
Բաժնետերերը կատարել են ներդրումներ
Լիաննա․
Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ։ Հիմանդրել ենք ՍՊԸ, որի կանոնադրությամբ երկու բաժնետերերը 10 000 ական դրամ են ներդրել դրամարկղ, որպես կանոնադրական կապիտալ։ Բացի այդ բաժնետերերը ընկերության գործունեությունը սկսելու համար ներդրել են հիմնական սարքեր, սարքավորումներ, նյութեր, որոնք կանոնադրությամբ չեն երևում։ Հիմա դրանց ձևակերպումը ի՞նչ փաստաթղթերով պիտի կատարվի, ինչպե՞ս նշվի, թե որ բաժնետերը ինչքան է ներդրել։ Եվ ի՞նչ է նշանակում կանոնադրական կապիտալը մինչև չվճարվի, շահաբաժիններ չենք կարող վճարել։

Անձնագրային տվյալների փոփոխություն
Արմինե.
Բարև Ձեզ: 2 ամիս առաջ աշխատող ենք ընդունել, հիմա փոխվել է անձնագրային տվյալները, ի՞նչ պետք է անել: Խնդրում եմ` մանրամասն գրել:

Ծախսի հիմնավորում
Աննա.
Բարև Ձեզ: Ընկերությունը պետությունից ժամանակավոր օգտագործման նպատակով պիտի ստանա շինություն: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դասավորել, որպեսզի կատարված ծախսերը հիմնավորված լինեն և ապագայում խնդիրներ չունենանք հարկայինի հետ:

Wildberries բացելու համար
Գայանե․
Բարև Ձեզ։
Խնդրում եմ ասել՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Wildberries բացելու համար:

Ա/Ձ տարածք է վարձակալել
Լուսի.
Բարև ձեզ: Միկրոյով աշխատող ԱՁ-ն վարձակալած տարածք ունի, և վճարումը կախիկ է անում: Ի՞նչ փաստաթուղթ տամ, որ ստորագրի ամեն ամիս գումարը վճարելիս:

Մայրության նպաստ
Էլեն.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը հղի է և աշխատում է դեռ, նա ի՞նչ գումար պետք է ստանա հղիության 7-րդ ամսում և ի՞նչ թղթեր պետք է ներկայացվի:

Դեբիտորական պարտքի դուրսգրում
Արամ․
Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է 05․10․2017թ․ N 1373-Ն որոշմանը՝ "ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ) ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՈՒ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2052-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ"։
Սույն որոշմամբ սահմանվում է, որ "այն հարկ վճարողները, որոնք պահուստ (պահուստաֆոնդ) չեն ձևավորում, սույն կարգի 15-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրում անհուսալի դառնալու հաշվետու (հարկային) տարում և դուրս գրված դեբիտորական պարտքը հաշվի է առնվում որպես այլ նվազեցում հարկ վճարողի հաշվետու (հարկային) տարվա հարկվող շահույթը (հարկման բազան) կամ հարկային վնասը որոշելիս":
Իսկ ի՞նչ հերթական քայլերով է ձևավորվում պահուստ (պահուստաֆոնդ), ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ։
Նախապես շնորհակալություն։

Գույքի որակական կորուստ
Անի.
Հարգելի հաշվապահներ, ի՞նչ փաստաթղթերով է պետք հիմնավորել գույքի որակական կորուստը:

Եթե աշխատողն անչափահաս է
Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել` 17 տարեկան անչափահասին կարո՞ղ եմ գրանցել որպես աշխատող և ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր:

Գրանցվել որպես ԱՁ
Արայիկ․
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ որպես ԱՁ գրանցվելու համար։

Ավելացվել են փաստաթղթեր

- Ազատման հրամաններ (բոլոր դեպքերի համար)
- Տեղեկանք եկամուտների մասին
- Գործուղման վկայական
- Անվտանգության կանոնների պահպանման պարտավորագիր
- Անձնական թերթիկ
- Պաշտոնի անձնագիր
- Արձակուրդների գրաֆիկ

Առանց փաստաթուղթ ապրանքի ձեռքբերում և վաճառք
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի և ՍՊԸ-ի համար ի՞նչ պարտավորություններ են առաջանում առանց փաստաթուղթ ապրանքներ գնելու և հետագայում դրանք վաճառելու դեպքում, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում։
Կանխավ շնորհակալություն։

Առանց փաստաթուղթ ապրանք
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե ընկերությունը վաճառել է ապրանքներ, որոնք առանց փաստաթուղթ են շուկայից ձեռքբերված, ապա որքա՞ն են հարկվում, ո՞ր հաշվետվության մեջ պետք է արտացոլել, և ԱԱՀ-ի հաշվետվության մեջ արդյո՞ք երևում են և ո՞ր տողով: Ի՞նչ է արվում նման դեպքերում, օրենքի հղում եթե կա, կցեք խնդրում եմ։ Կանխավ շնորհակալ եմ։

Գյուղմթերքի ձեռքբերման փաստաթղթեր
Անահիտ․
Ես ԱՁ եմ, բանջարեղեն եմ գնում գյուղացուց և տալիս եմ հանրային սնունդի օբյեկտներին: Ունեմ բոլոր համապատասխան փաստաթղթերը և' գյուղապետարանի, և' պայմանագիր տվյալ գյուղացիների հետ: Ես ձեռք բերման փաստաթղթերը պե՞տք է ամեն օր գրեմ, ինչպե՞ս անեմ, որ ամիսը մեկ գրեմ։

Հիմնական միջոցի օտարում
Մարինե.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, եթե հիմնարկի հաշվեկշռից ուզում ենք հիմնական միջոցը հանել և տրամադրել ուրիշ պետական համակարգի` ինչպե՞ս է կատարվում գույքի հանձնում-ընդունումը, ի՞նչ իրավական փաստաթղթերով: Խնդրում եմ օգնեք:

Հիմնադրի և տնօրենի փոփոխություն
Անի.
ՍՊԸ-ի տնօրենը հանդիսանում է հիմնադիր` 100 տոկոս բաժնեմասով։ Ի՞նչ գործընթացով է տեղի ունենում հիմնադրի և տնօրենի փոփոխություն, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։

Պանրի արտադրություն կազմակերպելու համար
Արսեն.
Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել հարցիս,. ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր պանրի արտադրամաս հիմնելու և պանիրը խանութներում վաճառելու համար: Կանխավ շնորհակալություն:

Նկատողության օրինակելի ձև
Մերի Դանիելյան.
Խնդրում եմ տրամադրել գրավոր նկատողության օրինակելի ձև:

Ապրանքների դուրսգրում
Մարիա.
Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե ՀՈԱԿ-ը վերանորոգման և երկարատև չաշխատելու պատճառով ունի ապրանքներ, որոնք պիտանի են հետագա օգտագործմանը, այդ ապրանքները ուզում ենք հանձնել մեկ այլ ՀՈԱԿ-ի, որը դրամական ունի։ Խնդրում եմ պատասխանել՝ կարո՞ղ ենք դուրսգրել, եթե այո, կամ ոչ, ի՞նչ տարբերակ կառաջարկեն, ի՞նչ փաստաթղթեր են պետք որպես հիմք։
Շնորհակալություն:

Ավելացվել են փաստաթղթեր

|
![]() |
|
![]() |
|
![]() |
Վերջին մեկնաբանություններ