Tag: ՏՏ ոլորտ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն գրանցված է ՏՏ ոլորտում

Անա․

Հարգելի հաշվապահներ, շնորհավորում եմ տոների կապակցությամբ։ Խնդրում եմ օգնել հասկանալ հետևյալ հարցերը․

ՌԴ քաղաքացիություն ունեցող անձը, ով ՀՀ-ում չունի հատուկ կեցություն, այստեղ գրանցվել է ԱՁ, Ռեզիդենտ չի համարվում, քանի որ 183 օր դեռ չի եղել ՀՀ-ում։ ԱՁ-ն գրանցված է ՏՏ ոլորտում , աշխատում է շրջհարկով, կարո՞ղ եք ասել՝ այս պարագայում բացի շրջանառության հարկից մնացած վճարները պարտադի՞ր են համարվում։ Շնորհակալություն։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտի ԱՁ

Անա․

Բարև Ձեզ, սիրելիներս, կխնդրեյի պատասխանել հետևյալ հարցին․

ՏՏ ոլորտում ՝ շրջհարկով աշխատող ԱՁ-ն, որը չունի աշխատող, կասե՞ք՝ ի՞նչ վճարներ պետք է կատարի։ Որքանով որ ես եմ տեղյակ, դրանք են․ 5 տոկոս շրջանառության հարկ, 5 000 սոցիալական վճար և տարեկան հասույթից գոյացած դրոշմանիշային վճար։ Վճարները այսքա՞ն են, թե՞ կա հարկատեսակ, որը բաց եմ թողել։

Շնորհակալություն։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծառայություններ հետին ամսաթվով

Աննա․

Բարև Ձեզ։ Ֆիզ.անձը, երկրից բացակայելու պատճառով, ԱՁ է գրանցել նոյեմբեր ամսվա կեսին, սակայն ՏՏ ոլորտի ծառայություններ է մատուցել արտերկրի կազմակերպությանը՝ սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին: Դեկտեմբերի 1-ին ինվոյս է ներկայացրել, որտեղ երեք տողով նշել է համապատասխան ամիսներին մատուցած ծառայությունները: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկային հետևանքներ կլինեն:

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկ

Աննա․

Բարև Ձեզ, այսպիսի մի հարց ունեմ: ԱՁ-ն 2022թ նոյեմբեր ամսին դիմել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագիր ստանալու համար:

Ըստ ՀՀ հարկային օրենսդրության 445 հոդվածի 5) կետի (Հոդված 445. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության որոշ օրենքների ուժը կորցրած ճանաչելը_ 5) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքը, բացառությամբ այդ օրենքի 10-րդ հոդվածի 1.1-ին մասով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալներին վերաբերող դրույթների, որոնք գործում են հավաստագրի տրամադրման օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը) ԱՁ-ն որպես հարկային գործակալ կարող է այդ հավաստագրով տրված արտոնությունից օգտվել մինչև 2022թ դեկտեմբերի 31-ը:

Այսինքն՝ 2023թ հունվարի 1-ից աշխատողների աշխատավարձից պետք է եկամտային հարկը հաշվարկվի 20% տոկոսադրույքո՞վ՝ 10%-ի փոխարեն։ Կանխավ շնորհակալություն:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտի գործունեություն

Մարինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նախապես ներողություն եմ խնդրում շատ հարցեր հղելու համար։ Գործող ԱՁ-ն ուզում է դադարեցնել գործունեությունը և բացել ՍՊԸ ու դիմել հավաստագրի համար։ Զբաղվելու է ֆրիլանս ծրագրավորմամբ։ ԱՁ-ն 1 տարի է ինչ գործում է որպես միկրոձեռնարկատիրություն։ Դասավանդում է։ Ունի մեկ աշխատող։ Նախկինում ցավոք չի դիմել հավաստագրի համար։

1․ Կարո՞ղ է ՍՊԸ-ի հիմնադիրը լինել մեկ ուրիշ մարդ։ Հաճախորդները փոխանցելիս կարո՞ղ են պատճառաբանել, որ հիմնադիրը այլ մարդ է, և չեն կատարի փոխանցում։ Թե՞ ՍՊԸ-ի դեպքում փոխանցումը չի սուբյեկտիվացվում։

2. Կարո՞ղ է ԱՁ-ի հիմնադիրը դառնալ ՍՊԸ-ի տնօրեն այն դեպքում, երբ գրանցված աշխատող է հանդիսանում այլ ընկերությունում։

3. Այս դեպքում ՍՊԸ-ն կարո՞ղ է դիմել հավաստագրի համար։ Աշխատող ունենալ / չունենալու խնդիր կարո՞ղ է լինել։

4․ Եթե ԱՁ-ով շարունակի, ապա պե՞տք է փոխել գործունեության տեսակը - շրջանառության հարկ։ Այդ դեպքում որքա՞ն տարեկան տոկոս պետք է ԱՁ-ն վճարի

5․ ԱՁ-ն մեկ տարի գործելուց հետո կարո՞ղ է դիմել հավաստագրի համար։

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտի արտոնություններ

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ պատասխանեք հետևյալ հարցերին․ ո՞րն է ամենանպատակահարմար կազմակերպաիրավական ձևը ֆրիլանսերի համար, որն առցանց աշխատում է արտերկրում գտնվող գործատուների հետ։ ՏՏ ոլորտում աշխատելու դեպքում որևէ արտոնություններ կա՞ն։ Ի՞նչ հարկեր և հաշվետվություններ են նախատեսված այդ գործունեության համար։ Կանխավ շնորհակալություն։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Համատեղությամբ ծառայությունների մատուցում

Անա․

Բարև Ձեզ, կխնդրեյի պատասխանել իմ հարցին․ ԱՁ, որը իրականացնում է ծառայությունների մատուցում ՏՏ ոլորտում, կարո՞ղ է համատեղությամբ աշխատել երկու տարբեր կազմակերպությունների հետ, նշեմ, որ աշխատանքը իրականցվելու է ՀՀ տարածքից դուրս, իսկ աշխատաժամանակը 2 աշխատանքի պարագայում էլ 8 ժամ է, ամբողջ դրույք։ Այս պարագայում հնարավո՞ր է արդյոք 2 աշխատանք իրականացնելը։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտի հարկեր

Սիրան․

Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտի Ա/Ձ-ն, ով ունի հավաստագիր և աշխատում է հարկման ընդհանուր համակարգում, վճարու՞մ է արդյոք սոց․ վճար, և եթե այո, ապա ո՞ր հաշվետվությունը պետք է ներկայացնի։ Նախապես շնորհակալություն։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս են հաշվում եռամսյակը

Անա.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ Կխնդրեյի օգնել ինձ այս հարցերում։ 1․ Հարկային դաշտում ինչպե՞ս են հաշվում եռամսյակը (4-րդ եռամսյակը ներառու՞մ է նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար ամիսները)։ 2․ Եթե Ա/Ձ ՏՏ ոլորտում բացվել է հոկտեմբերի 26-ին, նոյեմբերի 10-ին ուղարկել եմ շրջհարկով աշխատելու դիմում, կարո՞ղ եք ասել՝ այս պարագայում պետք է 3-րդ եռամսյակի համար հաշվետվություն ուղարկել։ Շնորհակալություն

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ռեզիդենտության տեղեկանքի անհրաժեշտություն

Աննա․

Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտի ընկերություն ենք, ստանում ենք ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից վիտուալ ծառայություններ, որի համար մեզ հաշիվ է գրվում, համապատասխանաբար մենք էլ ինքնահաշիվ ենք գրում։ Ինձ հետաքրքիր է՝ բացի կրկնակի հարկման երկրների միջև համաձայմանգրերից, անհրաժե՞շտ է նաև կոնկրետ կազակերպության ռեզիդենտության տեղեկանքը, որպեսզի ոչ ռեզիդենտ շահութահարկի մասով նվազեցում կատարվի, և եթե ունեք Slack, AWS (Ամազոն) ընկերության հրապարակային ռեզիդենտության տեղեկանքները, խնդրում եմ կիսվել։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ծառայությունների մատուցում ՏՏ ընկերությանը

Ալինա․

Ողջույն, նախագծերի ղեկավար եմ, ցանկանում եմ ԱՁ բացելու միջոցով ՏՏ ընկերությանը ծառայություն տրամադրել, որի տարեկան շրջանառությունը չի անցնում 10 մլն տարեկան։ Ուզում էի իմանալ՝ պետ․ ռեգիստրում ի՞նչ ծառայության տակ պետք է գրանցեմ, կարո՞ղ եմ միկրոբիզնեսի տակ լինել ու ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գործունեության տարածք

Սվետա.

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն զբաղվելու է IT ոլորտում ծառայության մատուցմամբ, 115 մլն չի գերազանցելու շրջանառությունը, դեռ մի հոգի է, բայց հետագայում սպասվում է աշխատողի ներգրավվում։ Կասե՞ք, արդյոք օֆիսային տարածք անհրաժեշտ է, և ի՞նչ հարկեր են գոյանում։ Նախապես շնորհակալ եմ։

Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ ժամանակավոր դադարեցում

Մարիաննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ բացել եմ 2022-ի սեպտեմբերի 30-ին և գործունեությունը դրսի հետ է՝ ՏՏ ոլորտ։ Այս ամիս աշխատավարձը հաշվին կնստի և եռամսյակային շրջհարկ հունվարին կտամ։ Կարո՞ղ եմ նոյեմբերի 1-ով Ա/Ձ-ի ժամանակավոր կասեցում տալ։ Եվ եթե այդպես անեմ, 2023-ին մինչև ապրիլ 240 և 244 ձևերը միայն հոկտեմբեր ամսվա համար կլինի տա՞մ։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտի կազմակերպություն գրանցելու համար

