
Ե՞րբ է փոխանցվում մայրության նպաստը
Լիլիթ․
Բարև ձեզ։ Կասեք ինձ՝ ե՞րբ է ֆիզարձակուրդի գումարը նստում գործատու հաշվին։ Աշխատողը արձակուրդի է անցել 01.02.2022թ․։

Դրոշմանիշային վճարի վճարում
Մանե.
Ողջույն: Դրոշմանիշային վճար վճարելիս Շահառուի վանդակում գրելու եմ ՊԵԿ, թե՞ ֆինանսների նախարարություն, թե՞ ընդհանրապես այլ բան:

Աշխատավարձի անկանխիկ վճարումներ
Թամարա․
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ աշխատավարձի անկանխիկ վճարումները 2022թ․ հունվարի 1-ի՞ց, թե՞ հուլիսի 1-ից պետք է կիրառվեն։ Շնորհակալություն։

Եկամտային հարկի պարտավորություն
Լիլիթ․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը գործում է հանրային սննդի ոլորտում, որպես ՍՊԸ, կասեք խնդրեմ՝ եթե եկամտային հարկը փոխանցում է բանկային համակարգով, ապա ի՞նչ հաջորդականությամբ է կատարվում գործընթացը, ներկայացնում է հաշվետվությունը և ըստ այդմ կատարում վճարումներ։ Շնորհակալ եմ նախապես։

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Դիանա.
Հարգելի հաշվապահներ,
ընկերությունը զբաղվում է ինտերնետ ծառայության մատակարարմամբ։ Ֆիզ. անձիք վճարումները կատարում են տերմինալներով։ Այդ գումարները ստանում ենք տերմինալների կողմից կատարված բանկային փոխանցումներից։ Խնդրում եմ` տվեք հաշվապահական ձևակերպումները։
Նախապես շնորհակալ եմ:

Տարեկան շրջանառություն
Վարդան.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ունեմ 2 հարց․ Ա/Ձ-ն, որը զբաղվում է մրգային (խաղողի) օղու արտադրությամբ, հաշվարկային հաշիվ դուրս գրելիս (միկրո է), ակցիզային հարկի գումար տողում 1լ օղու համար հարկ 824դր. է նշվում, և տարեկան շրջանառության չափը որոշելիս, եթե գործարքները կատարվել են կանխիկ և փոխանցում տարբերակով` կանխիկի համար լրացուցիչ թղթաբանություն հարկավո՞ր է հաշվարկում ներառելու համար։ Կանխավ շնորհակալ եմ։

Աշխատավարձի անկանխիկ վճարման որոշում
Ալինա.
Բարև Ձեզ: Խդրում եմ ասեք` ի՞նչ որոշման հիման վրա 2022թ. հունվարից աշխատավարձների վճարումները պիտի կատարվեն անկանխին։ Դա վերաբերվու՞մ է նաև քաղիրավական պայմանագրով աշխատողներին։
Շնորակալություն

Փափուկ կահույքի քիմ. մաքրում
Արման.
Բարև Ձեզ,
Ցանկանում եմ զբաղվել փափուկ կահույքի քիմ մաքրման գործունեությունով: Աշխատող չեմ ունենալու, փոքրիկ բիզնես է լինելու: Կցանկանայի իմանալ. եթե ԱՁ գրանցվեմ, ապա ի՞նչ հարկատեսակներով եմ հարկվելու և քանի՞ տոկոս: Հարկերից ազատման հնարավորություն կա՞: ՀԴՄ սարքի անհրաժեշտություն կա՞, թե փոխանցումով կարող եմ աշխատել:

Կարելի՞ է աշխատավարձը փոխանցել ուրիշի հաշվեհամարին
Բարև Ձեզ: Աշխատողն ունի հարկադիրի հետ խնդիրներ և ցանկանում է, որ իր դիմումի համաձայն աշխատավարձը փոխանցեն ընկերոջ հաշվեհամարին: Արդյո՞ք թույլատրվում է նման բան:

Արտասահմանյան առցանց բանկեր
Մարինե.
Բարև Ձեզ։
Շրջանառության հարկ վճարող Ա/Ձ եմ, զբաղվում եմ համակարգչային ծրագրավորմամբ արտասահմանի հետ։ Ներկա պահին գործատուն գերմանական կազմակերպություն է, և գումարը փոխանցում են իմ ԱՁ եվրոյի հաշվեհամարին։
Քանի որ ըստ իրենց պահումները շատ են, խնդրել են գտնեմ ալտերնատիվ` հարմար տարբերակով, փոխանցում կազմակերպելու համար։ Նրանց համար շատ կարևոր է փոխանցումներում նշել իմ ՀՎՀՀ-ն։ Օրինակ` առաջարկել են օգտվել արտասահմանյան օնլայն բանկերից։ Դիտարկել եմ մի քանի տարբերակ։
1. Բացել եմ բիզնես հաշիվ payoneer-ում։ Լրացրել եմ ԱՁ-ի բոլոր տվյալները։ Չգիտեմ արդյո՞ք ճիշտ եմ արել։ Կարո՞ղ էին փոխանցել payoneer-ի ֆիզ. անձի հաշվին և նշեին իմ ՀՎՀՀ-ն, նորմալ կստանայի՞ գումար: Եթե payoneer-ով տարբերակ կա ամեն ինչ ճիշտ կազմակերպելու, խնդրում եմ`օգնեք։
2. Դիտարկել եմ նաև worldremit-ը։ Սա նույն պահումն է անում ինչ օրինակ` ԱՁ-ի հաշվին իրենց կատարած փոխանցումը։ (800 եվրոյից սկսած 30 եվրո պահում):
3. Ներբեռնել եմ wise-ը, էստեղ բիզնես հաշիվ չի թողնում բացել, բացել եմ ֆիզ. անձի համար հաշիվ։ Բայց փոխանցում ստանալու համար ես պետք է 10 000 դրամ փոխանցեմ հաշվին։ Չեմ փորձարկել։
Խնդրում եմ կիսվեք փորձով/խորհրդով։
Շնորհակալ եմ ցանկացած օգնության համար։ )))

Աշխատավարձի կանխիկ վճարում
Սյուզի.
Բարև Ձեզ։ Կասեք խնդրեմ՝ Երևան քաղաքում աշխատող հանրային սնունդը, եթե ունի 10 և ավելի աշխատող՝ կարո՞ղ է աշխատողների աշխատավարձի մի մասը բանկային փոխանցումով վճարել իսկ մյուս մասը կանխիկ։:

Գործունեության իրականացում արտերկրում
Մարիաննա.
Բարև ձեզ:
Կարո՞ղ եմ հարց ուղղել. պետք է բացեմ ԱՁ և աշխատեմ ՀՀ տարածքից դուրս, բանկում ունենամ հաշիվ, որին կփոխանցեն աշխատավարձը։ Taxservice կայքում հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացնեմ, կարո՞ղ եք օգնել: Կարո՞ղ են այս պարագայում շրջհարկի դիմում տալ և աշխատել շրջհարկով:

Հարկային հաշիվ
Լիլիթ.
Բարև Ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում: Invoicing-ում ստացած հարկային հաշիվների մեջ լրացուցիչ բաժնում, եթե հարկային հաշիվն ուղարկող ՍՊԸ-ն նշում է փոխանցումով, դա տվյալ Ա/Ձ-ի համար խնդիր կառաջացնի՞, թե՞ ոչ:

Հաշվին մուտք գործընկերոջ անունից
Մարիամ․
Բարև Ձեզ: Կազմակերպությունը ստացել է իր 500 000 դրամի դեբիտորական պարտքը ֆիզ․ անձից, ում նախապես հաշիվ է գրվել: Գումարը դրամարկղից տրվել է ԱՁ-ին, վերջինս տարել է բանկ և փոխանցել է իր հաշվին գործընկերոջ անունից: Որևէ խախտում կա՞։

Հաշվարկային հաշվից դրամարկղ

Հիմնադրի կողմից բանկային հաշվեհամարին կատարված փոխանցում
Արուսիկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
ՏՏ ոլորտի կազմակերպությունը ծառայություն է մատուցել արտասահմանյան գործընկերոջը՝ կայքի միջոցով։ Կայքում հնարավոր չէ նշել կազմակերպության բանկային տվյալները, նշել են հիմնադիրներից մեկի հաշվեհամարը։
Հիմնադիրը պետք է գումարը փոխանցի կազմակերպության բանկային հաշվեհամարին, նպատակ դաշտում գրելով, դուրս գրված ծառայության հաշիվ վավերագրի համարը։
Այս կերպով ճի՞շտ է կազմակերպվում հաշվապահական հաշվառման գործընթացը։
Շնորհակալություն:

Աշխատավարձի տեղեկագիր
Յանա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք՝ 01.01.2020թ.-ից աշխատողների աշխատավարձը և այլ վճարումները կատարում ենք բանկային փոխանցումով։ Արդյո՞ք պարտադիր է, որ աշխատողները նախկինի պես ստորագրեն աշխատավարձի տեղեկագիրը։ Կանխավ շնորհակալություն:

Ժամավճարային աշխատողի վերջնահաշվարկ
Անի.
Ինչպե՞ս է կատարվում ժամավճարային աշխատողի վերջնահաշվարկը, եթե գրաֆիկը տատանվել է, և արդյո՞ք կապ ունի այն փաստը, որ աշխատակիցներն են գրաֆիկը բաշխել իրար մեջ: Քանի՞ օրվա ընթացքում պետք է փոխանցել քարտին:

Բանկային հաշիվ ԱՁ համար
Դիանա․
Բարև ձեզ։ ԱՁ-ն ծառայություն է մատուցում և աշխատում է շրջհարկով, դուրս է գրում հաշվարկային փաստաթղթեր: Հարցս հետևյալն է. ԱՁ-ն պե՞տք է ունենա բանկային հաշիվ։ Շնորհակալ եմ նախապես։

Գործարքը կանխի՞կ է, թե՞ անկանխիկ
Արթուր․
Բարև Ձեզ: Կազմակերպությունը ստացել է հաշիվ՝ 4 000 000 դրամ: Գումարը դրամարկղից տրվել է առհաշվին, առհաշիվը տարել է բանկ և փոխանցել է գործընկերոջ հաշվին: Սա կանխի՞կ, թե՞ անկանխիկ գործարք է, և կա՞ արդյոք խախտում։
Վերջին մեկնաբանություններ