Tag: փաստաթղթեր

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ տեղեկանք պետք է վերցնել գյուղապետարանից ձեռքբերման 20% եկամտային հարկից ազատվելու համար

Արամ. Բարև Ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Գյուղացուց ձեռք է բերում գյուղատնտեսական արտադրանք՝ խոզ: Հարց 1: Շուկայից ձեռքբերման 20 % եկամտային հարկից ազատվելու համար գյուղապետարանից ի՞նչ տեղեկանք պետք է վերցնի: Ինչպե՞ս պետք է փաստաթղթավորել: Եվ այդ դեպքում ձեռքբերումը կարո՞ղ է հանդիսանալ ծախս և նվազեցվել շահութահարկից:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ փաստաթղտեր են անհրաժեշտ ՌԴ-ից մեքենա բերելու համար

Աննա. Եթե ես գնել եմ մեքենա՝ Մոսկվայում, հայկական համարներով ռուսաստանի քաղաքացուց՝ ինչպե՞ս կարող եմ բերել Հայաստան, ի՞նչ փաստաթղտեր են անհրաժեշտ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ է իրենից ներկայացնում կրեդիտային ավիզոն

Nona. Հարգելի հաշվապահներ, ով ինձ հասկանալի ձևով կբացատրի` ի՞նչ է իրենից ներկայացնում կրեդիտային ավիզոն, ո՞ր կողմն է դա ներկայացնում, և որտեղի՞ց կարող եմ ձևը գտնել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տեղափոխման փաստաթղթում ի՞նչ նշում է կատարվում

Nona. Բարև Ձեզ, հարգելի հաշվաահներ: Մի քանի հարց ունեմ․ 1. Եթե ԱՁ-ն նոր է գրանցվում արդյո՞ք նա այս տարվա համար վճարելու է 12 000 դրոշմանիշային վճար, թե՞ իր գրանցվելու պահից սկսած ամիսների համար: 2. Եթե ընկերության դրամարկղի գիրքը գրանցվել է օրինակ՝ հիմնադրումից հետո 1 ամիս անց, այս դեպքում ինչպե՞ս ենք մուտքագրում կանոնադրական կապիտալը, կարո՞ղ ենք հետին ամսաթվով մուտք անել: 3. Եթե արտադրանք ենք առաքելու բայց դեռ հաշիվներ գրված չեն, այս դեպքում տեղափոխության փաստաթղթում վայրի մասով ի՞նչ նշում ենք կատարելու:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ է անհրաժեշտ հիմնադրամի լուծարման համար

Անի. Բարև Ձեզ: Հիմնադրամի լուծարման համար ի՞նչ է անհրաժեշտ, և ի՞նչ գործընթաց է դա իրենից ներկայացնում: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է լրացնել դրամարկղային գիրքը

Nona. Բարև Ձեզ։ Միկրոյով աշխատող Ա/Ձ-ն արտադրությունը ո՞նց պետք է ցույց տա իր շրջանառությունը։ Արդյո՞ք անհրաժեշտ է լրացնել դրամարկղի գիրք, թե՞ արդեն հաշվարկային փաստաթղթերը բավարար են։ Գիտեմ, որ միայն ԱԱՀ վճարող ԱՁ-ներն են լրացնում դրամարկղի գիրք, բայց ցանկանում եմ տաք ավելի ճիշտ պարզաբանում: Ինչպե՞ս կարող եմ ՊԵԿ-ից ստանալ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ՝ դիմելով տեղի հարկային տեսչությու՞ն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը հետ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր

Գայանե. Բարև Ձեզ, հարգելիներս: Վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը հետ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․ - դիմում - վճարման անդորրագրի պատճեն - ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի պատճեն - անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները - լիազորագիր՝ լիազորագրին կցելով լիազորված անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները: Բացի վերը նշվածից՝ հաշվեհամար էլ է պե՞տք նշել: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ա/Ձ-ն ուզում է զբաղվել ջրեղենի և հյութերի վաճառքով

Ani. Բարև Ձեզ: Ես ուզում եմ Ա/Ձ բացել, որը կզբաղվի ջրեղենի և հյութերի վաճառքով: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ լինելու, և ի՞նչ հաշվետվություներ եմ կատարելու:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դուրս գրման համար ի՞նչ փաստաթուղթ է պետք

Hayk. Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե ընկերությունը հաշվեկշռում ունի մի քանի հիմնական միջոցներ, որոնք ձեռք է բերվել վաղուց, բայց չեն շահագործվել, քանի որ հանգամանքների բերումով կարիքը չի եղել: Այժմ ցանկանում եմ դրանք դուրս գրել՝ առանց վաճառելու: Դուրս գրման համար ի՞նչ փաստաթուղթ է պետք որպես հիմք: Եվ ճի՞շտ եմ արդյոք ձևակերպումը տալիս՝ դտ 721 կտ 113:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն կարո՞ղ է նաև խմորեղեն արտադրել

Nona. Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն, որն իրականացնում է կիսաֆաբրիկատների արտադրություն, կարո՞ղ է նաև արտադրել խմորեղեն։ Խնդրում եմ ասեք սննդամթերքի անվտանգության տեսչությունից ինչ-որ թուղթ անհրաժե՞շտ է տվյալ գործունեությունների համար:տես
Accountant.am
ՀետաքրքիրՓաստեր

Առաջին հաշվապահները ըստ որոշ պատմաբանների

Առաջին հաշվապահներն աշխատում էին տաճարներում: Նրանք վերահսկում էին այն հարկերը, որոնք վճարվում էին` այդ ժամանակ ոչխարների, այծերի, թռչնաբուծության և գյուղմթերքների, իշխանություններին ու երկրպագուներին։ Շատ պատմաբաններ կարծում են, որ հենց նրանք են, ովքեր հորինել են հաշվապահություն գրելու պրակտիկան և անդորրագրերը։ Դրանք հաճախ օգտագործվում էին ապրանքների և ծառայությունների փոխանակման՝ փաստաթղթերը փաստաթղթավորելու համար։ Հաշվապահական հաշվառման պատմությունը սկսվում է հազարավոր տարիներ առաջ, և այն կարելի է գտնել դեռևս Հին Միջագետքում: Հաշվապահական հաշվառման վաղ ձևերը հայտնաբերվել են նաև Հին Իրանում: Մոտ չորս հազար տարի առաջ Բաբելոնացի գործարարները օգտագործում էին կավե "պլանշետներ"՝ իրենց վաճառքը գրանցելու և կանխիկ դրամ ստանալու համար: Եգիպտական ​​պապիրուսները նկարագրում էին հարկերի հավաքագրումը մինչև մ.թ.ա.:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն առցանց ծառայություններ է մատուցելու

Գագ. Բարև ձեզ: Կասե՞ք՝ եթե ԱՁ եմ բացում և ֆրիլանսի Upwork բորսայի միջոցով պատվիրատուներ գտնում և ծրագրային ապահովում մշակում նրանց համար, ի՞նչ եկամուտ հիմնավորող փաստաթղթեր պետք է կազմեմ։ Upwork-ը ավտոմատ պատրաստում է ինվոյսներ, արդյո՞ք դա բավարար է, և արդյո՞ք դրանք պետք է ներկայացվեն հարկային մարմին: Ինչպես նաև՝ ինչ-որ գումարի սահման կա՞, որ եթե ԱՁ-Ն աշխատում է շրջ. հարկով, ու շրջանառության չափը այդ գումարից քիչ է, նա կարողանա տարեկան 60 000 դրամ շահութահարկը չվճարել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչքա՞ն կկազմի ամսական եկամտահարկը

Anna. Բարև Ձեզ։ Ամուսինս մասնագիտությամբ քարտաշ է և հիմա ցանկանում է Ա/Ձ բացել իր անունով։ Ամսական շարժը կազմում է 300 000-350 000 դրամ։ Հարցս հետևյալն է. ինչքա՞ն կկազմի եկամտահարկը ամսական և արդյո՞ք այդ գումարը բավարար է Ա/Ձ-ի համար։ Խնդրում եմ ասել` ինչ փաստաթղթեր են հարկավոր գրանցվելու համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պե՞տք է արդյոք տեղափոխման փաստաթուղթ գրել

Արփինե. Բարև Ձեզ։ Եթե Ա/Ձ-ն ունի փաստաթղթերով ձեռքբերված և ներմուծված ապրանք և փոխում է գործունեության հասցեն, որը նշվել է հաշիվների մեջ, որպես առաքվող ապրանքների նշանակման վայր։ Պե՞տք է արդյոք տեղափոխման փաստաթուղթ գրել նոր հասցե տեղափոխելու և վաճառք իրականացնելու համար։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծել է գյուղ․ ապրանք

Sergey. Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծել է գյուղ․ ապրանք ապրիլ ամսին: Հայտարարագիր,հայտարարություն և ԱԱՀ-ի հաշվետվություն չի ներկայացվել: ՀՏ-ից եկել է ծանուցում, ո՞վ կարող է օգնել լրացնել նշված փաստաթղթերը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել կիսաֆաբրիկատների արտադրությամբ

Լուսինե. Բարի երեկո։ Ցանկանում եմ տանը պատրաստել կիսաֆաբրիկատ և տալ խանութներին։Ի՞նչ փաստաթղթեր են պետք և որտե՞ղ պետք է գրանցվել։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրել առաքման մեքենային

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Իմ հարցը կայանում է հետևյալում․ մեծածախ առևտրով զբաղվող կազմակերպությունը ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի ապրանքներն առաքող իր մեքենային, եթե դեռևս հայտնի չէ, թե որ գնորդն ինչ ապրանք է գնելու իր տեսականիից: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Բնակելի տան վարձակալության պայմանագիր նոտարական կարգով կնքելու համար

Անդրանիկ․ Բարև Ձեզ։ Բնակելի տան վարձակալության պայմանագիր նոտարական կարգով կնքելու համար ի՞նչ փաստաթղթեր են պետք, ու՞մ ներկայությունն է պետք, և որքա՞ն գումար պետք է վճարել կնքելու համար։