Նորա. Հարգելի հաշվապահներ, ՏՏ ոլորտի կազմակերպություն գրանցելու համար ի՞նչ է անհրաժեշտ, ո՞ր հարկատեսակով է աշխատում և ի՞նչ հաշվետվություններ է հանձնում։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտի կազմակերպություն

Արամ. Բարև ձեզ։ IT ոլորտում կազմակերպություն գրանցելու համար ինչպե՞ս ծանոթանամ հարկային ծախսերին։ Կազմակերպությունը իրականացնում է արտասահմանից ֆրիլանս եղանակով վեբ ծրագրավորման պատվերներ, ի՞նչ դրույքաչափով է հարկվում այդ ոլորտը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դուստր ընկերության աշխատակիցների քանակ

Հեղինե. Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտի ՍՊԸ-ն բացում է դուստր ընկերություն, քանի որ իր աշխատակիցների քանակը գերազանցում է 30-ը։ Դուստր ընկերությունն իրավունք ու՞նի մինչև 30 աշխատող գրանցել:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտի գործունեության հետ կապված

Արուս. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ստանալու այս հարցի հստակ պատասխանը. ՏՏ ոլորտում ծառայություններ մատուցող և շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն իր ծառայության համար ամեն ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 15-ը 2 000 դոլար է ստանում արտերկրից: Հուլիս ամսվա համար - 2000 դոլար կնստի հաշվին օգոստոսի 15-ին, օգոստոս ամսվա համար - 2000 դոլար կնստի հաշվին սեպտեմբերի 15-ին, սեպտեմբեր ամսվա համար - 2000 դոլար կնսի հաշվին հոկտեմբերի 15-ին: Հարցս այսպիսին է. հաշվին նստելու օրո՞վ է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրվում և նույն օրվա փոխարժեքով է հաշվարկվում եկամուտը, թե՞ հնարավոր է յուրաքանչյուր ամսվա վերջում դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ և նույն ամսվա վերջին օրվա փոխարժեքով հաշվարկել եկամուտը: Երրորդ եռամսյակի համար, եթե ցանկանում եմ հոկտեմբերի 10-ին հաշվետվություն ներկայացնել, դեռ սեպտեմբեր ամսվա գումարը նստած չի լինում, հետևաբար դա հաշվարկելու եմ սեպտեմբեր ամսվա վերջին օրվա դրությամբ, որը դեռ հաշվին չի երևալու: Ինչպիսի՞ն է Ձեր պրակտիկան և նման պարագայում ինչպե՞ս եք հաշվարկելու:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀՀ ռեզիդենտի տեղեկանք

Մայա․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՀՀ մշտական քաղաքացի եմ: Ա/Ձ վկայական եմ ստացել ընդամենը 3 օր առաջ: ՀՏ-ից ստացել եմ անհրաժեշտ անուն, ծածկանունները: Գործունեություն դեռևս չեմ սկսել: ՏՏ ոլորտում գործունեություն սկսելու համար ցանկանում եմ պայմանագիր կնքել օտարերկրյա մատակարար կազմակերպության հետ: Վերջինիս կողմից պահանջվող փաստաթղթերից մեկը ՀՏ-ի կողմից տրվող ռեզիդենտի կարգավիճակի մասին տեղեկանքն է: Գրավոր դիմումիս և զանգերիս ի պատասխան ՀՏ-ից միայն մեկ ցուցում եմ ստացել՝ նայել ՀՕ հոդված 134: Խնդրում եմ, կարո՞ղ եք ասել՝ իմ պարագայում անհրաժեշտ տեղեկանքը ստանալու համար, բացի անձնագրիս բոլոր էջերի պատճեններից սահմանված այլ ի՞նչ փաստաթղթեր եմ պարտավոր ներկայացնելու ՀՏ: ՀՕ հոդված 314. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը կամ կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրամադրումը 4. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տեղեկանք ստանալու համար հարկ վճարողը ներկայացնում է` 2) ֆիզիկական անձի դեպքում` ա. տեղեկություն օտարերկրյա պետությունում ստացված եկամտի տեսակի և մեծության վերաբերյալ, ինչպես նաև օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենը՝ եկամուտների առկայության դեպքում, բ. քաղաքացու անձնագրի բոլոր էջերի պատճենները, գ. Հայաստանի Հանրապետության տարածքում անձի գտնվելու ժամանակահատվածի հաշվարկման աղյուսակը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում կենսական շահերի կենտրոնի գտնվելու մասին ազատ ոճով շարադրած հիմնավորումը` կցելով հաստատող փաստաթղթերի պատճենները:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտի Ա/Ձ

Աննա․ Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։ ԱՁ աշխատում է շրջհարկով, ՏՏ ոլորտում։ Արդյո՞ք պետք է ինքնահաշիվ դուրս գրի, մատուցման ծառայությունը ԱՄՆ է եղել և արդյո՞ք պետք է վճարել ոչ ռեզիդենտի հարկ՝ եռամսյակային կտրվածքով, և հաշվետվություն ոչ ռեզիդենտի։