերպությունը նորաբաց է, կատարել է գործարքներ միայն փոխանցումով: Տնօրենը մի քանի օր առաջ գումար է կանխիկացրել բանկից, բայց դեռ դրամարկղային գիրք չունի: Ինչպիսի՞ պատասխանատվություն կարող է առաջանալ նման դեպքում:
.ԱյլՀարց ու պատասխան

Ծախսը հիմնավորված համարելու համար

Rip. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը գումար է փոխանցել մրցութային փաստաթղթերի փաթեթ ստանալու համար, սակայն հաշիվ չի ստացել: Միայն բանկային փոխանցման առկայությունը բավարա՞ր է ծախսը հիմնավորված համարելու համար, թե՞ ոչ:
.ԱյլՀարց ու պատասխան

Համարվու՞մ է արդյոք վճարումը անկանխիկ

Ruzan. Կազմակերպության դրամարկղից տրված կանխիկ գումարով հաշվետու անձը կատարում է վճարում բանկային համակարգի միջոցով ձեռքբերված ապրանքի դիմաց: Համարվու՞մ է արդյոք վճարումը անկանխիկ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է կատարվի վճարումը

Հաշվապահ. Մթերային խանութը ԱԱՀ վճարող կազմակերպությունից ձեռք է բերել ապրանք, կազմակերպությունը դուրս է գրել հաշիվ ապրանքագիր: Ինչպե՞ս պետք է կատարվի վճարումը: Արդյո՞ք պարտադիր է, որ խանութը բանկում ունենա հաշվարկային հաշվեհամար կազմակերպության բանկային հաշվին փոխանցում կատարելու համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ձեռքբերված ապրանքի դիմաց վճարումը անկանխիկ կատարելու վերաբերյալ

Մարիաննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես աշխատում եմ խանութում, և ինձ հետաքրքրում են հարկային օրենսդրության վերջին փոփոխությունները, հատկապես կապված ձեռքբերված ապրանքների համար վճարումները միայն բանկային փոխանցումների միջոցով կատարելու հետ, և դրանց խախտումից բխող պատասխանատվությունն ու տուգանքները մատակարարող և ընդունող կազմակերպությունների համար: Խնդրում են ինձ հուշել` ինչպես կարելի է ծանոթանալ այդ փոփոխությունների հետ, եւ ուղարկել օրենքի հղումը, եթե հնարավոր է: Նախապես շնորհակալություն: