
Մսի առք և վաճառք
Մարիամ․
Բարև ձեզ, կխնդրեմ օգնեք․ ԱՁ-ն նոր է բացված և վաճառելու է միս։ Աշխատելու է շրջ․ հարկով։ Ուզում եմ իմանալ՝ ՀԴՄ -ով ձեռք բերված ապրանքը և ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունից ստացած ապրանքը կարո՞ղ եմ հարկը նվազեցնել։ Եվ մի հարց էլ՝ սպանդանոցը մեզ ծառայության հաշիվ պետք է գրի, էդ դեպքում ապրանքի ձեռք բերումը ո՞նց է փաստաթղթավորվում։

Կրեդիտորական պարտքի փոխանցում երրորդ կողմին
Ժաննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․
Եթե ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ն ունի կրեդիտորական պարտք ոչ ռեզիդենտ ՍՊԸ-ին, և այդ ՍՊԸ-ն զիջում է մեր պարտքը մեկ այլ ոչ ռեզիդենտ ՍՊԸ-ի։ Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պիտի տամ, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, արդյո՞ք պետք է պարտքի փոխանցման եռակողմ համաձայնագիր։

Ներմուծում երրորդ երկրից
Սերգեյ․
Բարև ձեզ։ Ես ԱՁ եմ, աշխատում եմ միկրոյով, երրորդ երկրից ներմուծման պատվեր ունեմ (գրանտային ծրագրով)։ Ազատված եմ ԱԱՀ և մաքսայինից։
Հարց.
1. Ներմուծման ծախս եմ հաշվելու սարքավորումների արժեքը և բեռնափոխադրման վճարը, իսկ մնացածի համար վճարում եմ 18%՞
2. եթե ուզում եմ մարդ վարձել, որ գնա արտասահման ու ստուգի սարքավորումների սարքինությունը և հետևի բարձման գործընթացին, ապա կարո՞ղ եմ դա ծախս ներկայացնել։ Եթե այո, ապա թղթաբանորեն ինչպե՞ս ձևակերպել
Կանխավ շնորհակալություն։

Վարսավիրանոցի ձեռքբերումները առանց փաստաթղթի են
Եվա․
Խնդրեմ կասե՞ք՝ եթե անհատ ձեռնարկատերը զբաղվում է վարսավիրական ծառայություններով և միկրոյի դաշտում է աշխատում, այս դեպքում ձեռքբերված նյութերի համար եթե առանց փաստաթղթի է, խնդիր կունենա՞։

Ծախսի հիմնավորում
Անի Աբրահամյան․
Աշխատակիցը մասնակցել է մասնագիտական դասընթացների ու ներկայացրել է կտրոն։ Արդյո՞ք բավական է դա ծախսը որպես հիմնավորված ծախս ձևակերպելու համար։

Վճարում ԱՁ քարտից
Էրիկ․
Բարև ձեզ, կխնդրեմ օգնեք։ ԱՁ ունեմ, կայք է ինֆորմատիվ, սերվերի վճար եմ կատարում գերմանական ընկերությունում ԱՁ քարտից։ Դրա համար ի՞նչ փաստաթուղթ է պետք ստեղծել, որպեսզի արտացոլվի կատարած ծախսերի մեջ հարկայինում։

Գույքագրման փաստաթղթեր
Հասմիկ․
Գույքագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը որո՞նք են։

Ֆրիլանս գործունեություն
Վազգեն․
Բարև Ձեզ։ Ծավալելու եմ ֆրիլանս գործունեություն Upwork հարթակում և ցանկանում եմ աշխատել որպես ԱՁ շրջանառության հարկի համակարգում։ Ունեմ մի քանի հարց ընդհանուր պրոցեսի վերաբերյալ։ Կնկարագրեմ գործընթացը իմ պատկերացմամբ՝ ընթացքում ներկայացնելով հարցերը։
Նախատեսում եմ Հայ Փոստի գրասենյակում հաշվառվել որպես ԱՁ։ Քանի որ աշխատելու եմ տանից, հասցեն կարող եմ ուղղակի նշել իմ գրանցման հասցեն, չէ՞։ Նաև գրանցումից հետո ինչպես եմ ստանալու ՀՎՀՀ-ն և taxservice մտնելու կոդերը։
Ծառայությունների գումարը անմիջապես ստանալու եմ հաշվիս ինչ-որ ժամանակը մեկ, և այդտեղ ՀԴՄ-ով գործառույթ հնարավոր չէ, ինչպե՞ս եմ եկամուտը արտացոլելու և ի՞նչ փաստաթղթաշրջանառություն պետք է անեմ։
Եվ վերջին հարցը հաշվետվությունների մասով։ Պետք է ուղարկեմ շրջհարկով աշխատելու հայտ, որի համար կա նախկին տարվա եկամուտների շեմ։ Քանի որ նոր եմ սկսում, սա հավանաբար արդիական կլինի մյուս տարվանից չէ՞։ Նաև կասե՞ք՝ որքան է շեմը։
Պետք է ուղարկեմ եռամսյակային հաշվետվություններ և ամեն տարվա սկզբում նորից շրջհարկի հայտ, նաև ԱՁ-ի սոցվճարի և շահութահարկի հաշվետվությունները (ամսական 5-5 հազարականների մասով)։ Որևէ բան բաց թողե՞լ եմ։

Գործուղման փաստաթղթեր
Էլինա․
Հարգելի հաշվապահներ, եթե օտարերկրյա գործուղման մկնելու համար աշխատողին վճարվել է օրապահիկ (գիշերավարձը վճարել է կազմակերպությունը հաշվարկային հաշվից անմիջապես հյուրանոցին) ՝ սահմանված չափը չգերաանցող գումար, արդյո՞ք անհրաժեշտ են փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը, գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը։
Նշված փասաթղթերի բացակայության դեպքում արդյո՞ք չի նվազեցվի օրապահիկի ծախսը շահութահարկի հաշվարկում։ Չէ՞ որ ՀՕ 111 Հոդվածը ասում է « 2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս թույլատրվում է առանց փաստաթղթերով հիմնավորման համախառն եկամտից նվազեցնել Օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված չափը չգերազանցող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում` Կառավարության սահմանած չափը չգերազանցող չափով տրվող հատուցման գումարները:»
Ի՞նչ խնդիրներ եմ կարող ունենալ փաստացի կատարված ծախսերի հաշվետվություն և գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթեր չունենալու դեպքում։
Կանխավ շնորհակալ եմ։

Ապրանքը ՀՀ սահման չի հատելու
Տաթև․
Հարգելի հաշվապահներ հարցս հետևյալն է՝
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով , և ցանկանում է մի երկրից ապրանք գնել և վաճառել մեկ այլ երկրի, ապրանքը ՀՀ սահման չի հատելու և ՀՀ-ի կազմակերպությունը հանդիսանում է միջնորդ, որի արդյունքում կունենա եկամուտ։ Խնդրում եմ ասել՝ այս ամենը օրենքին հակասու՞մ է, եթե ոչ, կասե՞ք՝ ինչպե՞ս է փաստաթղթավորվում այս ամենը։ Կանխավ շնորհակալ եմ

Արձակուրդի ձևակերպում

Արձակուրդի տրամադրման կարգը

ԱԱՀ-ի դեբետային մնացորդ

Ինչպե՞ս փաստաթղթավորել փոխառությունը

Ձեռքբերում անհատից

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Հիմնադիրը պարբերաբար գումարներ է փոխանցել կազմակերպության հաշվին

Կազմակերպության փաստաթղթաշրջանառության վերաբերյալ

Կազմակերպության փաստաթղթաշրջանառության կարգը

Վերջին մեկնաբանություններ