Tag: տաբել

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը անհարգելի բացակայել է 15 օր

N.. Եթե աշխատակիցը անհարգելի բացակայել է 15 օր, և վճարվում է ըստ հաճախելության և համապատասխանաբար հարկվում, հիմք հանդիսանու՞մ է լրացված տաբելը ըստ բացակայած օրերի տնօրենի ստորագրությամբ, թե՞ որոշակի այլ հիմքեր պետք է կցել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով

Արմինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Ըստ ՀՀ ԱՕ-ի 147-րդ հոդվածի ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: Փաստորեն, եթե մարտի 8-ը տոնական օր է, ապա մարտի 7-ին տաբելում պետք է նշվի ոչ թե 8, այլ 7 ժամ, և եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ստացվում է, որ մարտ ամիսն ունի 20 աշխատանքային օր և 159 աշխատանքային ժամ, իսկ ապրիլ ամիսն ունի 21 աշխատանաքային օր և 167 աշխատանքային ժամ: Խնդրում եմ ինձ ասացեք` ես ճի՞շտ եմ ամեն ինչ հասկացել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի տեղեկագիր վարելու վերաբերյալ

Հարություն. Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված աշխատաժամանակի տեղեկագիր` տաբել չվարելու համար: Եթե վարչական տուգանք, ապա արդյո՞ք հետո պարտադիր պետք է վերականգնվեն տաբելները: Տաբելի վարումը մեր կազմակերպության համար այնքան բարդ ու աշխատատար է և միևնույն ժամանակ` անիմաստ, քանի որ աշխատողները անհարգելի բացականեր չեն ունենում, անկախ ամեն ինչից` յուրաքանչյուր ամիս նույն աշխատավարձն են ստանում, որ համաձայն ենք վարչական տուգանք վճարել տաբել վարելու փոխարեն: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբելի վարման կարգը հերթափոխով աշխատելու ժամանակ

Արուսյակ. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ բացատրեք տաբելի վարման կարգը հերթափոխով աշխատելու ժամանակ: Օրինակ, աշխատում ենք 2 օր 12 ժամով ցերեկը, հետո 1 օր հանգիստ, այնուհետև` 2 օր 12 ժամով գիշերային հերթափոխ, մեկ օր` հանգիստ: Ինչպե՞ս ձևակերպել ամսվա վերջում գիշերային ժամերը և արտաժամերը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի վճարումը կատարվում է փոխանցումով

Անի. Հարգելի հաշվապահներ, ձեր օգնության կարիք ունեմ: Կազմակերպությունը աշխատողների աշխատավարձի վճարումը կատարում է անկանխիք: Այս դեպքում պե՞տք է տաբելում նշում անել (եթե այո, ապա ինչպե՞ս), թե՞ աշխատանքային պայմանագրում գրել հաշվեհամարը, որին էլ փոխանցվելու է աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ազատ գրաֆիկով աշխատանքի ձևակերպում

Գագիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ազատ աշխատանքային գրաֆիկով աշխատանքը ձևակերպելու համար պե՞տք է արդյոք կնքվի աշխատանքային պայմանագիր: Եթե ոչ, ապա ինչպե՞ս է արվում: Իսկ աշխատավարձը կարելի՞ է գրել օրինակի համար 20000 դրամ, իսկ աշխատանքային թերթիկում էլ նշել աշխատած քիչ օրերի թիվը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբելի լրացման վերաբերյալ

Սիրուշ. Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ի միակ աշխատողը տնօրենն է, արդյո՞ք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր (տաբել) պետք է լրացնել, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր

Լուսինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր (տաբել) ձևը պարտադիր վարելու՞ ենք, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ազատման դիմում է ներկայացրել

Հռիփսիմե. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատողի պայմանագրային ժամկետը չի լրացել, և նա ազատման դիմում է ներկայացնում գործատուին, ո՞ր հոդվածն է գործում, և մեկ հարց ևս` արդյո՞ք նրա հետ վերջնահաշվարկ կատարելու համար պետք է այդ 1 աշխատողի համար լրացվի առանձին աշխատանքային տաբել:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված

Արման. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված. 1. աշխատաժամանակի տեղեկագիր չվարելու / չլրացնելու համար: 2. աշխատողներին ժամանակին արձակուրդ չուղարկելու համար (արձակուրդի իրավունք ձեռքբերելու տարվանից անցել է 18 ամսվանից ավել ժամանակ, որոշ աշխատողներինը` մի քանի տարի)
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՁ-ն ունի 2 աշխատող վարսավիր

Մերի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն ունի 2 աշխատող վարսավիր, որոնք աշխատում են շաբաթը 6 օր, ընդ որում` նրանցից մեկի համար հանգստյան օր է համարվում չորեքշաբթին, մյուսի համար` հինգշաբթին: Կարո՞ղ եմ արդյոք ես հաշվարկային տեղեկագրում լրացնել իրենց համար բոլոր 6 օրերը 8 ժամ, ստացվում է շաբաթական 48 ժամ, վճարել նորմալ սահմանված աշխատավարձ, և միայն տոնական ու հիշատակի օրերին աշխատածի համար վճարեմ օրեկանի կրկնակիի չափով: Խախտում արած չե՞մ լինի արդյոք:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի տեղեկագրի լրացում

Կարինե. Հարգելիներս, երեք անվտանգության աշխատակիցներ աշխատում են 24 ժամ հերթափոխով երկու օրը մեկ: Ամսվա վերջում ստացվում է, որ նրանցից մեկի մոտ ամսվա ընթացքում աշխատած օրերի քանակը ստացվում է 11 օր, ըստ այդմ 264 ժամ, գիշերային 96: Մյուսների մոտ ստացվում է 10 օր, 260 ժամ, գիշ. 80 ժամ: Ըստ օրենսգրքի 139 հոդվածի առավելագույն ժամանակը շաբաթվա ընթացքում չպետք է գերազանցի 48 ժամը: Ամսվա կտրվածքով ստացվում է առավելագույնը 192 ժամ: Խնդրում եմ օգնեք ինչ որ կերպով ճիշտ լրացնել աշխատաժամանակի տեղեկագիրը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը մեկնել է հղիության և ծննդաբերության արձակուրդ

Թեհմինա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Աշխատանքի եմ ընդունել աշխատողին օրենքով սահմանված կարգով: 3 ամիս անց ուղարկել եմ ֆիզ արձակուրդ, դեկրետային գումարը 100000 դր. է կազմել, վճարել եմ բոլոր հարկերը և պարտադիր վճարները: Խնդրում եմ պատասխանեք, ինչպե՞ս կարող են ապացուցել, որ տվյալ անձը չի աշխատել, եթե կա ընդունման հրաման, տաբել, վճարման ռեեստր, և հարկային պարտավորությունները կատարված են:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվության ճշգրտում

Anna. Բարև ձեզ, ես ունեմ մի քանի հարց. 1. Կազմակերպությունում կա 5 աշխատող, որից մեկը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ ընթացքում նրան տաբելում նշու՞մ են, թե՞ ոչ: Եվ նաև սոց. և եկամտահարկի հաշվարկի մեջ քանի՞ աշխատող նշեմ: 2. Վիճակագրական հաշվետվության մեջ ավել գումար ցույց տալու դեպքում ես կարո՞ղ եմ դա ուղղել, եթե էլ եկամուտ չեմ ստանալու (որ կարողանայի հանել տարբերությունը), այսինքն նոյեմբեր և դեկտեմբեր ամսում զրոյական է լինելու: Ես կարո՞ղ եմ վերցնել և փոխել հին հաշվետվությունը, այսինքն ճշգրտված ներկայացնել առանց տուգանքի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի վերաբերյալ

Anna. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ես սկսնակ եմ և խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Աշխատանքային պայմանագրերում նշված է, որ աշխատողը շաբաթական աշխատում է 40 ժամ, սակայն տաբելը լրացնելիս ամսվա մեջ կա մի շաբաթ, որ 30 ժամ է (օրը մեջ են աշխատում, օրական 10 ժամ), դա խախտու՞մ է: Նախօրոք շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Anahit. Հարցս հետևյալն է. ունենք աշխատակից, որը մեզ մոտ աշխատում է համատեղության կարգով: Կարո՞ղ եք ասել` ինչպես լրացնեմ տեղեկագրում նրա հաճախելիությունը: Մեր բոլոր աշխատակիցների համար լրացնում եմ 8 ժամ, իրեն ինչպե՞ս պետք է լրացնեմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի տեղեկագրի լրացման հետ կապված

Անուշ. Հարգելի կոլեգաներ, ՍՊԸ-ի աշխատակիցը գտնվել է գործուղման մեջ, սակայն տաբելում գործուղման օրերը նշվել են որպես սովորական աշխատանքային օրեր, այլ ոչ թե գործուղման: Կարծում եմ, սա խախտում է: Խնդրում եմ խորհուրդ տաք, թե ինչպես վարվեմ հետագա խնդիրներից խուսափելու համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի տեղեկագրի վերաբերյալ

Անի. Հարգելի հաշվապահներ, հաշվապահի կողմից կազմված տաբելը կարո՞ղ է անվիճելի հիմք ծառայել աշխատավարձի, եկամտահարկի ու սոցի հաշվարկելու համար: Թե՞ կարող է ստուգումների ժամանակ պարզվի, որ դրա համար պետք է նաև աշխատողների ամենօրյա ստորագրությունները` ըստ հաճախելիության: Կա՞ որոշակի ձև:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի ազատման հետ կապված

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ և շատ շտապ: Եթե աշխատողը ֆիզ. արձակուրդից վերադարնալուց անմիջապես ազատման դիմում է գրում, ապա ՍՊԸ-ն իրավունք ունի՞ ազատել աշխատանքից, համաձայն աշխատողի դիմումի: Եթե ՍՊԸ-ն իրավունք չունի ազատելու, ապա տաբելում գրանցում են նրա անունը և պետ.բյուջե (գործ. սոց) վճարում կատարու՞մ են, եթե նա գտնվում մինչև մեկ տարեկան երեխայի խնամքի տակ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի տեղեկագրի լրացման հետ կապված

Մանե. Հարգելի հաշվապահներ, ես մանկապարտեզի հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում. աշխատողների տաբելում գիշերային պահակին ներկա դնեմ ամբո՞ղջ ամիսը, թե՞ ոչ աշխատանքային օրերը հանեմ, թե՞.....Այն դեպքում, երբ ինքը վարձատրվում է նվազագույն աշխատավարձով 32500, առանց հավելավճարների:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի վերաբերյալ

Էդգար. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. եթե ՍՊԸ տնօրենը աշխատում է նաև որևէ ՊՈԱԿ-ում որպես հիմնական աշխատող, ապա ՍՊԸ-ի աշխատաժամանակի տեղեկագրում քանի՞ ժամվա հաճախելիություն իրավունք ունեմ նշել` 4, թե՞ 8: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի տեղեկագրի վերաբերյալ

Ռուզաննա. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ այս հարցին. Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում ի՞նչ տառով նշեմ հունվարի 1-ից մինչև հունվարի 10-ը աշխատողների չներկայացված լինելը (տոն օր): Եվ խնդրում եմ պարզաբանեք, եթե կարելի է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՀՀ ԱՕ 140 հոդվածի 3-րդ կետի համաձայն

Աշոտ. Հարգելի կոլեգաներ, ինձ հետաքրքրում է այսպիսի մի հարց. ՀՀ ԱՕ 140 հոդվածի 3-րդ կետի համաձայն այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված` առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի քան շաբաթական 36 ժամ: Արդյոք սա վերաբերվում է շինարարությանը: Եվ ընդհանրապես ի՞նչ չափանիշներով /նորմերով, որոշումներով/ պետք է առաջնորդվել այս կետը պարզաբանելիս: Մի հարց էլˋ ի՞նչ համամասնությամբ պետք է լրացվի աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը: Խոսքս 36 ժամի մասին է: Խնդրում եմ պատասխանեք: Ինձ համար սա շատ կարևոր հարց է: Հարգանքներով
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի տեղեկագիր

Անի. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք լրացնել աշխատաժամանակի տեղեկագիրը համատեղությամբ աշխատողի համար: Եթե աշխատողն աշխատում է միաժամանակ 3 ֆիրմայում, մեկում՝ հիմնական, մյուս երկուսում՝ համատեղությամբ, ապա ինչպե՞ս պետք է լրացվեն 3 ֆիրմաների համար աշխատաժամանակի տեղեկագրերը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

6-օրյա աշխատանքային շաբաթ

SONA. Սիրելի գործընկերներ: Մեր ՍՊԸ-ն աշխատում է 6-օրյա աշխատանքային շաբաթով: Եթե շաբաթ օրն դառնում է աշխատանքային (երբ տեղափոխություն է լինում), ապա 6օրյա աշխատանքային աշխատաժամանակի տեղեկագրում լրի՞վ օր է գրվելու:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բենզալցակայանը աշխատում է 24 ժամ

Gohar. Բենզալցակայանը աշխատում է 24 ժամ:Ունի 3 աշխատող(այսինքն մի հոգին մեկ օր աշխատում է 2 օր տանն է) և ամեն մեկը վարձատրվում է60000 /վաթսուն հազար/ դրամով;Խնդրում եմ պատասխանեք ինչպես գրեմ աշխատավարձի ցուցակը և տաբելը,որպեսզի աշխատանքային օրենսգրքի կանոնները չխախտեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբելի վերաբերյալ

Արփինե. Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ առաջին անգամ եմ 24 ժամյա աշխատանքային գրաֆիկով աշխատողների տաբելը և աշխատավարձը գրելու: Խնդրում եմ ով տեղյակ է բենզակայանի հաշվապահության առանձնահատկություններին արձագանքի: կանխավ շնորհակալություն: