Tag: տնօրեն

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տնօրենը taxservice-ում գրանցված չի եղել որպես աշխատող

Ռուբ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականին և գործել միկրոյի դաշտում: 2020 թվականի ընթացքում գործել է և ներկայումս էլ շարունակում է գործել, բայց մինչ այժմ հիմնադիր տնօրենը taxservice-ում գրանցված չի եղել որպես տնօրեն, եթե հիմա կատարեմ տնօրենի գրանցում, ինչպիսի՞ խնդիրների առաջ կկանգնեմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է հիմադիր-տնօրենի համար գրանցման հայտ ուղարկել

Անհրաժե՞շտ է ՍՊԸ հիմադիր-տնօրենին taxservice-ով գրանցման հայտ ուղարկել, թե՞ դա պարտադիր չէ, առանց դրա էլ հնարավոր կլինի իրականացնել գործունեություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք մնացորդը դրամարկղային գրքում տեղափոխվելու է հաջորդ տարի

Մելինե.
Երբ ՍՊԸ տնօրենն անձամբ է վարում իր հաշվապահությունը մուտքի և ելքի փաստաթղթերում (մուտքի, ելքի օրդերներ) գլխավոր հաշվապահի, գանձապահի փոխարեն էլ՞ պետք է ստորագրի, թե՞ միայն կազմակերպության ղեկավարի տեղը։ Եվ եթե տարվա վերջում շահաբաժիններ չի հայտարարվել և չի վճարվել, դրամարկղի մնացորդը դրամարկղային գրքում տեղափոխվելու՞ է հաջորդ տարի, այո՞։ Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի հիմնադրամը

Աննա․ Բարև ձեզ։ Խնդրում եմ ինձ ասեք՝ հիմնադրամը միայն տարեկան հաշվետվություն է ներկայացնու՞մ, թե՞ նաև ամսական կամ եռամսյակային։ Գործում է սույն թվականի հունվարից, սակայն հաշվեհամարին փոխանցումներ սկսել են անել ապրիլին։ Տնօրենի հետ առայժմ աշխատանքային պայմանագիր կնքված չէ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք 2 ՍՊԸ-ներն էլ պետք է աշխատեն ԱԱՀ-ով

Աննա. Հարց. կազմակերպությունը՝ ՍՊԸ, աշխատում է շրջ. հարկով: Ուզում եմ ֆիզ. անձի գրանցել ՍՊԸ-ում որպես տնօրեն, սակայն նա մեկ ուրիշ շրջ. հարկով աշխատող կազմակերպությունում հիմնադիրներից մեկն է՝ 33% բաժնեմաս ունի: Արդյո՞ք այդ դեպքում երկու ՍՊԸ-ներն էլ պետք է սկսեն աշխատել ԱԱՀ-ի դաշտում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տնօրեն նշանակելու վերաբերյալ

Աննա. Բարև Ձեզ: Կազմակերպությունը նոր է բացվում: Կազմակերպությունը ունի 1 հիմնադիր, հիմնադրի որոշումով իրեն պետք է նշանակել տնօրեն, իր հետ կնքելով աշխատանքային պայմանագիր: Պետ. ռեգիստրի փաստաթղթի մեջ էլ նշված է, որ ինքը տնօրեն է, հիմա tax service-ում ես պետք է հայտ ուղարկե՞մ՝ իրեն նշանակելով տնօրեն, բայց իրենք ուզում են, որ տնօրեն նշանակեմ մեկ ուրիշի: Ինչպե՞ս վարվեմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Առհաշիվ տրված գումարների ձևակերպում

Արամ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է առհաշիվ տրված գումարների ձևակերպմանը: Եթե կազմակերպության տնօրենին գումար է տրվում դրամարկղից կազմակերպության բանկային հաշվի մուտքագրման համար: Եթե ձևակերպվի առանց 228 հաշվի՝ դա կդիտվի՞ խախտում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի բարեգործական հիմադրամը

Ագնեսա. Բարև Ձեզ: 1. Ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում բարեգործական հիմադրամը: 2. Արդյո՞ք վարում է դրամարկղային գիրք։ 3 Տնօրենին, հոգեբարձուների խորհրդի անդամներին պարտադի՞ր է գրանցել որպես աշխատող և արդյո՞ք չեն ազատվում եկամտային հարկից։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիլմարտադրությամբ զբաղվող ՍՊԸ

Էլեն․ Ֆիլմարտադրությամբ զբաղվող ՍՊԸ֊ն կարո՞ղ է գրանցվել որպես միկրոձեռնարկություն։ ՍՊԸ֊ի տնօրենին որպես աշխատակից կարիք կա՞ գրանցելու, (այլ աշխատող չկա)։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ո՞վ պետք է ստորագրի դրամարկղային գիրքը

Մելինե. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ Ես և դրամարկղային գիրքը ոչ մի կերպ լեզու չենք գտնում։ Օգնեՙք: 1/ Եթե ՍՊԸ-ի տնօրենը անձամբ է վարում իր հաշվապահությունը, չունի հաշվապահ և գանձապահ, դրամարկղային գրքի մեջ ո՞վ է ստորագրելու համապատասխան տեղերում: 2/ Դրամարկղում եղած գումարը բաժանվել է ՍՊԸ հիմնադիրների միջև, ի՞նչ ձևակերպում տալ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է ձևակերպել տնօրենի կատարած ծախսերը

Hayk. Բարև Ձեզ: Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ը աշխատում է շրջհարկով, ունի քարտային հաշիվ: Տնօրենը, որը միաժամանակ նաև միակ հիմնադիրն է, ժամանակ առ ժամանակ քարտային հաշվից անձնական բնույթի ծախսեր է կատարում /օրինակ՝ սրճարանում կամ խանութում քարտով վճարումներ և այլն/: Այդ գործարքները ինչպե՞ս պետք է ձևակերպել, և արդյո՞ք այդ ծախսը կարելի է նվազեցնել շահաբաժնից: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է կնքել համաձայնագիր ժ/պ նշանակման դեպքում

Ani. Բարև Ձեզ: Եթե ընկերության աշխատողներից մեկին նշանակել են տնօրենի ժ/պ, այդ դեպքում նրա հետ համաձայնագիր կամ պայմանագիր կնքվելու՞ է, թե՞ ոչ, թե՞ միայն հրամանն արդեն բավարար հիմք է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ու՞մ անունով պետք է գրել հրամանները

Անի. Բարև Ձեզ: Եթե տնօրենն ազատվել է աշխատանքից և հանձնման-ընդունման գործընթացը կազմակերպելու համար 20-օրյա ժամկետ է նշանակվել և մինչ այդ գործընթացի ավարտը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել: Մինչև հանձնման-ընդունման գործընթացի ավարտը հրամաններն ու՞մ անունով է գրվելու, նախկին տնօրենի, թե՞ նրա ժամանակավոր պաշտոնակատարի, այդ ընթացքում նոր աշխատողի ընդունման դեպքում ու՞մ հետ է կնքվելու պայմանագիրը՝ նախկին տնօրենի, թե՞ ժ/պ-ի հետ, և մինչև հանձնման-ընդունման գործընթացի ավարտը ազատվող տնօրենը տաբելում ներկա է ստանալու, թե՞ ոչ: Նրա ժ/պ-ն նույն ընկերությունում է աշխատում, նա տաբելում որպես տնօրեն է ներկա ստանալու՞ այդ ընթացքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ո՞վ պետք է ստորագրի տնօրենի աշխատանքից ազատման հրամանը

Անի. Բարև Ձեզ: Տնօրենի աշխատանքից ազատման հրամանը հենց ինքը պե՞տք է գրի, թե՞ ոչ: Նշեմ, որ 60 աշխատանքային օր չօգտագործված արձակուրդ ունի, ինչպե՞ս պետք է գրվի հրամանը, ո՞ր օրից պետք է հաշվարկվի վերջնահաշվարկը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է նոր աշխատանքային պայմանագրեր կնքել

Անի. Բարև Ձեզ: Եթե ընկերության տնօրենը փոխվել է՝ աշխատողների հետ կնքված պայմանագրերը պե՞տք է չեղյալ համարվեն և նորը կնքվեն, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատավարձը

Արտյոմ. Բարև Ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատավարձը, արդյո՞ք նույն տնօրենի աշխատավարձն է: Տնօրենի ԺՊ է նշանակվել 0,5 դրույք ունեցող փոխտնօրենը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս շարունակել ՍՊԸ-ի գործունեությունը կամ դադարեցնել այն

Տիգրան. Բարև Ձեզ։ Եթե գործող ՍՊԸ-ի տնօրենը, ով նաև սեփականատերն է և հիմնադիրը, հանկարծամահ է եղել, ինչպե՞ս կարելի է շարունակել ՍՊԸ-ի գործունեությունը կամ դադարեցնել այն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Քրիստինե. Բարև Ձեզ: Կխնդրեի օգնել ստորև ներկայացված հարցում.
ՍՊԸ-ն 19/09/19-ին աշխատանքի է ընդունել տնօրենի, ով աշխատել է մինչ 12/12/20-ը: 20թ.-ի հոկտեմբեր ամսին 24 օրով արձակուրդ է գնացելվճարովի, հետո նոյեմբերին հարգելի պատճառներով, բայց չվճարվող արձակուրդ է ձևակերպվել մինչ 27/11/20-ը: Այժմ նրան աշխատանքից ազատելով ի՞նչ է պետք անել՝ գրել միայն 3 օրվա աշխատավարձ, թե՞ վերջնահաշվարկ կատարել: Եթե վերջնահաշվարկ է անհրաժեշտ` խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս պետք է հաշվարկվի: Որ խնդրեմ՝ կասե՞ք, աշխատանքային գրքույքները սոցապ ներկայացնելու համար ի՞նչ-որ փաստաթուղթ անհրաժեշտ է: