Tag: ՏՏ

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հիմնադրի կողմից բանկային հաշվեհամարին կատարված փոխանցում

Արուսիկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՏՏ ոլորտի կազմակերպությունը ծառայություն է մատուցել արտասահմանյան գործընկերոջը՝ կայքի միջոցով։ Կայքում հնարավոր չէ նշել կազմակերպության բանկային տվյալները, նշել են հիմնադիրներից մեկի հաշվեհամարը։ Հիմնադիրը պետք է գումարը փոխանցի կազմակերպության բանկային հաշվեհամարին, նպատակ դաշտում գրելով, դուրս գրված ծառայության հաշիվ վավերագրի համարը։ Այս կերպով ճի՞շտ է կազմակերպվում հաշվապահական հաշվառման գործընթացը։ Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆրիլանս աշխատանք

Մարիաննա. Բարև ձեզ: Ես պատրաստվում եմ գրանցված աշխատանքից դուրս գալ և զբաղվել ֆրիլանսինգով (ՏՏ ոլորտ), ինձ մի քանի հարց է հետաքրքրում: 1. Կարո՞ղ եմ արդյոք գրանցվել որպես ինքնազբաղ անձ, եթե այո, ինչպե՞ս: 2. Որքա՞ն հարկ պետք է վճարեմ և ի՞նչ փաստաթղթեր կամ հաշվետվություններ ներկայացնեմ: 3. Վճարված հարկերը ենթակա՞ են վերադարձման հիփոթեքային վարկի համար վճարված տոկոագումարների համար։ Խնդրում եմ տրամադրել հղում օրենքին։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինքնազբաղված անձ ՏՏ ոլորտում

Մարինե․ Ողջույն։ Մասնագիտությամբ վեբ ծրագրավորող եմ։ Աշխատում եմ ֆրիլանս տարբերակով։ Հաճախորդին պետք է, որ ես գրանցվեմ որպես ինքնազբաղված անձ։ 1․ Դա հնարավո՞ր է ՏՏ ոլորտի վեբ ծրագրավորման ճյուղի համար։ 2. Հնարավոր չլինելու դեպքում ալտերնատիվ տարբերակ կարո՞ղ է Ա/Ձ֊ն լինել։ 3. Շրջհարկով կարո՞ղ եմ Ա/Ձ բացել, որքա՞ն է տարեկան շրջանառության սահմանաչափը և ի՞նչ կլինի եթե գերազանցվի այդ սահմանաչափը։ Շնորհակալ եմ տրամադրված ժամանակի համար։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտի ընկերությունը աշխատում է շրջանառության հարկով

Արուսիկ․ Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով (ՏՏ ոլորտ)։ Ո՞ր տողում պետք է լրացնել ծառայությունից ստացված գումարը, և արդյո՞ք ծախս չեն կարող համարվել ստացված վարձակալության և կոմունալ բնույթի ծախսերը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր

Արուսիկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն ունի ՏՏ ոլորտի հավաստագիր և ծառայություններ է մատուցում կայքի միջոցով ոչ ռեզիդենտ քաղաքացիներին ու կազմակերպություններին։ Կայքը տալիս է ինվոյս կատարված ծառայության համար, որտեղ նշվում է միայն կազմակերպության անվանումը։ Արդյո՞ք այդ ինվոյսի հիման վրա պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր և այդ ինվոյսը կցել փաստաթղթերին։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ծրագրավորման ծառայություններ մատուցելիս հնարավո՞ր է ԱԱՀ չվճարել

Հասմիկ․ Բարև Ձեզ։ ՀՀ֊ում գրանցված՝ ՏՏ ոլորտում գործող ընկերությունը արտասահմանի համար ծրագրավորման ծառայություններ մատուցելիս կարո՞ղ է ԱԱՀ չվճարել։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ֆրիլանս աշխատանքներ է կատարում

Տիգրան. Ունեմ ԱՁ՝ ՏՏ ոլորտում: Աշխատողներ չկան, միայն ես եմ, աշխատանքս ֆրիլանս տարբերակով է։ Ինչպե՞ս կարող եմ ինքս իմ հարկերը վճարել։ Կարո՞ղ եք անհրաժեշտ գործողություններն ու քայլերը նկարագրող հղում տալ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտում ՍՊԸ բացելու համար

Բարև Ձեզ: Ցանկանում եմ բացել ՍՊԸ, որը իր գործունեությունը ծավալելու է ՏՏ ոլորտում։ Հարցեր. 1/ Արժե՞ արդյոք հենց այս տեսակը ընտրել: 2/ Ի՞նչ վճարներ են պետք կատարել բացելուց: 3/ Ի՞նչ պարտադիր վճարներ կան ՍՊԸ-ն բացելուց հետո, երբ դեռևս աշխատակիցներ չկան: 4/ Ի՞նչ ժամկետներում է տեղի ունենում ամբողջ գործընթացը: 5/ Նվազագույն ծախսերը ամսական ինչքա՞ն են այդ բացված ՍՊԸ-ն "սպսարկելու" համար /հարկեր, տուրքեր/: 6/ Ի՞նչ հաշվետվություններ են պետք ներկայացվեն ամեն ամիս, կամ որտե՞ղ կարող եմ գտնել ցանկը: 7/ ՏՏ ոլորտի համար ի՞նչ արտոնություններ են նախատեսված այս պահին:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտի կազմակերպությունը պետք է հաշվետվություն ներկայացնի

Գրիշա. Բարև ձեզ: ՏՏ ոլորտի կազմակերպություն ենք, 260 ձև 0-ական տեղեկանք պետք է լրացնել։ Առաջին անգամ եմ այս ձևը լրացնում։ Կարո՞ղ եք հուշել լրացման անհրաժեշտ տողերը, և հարկավո՞ր է հանել «Ակցիզային հարկի» տեսակը լրացնելուց առաջ։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային արտոնություններ կան ՏՏ ոլորտի համար

Տիգրան․ Բարև ձեզ։ Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ով։ Այս պահին մատուցում ենք տարբեր ծառայություններ, նաև ծրագրային ապահովման ծառայություն (ՏՏ)։ Հնարավո՞ր է, որ Ա/Ձ-ն ստանա հարկային արտոնություն ՏՏ-ով մատուցված ծառայությունների համար։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվելու է կրթական բիզնեսով և ՏՏ ոլորտում

Արման․ Բարև ձեզ: Ես ցանկանում եմ հիմնել ՍՊԸ, որը զբաղվելու է կրթական բիզնեսով և ՏՏ ոլորտում: Կցանկանայի իմանալ՝ 1. արդյո՞ք ՍՊԸ-ն է վճարելու եկամտային հարկը, և ի՞նչ գումարների մասին է խոսքը, 2. ի՞նչ չափով եմ շահութահարկ վճարելու ՊԵԿ-ին, 3. աշխատակիցների գրանցման համար ի՞նչ է հարկավոր, և ի՞նչ վճարներ պետք է կատարեմ, ամսակա՞ն, թե՞ տարեկան կտրվածքով եմ կատարելու վճարները:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտում հավաստագրի համար դիմելու կարգը

Էմմա. Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել հասկանալ ՏՏ ոլորտում հավաստագրի համար դիմելու և դրանից հետո հարկային արտոնություններից օգտվելու կարգը։ Եթե փորձ ունեք, խնդրում եմ կիսվել։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն օգտվում է ՏՏ ոլորտի արտոնությունից

Անի. Բարև ձեզ: ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով և օգտվում է ՏՏ ոլորտի եկամտային արտոնությունից: Արդյո՞ք ավելանում է աշխատողի զուտ աշխատավարձը այդ արտոնության հետևանքով, եթե չնվազեցնել անվանական աշխատավարձը, և առհասարակ ինչպե՞ս օգտագործել արտոնությունից ստացված գումարը: Կա՞ն արդյոք սահմանափակումներ: Որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին, խնդրում եմ հղում տալ: ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անհրաժե՞շտ է արդյոք լրացնել դրամարկղային գիրք

Աշխեն. Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. IT ոլորտի Ստարտ ափ է, ունի հարկային արտոնություններ, դեռևս միայն անհատ ձեռնարկատիրոջ եկամտային հարկ է փոխանցվում, այլ շրջանառություն առկա չէ: Անհրաժե՞շտ է լրացնել դրամարկղային գիրք: Եթե այո, ապա ինչպե՞ս:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ ցանկանում է աշխատել ՏՏ ոլորտում

Հարութ. Ա/Ձ պետք է գրանցվի, որը պետք է աշխատի IT ոլորտում: Կասե՞ք` ի՞նչ հարկեր է տալու, և անհրաժե՞շտ է արդյոք նրան ՀԴՄ: Կանխավ շնորհակալություն: