Tag: փաստաթղթեր

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք մեքենայի բենզինը թույլատրվում է ծախս ճանաչել

Ա. Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող: Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ-ն կազմակերպում է ճամբար

Լիանա. Հարգելի հաշվապահներ, ՀԿ-ն կազմակերպում է ճամբար, որի ընթացքում փոխհատուցելու է ճամբարի մասնակիցների ճանապարհածախսերը (մասնակիցները ՀՀ տարբեր մարզերից են): Նշված ծախսերը հիմնավորելու համար ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ է անհրաժեշտ

Էլիզա. Բարև բոլորին: X կազմակերպությունը մեր կազմակերպության սարքավորումների վերանորոգումն է իրականացնում: Իր կողմից սարքավորումները տեղափոխելու դեպքում ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ է անհրաժեշտ: Նախապես շնորհակալություն կարծիքների համար:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հացաբուլկեղենի արտադրության համար

Աշոտ Բեգլարյան. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ (ГОСТ, пожарный акт, սննդի տեսչության կողմից թույլտվություն, սանիտարահիգիենիկ և այլն) հացի (հացաբուլկեղենի) արտադրության և վաճառքի կազմակերպման համար, և որտեղ է ամրագրված փաստաթղթերի այդ ցանկը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հասարակական կազմակերպություն հիմնադրելու համար

Միշել. Բարև ձեզ: Մենք ցանկանում ենք ՀԿ հիմնադրել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ի՞նչ վճարումներ պետք է կատարել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է մեքենայի յուղերի վաճառքով

Ռուզան. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցով. ՍՊԸ-ն, որն ունի ավտոտեխսպասարկման կետ, ցանկանում է նույն վայրում նաև մեքենայի յուղերի աքռուվաճառքով զբաղվել: Այս գործունեությունը հարկվելու է շրջանառությա՞ն հարկով (շրջանառությունից 5%): Եթե այո, ապա շրջ. հարկը նվազեցվելու՞ է ծախսերի 4%-ով (շրջ. հարկի օրենքի հոդված 7, կետ1.1): Եվ այս դեպքում նվազեցվող ծախսեր են համարվում միայն ձեռք բերմա՞ն ծախսերը (քանի որ ապրանքը ՍՊԸ-ին մատակարարելու է վաճառող կազմակերպությունը, այսինքն տրանսպորտի ծախսեր չկան): Մատակարարող կազմակերպությունը ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աուդիտորական ստուգման հետ կապված

Հասմիկ Ա. Բարև ձեզ։ Ես մի հարց ունեմ. Իրավունք ունի՞ արդյոք աուդիտը պահանջելու, որ հաշվապահը ստուգման ենթակա բոլոր փաստաթղթերը տա իրեն, և նա դրանք տանի իր հետ` իրեն հարմար վայրում ստուգելու համար։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Փաստաթղթերի պահպանման ժամկետների վերաբերյալ

Անուշ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում՝ ո՞ր իրավական ակտով են սահմանված ոչ պետական իրավաբանական անձանց (օրինակ՝ ՍՊԸ-ներ) փաստաթղթերի պարտադիր պահպանման ժամկետները, փաստաթղթերի ցանկը և այլ մանրամասներ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Երբ իրականացվում են ստուգումներ և գտնվում են որոշակի սխալներ

Աննա. Բարև ձեզ, երբ իրականացվում են ստուգումներ և գտնվում են որոշակի սխալներ, ի՞նչ է սպասվում դրանից հետո: Կանխավ շնորհակալ եմ, հարցս վերաբերում է գործավարի կատարած աշխատանքին փաստաթղթերի հետ կապված:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ զբաղվելու է կիսաֆաբրիկատների արտադրությամբ

Վարդան. Հարգելի գործնկերներ, հարցս հետևյալն է. Ա/Ձ-ն պետք է կիսաֆաբրիկատների արտադրություն սկսի, ի՞նչ փաստաթղթաշրջանառություն է նրան սպասվում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել

Mariana. Բարև ձեզ: Կխնդրեի օգնել ինձ: Իմ աշխատակիցը գնում է ֆիզ. արձակուրդ: Ինչպե՞ս է կատարվում ֆիզ. արձակուրդի ձևակերպումը, և ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտե՞ղ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Սկզբնական հաշվառման փաստաթղթեր

Անուշ. Բարև ձեզ, ցանկանում էի իմանալ, թե որոնք են հանդիսանում սկզբնական հաշվառման փաստաթղթերը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Փոխարինող հաշվապահը պետք է փաստաթղթերի հանձնում-ընդունում անի

Թագուհի. Հարգելի հաշվապահներ, ես վերադարձել եմ ֆիզ. արձակուրդից աշխատանքի, և արդեն պետք է ինձ փոխարինող հաշվապահը հաշվապահական թղթերը վերադարձնի ինձ: Կցանկանայի ավելի պրոֆեսիոնալ խորհուրդ ստանալ՝ հանձնում-ընդունումը ի՞նչ մակարդակով պետք է լինի՝ ուղղակի ես, ինձ փոխարինող հսշվապահը և տնօրենը, թե՞ ...
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը գրքեր է տպագրում և մատակարարում գրախանութներին

ARMNAVASARDYAN. Կազմակերպությունը գրքեր է տպագրում և մատակարարում գրախանութներին: Խնդրում եմ բացատրեք` ինչպիսի՞ փաստաթղթերով է կատարվում վերը նշված գործընթացը (կոմիսիո՞ն, թե՞ գործակալական պայմանագիր պետք է կնքել) և ամեն անգամ գրքեր առաքելիս (պայմանագիր կնքելուց հետո) ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քանի՞ տարի պետք է պահպանել փաստաթղթերը

accountant.1985. Խնդրում եմ ասեք, թե ՀՀ որ օրենքում է նշված, որ հաշվապահական հաշվառման փաստաթղթերը պահպանվում են 3 տարի: Ըստ ՀՀ կառավարության 2006թ մարտի 9-ի 351-Ն որոշման հաշվապահական փաստաթղթերը պահպանվում են 5 տարի: Կա՞ արդյոք այլ որոշում: Եվ եթե ասում ենք 3 կամ 5 տարի, արդյո՞ք ի նկատի ունենք, որ այդքան տարի հետո կարելի է փաստաթղթերը հանձնել արխիվ, թե այդքան տարի հետ կարելի է փաստաթղթերը ոչնչացնել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպության իրավաբանական հասցեի փոփոխություն

Կարինե. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Կխնդրեի նշել, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՍՊԸ-ի իրավաբանական հասցեի փոփոխության համար, և որտեղի՞ց կարող եմ վերցնել նմուշային ձևերը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ընդունվել է “Շրջանառության հարկի” մասին օրենքի փոփոխությունը

Hasmik. Խնդրում եմ ասացեք` Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունե՞լ է "Շրջանառության հարկի" մասին ՀՀ օրենքի փոփոխությունը, թե՞ ոչ, և եթե կազմակերպությունը ստանում է փաստաթղթերով հիմնավորված և առանց փաստաթղթի վաճառքի ապրանքներ, ապա ինչպե՞ս պետք է հարկվի՝ ամբողջ վաճառքի 5%-ը, թե՞ պետք է առանձնացվի փաստաթղթովը առանց փաստաթղթովից: Խնդրում եմ մանրամասն գրել: Կանխավ շնորհակալություն: