Tag: տնօրեն

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպություն

Արուսյակ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք իմ հարցին: Ես տնօրեն եմ մի կազմակերպությունում, որը աշխատում է առանց ԱԱՀ: Կարո՞ղ եմ ես դառնալ միաժամանակ տնօրեն ուրիշ կազմակերպությունում, թե՞ կդառնամ ԱԱՀ վճարող:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն

Ժաննա. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք. Հիմնադրամը աշխատել է 3 ամիս և անորոշ ժամանակով դադարեցնում է աշխատանքը: Աշխատել է միայն տնօրենը 30000 դրամ աշխատավարձով: Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն: Կանխավ շնորհակալ եմ :
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Տարածքի վարձակալություն

Սյուզի. Խնդրում եմ պատասխանեք, եթե ֆիզիկական անձը իր տարածքը վարձակալության է տալիս այն հիմնարկին, որտեղ ինքը տնօրեն է, ստացված ամսավճարից պետք է արդյոք եկամտահարկ վճարի, թե ոչ, և արդյոք կապ ունի գումարի չափը : Եվ եթե հնարավոր է, գրեք, որտեղ կարող եմ մանրամասն կարդալ դրա մասին: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենի` աշխատանքից ազատում

Արթուր Մարտիրոսյան. Բարև Ձեզ, խնդրում եմ հուշեք թե ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ կազմել ՍՊԸ-ի տնօրենին աշխատանքից ազատելու համար: Նա այժմ ՍՊԸ-ի միակ աշխատողն է և չի հանդիսանում հիմնադիր: Պետ. ռեգիստրում հրաժարվում են նրան ազատել ասելով, որ ինչ որ մեկը պարտադիր պետք է գրանցված լինի պետ. ռեգիստրում: Սակայն հինադիրները նպատակահարմար չեն գտնում նոր տնօրեն ընդունել: Ստացվում է, որ նա ինքն իրեն պետք է ազատի աշխատանքից, ինքն իր հետ կնքի աշխատանքային պայմանագրի լուծման համաձայանագիր և դուրս գա ??? Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր են առաջանում

Գուրգեն. Բարև Ձեզ։ ՍՊԸ-ում գրանցված են տնօրենը և մեկ աշխատող, ում աշխատավարձը գործարքային է։ Ամսական ներկայացնում եմ 0-ական հաշվետվություն, արդյո՞ք պետք է վճարեմ որևէ հարկ տնօրենի և աշխատողի համար։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունն ունի միակ հիմնադիր

Գուրգեն. Հարգելի մասնագետներ, պատասխանեք խնդրեմ հետևյալ հարցին: Եթե կազմակերպությունն ունի միակ հիմնադիր, որը միևնույն ժամանակ զբաղեցնում է նաև տնօրենի պաշտոնը, ապա ինչպիսի տեսք պետք է ունենան տնօրենի նշանակման հրամանը և նրա աշխատանքային պայմանագիրը: Որ կողմերի միջև պետք է կնքի պայմանագիրը (տնօրեն - ֆիզ անձ, թե հիմնադիր ֆիզ. անձ): Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության տրամադրում

Emil. Հարգելիներս, կարո՞ղ եք ինձ օգնել մի հարցում: Կարող է արդյոք կազմակերպության հիմնադիրը, որը միևնույն ժամանակ կազմակերպության տնօրենն է, փոխառություն տրամադրել որպես անհատ անձ այդ նույն կազմակերպությանը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Իրավաբանական անձի գործադիր մարմին

Ալինա. Իրավաբանական անձի (ԻԱ-ի) համար որպես Գործադիր մարմին (տնօրեն, ղեկավար) բացի ֆիզիկական անձից կարող է հանդիսանալ իրավաբանական անձը, եթե ԻԱ-ի կանոնադրությամբ այդպիսի հնարավորություն տրված է: Ճի՞շտ է այս պնդումը: