Tag: տեղափոխություն

.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պարտադիր է ուղեկցող փաստաթղթի առկայությունը

Նաիրի. ԱՁ-ն շրջանառության հարկ վճարող է, հետևաբար առաքման գիրք չի վարում, բայց մեքենայով պահեստից խանութ տարվող ապրանքների համար պարտավո՞ր է ուղեկցող փաստաթուղթ (բեռնագիր) ունենալ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Շինանյութի տեղափոխում

Sona. Բարև Ձեզ: Կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ և ունի X քանակի շինարարական հրապարակներ: Ինչ-որ շինարարական հրապարակից ավելացած շինանյութը տեղափոխում է մեկ այլ շինարարական հրապարակ: Կազմակերպությունը պարտավո՞ր է վարել առաքման գիրք այն առաքման վայրի համար, որտեղից տեղափոխում է կատարում միայն մեկ անգամ: Ինչպիսի՞ վավերապայմաններով լրացված ուղեկցող փաստաթուղթ է անհրաժեշտ այս դեպքում:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ուղեկցող փաստաթղթին ներկայացվող պահանջներ

Հարություն. Հարգելի գործընկերներ, "Հարկերի մասին" օրենքի հավելված 4-ի համաձայն ուղեկցող փաստաթղթում պետք է առկա լինի տեղափոխվող ապրանքի գինը (արժեքը): Կազմակերպությունը տեղափոխում է ապրանքը իր մի պահեստից մյուս պահեստ, որոնք նույն առաքման վայրում չեն գտնվում: Լրացվել է տեղափոխման բեռնագիր հաշվապահական ծրագրի միջոցով, որտեղ երևում են ապրանքի քանակը, միավորի արժեքը, ընդհանուր արժեքը, սակայն այդ արժեքները ապրանքի ինքնարժեքն են: Հարցը հետևյալն է` արդյո՞ք օրենքում "արժեք" ասելով` հասկացվում է հենց ինքնարժեքը, և խախտում չի՞ համարվի ուղեկցող փաստաթղթում ապրանքի ինքնարժեքի արտացոլումը: Առհասարակ, հաշվապահական փաստաթղթերում որտե՞ղ են երևում վաճառվող ապրանքի վաճառքի գները: Իմ կարծիքով` չեն երևում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ

Նարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում են ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ, ունենալու է պահեստ, որտեղից իր ապրանքը պետք է տեղափոխվի իր իսկ խանութ, ինչպես նաև ուրիշ խանութներ: Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն 2 դեպքում (եթե կարելի է, օրինակելի ձևերը ուղարկեք)՝ 1. իր պահեստից՝ իր իսկ խանութ (պահեստը լինելու է այլ հասցեում, խանութը՝ այլ), 2. իր պահեստից՝ ուրիշ խանութներ: Եվ արդյո՞ք նոր օրենքով առաքման գիրք պետք է վարեմ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի լրացման հետ կապված

Արամ. Եթե կազմակերպության պահեստն ու խանութը գտնվում են իրարից 50 մ. հեռավորության վրա, այս դեպքում պահեստից խանութ ապրանք տեղափոխելիս արդյո՞ք ելքի ապրանքագիրը պետք է գրանցվի առաքման գրքում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ հասցե պետք է նշվի բեռնագրում

Թեհմինե. Ընկերությունը ունի 1 առաքման հասցե և ևս մեկ այլ հասցեում գտնվող ոչ առևտրային տարածք, որտեղ ունի հիմնական միջոցներ: Այդ հիմնական միջոցների վաճառքի դեպքում տեղափոխման բեռնագրի կամ հ/հ-ի մեջ ո՞ր հասցեն պետք է նշվի:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի լրացման հետ կապված

Lus. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` կարո՞ղ եմ ես առաքման և տեղափոխման գրքում լրացնել և առաքումը, և տեղափոխումը , եթե 2 էլ կատարվում են նույն հասցեից:
.ԱյլՀարց ու պատասխան

Առանց փաստաթղթի ապրանքի տեղափոխման տուգանքի չափը

Mara. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը մեծածախ պահեստից առանց փաստաթղթի ապրանք է տեղափոխում կամ վաճառում: Խնդրում եմ ինձ ասեք` առաջին անգամ տուգանքի չափը որքա՞ն է կազմում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքի վերաբերյալ

Դավիթ Ասատրյան. Հին առաքման գիրքը վերացավ, նոր գիրք ստեղծվեց, որտեղ պետք է հաշվառվի ապրանքների առաքման կամ տեղափոխման ուղեկցող փաստաթղթերը, այսպես ասած բեռնագրերը: Ճիշտ է գիրքը կարող ես ունենալ ապրիլից, սակայն բեռնագրերը արդեն պիտի գրես, հունվարից, այսինքն, երեք ամիս կուտակված թղթերը պետք է լրացնես գրքում ապրիլին: Հարկերի մասին օրենքի հավելված 4-ով սահմանված են վավերապայմաններ, թե ինչ պետք է գրվի բեռնագրում, սակայն օրինակելի ձև չի զետեղված: Սա մեկ... Կարգը կարդալուց առաջացել են բազում հարցեր, դրանք են` Մանրամասն
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի լրացման վերաբերյալ

Թեհմինա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կազմակերպությունը ունի 2 պահեստ որոնք միմիանցից գտնվում են որոշակի հեռավորության վրա: Առաջին պահեստից նյութերը պետք է տեղափոխել երկրորդ պահեստ: Ապրանքի տեղափոխման ժամանակ մեքենան անցնում է ճանապարհով, որը չի պատկանում տվյալ կազմակերպությանը: Կարիք կա՞ առաքման գրքում գրանցել, և ի՞նչ փաստաթուղթ պետք է լրացնել: Կանխավ շնորհակալություն: Հարգանքներով, Թեհմինա: